Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Արսինե Խանջյանի կողմից վիճարկվող գործողությունները նախ պետք է ստանան քրեաիրավական գնահատական. Վերաքննիչ դատարան 03/10/2018   13:31  |  Վարչական իրավունք

Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել  ընդդեմ ոստիկանության ականավոր սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի  հայցադիմումի գործը կարճելու Վարչական դատարանի որոշումը:

Արսինե Խանջյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայց էր ներկայացրել ոստիկանության գործողությունները,  այդ թվում՝ հայցվորի արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության,  ազատ տեղաշարժվելու,  անձնական ազատության և անձեռնմխելիության,  ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու,  նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից,  խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 28.02.2017 թվականի  գործի վարույթը կարճելու վերաբերյալ  որոշման դեմ հայցվոր Արսինե Խանջյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք: 

Արսինե Խանջյանի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի ու Տիգրան Եգորյանի ներկայացրած վերաքննիչ բողոքում նշվում է, որ դատարանը հիշյալ որոշումն ընդունելով  խախտել  է  Սահմանադրության շուրջ  տասնյակ հոդվածներ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950թ. Եվրոպական կոնվենցիայի,   Մարդու իրավունքների 1948թ. համընդհանուր հռչակագրի,   «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966թ. Միջազգային դաշնագրի,  ՀՀ դատական օրենսգրքի,  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  հոդվածները: 

Ըստ հայցվոր կողմի, դատարանն՝ արձանագրելով, որ  անձն ինքն է որոշում իր իրավունքների,  ազատությունների և  օրինական շահերի պաշտպանության համար դիմել,  թե չդիմել դատարան,  իրականացնել,  թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը,  ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան,  ծավալը,  հիմքը և այլն,  այնուամենայնիվ գտել է,  որ հայցվորի հայցը ենթակա չէ վարչական դատավարության կարգով քննարկման: 

Դատարանը նաև  արձանագրել է,  որ վարչական մարմինների այն գործողությունները,  որոնք իրենց մեջ հանցակազմի տարրեր կարող են պարունակել,  չեն կարող որակվել՝ որպես վարչարարություն,  և դառնալ վարչադատական վերահսկողության առարկա, քանի որ այստեղ գործում է բոլորովին այլ հատուկ ընթացակարգ,  որն ուղղված է հանցագործությունների բացահայտմանը և հանցագործություն թույլ տված անձանց անձնական պատասխանատվության ենթարկելուն: 

Ըստ հայցվոր կողմի, տվյալ պարագայում դատարանը հանգել է սխալ հետևությունների,  սույն իրավահարաբերությունները վարչական իրավահարաբերություններ են,  ծագել են հանրային իրավունքի բնագավառում,  քանի որ հիմնված են մի կողմից վարչական մարմնի՝ Ոստիկանության, մյուս կողմից ֆիզիկական անձի՝ Արսինե Խանջյանի, միջև առաջացած իշխանական-ենթակայական հարաբերությունների վրա: 

Ըստ սույն գործի փաստերի՝ Արսինե Խանջյանը մասնակցելիս է եղել խաղաղ հավաքի,  իսկ Ոստիկանության աշխատակիցները,  որպես հանրային իշխանություն կրող անձ՝ իշխանության ներկայացուցիչ,  միջամտել են հայցվորի այղ իրավունքի իրականացմանը, վերջինիս անհիմն կարգով ձերբակալել   և բերման են ենթարկել: 

Ըստ հայցվոր կողմի, գործի վարույթը կարճելու մասին դատարանի  որոշումը կայացվել է նյութական և  դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ, խախտվել են անձի դատական պաշտպանության սահմանադրական և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված իրավունքները,  ինչի պատճառով այն  ենթակա է բեկանման: 

Այն,  որ սույն գործով առաջացած  հարաբերությունը հանրային է,  Վերաքննիչ դատարանի գնահատմամբ,  ակնհայտ է,  քանի որ այն առաջացել է հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի և անձի միջև,   տվյալ հարաբերությունները կարգավորվում են հանրային իրավունքի շրջանակներում և հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտը գործել է ոչ թե իր,  այլ պետության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների շրջանակներում:   Սակայն անհրաժեշտ է պարզել նշված հարաբերությունները  վարչաիրավակա՞ն են,  թե՞ քրեաիրավական, հարց է տալիս Վերաքննիչ դատարանն իր վերլուծություններում:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ չի հիմնավորվում առաջացած վեճի՝ վարչաիրավական լինելը,  քանզի անձին առանց հիմնավորման ազատությունից զրկելը (հայցվորի պնդմամբ) ենթակա է քրեաիրավական գնահատականի: Մինչդեռ՝ սույն գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հայցվորի պնդմամբ իր նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը ենթակա չէ քրեաիրավական գնահատականի, ինչպիսի հիմնավորմամբ էլ պարզ չէ, թե վարչական մարմնի կողմից համապատասխան վարչական հարկադրանքի կիրառումը հայցվորի նկատմամբ արդյոք հանդիսացե՞լ է վարչարարության արդյունք,  թե՞ տվյալ պաշտոնատար անձի կողմից տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ անցում, որին պետք է տրվի քրեաիրավական գնահատական: 

Վերաքննիչ դատարանն այսպիսով արձանագրել  է,  որ Վարչական դատարան դիմելու իրավունքն անձը կարող է իրացնել միայն նշված արարքներում հանցակազմի բացակայության, ինչպես նաև վիճարկվող գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված չլինելու պայմաններում: Այսինքն՝ վեճը կարող է Վարչական դատարանի քննության առարկա դառնալ միայն համապատասխան քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմնի կողմից վիճարկվող գործողություններում հանցակազմի բացակայության մասին որոշման կամ համապատասխան՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության,  ինչպես նաև վիճարկվող գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված չլինելու պայմաններում: Հետևաբար հայցվոր Արսինե Խաջյանի կողմից տվյալ դեպքում վիճարկվող գործողությունները նախ պետք է ստանան քրեաիրավական գնահատական,  իսկ դրանցում հանցագործության հատկանիշների բացակության դեպքում,  ինչպես նաև այդ գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված լինելու փաստը հաստատված լինելու դեպքում միայն կարող են ստուգվել վարչադատական կարգով՝ որպես վարչարարություն: 

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ,  վեճը տվյալ պահին որևէ դատարանում ենթակա չէ քննության,  հետևաբար այն չի կարող վերահասցեագրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը,  որ հայցվորի պնդումները,  որոնք կարող են հանցակազմի տարրեր պարունակել,  նախաքննության առարկա պետք է դառնան քրեադատավարական ընթացակարգերով, որպեսզի պարզվի այն հարցը,  թե արդյո՞ք համապատասխան պաշտոնատար անձինք թույլ են տվել քրեորեն պատժելի արարք,  թե՞  ոչ, ինչի համար պահանջվում է մինչդատական վարույթ: Այսինքն՝ հայցվորի պնդումներին պետք է գնահատական տրվի ոչ թե անմիջականորեն դատական կարգով,  այլ նախ պետք է իրականացվի մինչդատական վարույթ՝ պարզելու արդյոք հայցվորի կողմից նկարագրված արարքներում առկա՞   են հանցակազմի հատկանիշներ,  թե՞  ոչ: 

Հայցվոր կողմի փաստարկների վերաբերյալ, ըստ որոնց ոստիկանության զորքեր այցելած փաստաբանները հնարավորություն չեն ունեցել մուտք գործելու և տեսակցելու իրենց վստահորդին՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու համար, Վերաքննիչ դատարանը գտել է,  որ  ոստիկանության ծառայողների վարքագծի վերաբերյալ այդ պնդումներն, ըստ  էության, կարող են հանդիսանալ փաստաբանների՝ օրենքով երաշխավորված գործունեությանը միջամտելը կամ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվություն: 

Հայցվորի՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման վերաբերյալ  Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված իրավունքների ենթադրյալ խախտումներն ուղղակիորեն բխում են անձին ազատությունից անհիմն կերպով զրկելու մասին հայցվորի պնդումներին գնահատական տալուց,  հետևաբար դրանք առանձին չեն կարող քննության առարկա դառնալ սույն գործի շրջանակներում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]