Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 25 / 2018
Փոխարժեք
  • 589.19
    EUR
  • 671.23
    GBP
  • 8.52
    RUB
  • 481.17
    USD
+ 21 °C
+ 8 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2018   11:06 ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ 04/25/2018   10:15 Երկու մարդու մահվան ելքով ՃՏՊ-ի գործով վարորդը ձերբակալվել է 04/25/2018   09:55 Կարեն Կարապետյանն ուզում է նոր կուսակցություն ստեղծե՞լ. «Ժամանակ» 04/25/2018   09:51 Սամվել Կարապետյանը ժամանել էր հեղափոխության օրը. Ինչ է սպասվում առաջիկայում. «Հրապարակ» 04/25/2018   09:41 Ռուսահայ օլիգարխիայի տեսլականը՝ Հայաստանը դարձնել իրենց կեղտոտ փողերի լվացքատուն. «Ժամանակ» 04/25/2018   09:40 Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտ երկու քաղաքացի է վրաերթի ենթարկվել 04/25/2018   09:30 «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. «Ժամանակ» 04/25/2018   09:24 Հրաժարականից հետո ՊՆ-ում իրավիճակ է փոխվել. «Ժողովուրդ» 04/25/2018   09:21 ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով 04/25/2018   01:05 Էլիտան իլյուզիայի մեջ է, թե ինքը ամեն ինչ գիտի.Ռուբեն Վարդանյան. Azatutyun.am 04/25/2018   00:04 Կարեն Կարապետյանը բարձրացնում է արտահերթ ընտրությունների անցկացման հարցը 04/24/2018   23:53 Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը 04/24/2018   23:40 Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին 04/24/2018   23:29 Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է վիճահարույց հարցերը օրենքի սահմաններում լուծելու անհրաժեշտությունը 04/24/2018   23:06 Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա.Tert.am 04/24/2018   22:52 Թրամփը հայտարարել է «Սիրիայից գնալու» ցանկության մասին 04/24/2018   21:27 Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունների հետ սպասվող բանակցությունների մասին 04/24/2018   20:17 «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը հուլիսի 1-ից կունենա նոր ղեկավար 04/24/2018   20:12 Տեղի են ունեցել Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցները Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ 04/24/2018   20:00 Էդգար Մանուչարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Ուրալից 04/24/2018   19:50 Հրդեհ է բռնկվել բնակելի թաղամասերից մեկում 04/24/2018   19:28 Առաջնագծում այսօր ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժը շարունակվել է (տեսանյութ) 04/24/2018   18:49 Հայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյանը՝ «Ավրորա-2018»-ի մասին 04/24/2018   17:46 Իրանի հայերը Թուրքիայի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել  04/24/2018   17:42 Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին 04/24/2018   17:28 «Mercedes C 180»-ը ախվել է պատին 04/24/2018   17:15 Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա 04/24/2018   17:12 Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է 04/24/2018   16:57 Իրանի փոխնախագահ. «Ազերիները թուրքերեն խոսող պարսիկներ են» 04/24/2018   16:51 Մոսկվայում ուշադիր հետեւում են Հայաստանի ներքաղաքական իրադրությանը. ՌԴ ԱԳՆ 04/24/2018   16:47 Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ   04/24/2018   16:14 Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին 04/24/2018   16:01 Արտահերթ ընտրությունների դեպքում «Օրինաց երկիր»-ը միանշանակ կմասնակցի ու կլինի պայքարի առաջնագծում. Արթուր Բաղդասարյան. Aysor.am 04/24/2018   15:49 Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 04/24/2018   15:29 ԶԼՄ-ներն իմացել են Սիրիայում քիմիական զենքի հարցով որոշումը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին փոխանցելու պլանների մասին 04/24/2018   15:22 Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը 04/24/2018   15:13 Զանգվածային անկարգությունների նախապատրաստման կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանը երեկ Հրապարակում հավաքի է մասնակցե՞լ 04/24/2018   15:07 Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան 04/24/2018   15:03 Տորոնտոյում հետիոտների վրաերթի զոհերի թիվը դարձել է տասը 04/24/2018   14:51 «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ 04/24/2018   14:47 Վարչապետի պաշտոնակատարը  կարևորել է  հանրապետությունում հասարակական կարգի  պահպանումն ու  անվտանգության ապահովումը 04/24/2018   14:32 Կրեմլը հուսով Է, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը 04/24/2018   14:25 Մխիթարյան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը 04/24/2018   14:20 Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան 04/24/2018   14:08 Զանգվածային անկարգություններ կատարած անձանց ևս ազատ արձակելու պահանջ է ներկայացվել (տեսանյութ) 04/24/2018   13:54 ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին 04/24/2018   13:50 Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Հրայր Թովմասյան 04/24/2018   13:48 Սպանություն Էջմիածնում. հարուցվել է քրեական գործ 04/24/2018   13:15 ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի կողմից առաջնորդության դրսևորումն ու դժվար որոշման կայացումը 04/24/2018   13:12 ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել
04/25/2018   01:05 Էլիտան իլյուզիայի մեջ է, թե ինքը ամեն ինչ գիտի.Ռուբեն Վարդանյան. Azatutyun.am 04/23/2018   20:08 Օլիգարխները, գործարարները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու. Արարատ Միրզոյան 04/23/2018   11:27 Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մտադիր է դիմել Կարմիր Խաչին՝ պարզելու Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը 04/24/2018   12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը 04/24/2018   23:06 Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա.Tert.am 04/23/2018   23:16 Հրապարակում երիտասարդ տղամարդ է մահացել 04/23/2018   17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ 04/23/2018   23:30 Ոստիկանությունը զգուշացնում է, որ բոլոր իրավախախտ վարորդները կենթարկվեն պատասխանատվության 04/25/2018   09:55 Կարեն Կարապետյանն ուզում է նոր կուսակցություն ստեղծե՞լ. «Ժամանակ» 04/24/2018   21:27 Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունների հետ սպասվող բանակցությունների մասին 04/25/2018   00:04 Կարեն Կարապետյանը բարձրացնում է արտահերթ ընտրությունների անցկացման հարցը 04/23/2018   17:25 Մի քանի նախարար վերանշանակվել է 04/24/2018   12:39 Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը 04/24/2018   14:08 Զանգվածային անկարգություններ կատարած անձանց ևս ազատ արձակելու պահանջ է ներկայացվել (տեսանյութ) 04/24/2018   15:13 Զանգվածային անկարգությունների նախապատրաստման կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանը երեկ Հրապարակում հավաքի է մասնակցե՞լ 04/23/2018   23:36 Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել 04/23/2018   19:51 ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը 04/23/2018   13:32 Բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը և վերադառնալ իրենց նշանակման վայրը. Փաստաբան Վահե Գրիգորյան 04/23/2018   19:59 Ոստիկանությունը կաջակցի հավաքի խաղաղ և բնականոն ընթացքին 04/23/2018   16:15 Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Արմավիրի դատախազության առաջնային խնդիրներից է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը. Վահե Հովհաննիսյանի հարցազրույցը 03/14/2018   11:52  |  Հարցազրույց

Արմավիրի մարզի դատախազությունը շարունակելու է անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: Ակտիվացվելու են ձեռնարկվող միջոցառումները մարզի տարածքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ:

Մարզում հանցավորության վիճակի, թմրամիջոցների հետ կապված, անչափահասների հանցագործությունների, 2018 թվականի ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, 2017 թվականին Արմավիրի մարզում հանցագործության քանի՞ դեպք է գրանցվել:
Որքա՞ն է կազմում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ նաև համեմատած նախորդ տարիների հետ:

-2017-ին Արմավիրի մարզում արձանագրված վիճակագրական տվյալների, ինչպես նաև հանցավորության շարժընթացի ու կառուցվածքի վերլուծությունը  ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների աճ` 69 դեպքով, կամ   5.3%-ով։ Եթե 2016 թ. արձանագրվել է  հանցագործության 1308 դեպք, ապա 2017թ. արձանագրվել է  1377 դեպք:

Հանցագործությունների բացահայտման  ցուցանիշներում արձանագրվել է աճ` 0,6%-ով, բացահայտումը կազմել է  84.3%, նախորդ տարվա 83.7% դիմաց, ինչը 2,2%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից: 6.3%-ով աճել են միջին ծանրության և 11,1%-ով առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:

Ո՞ր տեսակի հանցագործություններն են ավելի շատ բնորոշ եղել մարզին և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ:

-Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի  հանցավորության շարժընթացի՝ 2 դեպքով կամ 1.1%-ով նվազում է արձանագրվել ծանր (189-187) հանցագործությունների դեպքերի շարժընթացում: 3  դեպքով կամ 27.3%-ով (11-14)  աճ է արձանագրվել առանձնապես ծանր և 35 դեպքով կամ 12%-ով՝ (292-327)  միջին ծանրության հանցագործությունների դեպքերի շարժընթացում: Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների   դեպքերի շարժընթացում տեղաշարժ չի արձանագրվել (9-9)։

3 դեպքով (20-17)  կամ 15%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 8 դեպքով (24-16) կամ 33.3%-ով`  սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված  և 1 դեպքով (292-291) կամ 0.3%-ով`  մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը: Սպանության և սպանության փորձի դեպքերի շարժընթացում փոփոխություններ չեն արձանագրվել, ինչպես 2016թ, այնպես էլ 2017թ. արձանագրվել են 4-ական դեպքեր:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դինամիկայում  արձանագրվել է աճ` 70 դեպքով կամ՝ 18.8%-ով: Նշված բնույթի հանցատեսակներից  63 դեպքով կամ 188.8%-ով` (336-399) աճ է արձանագրվել  անձնական գույքի հափշտակության դեպքերի շարժընթացում:

Արձանագրված աճին զուգահեռ նվազում է արձանագրվել՝ 1 դեպքով (6-5) անձնական գույքի ավազակության, 1 դեպքով (6-5) յուրացման կամ վատնման, 2 դեպքով (6-4)  տրանսպորտային միջոց փախցնելու և 4 դեպքով (5-1) պետական գույքի յուրացման դեպքերի  դինամիկայում:

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների  դեպքերը աճել են 13%-ով կամ 9 դեպքով (69-78): Չնայած դրան  մտահոգիչ է  այն,  որ այս բնույթի դեպքերի աճը չի արտացոլում դրանց շարժընթացի իրական պատկերը՝ նկատի ունենալով մասնավորապես մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների (մարիխուանա) տարածվածության հանգամանքը: Ուստի այս հանցատեսակի դեմ  տարվող պայքարի աշխատանքներում լուրջ անելիքներ կան:

Նշված բացասական միտումները, հանցանքի կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետին, Արմավիրի մարզպետին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարին,  ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում կայացել է օպերատիվ խորհրդակցություն և նշված միջնորդագրի քննարկման արդյունքում վարչության ենթակա տարածքային բաժինների պետերի ուշադրությունը հրավիրվել է Արմավիրի մարզում հանցավորության վիճակի շարժընթացում արձանագրված բացասական միտումները շտկելու, ոստիկանության աշխատանքում տեղ գտած բացթողումներն ու թերացումները վերացնելու, ինչպես նաև հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելուն:

Օրինակ միջնորդագրերից երկուսը վերաբերել են ճանապարհատրանսպորտային պատահարներին, այդ թվում նաև՝ մահվան ելքով: Դրանց քննարկման արդյունքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրենի և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից հայտնվել է, որ 2018-ին Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման ավտոճանապարհին, որտեղ քիչ չեն լինում նման դեպքերը, կիրականացվի դեռևս 2016թ.-ից նախատեսված՝ ճանապարհային նշանների տարաբաշխման, տեղակայման գործընթացը: Միջնորդագիրն ուղարկվել է Մ-5 ավտոճանապարհը շահագործող և սպասարկող ընկերություններին և հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել արձանագրված թերությունները:

Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել էր: Դեպքով հարուցվել էր քրեական գործ սպանության և գույք ոչնչացնելու հատկանիշներով: Ներկայումս ի՞նչ փուլում է գտնվում սույն գործը:

 -2018թ. փետրվարի 23-ին, ժամը 07։00-ին, Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Գայ գյուղում տուն է այրվում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06։40-ի սահմաններում, հարևանները նկատել են, որ  հրդեհ է բռնկված  Ռազմիկ Հայրապետյանին պատկանող՝  Արմավիրի մարզի Գայ գյուղում գտնվող տանը։ Միայնակ բնակվող Ռազմիկ Հայրապետյանի այրված, ածխացած դին հայտնաբերվել է տան հյուրասենյակում։

2018թ. փետրվարի 23-ին նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրը Վաղարշապատի դիահերձարանում քննիչի ներկայությամբ կատարված դիահերձման ժամանակ Ռազմիկ Հայրապետյանի ներքին օրգանների միջից դուրս են բերվել բազմաթիվ մետաղական կոտորակներ։

Սպանության և դիտավորությամբ ուրիշի գույքը հրկիզելու եղանակով ոչնչացնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կազմվել է  քննչական խումբ։

Դեպքի վայրից առգրավվել է ողորկափող հրացան։ Նշանակվել է դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպիսի՞ վիճակում է անչափահասների մասնակցությամբ հանցավորության մակարդակը:

-2017թ. ընթացքում Արմավիրի մարզում արձանագրվել են 30  անչափահասների կողմից կատարված 39 հանցագործության դեպքեր, նախորդ տարվա 24  անչափահասների կողմից կատարված 24 հանցագործության դեպքերի դիմաց:

Արձանագրված 39 հանցագործության դեպքերից 18-ը գողության դեպքեր են, 12-ը՝ մարմնական վնասվածք պատճառելու, 1-ը՝ թրաֆիքինգի, 1-ը՝ անառակաբարո գործողության, 2-ը՝ սուտ մատնության, 1-ը՝ ավտոտրանսպորտային միջոց փախցնելու, 1-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, 1-ը՝ կողոպուտի, 1-ը՝ խարդախության  և  1-ը՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու:

Արձանագրված 39 հանցագործության դեպքերից 5-ը կատարվել են  խմբերի կողմից, որոնցից 1-ում եղել է չափահաս:

Հանցագործություն կատարած 30 անչափահասներից 1-ը նախկինում ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքում  հաշվառման մեջ է գտնվել: Բոլոր անչափահասները Արմավիրի մարզի բնակիչներ են, որոնցից 18-ը սոցիալապես անապահով ընտանիքներից են, ընդ որում՝  1-ը միակողմանի ծնողազուրկ:

Արմավիրի պրոբացիոն պետական ծառայությունում հաշվառման մեջ են  գտնվում 3  անչափահասներ, ովքեր իրավախախտումներ թույլ չեն տվել:  2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ  ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների անչափահասների գործերով բաժանմունքներում /խմբերում/ պրոֆիլակտիկ քարտային  հաշվառման մեջ են գտնվում  26 անչափահասներ,  պրոֆ. գործերով`  3-ը,  իսկ  2 ծնող հաշվառման մեջ են գտնվում անչափահասի վրա բացասական ներգործություն ունենալու համար:

2017թ. պաշտոնապես նախազգուշացվել են 38 անչափահասներ, հայտնաբերվել է թափառաշրջիկ և մուրացիկ 2 անչափահաս:

Ամենացավալին այն է, որ 2016թ. համեմատությամբ անչափահասների մասնակցությամբ և նրանց կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է (2016թ-24 դեպք, 2017թ.` 39): Ակնհայտ է, որ առկա է անչափահասների հետ տարվող աշխատանքներն ակտիվացնելու և  ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն:

Պետք է նշեմ, որ անչափահասների մասնակցությամբ և նրանց կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության ընթացքում հնարավորինս ուսումնասիրվել են հանցագործություն կատարած անչափահասների անձը, կյանքի ու դաստիարակության պայմանները, առողջության վիճակը, մտավոր զարգացվածության մակարդակը, վարքագծի օրինաչափությունները, նրանց վրա այլ անձանց ազդեցությունը և այլն:

Անչափահաս իրավախախտների անձի առանձնահատկություններով պետք է բացատրել այն, որ հանցագործություն կատարած անձինք հիմնականում արական սեռի են, ունեն հիմնականում թերի միջնակարգ կրթություն, չունեն որոշակի զբաղմունք կամ հետաքրքրություն:

Անչափահասների մասնակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների կանխարգելման խնդիրը, ինչպես նաև կատարված հանցագործությունների քննությունը մշտապես գտնվում է մարզի դատախազության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա է դառնում օպերատիվ խորհրդակցությունում:

Նմանատիպ քրեական գործերի քննության ընթացքում հանցագործության ծնող պայմանների ու պատճառների ի հայտ բերելուց հետո, միջնորդագրեր են ներկայացվում անչափահասների դաստիարակությամբ և նրանց վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող պատկան մարմիններին՝ իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործություն ծնող պայմաններն ու պատճառները վերացնելու վերաբերյալ:

Անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների անչափահասների գործերով հանձնաժողովների, ոստիկանության, ինչպես նաև անչափահասների դաստիարակության և զբաղվածության հարցերով զբաղվող մյուս կազմակերպությունների և ՀԿ-ների հետ համագործակցված կազմվում են միջոցառումների ծրագրեր: Մասնավորապես՝ մարզի ուսումնադաստիարակչական հաստատություններում անցկացվում են դասախոսություններ՝ զրույց-զեկույցներ, կազմակերպվում խորհրդակցություններ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ:

Մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները որքա՞ն են կազմել, որ ոլորտներում են առավելապես գրանցվել նման դեպքերը: Կարո՞ղ եք դրանցից մի քանիսն առանձնացնել:

-2016թ. ընթացքում Արմավիրի մարզի դատախազության դատախազների կողմից դատավարական ղեկավարում կամ դատախազական հսկողություն է իրականացվել մարզի քննչական վարչության վարույթում քննված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարուցված 27 քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ:

2017թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված 21 քրեական գործ: Նշված գործերից 14-ի նախաքննությունն ավարտվել է, որից 10-ի վարույթը կարճվել է: 4 գործ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016թ., ի դեպ, դատարան գործեր չեն ուղարկվել:

Ըստ բացահայտման աղբյուրի՝ 2017թ. ընթացքում քննված  քրեական գործերով արձանագրված դեպքերից 8-ը բացահայտվել է օպերատիվ ծառայությունների կողմից 7-ը՝ քաղաքացիների դիմում-հաղորդումներով, 2-ը՝ մարզպետի հաղորդումներով և 3-ը՝ քրեական գործի քննության շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում: 1 դեպք բացահայտվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Ըստ ոլորտների 2017թ. ընթացքում քննված քրեական գործերով արձանագրված դեպքերից 4-ը վերաբերել են կրթության, 3-ը՝ առողջապահության և սոցիալական ապահովության, 5-ը՝ համայնքի ղեկավարների գործունեությանը, 2-ը՝ առևտրային կազմակերպությունների գործունեության, 1-ը՝ նոտարական գործունեության, 2-ը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության ոլորտներին:

Օրինակ՝ դատարան ուղարկված գործերից մեկը վերաբերում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Վաղարշապատի սոցիալական ծառայությունների գործակալության պետի կողմից «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մի բնակչուհուց շորթմամբ գումար որպես կաշառք պահանջելու և ստանալուն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ էր հարուցվել, որը 2017թ. սեպտեմբերի 19-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ներկա դրությամբ այդ գործով դատաքննությունը շարունակվում է:  

2017 թվականին քանի՞ արդարացման դատավճիռներ են գրանցվել: Որո՞նք են այդ դեպքերը: Արդյոք բողոքարկվե՞լ են վերադաս ատյաններ:

2017 թվականի ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 5 քրեական գործով 5 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 1 գործով 1 անձի նկատմամբ  կայացվել  են արդարացման դատավճիռներ:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները բոլորը բողոքարկվել են վերաքննիչ քրեական դատարան, որոնցից 1-ով բողոքը բավարարվել է, ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել և նրա  նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ:        

Որո՞նք են այն ուղղությունները, որոնցով Արմավիրի դատախազությունը եղել է առավել նախաձեռնողական և հետևողական:

-Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ սահմանվել էին մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հիմնավոր միջնորդությունների պատրաստման և դատարան ներկայացնելու, մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի սկզբնական և շարունակական կալանավորման իրավաչափությանը ներկայացվող պահանջները:

Նշված հարցը գտնվել է մարզի դատախազության ուշադրության կենտրոնում, կոլեգիայի որոշման պահանջները ապահովելու նպատակով ձեռնարկվել են գործուն միջոցներ: 2017թ. 2-րդ կիսամյակում դատարանների կողմից մերժվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված 34 միջնորդություններից միայն 1-ը, մինչդեռ 1-ին կիսամյակում ներկայացված  40 միջնորդություններից մերժվել էին 5-ը: Ներկայացված տվյալները խոսում են այդ բնագավառում տարվող աշխատանքների արդյունավետության մասին:

Բացի դրանից, կցանկանայի նշել նաև քննությունից խուսափող անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացումը: Անցած տարի մարզի դատախազության կողմից ուսումնասիրվել են հետախուզվողների  հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության և նախաքննական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների վիճակը: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էին բացթողումներ և խախտումներ: Դրանք բացառելու, ինչպես նաև նշված բնագավառում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ ոստիկանությանը և Քննչական կոմիտեին, հայտնաբերված բոլոր թերությունները վերացվել են: Նաև դրանով եմ պայմանավորում այն իրողությունը, որ 2017թ. հետախուզվողների հայտնաբերման ցուցանիշը կազմել է  34.3%, այն դեպքում, երբ 2016թ. կազմում էր 31,1% տոկոս:

Նշեմ նաև, որ 2017թ. ընթացքում քննվող քրեական գործերով  դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող  դատախազների կողմից քննիչներին  տրվել է 70 գրավոր ցուցում, 2016թ.` դրանք 24-ն են եղել: Այս տվյալը խոսում է նրա մասին, որ քրեական գործերով հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ ևս մարզի դատախազությունը հետևողականություն է դրսևորել:

Որո՞նք են լինելու Արմավիրի մարզի դատախազության 2018 թվականին առաջնային քայլերը, ինչ ուղղությամբ են կենտրոնացվելու աշխատանքները:

-Միանշանակ կարող եմ ասել, որ մարզի դատախազության առաջնային խնդիրներից մեկը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարը: Դատախազությունը շարունակելու է անզիջում պայքար մղել այդ չարիքի դեմ: Ակտիվացվելու են ձեռնարկվող միջոցառումները մարզի տարածքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: 

Մարզի դատախազությունը շարունակելու է հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունները, այդ բնագավառում թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են դատախազական  ներգործության միջոցներ: Հատուկ ուշադրություն է դարձվելու անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների քննությանը, շահագրգիռ պետական և հասարակական մարմինների հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվել են միջոցառումների ծրագրեր՝ հատկապես անչափահասների շրջանում նշված հանցագործությունների կանխման, դրանց քննության արդյունավետության բարձրացման նպատակով: Պետք է հետամուտ լինենք դրանց իրականացման հարցում:

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:43 24/02/2018  |  ԼՐԱՀՈՍՊետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազությունը 321 իրավախախտում է հայտնաբերել
10:52 24/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախում 2017թ.-ին կաշառակերության դեպքեր չեն արձանագրվել. Արցախի գլխավոր դատախազ
10:48 24/02/2018  |  ԼՐԱՀՈՍՆախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ
18:24 29/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀանցավորության հիմնական ցուցանիշները 2017թ. անցած 11 ամիսների կտրվածքով. Դատախազություն
15:49 03/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում սպանության դեպքերը նվազել են
18:19 17/10/2017  |  ԼՐԱՀՈՍԱնցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրված սպանության ինը դեպքից ութը բացահայտվել են
17:45 29/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱնցած ութ ամիսներին գրանցվել է սպանության 34 դեպք, հրազենի գործադրմամբ հանցագործության՝ 37 դեպք
14:20 22/08/2017  |  ԼՐԱՀՈՍԾանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել
15:15 09/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները
18:21 19/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում 1404 դեպքով ավելացել են պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները

Տեսանյութեր

04/24/2018   12:05 Սերժ Սարգսյանը դուռ բացեց, որպեսզի այս ճգնաժամը դրական ելք ունենա. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Տեսադարան

04/24/2018   22:17 Հարյուր հազարավոր հայեր այցելում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]