Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)

«Վստահ ենք, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ». Վարչապետը հանդես է եկել ելույթով 03/13/2018   16:18  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր, անկախ իրենց գտնվելու վայրից, անհանգիստ են իրենց հայրենիքի ապագայի համար։

Վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը Լիբանանի Առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Արդյունաբերողների պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Լիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության, Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ էր: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել, որ քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, մեր երկրում առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է և նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար: «Այս երկու օրվա ընթացքում բավական ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել Լիբանանի մեր գործընկերների հետ և արձանագրել ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, և այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում: Եվ մենք որոշել ենք ու պայմանավորվել ենք՝ որոշակի առումով այդ հարաբերություններին «ռեստարտ» տալ: Որոշել ենք՝ ինտենսիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև բիզնես շփումները», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր Հայաստանում շատ հետաքրքիր և ակտիվ բարեփոխումների փուլ է: Բարեփոխուներն  իրագործվում են բացարձակապես բոլոր ասպարեզներում՝ կառավարում, մաքսային, հարկային ոլորտ, կրթություն, առողջապահություն, արտահանման խթանում, վարկային ծրագրերի իրականացում՝ սուբսիդավորված վարկերի տրամադրմամբ, դատական, սնանկացման ոլորտ, առողջապահության, գյուղատնտեսության ապահովագրություն և այլն: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշներից. «2017 թ. ունեցել ենք հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տարին ավարտել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով. սա շատ ավելի բարձր թիվ է, քան մենք պլանավորել էինք: Եվ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի որևէ երկրում. ամենաբարձրն է ԱՊՀ երկրների մեջ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միությունում, ամենաբարձրն է տարածաշրջանում մեր հարևան երկրների հետ համեմատած: Արդյունաբերության աճը 12.6 տոկոս է, առևտրաշրջանառության աճը՝ 14 տոկոս, ծառայությունների աճը՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճը՝ 24 տոկոս:

Ռեկորդային արտահանման ցուցանիշ ենք գրանցել վերջին 25 տարվա ընթացքում. արտահանման աճը կազմել է 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ 27.8 տոկոս, ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության աճը՝ 26.9 տոկոս: Հունվար ամսվա թվերը վկայում են այն մասին, որ այդ տենդենցը շարունակական է լինելու և աճի միտում ունի: 2017 թ. հունվարի համեմատ 2018 թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով ունենք 10.2 տոկոս աճ, 13.9 տոկոս արդյունաբերության աճ, 15.2 տոկոս ծառայությունների աճ, 17.3 տոկոս առևտրի ներքին շրջանառության աճ, 19.7 տոկոս շինարարության աճ: Արտահանումն աճել է 45.2 տոկոսով, ներմուծումը՝ 48.9 տոկոսով, արտաքին առևտրի շրջանառությունը՝ 47.6 տոկոսով: Եթե մենք 2018 թ. հունվարը համեմատենք 2016 թ. հունվարի հետ,  ապա արտահանման աճը 197 տոկոս է, ներմուծման աճը՝ 220 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ 211 տոկոս ընդամենը 2 տարվա ընթացքում: Դրան նպաստել են այն բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք և որոնք շարունակական են լինելու: Վստահ ենք, որ մոտակա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից և, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ այս առումով մաքուր սպառման դաշտից հաշվելու դեպքում արտահանման և ներմուծման ուղղությամբ արձանագրվել են համեմատելի թվեր: Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարների համար առկա հնարավորությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինչո՞ւ գալ Հայաստան, որովհետև տնտեսական աճը լավ է: Հայաստանում ո՞ր ոլորտներում կարելի է ներդրումներ անել:  Մենք շատ ունիկալ երկիր ենք այն առումով, որ մեր հարթակի վրա կարողացել ենք համատեղել շատ դեպքերում թվացող անհամատեղելին: Ի՞նչը նկատի ունեմ՝ 3 մլն բնակչություն, ոչ շատ մեծ երկիր, բայց մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ և ունենք արտոնյալ առևտրային ռեժիմներ մտնելու 180 մլն ընդհանուր բնակչությամբ երկրներ, որոնց չափերը պատկերացնում եք՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան: Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և ունենք GSP+ ռեժիմ: Լիբանանն ունի GSP ռեժիմ, բայց մերը մի փոքր ավելի արտոնյալ ռեժիմ է և մենք մուտք ունենք եվրոպական 500 մլն և ավելի բնակչությամբ շուկա: Մենք ունենք GSP ռեժիմ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, բազմաթիվ երկրների հետ ստորագրել ենք կրկնակի հարկման մասին համաձայնագրեր, և մենք Իրանի հետ սահմանին ձևավորել ենք ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն է տալիս արտոնյալ մուտք գործել 82,5 մլն բնակչությամբ իրանական շուկա: Այսպիսով, Հայաստանում հնարավոր է բիզնես ձևավորել և մուտք գործել շատ մեծ շուկաներ, որոնց բնակչությունը 1 մլրդից ավելի է»:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել գործարարների համար՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, ոսկերչություն, թեթև արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, որի նպատակը ոչ թե դաշտի կանոնակարգումն է, քանի որ այն արդեն կանոնակարգված և տարբեր օրենքներով պաշտպանված էր, այլ բոլոր պայմանների մեկտեղումը մի փաստաթղթում, որում Հայաստանի պոտենցիալ գործընկերը կարող է տեսնել իր հնարավորություններն ու շահերը: «Մոտ ժամանակներս մենք Ազգային ժողովում կհաստատենք պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքը: Խոշոր ծրագրեր ունենք PPP (public-private partnership) ձևաչափով, որոնք վերաբերելու են ենթակառուցվածքներին, ճանապարհաշինությանը, ջրամբարաշինությանը: Մենք ունենք զբոսաշրջության մեծ աճ և, կարծում ենք, որ Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերգնահատված է. անցած տարի ունեցել ենք այցելուների 24 տոկոս աճ և ավելի քան 18 տոկոս աճ՝ ոլորտում: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր», - ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը նկատել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի առաջընթացին,  Doing Business-ի և բիզնես հնարավորությունների բնութագրերի վրա. «Այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է: Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը: Եվ եթե դուք նման որոշում կայացնեք,  իմ պատկերացմամբ, շատ տրամաբանական որոշում՝ գալ Հայաստան և բիզնես հիմնել, ի դեմս կառավարության և այն օղակների, ում հետ աշխատելու եք, դուք տեսնելու եք ռեալ գործընկերային հարաբերություններ: Վստահ ենք, որ ունենալու ենք այնպիսի երկիր, որտեղ բիզնես անելը լինելու է շատ դյուրին, շահավետ և տրամաբանական»: 

            Այնուհետև ծավալվել է հարցուպատասխանի ձևաչափով մտքերի ակտիվ փոխանակություն, որի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել  է հանդիպման մասնակիցների հարցերին՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների, Հայաստան-Լիբանան տնտեսական կապերի ակտիվացման, ՀՀ վարչապետի՝ Լիբանան այցի տնտեսական օրակարգի վերաբերյալ և այլն:

 Վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև «Հայկական անկյուն»-ում Հայաստանից ներկայացված արտադրատեսականուն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:38 13/03/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները
11:08 13/03/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանի և Սաադ Հարիրիի ելույթները՝ ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ
16:30 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան. Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
15:40 19/01/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
14:44 04/11/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանն այցելել է Տաշքենդի Սուրբ Փիլիպոս հայկական եկեղեցի ու հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ
17:10 03/11/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը և Ուզբեկստանի վարչապետը պայմանավորվել են ակտիվացնել միջպետական կապերը
10:32 10/10/2017  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկում եմ ամուր կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև նաև շահութաբեր բիզնեսներով. վարչապետը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչներին
15:01 07/10/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
18:26 04/08/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է «Zangi» ընկերության ծրագրերին
16:03 24/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]