ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ նախագահի թեկնածուի համար առաջադրվել է Հրայր Թովմասյանը. «Ժամանակ» 03/13/2018 10:37 | Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով:
Թերթը հիշեցնում է, որ Հարությունյանը գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը:
«Հրայր Թովմասյանի առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնին այդպիսով ամենեւին անսպասելի կամ անակնկալ չէր: Թովմասյանը համարվում է նոր Սահմանադրության եւ կառավարման ու ընտրական նոր մոդելի, այսպես ասած, կնքահայրը, եւ նա, փաստորեն, ստանում է իր վաստակի բավականին բարձր գնահատական եւ հատուցում:
ՍԴ նախագահի պաշտոնը չլինելով գործադիր կամ օրենսդիր առօրյա պատասխանատվության պաշտոն, միեւնույն ժամանակ, ըստ էության, չափազանց կարեւոր եւ առանցքային բարձրագույն պաշտոններից մեկն է Հայաստանում:
Մյուս կողմից՝ այս պաշտոնը, այս կարգավիճակը տարիներ շարունակ դիտարկվել է ընդամենը իշխանության վերարտադրության եւ կենսագործունեության անխափանությունն ապահովող կնիք, որը դրվել է բոլոր համապետական ընտրությունների, բոլոր առանցքային հարցերի վրա:
Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանն ընկալվել է ոչ թե իբրեւ անկախ բարձրագույն դատական ատյան Հայաստանում, այլ գործադիր իշխանությանը սպասարկող կառույցներից մեկը:
Այդ տեսանկյունից, դե յուրե լինելով բարձր ատյանի նախագահ՝ Հրայր Թովմասյանը դե ֆակտո լինելու է իշխանությանը սպասարկող կառույցներից մեկի ղեկավար: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից:
Այն, որ իշխանություն-հասարակություն հարաբերության մասով Հրայր Թովմասյանը սկզբունքորեն չի փոխելու ոչինչ, կասկածից վեր է՝ նա հո չի եկել իշխանափոխության նպաստելու: Բայց Թովմասյանն անկասկած «էլիտայափոխության» դրսեւորում է: Մի պրոցես, որ փորձում է սահուն իրականացնել Սերժ Սարգսյանը, եւ այստեղ արդեն ակնհայտ է, որ Հարությունյանին Թովմասյանով փոխարինելը զուտ մեխանիկական փոփոխություն չէ:
Կարիք կա իշխանության մեջ նոր հակակշիռների, որոնք հնարավորինս քիչ են սերտաճած բիզնեսի եւ իշխանության սերտաճման վրա գիրացած օլիգարխիային եւ դրանից կազմված տարբեր բեւեռներին, այդ թվում՝ նաեւ ռուսաստանահայ կապիտալին:
Կարեն Կարապետյանին վարչապետ չթողնելու պարագայում անգամ Սերժ Սարգսյանն ունենալու է այդ կապիտալի խնդիրը, քանի որ առաջիկա տարիներին հազիվ թե գտնվի Հայաստանում հիմնական ներդրումային «ոռոգումն» ապահովելու ներուժ պարունակող այլ աղբյուր, քան ռուսաստանահայ կապիտալը:
Հետեւաբար պետք է ձեւավորել հակակշիռներ, իսկ տեղական կապիտալը չի կարող լինել լիարժեք այդպիսին, քանի որ այդուհանդերձ, չնայած նաեւ շահերի բախմանը, կան առանցքային միավորող գործոններ թե՛ համատեղ անցյալի, թե՛ նաեւ ընտանեկան-ազգակցական, քավոր-սանիկական, խնամիական կապերի տեսքով:
Ըստ այդմ՝ անհրաժեշտ են հնարավորինս «օտար» միավորներ՝ թե՛ տարիքային, թե՛ միջավայրային, թե՛ այսպես ասած, գործարքային առումներով: Նա արդեն իսկ ձեւավորել է այդպիսի երկու հակակշիռ՝ նախագահ Արմեն Սարգսյան եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան: Երրորդը կլինի թերեւս Հրայր Թովմասյանը, եւ այստեղ արդեն նրա կարգավիճակը դառնում է հետաքրքիր, որովհետեւ Սահմանադրական դատարանն, ըստ ամենայնի, կդառնա յուրօրինակ մամլիչ կամ սուր, որ կախված է հայաստանյան եւ ռուսաստանահայ խոշոր կապիտալի կրողների գլխին»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ 13.03.18թ. համարում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ