Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի.Վիգեն Սարգսյան 03/12/2018   23:36  |  Հարցազրույց

    

Ռազմինֆոն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։

Ռազմինֆո. Պարոն նախարար, 2017 թ. հոկտեմբերից սկսվեց բանակի արդիականացման նոր, յոթնամյա ծրագրի մշակումը։ Կարո՞ղ եք մանրամասնել ծրագրի մասին, ինչքանով որ հնարավոր է։

Վ. Սարգսյան. Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակված` Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործնական ծրագիրն է։ Հաճախ հարցնում են, թե «Ազգ-բանակ» ասելով ինչ ենք հասկանում, ինչու այն որևէ տեղ չի հրապարկվել և այլն…

Այդ հայեցակարգն ունի չորս մակարդակ. առաջինն ընդհանուր թեզերն ու սկզբունքներն են, գաղափարախոսությունը, որը բազմիցս ներկայացվել է Հանրապետության Նախագահի ելույթներում, մասնավորապես 2017 թ. ապրիլին կայացած նույնանուն կոնֆերանսի և հոկտեմբերին` Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում ունեցած իր ծրագրային ելույթներում, մեր կառավարության գործունեության և Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում, 2016 թվականի հոկտեմբերին՝ ԶՈւ կոլեգիայի և բանակի 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստերում իմ ելույթներում։ Հիմնական սկզբունքներն են. բանակն ավելի թափանցիկ, ավելի հասկանալի դարձնել մեր հասարակություն համար, ամրապնդել բանակ-հասարակություն կապը և բանակի վրա ծախսվող ռեսուրսը հասանելի և օգտավետ դարձնել նաև մեր հասարակության առավել լայն շերտի համար։

Երկրորդ կարևոր բաղադրիչն օրենսդրական հենքն է, որն ամրագրեցինք անցյալ տարի ընդունված «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» երկու հիմնարար օրենքներով։

Երրորդ կարևոր բաղադրիչը հենց «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող և Նախագահի հրամանագրով հաստատված արդիականացման յոթնամյա ծրագիրն է։ Այն առաջիկա յոթ տարիների բարեփոխումների մեր ուղեցույցն է։ Ակնհայտ է, որ այդ բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են, նախ՝ բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք ամրագրվում են մեր տարեկան, ամսական ծրագրերով և նախատեսում են ամենօրյա աշխատանք նախևառաջ` զորքերում, և երկրորդ՝ համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։ Նպատակն է` մեր Զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացումը, հրամանատրման նոր սկզբունքների ներդրումը, զինանոցի հագեցումը գերժամանակակից և մեր պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցումն ու ներդաշնակեցումը` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։

Յոթնամյա ծրագիրն այդ առումով առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը հստակ ձևակերպում է նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։ Այսինքն՝ սա «Ազգ-բանակի» զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզն է։ Մեզ համար այն ոչ թե ձևական փաստաթուղթ է, որը քննարկվեց, ընդունվեց և դրվեց դարակը, այլ ամենօրյա աշխատանքի հիմնական ուղեցույց. ցանկացած պլանավորում և վերահսկողություն նախարարությունում ու գլխավոր շտաբում այսուհետ իրականացվում է այդ յոթնամյա ծրագրով՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների և մարդկային ռեսուրսների հաշվառում և այլն։ Այս ամենն այսուհետ արվում է մեկ ընդհանուր տեսլականով. մեր բանակի մարտունակութունը և զինված ուժերի կարողությունները անընդհատ զարգացնել մեկ կենտրոնացված վեկտորով։ Դա ազդելու է թե՛ մատակարարների հետ մեր հարաբերությունների, թե՛ մեր ներսում պլանավորման գործընթացների, թե՛ դրանց նկատմամբ հսկողության սահմանման վրա։

Ի դեպ, անցած տարի մեր բոլոր գնումների կտրվածքով ունեցել ենք մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է։ Ընդ որում՝ դրան չենք հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին։ Եվ այդ խնայողությունն ուղղել ենք զենքի և զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը։

Եվ վերջապես՝ «Ազգ-բանակի» չորրորդ, մեր հասարակության համար ամենատեսանելի մակարդակը կոնկրետ ծրագրերն են։ Հայեցակարգը ձևակերպված է, հիմնական ուղղությունները հասկանալի են, իրավական հիմքերը կան, առկա է յոթնամյա ծրագիրը, ինչպես նաև կա փաստաթղթի բաց մասը, որն այդ տեսլականը պետք է հասկանալի դարձնի հասարակության համար։ Ու կան ծրագրերը, որոնց հետ հանրությունն անմիջականորեն է առնչվում։ Օրինակ՝ «Ես եմ»-ը, որով ձմեռային զորակոչին ունեցանք շուրջ 150 նորակոչիկ, որոնք իրոք տարբերվում են իրենց որակով, տարբերվում են իրենց դիրքորոշմամբ։ Սա փաստում են նաև հրամանատարները, ովքեր նշում են, որ եթե բոլոր ստորաբաժանումներն այդ ձևով համալրվեին, իրենց խնդիրն ավելի հեշտ կլիներ լուծել, որովհետև գործ ունենք ինքնուրույն որոշում կայացրած և հետևողական երիտասարդների հետ։

Ամռանը կմեկնարկի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր հարյուրավոր քաղաքացիների համար բուհերում որակյալ անվճար կրթություն և, դրան զուգահեռ, զինվորական մասնագիտություն ստանալու ճանապարհ կբացի։ Կրթված քաղաքացին, բանակ զորակոչվելով սպայի կարգավիճակով, ինքնադրսևորվելու և արդյունքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։

Նույն՝ “Դիտակետ” ծրագիրը, որը հետադարձ կապն է մեր զորացրված զինվորների հետ և հարուստ նյութ տվեց մեզ` ժամկետային զինծառայությանը վերաբերող հարցերում քաղաքականության մշակման և մոտեցումների վերանայման, ինչպես նաև առանձին զորամասերում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին պատկերացում կազմելու համար։

Ուզում եմ ձեզ առաջինը հայտնել այն մասին, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն՝ կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ զինվորական մասնագիտությամբ և սպայական կոչում։ Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու-երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երևանում։

Եվս մեկ արդյունավետ իրականացված ծրագիր էր ողջ զինված ուժերի անցումը քարտային վճարումների համակարգին, ինչն ամբողջությամբ վերացրեց կանխիկ գումարի շրջանառությունը զորքերում։ Դա կարևոր է՝ բազմաթիվ ռիսկերից խուսափելու համար։

Առաջիկայում մենք լրջագույն ուշադրություն ենք դարձնելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։ Այդ նպատակով բանակում ձևավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) և իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչև հաշավապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք և այլն։

Ռազմական կրթության ծրագրերն են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ամբողջական ձևափոխումը, ռազմական երկու բուհերի առաջիկա միավորումը մեկ խոշոր համալսարանական կառույցի մեջ, և բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք այժմ մշակման և ներդրման փուլում են։

Ռազմինֆո. Զինված ուժերի զարգացման 7-ամյա պլանում նաև ռազմարդյունաբերության զարգացմանը վերաբերող մաս կա։ Շուտով Երևանում մեկնարկող ArmHiTech ցուցահանդեսին ինչ-որ նոր մշակումներ կտեսնե՞նք։

Վ. Սարգսյան. Լինելու են, անպայման։ Բայց ցուցադրվելու է միայն փոքր մասն այն ամենի, ինչ կարողացել ենք վերջնական տեսքի բերել և ընդունել մարտական հերթապահության։ Ակնհայտ է, որ ռազմարդյունաբերական համալիրի ցանկացած ձեռքբերում մի կողմից ցանկալի է ցուցադրել՝ ներկայացնելու համար քո ներուժը, այդ թվում՝ հնարավոր արտաքին գնորդներին, սակայն մյուս կողմից՝ ցանկացած ցուցադրած կարողություն անմիջապես առաջացնում է դրա հակակշիռը գտնելու կամ ձեռք բերելու ձգտում, հետևաբար որոշակի զգուշություն է պետք նրանում, թե որն է առաջնահերթ յուրաքանչյուր նոր արտադրանքի պարագայում։

Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում մենք զգալի առաջընթաց ունենք մի շարք ուղղություններում, որոնցում ավանդաբար մրցունակ ենք եղել։ Ամենադրականը, որ տեսնում եմ ռազմարդյունաբերական համալիրում, երիտասարդ սերնդի ներգրավումն է։ Իրականացվող բոլոր ծրագրերում կան երիտասարդ գիտնականներ, մարդիկ, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են ավանդույթների և ներուժի հիման վրա նորը կառուցելու։ Կարծում եմ, որ դա կարող է հիմք դառնալ հետագայում գիտական վաշտ ձևավորելու համար, ինչը թույլ կտա բացառիկ կարողություններով օժտված և գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավել ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում։ Եթե հիշում եք, շատ էր խոսվում այն մասին, որ տարկետումների վերացումն անպայման սահմանափակելու է երիտասարդների մուտքը գիտություն։ Ես այն ժամանակ էլ հայտարարում էի, որ ճիշտ հակառակը՝ մենք դրան զուգահեռ ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան երիտասարդներին ավելի ակտիվ զբաղվել գիտությամբ։ Մենք դրա գործիքակազմը հստակ տեսնում ենք, այն ձևավորման փուլում է, և ամեն ինչ անելու ենք, որ մինչև ամառային զորակոչ արդեն ամբողջը ներդրված լինի։

Ռազմինֆո. Երբեմն կարծիքներ են հնչում, որ արդյունավետ չի օգտագործվում Սփյուռքի ներուժը։ Ռազմարդյունաբերության զարգացմանն ինչպե՞ս է մասնակցում Սփյուռքը։

Վ. Սարգսյան. Անշուշտ, Սփյուռքի հնարավորություններն օգտագործվում են ու գնալով՝ առավել խորությամբ։ Իհարկե մանրամասնել հնարավոր չէ, որովհետև ռազմարդյունաբերական համալիրի հետ փոխգործակցող մարդիկ իրենց քաղաքացիության երկրներում հիմնականում ունեն որոշակի սահմանափակումներ, ինչի պատճառով աջակցությունը հաճախ չի կարող ֆորմալիզացվել։

Հետևաբար, առանց անուններ տալու, Ձեր հարցին ի պատասխան, ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհի տարբեր երկրների մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք իրենց պարտքն են համարում սեփական փորձն ու գիտելիքն ի նպաստ դնել Հայաստանի զինված ուժերի գիտատեխնիկական կարողությունների զարգացմանը։

Ռազմինֆո. “Ազգ-բանակ” հայեցակարգի շրջանակներում մեկնարկած բարեփոխումները ենթադրո՞ւմ են արդյոք ծրագրերի համադրում այլ ոլորտների բարեփոխումների հետ։ Օրինակ՝ ներկայումս ընթացող համայնքների խոշորացումը և զինկոմիսարիատների՝ Ձեր կողմից նշված բարեփոխումները։

Վ. Սարգսյան. Միանշանակ։ Եթե մենք խոշորացնում ենք զինկոմիսարիատը, ակնհայտ է, որ յուրաքանչյուր համայնքում պետք է պահենք 2–3 ներկայացուցիչ՝ ի տարբերություն ներկայումս եղած մեծ անձնակազմի, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններում բնական կապն են լինելու զինված ուժերի հետ։ Համայնքների խոշորացումը օգնելու է մեզ առավել արդյունավետ կազմակերպել զինկոմիսարիատների աշխատանքը։

Համադրում կա նաև մյուս ոլորտների հետ։ Օրինակ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի։ Առաջիկա շաբաթներին կառավարությունն ընդունելու է Սիսիանի, Վարդենիսի և Բերդի զինվորական հոսպիտալներըտեղի քաղաքացիական հիվանդանոցների հետ միավորելու վերաբերյալ որոշումներ։ Այսօր էլ տեղի բնակիչները դիմում են հոսպիտալներ բուժծառայութուն ստանալու համար, բայց չեն կարող օգտվել, օրինակ՝ պետպատվերից։ Փաստորեն պետպատվերը և որակյալ բուժծառայություն մատուցելու կարողությունը մեկտեղվելու են. էլեկտրոնային առողջապահության համակարգը (որն առողջապահության նախարարությունում խոշոր բարեփոխումներից է), ուղիղ փոխկապակցված է բանակի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ։

Ի դեպ, այս տարի շատ կարևոր, մեծ զորավարժություն ենք պլանավորել։ Կհիշեք «Շանթ-2015» զորավարժությունը, որի հիմքում պետական ողջ համակարգը խաղաղ վիճակից պատերազմականի բերելու իրադրության խաղարկումն էր։ Ես այդ զորավարժության շտաբի ղեկավարն էի և պատասխանատու էի ԶՈւ լուծվող խնդիրների հետ պետական համակարգի ներդաշնակեցման համար։

Այժմ, սահմանադրության փոփոխությունից հետո, հրամանատրման ուղղահայացի փոփոխության համատեքստում, հատկապես կարևոր է փորձարկել վարչապետ – կառավարություն – անվտանգության խորհուրդ – ՊՆ – ԳՇ – պետական կառավարման մարմիններ միասնականության արձագանքը առկա սպառնալիքին կամ իրավիճակի զարգացումներին։ Այդ առումով «Շանթ-2018»-ը շատ ինտերակտիվ է լինելու։ Այն կներառի ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ թույլ տալով յուրաքանչյուր նախարարությանը խաղարկել սեփական որոշումների կայացումը, փաստաթղթերի նախապատրաստումը, հաշվետվողականության ապահովումը և այլն։

Ռազմինֆո. Կա՞ն փոփոխություններ մատակարարումների մասով, օրինակ՝ տեղական արտադրանքի գնումների տեսակարար կշռի փոփոխություն։

Վ. Սարգսյան. Ընդհանուր առմամբ, այդ հարաբերակցությունը հիմա էլ վատը չէ։ Բանակին մատակարարվող պարենի մեծ մասը տեղական արտադրության է։ Իհարկե կան ապրանքներ, որոնք ավելի նպատակահարմար է ներկրել։ Օրինակ՝ համազգեստի կտորը դրսի շուկայում շատ ավելի մատչելի է։ Այս տարի կարողացանք ձեռք բերել լավ որակի կտոր՝ ավելի մատչելի գնով։ Իսկ համազգեստը կարվում է արդեն տեղական ընկերություններում, ինչը թույլ է տալիս նաև զբաղվածության խնդիր լուծել։

Ի դեպ, մենք նաև խրախուսում ենք արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելը, և գործընկեր կազմակերպություններից մեկն արդեն ստանձնել է այդպիսի պարտավորություն։ Հնարավոր է, որ հետագայում մյուսներն էլ հետևեն այդ քայլին։

Սա մեր ընդհանուր հայեցակարգի ու սահմանամերձ համայնքների զարգացման շատ կարևոր բաղադրիչներից է։ Ընդհանուր առմամբ, սահմանամերձ համայնքների հետ տարվող աշխատանքը շատ արդյունավետ եմ գնահատում. բացի այնտեղ անցկացվող վարժանքներից, աշխարհազորի հետ աշխատանքից, նաև իրական քայլեր են կատարվել թաքստոցների ստեղծման և անվտանգության այլ խնդիրներին ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Նաև կենցաղային հարցերում… Օրինակ՝ անցած տարի կայացված որոշումով բոլոր դասագրքերը, բոլոր դպրոցներում, անկախ դասարանից՝ դարձան անվճար։ Բուհերում ուսման վարձի փոխհատուցման ծրագրի հետ կապված որոշ բարդություններ կային, որոնք նույնպես լուծվեցին, և այժմ ԿԳՆ-ն լիարժեք երաշխավորում է այդ համայնքներից եկող ուսանողների ուսման վարձերի օրենքով սահմանված փոխհատուցումները։

Իրականացվում են ներդրումային որոշակի ծրագրեր։ Կարևոր դեր ունեցավ Հայաստան-Սփյուռք համաժողովի համար մեր հրատարակած կատալոգը, որը նկարագրում էր յուրաքանչյուր համայնքի խնդիրները։ Մենք արդեն ստանում ենք դրա արձագանքները. սփյուռքի մեր հայրենակիցները (հիմնականում ծնունդով հենց այդ համայնքներից) իրենց վրա բավական լուրջ ծրագրերի իրականացում են վերցնում։ Օրինակ՝ Մովսես համայնքում ջրատարի և ավտոճանապարհի խնդիր է լուծվում։ Խաչիկ գյուղում ջրատարի խնդիր կա, որի լուծմանն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Սփյուռքի մեր կառույցներից մեկը։ Վստահ եմ, որ այս գործընթացը շարունակվելու է. մենք շատ հետևողական աշխատում ենք բոլոր գերատեսչությունների, դոնոր-կազմակերպությունների, միջազգային կառույցների և հենց համայնքների հետ` միջգերատեսչական հանձնաժողովի ձևաչափով։

Ռազմինֆո. Դեռևս 2016 թվականի աշնանը հայտարարեցիք, որ բանակի համար կոշիկի արտադրությունը լրջորեն փոփոխելու պլաններ կան։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը։

Վ.Սարգսյան. Մայիսից ակնկալում ենք արդեն առաջին խմբաքանակը։ Ավարտվում է համապատասխան ձեռնարկության կահավորումը։ Սա «մասնավոր-պետություն» փոխգործակցության հրաշալի օրինակ է։ Պաշտպանության նախարարությունը լինելու է արտադրության համասեփականատերը։ Միևույն ժամանակ, դրա մեջ, թե՛ ֆինանսների, թե՛ գիտելիքի, թե՛ հոսքագծերի առումներով զգալի ներդրում է կատարել Սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը, ով այդ ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Պետք է վստահեցնեմ, որ այդ արտադրանքը զգալիորեն տարբերվելու է այն կոշիկից, որը հիմա ստանում են զինված ուժերում։ Փորձնական նմուշն ինքս կրում եմ արդեն մի քանի ամիս։ Շատ որակյալ և հարմար է։

Ռազմինֆո. Խոսք կար նաև բանակային կոշիկը քաղաքացիականներին հասանելի դարձնելու մասին, այնպես, ինչպես շատ երկրներում բանակային հագուստը, աքսեսուարները նաև բրենդային ապրանքներ են դառնում։

Վ.Սարգսյան. Այս արտադրության տրամաբանությունն այն է, որ բացի բանակին մատակարարվող կոշիկից, զինվորական ոճի կոշիկ վաճառքի հանվի նաև քաղաքացիական շուկա, առավել ևս, որ երիտասարդության մեջ զինվորական ոճն այսօր բավական թրենդային է։ Եթե արտադրողները կարողանան մարքետինգային լուծումներով իրենց արտադրանքն առավել գրավիչ դարձնել, շատ հնարավար է, որ հայկական բանակային կոշիկը դառնա բրենդ, ինչպես, օրինակ՝ շվեյցարական բանակի դանակն է։

Ռազմինֆո. Պարոն նախարար, խոսենք բանակին աջակցելու հասարակական նախաձեռնությունների մասին։ Օրինակ՝ մեծ աղմուկ բարձրացրեց Ալբերտ Դալլաքյանի համար գումար հավաքելու Ձեր նախաձեռնությունը։ Չե՞ք ափսոսում, որ մտաք այդ գործընթացի մեջ, բանավեճի բռնվեցիք ընդդիմախոսների հետ, մեկին անգամ «բոշա» անվանեցիք։

Վ.Սարգսյան. Գումարի հավաքագրումը Ալբերտի մոր խնդրանքով նախաձեռնել է իր ծանոթներից մեկը։ Ես պարզապես օգնել եմ` նվիրաբերելով իմ անձնական միջոցներից և սատարելու կոչ ուղղելով ընկերներիս։ Կարծում եմ՝ կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշված օրերի ընթացքում։ Ընկերներս սատարեցին՝ հավաքելով անհրաժեշտ գումարի զգալի մասը։ Հարյուրավոր ծանոթ և անծանոթ մարդիկ ևս հետևեցին իմ օրինակին։ Եթե համացանցում այդ խնդրի շուրջ բորբոքված մեկնաբանություններ էին անում մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը` կեղծ օգտատերեր, ապա իմ կոչին գործնական քայլով` անձնական միջոցներ նվիրաբերելով արձագանքեցին հարյուրավորները։ Անկախ զգացմունքայնությունից` արդյունքն ակնհայտ է։ Եվ կարևորը հենց արդյունքն է։

Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։ Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմիանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում։

Ռազմինֆո. Ձեր ընդդիմախոսները հաճախ նշում էին այս կարգի խնդիրներին համակարգային, ինստիտուցիոնալ լուծում տալու անհրաժեշտության հանգամանքը։

Վ.Սարգսյան. Որպես նախարար, պետության ներկայացուցիչ՝ ես, անկասկած, առաջնահերթ պատասխանատու եմ համակարգային լուծումներ գտնելու և դրանց հիմքով քաղաքականություն առաջարկելու և իրագործելու համար։ Հանրապետության Նախագահի, վարչապետի, կառավարության իմ գործընկերների աջակցությամբ նախորդ տարին այդ առումով առավել քան արդյունավետ էր. գերժամանակակից վերականգնողական կենտրոն, ապահովագրական հիմնադրամ, զոհվածների և 1-ին խմբի զինհաշմանդամների անօթևան ու բարելավման խնդիր ունեցող ընտանիքների բնակավորման համալիր լուծումներ և այլն։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պետք է խուսափեմ անհատական խնդիրներից, անտեսեմ զինհաշմանդամի ծնողի խնդրանքը։ Արդյոք պե՞տք է կարծրացած չինովնիկական պատասխան տամ, որ մենք մեր ուժերի ներածին չափով արել ենք և այն, ինչ օրենքի պահանջից ավելին է, ինձ չի վերաբերում։ Ինձ քննադատողները հիմք կունենային, եթե չլուծելով համակարգային խնդիրներ՝ ես զբաղվեի առանձին դեպքերի համար դրամահավաքով, բայց պատկերը ճիշտ հակառակն է։

Կոնկրետ Ալբերտի դեպքում էլ, ինչպես գիտեք, պետությունը օրենքով նախատեսված և դրանից առավել, այլ լուծումներ գտել էր, անհրաժեշտ ողջ օգնությունը նրան ցուցաբերվում էր և շարունակելու էր ցուցաբերվել։ Խոսքն այստեղ մեկ քայլ ավելի կատարելու մասին էր, և ես վայրկյան անգամ չեմ ափսոսում, որ օգնեցի Ալբերտի բուժումն արտերկրում ապահովելու հարցում։ Հենց մեր կառավարության քաղաքականությունն է, որ Հայաստանում չբուժվելու դեպքերում մենք, մեր վիրավոր զինծառայողներին պետական ֆինանսավորմամբ գործուղում ենք արտերկրի լավագույն կլինիկաներ։ 2017 թվականին առաջին անգամ մեր մի քանի զինհաշմանդամներ օգտվել են այդ հնարավորությունից։ Պարզապես Ալբերտի դեպքն այլ էր։

Ի դեպ, ավելացնեմ նաև, որ նույն այդ կոչիս արձագանքելով՝ բազմաթիվ մարդիկ զգալի օգնություն ցուցաբերեցին ապրիլյան մարտերի մասնակից երկու այլ զինհաշմանդամի` աջակցելով նրանց բնակարանային խնդրի առավել արդյունավետ լուծմանը։ Մեկ այլ զինհաշմանդամ Վեհափառ Հայրապետի աջակցությամբ մեկնեց արտերկիր` չափազանց բարդ պրոթեզավորման։ Սփյուռքի մեր հայրենակիցները պարտավորություն ստանձնեցին ևս երեք հոգու արտերկրում վիրահատության ծախսերն ամբողջությամբ իրենց վրա վերցնելու։ Նշված օրերին զգալիորեն աճեց 1000plus.am հիմնադրամին կամավոր նվիրաբերությունների հոսքը։ Վստահ եմ, որ անհատական խնդիրների լուծմանն աջակցելը նույնպես մտնում է պետական պաշտոնյայի, հատկապես` պաշտպանության նախարարի պարտականությունների մեջ։ Դա երբեք պետության անզորության վկայություն չէ, այլ միասին ավելին անելու ձգտում։

Ռազմինֆո. Օրերս համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։

Վ.Սարգսյան. Այո, ուրախ եմ հայտնել Ալբերտին օգնության ձեռք մեկնածներին, որ իմ ստացած տվյալներով՝ երկփուլանի բարդ վիրահատության առաջին, առավել վտանգավոր փուլն այս օրերին հաջողությամբ ավարտվել է Գերմանիայում։ Առաջիկա օրերին սպասվում է երկրորդ փուլը։ Մեր ողջ հասարակության անունից Ալբերտին արագ ապաքինում և բարի վերադարձ եմ մաղթում։

Ռազմինֆո. Վերջին թեման՝ կրթությունը…

Վ.Սարգսյան. Մենք շատ լայն հնարավորություններ ունենք ռազմական կրթության ոլորտում։ Ի լրումն հայաստանյան ՌՈՒՀ-երի, մեր երիտասարդները կարող են կրթություն ստանալ Ռուսաստանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլն։ Ի դեպ, բոլոր այս երկրներում խոսքը վերաբերում է առաջնակարգ, միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխանող ՌՈՒՀ-երին։ Ցավոք, դեռևս լիարժեք չենք օգտագործում այդ հնարավորությունները, երբեմն տեղերը համալրված չեն։ Երևի մի քիչ թերանում ենք իրազեկելու հարցում, միգուցե նաև հասարակական հետաքրքրությունն է պակասում։ Բայց նշեմ նաև, որ արտերկրում սովորող մեր կուրսանտներն, ի պատիվ իրենց, շատ արդյունավետ են օգտագործում բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորությունը՝ լինի դա աշխարհի լավագույն ռազմական ակադեմիաներում, գլխավոր շտաբի ակադեմիաներում, թե նեղ մասնագիտական ուղղություններով՝ հրետանավորներ, կապավորներ, ինժիներական, թիկունքային, ռազմաբժշկական և այլն։ Մեր զինվորականներն ամենուր աչքի են ընկնում և հայրենիք վերադառնալով՝ կարևոր ներդրում ունենում մեր զինված ուժերի ամրապնդման գործում։

Մեզ մոտ այսօր ունենք բավական լավ կրթական հնարավորություններ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցյալ տարի մրցույթը երեքին մեկ էր, և ավելի շատ պատանի ընդունվեց, քան նախորդ տարիներին։ Այս տարի, թեև ընդունելությունը դեռ չի սկսվել, բայց տեսնելով հետաքրքրվողների քանակը, շատ ավելի մեծ թվով դիմորդներ ենք ակնկալում, ինչը կնշանակի, որ կկարողանք առավել մանրակրկիտ ընտրություն կատարել։ Ընդ որում, մենք չենք սահմանափակում երիտասարդի ընտրությունը. նա կարող է վարժարանն ավարտելուց հետո քաղաքացիական այլ մասնագիտություն ստանալ։ Այնուամենայնիվ, մինչ օրս եղած փորձը վկայում է, որ սաների մեծ մասը շարունակում է զինվորականի մասնագիտացումը՝ արդեն ռազմական համալսարաններում։

Կարծում եմ, որ մենք նաև նախնական զինվորական պատրաստության մասով ունենք բացեր։ ԿԳՆ հետ աշխատող խումբ ունենք, որն ուսումնասիրում է այս խնդիրը։ Ակնհայտ է, որ պետք է վերանայել այդ առարկայի դասավանդման ձևերը։ Շաբաթական մեկ ֆորմալ դասը, երբ ներկա-բացակա անելու համար ծախսվում է դասի կեսը, իսկ աշակերտները, որպես կանոն, այս առարկան ոչ կարևոր են համարում, լավագույն լուծումը չէ։ Շատ նախնական ասեմ, որ մտածում ենք ամառային ճամբարների լայն ցանց ստեղծելու գաղափարի շուրջ։ Դպրոցականներն իրենք կընտրեն ճամբարները, ուր այցելելը պարտադիր կլինի։ Օրինակ՝ երկշաբաթյա այդպիսի ճամբարը կապահովի նախնական զինպատրաստության ներածական դասընթաց, միաժամանակ տղաներին նախապատրաստելով բանակային կյանքին։ Աղջիկներին այն կտա գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղպաշտպանության ոլորտում, ինչպես նաև կյանքում։ Միաժամանակ շեշտեմ, որ աղջիկների շրջանում բավական մեծ է զինվորական կրթության նկատմամբ հետաքրքրությունը։ Նկատի ունեմ նաև ՌՈՒՀ-երի դիմորդներին և պայմանագրային ծառայության եկող կանանց։

Ռազմինֆո. «Երկրապահը» կարծես ունի նման ճամբար…

Վ.Սարգսյան. Շատ լավ ճամբար է։ Մենք շատ լավ համագործակցում ենք, պաշտպանության նախարարությունը մեծապես օգնում է ճամբարին, բայց կարծում եմ մեզ պետք են բազմաթիվ ճամբարներ տարբեր վայրերում։ Ակնկալիքս այն է, որ մենք առնվազն մեկական նման ճամբար պետք է ունենանք Արցախում, Սյունիքում, Տավուշում և այլն։ Ընդ որում, դրանք շատ տարբեր ճամբարներ պետք է լինեն, տարբեր մասնագիտացմամբ, տարբեր հնարավորություններ ընձեռող և այլն։ Կարծում եմ, որ քայլ առ քայլ գալու ենք դրան։

Ի դեպ, այս տարի նաև Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն է ամառային ռազմամարզական ճամբար ունենալու։ Ճիշտ է, ի տարբերություն մեր կողմից սատարվող այլ, օրինակ «Երկրապահ»-ի ճամբարի, այն վճարովի կլինի։ Նպատակն է` մի կողմից բացել «Մոնթեի» դռները սաներից բացի նաև այլ երեխաների համար, ովքեր ուզում են որոշ ժամանակ ապրել տեղում, հասկանալ այդ ուսումնական հաստատության ոգին, մյուս կողմից` այս ծրագիրը կօգնի վարժարանին ամառվա ամիսներին որոշ գումար վաստակել` տարվա ընթացքում բացարձակապես անվճար փայլուն և մրցակցային կրթություն տալ մեր լավագույն պատանիներին` ողջ երկրի տարածքից։ «Մոնթեն» իր սաներին անվճար տրամադրում է լավագույն կրթական հնարավորությունները. ուժեղ մանկավարժական թիմ, հրաշալի լսարանային և մարզական պայմաններ, բարձրորակ սնունդ, հիմնական և լրացուցիչ դասագրքեր, գերժամանակակից համակարգչային լսարան, համազգեստ և այլն։ Այդ բոլոր ծախսերը հոգում է պետությունը։ Բայց նման կրթահամալիրը պետք է ունենա լրացուցիչ միջոցներ` ծրագիրը բազմազանեցնելու, ընդունելությունը ընդլայնելու, նյութատեխնիկական բազան բարելավելու համար։ Եվ ես չէի ցանկանա, որ այդ խնդիրները լուծելու համար մենք ծախսենք պաշտպանության համար նախատեսվող միջոցները։ Վճարովի ամառային ճամբարը մի կողմից «Մոնթեի» հետ ավելի շատ պատանիների կապ ստեղծելու, մյուս կողմից՝ խաղի միջոցով նրանց բանակին ծանոթացնելու միջոց է, միևնույն ժամանակ` բարձրակարգ անվճար ուսումնական ծրագրին սատարելու ձև։

Ռազմինֆո. Ովքե՞ր կարող են դիմել։ Կա՞ արդեն ճամբարի ծրագիրը։

Վ. Սարգսյան. Դիմել կարող են 11–16 տարեկան տղաներն ու աղջիկները։ Ռազմամարզական ճամբարն ունենալու է շատ հետաքրքիր բովանդակային ծրագիր՝ արշավներ, այցելություններ, փայլուն սպորտային հնարավորություններ, ազգային-ազգագրական թեմաներով դասընթացներ, կինոդիտումներ, հետաքրքիր հյուրեր և այցելուներ, թեմատիկ քննարկումներ։ Ակնկալվում է մասնակցություն և՛ Հայաստանից, և՛ Արցախից, և՛ Սփյուռքից։ Առաջիկա օրերին ծրագիրը կներկայացվի հանրությանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:59 07/03/2018  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
20:17 06/03/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին
20:33 05/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին
21:19 24/02/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման արարողությանը
20:20 21/02/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
09:26 17/02/2018  |  ՄամուլՔաղաքացին դիմել է Էթիկայի հանձնաժողովին՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի՝ «բոշա» անվանելու համար. «Ժողովուրդ»
18:54 07/02/2018  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով իրականացված աշխատանքները
18:53 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
18:47 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին
10:15 06/02/2018  |  ՄամուլՎիգեն Սարգսյանին սպասարկող և նրա թիկնազորի մեքենաները1 րոպեում 3 խախտում են կատարել. «Հայկական ժամանակ»

Արխիվ

[]