ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան Վաղինակ Աթոյանի գործով դատական նիստերը ամիսներ շարունակ չեն կայանում 03/15/2018 16:11 | Դատական ռեպորտաժներ
Խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձի մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
Քրեական գործը դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթ է ընդունվել 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, գործով մինչ այս պահը նշանակվել է 3 դատական նիստ, սակայն որևէ նիստ տեղի չի ունեցել:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատախազ Մնացականյանի բացակայության պատճառով, դատախազը գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում մեկ այլ քրեական գործի է մասնակցելու նույն ժամին, ուստի` խնդրել էր իր բացակայությունը հարգելի համարել և դատական նիստը հետաձգել նշանակելով մեկ այլ օր:
Դատական նիստը հետաձգվեց, և նշանակվեց մեկ ամիս հետո՝ ապրիլի 20-ին:
Ըստ մեղադրանքի՝ Վաղինակ Աթոյանը կատարել է խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն, այսպես` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննված թիվ ԵՇԴ/0195/01/16 քրեական գործով ամբաստանյալ Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը:
Նշված քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 03.10.2017թ. կայացված դատական ակտով Մ.Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ` 2 տարի ժամկետով ազատազրկում:
Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու և դատական ակտը կայացրած դատավորների կողմից իբր կաշառք ստանալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին մտացածին իրադարձությունների միջոցով անձի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2017թ. հոկտեմբերի 4-ին Վ.Աթոյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում տեսակցել է Մանուկ Մանուկյանին:
Վաղինակ Աթոյանը ինչպես Մանուկ Մանուկյանին, այնպես էլ հետագայում նրա քրոջը` Սեդա Մանուկյանին, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե իբր դատավորները Մ.Մանուկյանի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, ապա` համոզելու եղանակով դրդել է տալ կաշառքի առարկա հանդիսացող 470.000 ՀՀ դրամը, ինչի կապակցությամբ Մանուկ և Սեդա Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը: Հիշյալ եղանակով Վաղինակ Աթոյանը դրդել է Մանուկ և Սեդա Մանուկյաններին կատարել հանցանք` տալ խոշոր չափերով կաշառք:
Այնուհետև` 04.10.2017թ. ժամը 15:30-ի սահմաններում Վ.Աթոյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղակայված «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում Սեդա Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ 470.000 ՀՀ դրամը:
Արդյունքում հանցագործությունը` Մանուկ և Սեդա Մանուկյանների կողմից խոշոր չափերով կաշառք տալը, ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Աթոյանը հիշյալ գումարը խաբեությամբ հափշտակել է:
Սեդա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով եղբոր` Մանուկ Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` եղբոր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:
Մանուկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով քրոջ` Սեդա Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` իր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:
Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-8d Հոդվածի 2-րդ մասով, Սեդա և Մանուկ Մանուկյաններին` 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հիշեցնենք, որ Մանուկ Մանուկյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով գործը կրկին քննվել է դատավոր Նելլի Բաղդասարյանը և առաջին ատյանի դատարանի դատավճռով Մանուկյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը Մանուկյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը:
Նշենք, որ Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի (հանցագործությունների ռեցիդիվը) համաձայն հանցագործության ռեցիդիվ կարող է դրվել միայն դիտավորությամբ հանցագործության կատարման դեպքում, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված արարքը բնութագրվում է որպես անզգուշությամբ կատարված հանցագործություն:
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Սահակյանի, դատավորներ Ազարյանի և Մխիթարյանի, 03-10-2017թ. որոշմամբ, Մանուկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով դատավճիռը բեկանել և փոփոխել է` Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման` զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 տարի ժամկետով:
Վերաքննիչ դատարանը անդրադառնալով ամբաստանյալի պատասխանատվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հետևություններին, գտել է, որ դրանք ուղղակիորեն հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով ամրագրված ռեցիդիվի հասկացությանը:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ քրեական օրենքը ռեցիդիվի առկայությունը իրավակիրառ մարմիններին պարտավորեցնում է հաշվի առնել միայն նոր հանցանք կատարելիս: Ընդ որում` Օրենսդիրն այս կարգից բացառություն նախատեսել է անզգույշ հանցագործությունների և մինչև տասնութ տարին լրանալը անք կատարած անձանց նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել