ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը մտնում է «կառավարելի սահմանադրական քաոսի» փուլ». «Ժամանակ» 03/14/2018 09:31 | Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է, որ կառավարման ներկայիս մոդելը, ավելի շուտ՝ ապրիլի 9-ից ներդրվող մոդելը ավելի շուտ ճգնաժամայի՞ն, թե՞ հակաճգնաժամային մոդել է իշխող համակարգի համար, որը գտնվում է տնտեսական եւ քաղաքական բարդ խնդիրների ու ռեսուրսների սպառման հանգուցային մի կետում եւ ունի էֆեկտիվության բարձրացման սուր խնդիր:
Գնահատականներն այդ մասով տարբեր են, հակադիր:
«Կա տեսակետ, որ նոր մոդելը ճգնաժամահեն է՝ ի տարբերություն ուժեղ նախագահի բրգաձեւ մոդելի, քանի որ ներկայումս որքան էլ ուժեղ է վարչապետը, այդուհանդերձ դե յուրե իշխանության մասով առաջնային լծակները խորհրդարանի ձեռքին են:
Իրավիճակը այս տեսանկյունից իսկապես հակասական է, եւ շատ դժվար է գնահատել զուտ մոդելի միտվածությունը: Մյուս կողմից՝ ճգնաժամը ըստ էության հենց համակարգի մեջ է, դրա բնույթի, հետեւաբար մոդելն ինքնին կարող է կամ նպաստել դրա դրսեւորման արտահայտչականությանը, կամ քողարկել այն, այսպես ասած՝ կատարել խլացուցիչի դեր:
Համարժեքությունը թերեւս պահանջում է արձանագրել, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հայաստանում որեւէ մեկը անկարող էին զուտ այդ մի շարժառիթով լուծել կառավարման մոդելի փոփոխության հարց, որովհետեւ Հայաստանն ի վերջո անմարդաբնակ կղզի չէ Խաղաղ օվկիանոսի որեւէ հատվածում, այլ աշխարհաքաղաքական միավոր, դե յուրե եւ դե ֆակտո սուբյեկտ, որի վրա եւ որի շուրջ խաչվում են միջազգային գերհզոր սուբյեկտների շահեր:
Հետեւաբար այն, ինչ կատարվում է Հայաստանում, կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի չի կարող չպարունակել «արտաքին հաշվետվության» որոշակի աստիճան, չափաբաժին:
Ըստ այդմ՝ Հայաստանի իշխանությունն ունի միջազգային կենտրոնների համար կանխատեսելիության խնդիր: Այդ խնդրի նվազագույն իսկ լուծում չունենալու պարագայում Հայաստանի հարցում կարող են կայացվել սկզբունքային որոշումներ, որոնք կպարունակեն կոնսենսուս անգամ ներկայումս հակադրության բարձր աստիճանի մեջ գտնվող բեւեռների՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ:
Նրանք կարող են ունենալ Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի իշխանության, քաղաքական կուրսի, աշխարհաքաղաքական վեկտորի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, կարող են ունենալ տարբեր պատկերացումներ եւ շահերի բախում, սակայն մի բանում նրանք թերեւս չեն կարող չունենալ ընդհանուր հայտարար՝ Հայաստանի իշխանության կանխատեսելիություն, առնվազն միջնաժամկետ:
Ըստ այդմ՝ արդեն ներքին դաշտում որոշումների ու մեխանիզմների ձեւավորման գործընթացում իշխանությունը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը եւ ըստ այդմ որոշումների վերջնական կայացման գործընթացում առաջնորդվել առանց դրանց վերաբերյալ արտաքին գնահատականների եւ վերաբերմունքի:
Հայաստանի իշխանությանը հնարավոր է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ ուժային կենտրոններին «տհաճ անակնկալներ» մատուցելու արկածախնդիր անխոհեմության մեջ: Ըստ այդմ՝ եթե անգամ Հայաստանում գործ ունենք ոչ թե առկա ներքին համակարգային ճգնաժամը ավելի արդյունավետ կառավարելու, իրավիճակի համար անձնական պատասխանատվությունը նախագահի վրայից իշխանական հնարավորինս ավելի շատ տարածքներում ուղղակիորեն ներդնելու բազմակենտրոն մոդելի հետ, այլ ճգնաժամահեն մեխանիզմի, ապա այս դեպքում թերեւս ճգնաժամահենությունն առերեւույթ է, իսկ խորքում պետությունը պարզապես մտնում է «կառավարելի սահմանադրական քաոսի» փուլ»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ժամանակ» թերթի՝ 14.03.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել