ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ից ակնկալիքը, ինչպես միշտ, արդար դատական ակտի կայացումն է. Արամազդ Կիվիրյան 03/13/2018 16:06 | ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանն այսօր որոշեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործի հետ կապված դիմումի քննությունը հետաձգել մինչև մարտի 16-ը: ՍԴ-ն հայտնեց, որ հետաձգման պատճառը մեկն է՝ գործի հետ կապված պրակտիկան լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ դատարանում գործը քննվում է գրավոր ընթացակարգով, դատարանը հեռացել էր որոշում կայացնելու և խորհրդակցական սենյակում կայացրել էր հիշյալ որոշումը:
Տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը, Անդրանիկ Պողոսյանը, Նարինե Պողոսյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան) դիմել էին Սահմանադրական դատարան՝ խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի (Քաղաքացիական հայցվորը) 1-ին մասի, 154-րդ հոդվածի (Քաղաքացիական հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը), 158-րդ հոդվածի (Քաղաքացիական հայցի հարուցումը) 2-րդ մասի, 159-րդ հոդվածի (Հայցադիմում ընդունելուց հրաժարվելը)՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ըստ դիմողների, կյանքի իրավունքի խախտման հիմքով բարոյական վնասի հատուցման պահանջով իրենց քաղհայցը քննության առարկա չդարձնելու վերաբերյալ կայացված դատական ակտերն ուղղակիորեն առնչվում են դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքին և ենթակա են բողոքարկման վերադասության կարգով՝ հաշվի առնելով և կարևորելով դատական լիարժեք պաշտպանության իրավունքը:
Հետևաբար, նման որոշումները բողոքարկելու իրավունքից զրկելը պետք է դիտվի որպես ոչ իրավաչափ:
Դիմողները մատնանշել են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումների՝ վերադասության կարգով բողոքարկման հնարավորություն: Տվյալ պարագայում, դիմողների կարծիքով, անհասկանալի է օրենսդրի տարբերակված մոտեցումը քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցվորին հայցադիմումի մերժման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից զրկելու
առումով:
Ըստ դիմողների, իրենց նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածը (Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը), չնախատեսելով և չընձեռելով անձին դատական ակտը բողոքարկելու հնարավորություն, ինչպես նաև կախված այն հանգամանքից, թե դատավարական ինչ կարգով է անձը ներկայացրել հայցը, տարբերակված մոտեցում է ցուցաբերում խախտված իրավունքների վերականգնման համար նախատեսված ինստիտուտի նկատմամբ` մի դեպքում անձին հնարավորություն ընձեռելով բողոքարկելու դատարանի որոշումը, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ, ինչպիսի պայմաններում չի ապահովվում իրավունքի սուբյեկտի իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունը:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում դիմողների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ակնկալիքն, ինչպես միշտ, արդար դատական ակտի կայացումն է:
«Կապված ՍԴ որոշումից՝ մեր հետագա գործողությունները նույնպես կուրվագծվեն»,- ասաց Ա.Կիվիրյանը՝ պարզաբանելով, որ եթե հաստատվի, որ կողմը հանիրավի զրկված է եղել ոչ նյութական վնասի հատուցման մասին պահանջ ներկայացնելու հնարավորությունից, դա հիմք կհանդիսանա իրենց համար վերանայման վարույթ հարուցելու համար: Իսկ եթե Սահմանադրական դատարանը արձանագրի, որ տվյալ դեպքում այդ առումով որևէ խախտում չկա, ուստի տուժող կողմը չի կարողանա վերանայման վարույթ հարուցել, ուստի կքննարկվի, թե ինչպիսի հետագա քայլեր իրենք կարող են իրականացնել: «Տեսնենք ինչպիսի որոշում կկայացվի, ըստ այդմ կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
10/26/2018 19:19 | 168.am «Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան
-
08/15/2018 17:43 | Azatutyun.am ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
-
08/14/2018 18:11 | 1in.am Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև
-
08/06/2018 16:22 | Azatutyun.am Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ (տեսանյութ)
-
08/03/2018 10:16 | 1In.am Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան
-
07/20/2018 10:26 | 1in.am Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից
-
05/27/2018 18:59 | Լրագիր Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
- 06/19/2018 11:31 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց երկու միջնորդագիր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
Հարցազրույց
- 02/18/2019 21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան
- 02/18/2019 19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում
- 02/18/2019 17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան
- 02/11/2019 01:15 Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
Մեկնաբանություն
- 02/22/2019 14:08 «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել». Շարմազանով
- 02/21/2019 11:26 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում.Շարմազանով
- 02/20/2019 11:16 Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը. Շարմազանով
- 02/19/2019 15:16 Էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա. Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
Մամուլ
- 02/21/2019 09:58 Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ. «Ժողովուրդ»
- 02/21/2019 09:51 Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ»
- 02/20/2019 10:33 «Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. » Սասուն Միքայելյանը չի մասնակցում խմբակցության նիստերին. «Հրապարակ»
- 02/20/2019 10:12 Ռուս գործընկերները տարակուսել են «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո.«Հրապարակ»
Հետաքրքիր է իմանալ
- 11/30/2018 23:52 Յուրաքանչյուր 10-րդ տղամարդն սեքսուալ բռնարար է
- 11/18/2018 11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ
- 10/18/2018 23:11 Ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ
- 08/29/2018 14:59 Տղամարդը մայրություն Է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը