ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տույժի է ենթարկվել 13 դատախազ 03/19/2018 17:57 | ԼՐԱՀՈՍ
Դատախազության համակարգում ծառայողական, ներքին կարգապահական և էթիկական նորմերի պահպանման, հետաքննության և նախաքննության շրջանակներում համապատասխան մարմինների ծառայողների գործառույթների իրականացման օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև դատախազության համակարգում կադրային հոսքերի թափանցիկությունը համարելով հանրային հաշվետվողականության կարևորագույն բաղադրիչ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է 2017թ. ընթացքում ներքին վերահսկողության կառուցակարգերի կիրառման արդյունքները: Ասյ մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
1. 2017թ. ընթացքում ՀՀ դատախազության համակարգից իրենց անձնական դիմումների համաձայն ազատվել է 37 դատախազ, որոնցից 20-ը՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Նույն ժամանակահատվածում դատախազի պաշտոնում նշանակվել է 42 անձ, որոնցից 22-ը ՀՀ արդարադատության ակադեմիայի շրջանավարտներ են, 19-ը՝ նախկին քննիչներ, իսկ 1-ը՝ 5 տարվա իրավաբանի ստաժով գիտությունների թեկնածու է:
2. 2017թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է 58 ծառայողական ուսումնասիրություն՝ 64 դատախազի նկատմամբ: 16 դատախազի նկատմամբ hարուցվել է 16 կարգապահական վարույթ: Տույժի է ենթարկվել 13 դատախազ, որոնցից 6-ի նկատմամբ նշանակվել է «դիտողություն», իսկ 7-ի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավակարգավորումների՝
- ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 4 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 2 դատախազի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,
- իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու համար 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,
- «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումներ թույլ տալու հիմքով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 1 դատախազի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,
- օրենքով սահմանված՝ դատախազի պարտականությունները չկատարելու, այն է՝ պատշաճ կերպով մասնագիտական որակավորումը և գործնական հմտությունները չապահովելու համար 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
Համեմատության համար նշենք, որ 2014թ. իրականացվել է 22 ծառայողական ուսումնասիրություն՝ 32 դատախազի նկատմամբ, որոնցից տույժի է ենթարվել 4-ը. 2015թ.` 30 դատախազի նկատմամբ կատարված 17 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ: Իսկ 2016թ.-ին կատարված՝ 16 դատախազի նկատմամբ 14 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ:
3. Համապատասխան մարմինների ղեկավար անձնակազմի ուշադրությունը առանձին գործերով նախաքննության և հետաքննության, օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում արձանագրված էական խնդիրների, բացթողումների, սխալների վրա հրավիրելու, դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով 2017թ. ընթացքում հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 223 միջնորդություն, որոնցից 127-ը նախաքննության մարմնի, 96-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ: 91 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 18-ը նախաքննության, 73-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից: Նախաքննության մարմնի 1 և հետաքննության մարմնի 6 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
30 անձի վերաբերյալ հարցը քննարկվել է օպերատիվ խորհրդակցություններում (12-ը նախաքննության, 18-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից)` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պատասխանատուների ուշադրությունը հրավիրելու նպատակով: 65 անձի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, որոնցից 54-ը նախաքննության, 11-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ:
Նախաքննության 22 և հետաքննության մարմնի 11 աշխատակցի վերաբերյալ ծառայողական ուսումնասիրությունը գտնվում է ընթացքում:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2017 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվել է 77 ստուգում և ուսումնասիրություն: Արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկված 7 հաղորդման և ներկայացված 32 միջնորդագրի հիման վրա անցկացվել է 11 ծառայողական քննություն, որոնց արդյունքում ՔԿՀ 11 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի:
Իր լիազորութությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունքում ՀՀ դատախազությունը քայլեր է ձեռնարկել նաև, ըստ ծագած օբյեկտիվ անհրաժեշտության, ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ քրեական հետապնդման մարմինների ծառայողների առանձին գործողությունները քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ:
Մասնավորապես՝
1. 2017թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ՝ մեկ դատախազի գործողություններում, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, առերևույթ հանցագործության մասին տվյալները դարձել են քննության առարկա ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում:
2. Քրեական գործերով դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատախազների կողմից 2017թ. ձեռք են բերվել քննիչների կողմից՝ իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերևույթ հանցագործության մասին տվյալներ, որոնցով քննված 5 քրեական գործ՝ 5 քննիչների վերաբերյալ, ուղարկվել է դատարան:
3. Նույն գործառույթների իրականացման շրջանակներում դատախազների կողմից հայտնաբերված՝ հետաքննության մարմինների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ 2017թ. ընթացքում քննվել է 5 քրեական գործ, որոնցից մեկը՝ երեք անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել