ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման 03/07/2018 15:33 | ԳՈՐԾ #
Դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 10-ը տարի ժամկետով ազատազրկման:
Նորածնի սպանությունը կատարվել էր 2017թ սեպտեմբերի 27-ին: Այդ օրը 57-ամյա Հրածին Փայտյանի 34-ամյա դուստրը երեխա էր լույս աշխարհ բերել: Կինը հղիացել էր արտաամուսնական կապի հետևանքով և որպեսզի թաքցնի հղիությունը, նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, երեխայի տատիկը խեղդամահ էր արել նրան:
36-38 շաբաթականում ծնված նորածնին խեղդամահ անելուց հետո տատը նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, ապա գցել էր արտաքնոցի փոս, ինչից հետո էլ ուրագով սեղմել է և նորածնի դին թաքցրել արտաթորանքի մեջ:
Հրածին Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ առաջադրված մեղադրանքում Հրածին Փայտյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ ցուցմունք տալով հայտնել է, թե դեպքից մեկ օր առաջ աղջկան տարել է հիվանդանոց` հղիությունն ընդհատելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգն ասել է, որ աղջիկը 4-5 ամսական հղի է, ինքը չի կարող հղիությունն ընդհատել և առաջարկել է աղջկան տանել Երևան: Միևնույն ժամանակ, ըստ ամբաստանյալի, բժիշկը թղթի վրա գրել է Երևանում գտնվող մեկ այլ բժշկի հեռախոսահամարը և անձնական տվյալները:
Սակայն, ըստ կնոջ ցուցմունքի, նույն օրը երեկոյան դուստրն իրեն ասել է, որ կողքի շրջանում ծակոցներ ունի, որից հետո աղջկան պարացետամոլ է տվել որպես ցավազրկող:
Գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, ձայնից արթնացել է, դուրս է եկել պատշգամբ և տեսել աղջկան` արյան մեջ, «իսկ կողքին` մի բան կար ընկած. երեխան մահացած է եղել»:
Կինը հայտնել է, որ աղջկա ծննդաբերության ժամանակ ինքը ներկա չի եղել, շոշափել է երեխային և զգացել է, որ սառն է, երեխան չէր շնչում, իսկ դստերն ուշագնաց վիճակում տարել է հիվանդանոց: Դուստրն ասել է, որ երեխան ծնվելու ժամանակ ձայն չի արձակել:
Կինը հայտնել է. «երեխան ծնկներից ներքև, ոտքերի արանքում էր, սև ռետուզի մեջ ընկած: Ծնվելու ժամանակ երեխան ընկել էր ներքնաշորի և ռետուզի մեջ: Երեխայի պորտալարը պոկված էր: Երեխային ռետուզի մեջ փաթաթված` դրել եմ տոպրակի մեջ ու գցել զուգարան»:
Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ իր մյուս աղջիկն ասել է, թե քույրը ցանկացել է մկան դեղ ուտել, ինքն էլ հարցրել է, թե ինչի համար է ցանկանում մկան դեղ ուտել, դուստրն ասել է, թե փորի մեջ բան է շարժվում:
Կինը վստահեցրել է, թե մինչ այդ չի իմացել, որ դուստրը հղի է: Իսկ երեխայի ծնվելուց հետո նրա վրա վնասվածք չի տեսել՝ պարանոցից բռնել է ու դրել է պարկի մեջ: Ինքը երեխային չի սպանել:
Ըստ ծննդաբերած կնոջ՝ տուժողի իրավահաջորդի ցուցմունքի՝ սկզբնական շրջանում չի իմացել, որ հղի է, մինչ ծննդաբերելը մոր հետ գնացել են Բերդի հիվանդանոց և այնտեղ է իմացել, որ հղի է: Բժիշկն իրեն հետազոտել է, ասել, որ 4-5 ամսական հղի է, և ինքը ցանկացել է երեխային հեռացնել, սակայն բժիշկը հրաժարվել է երեխային հեռացնել:
Կինը հայտնել է, որ այդ օրը գիշերը միայնակ ծննդաբերել է տան պատշգամբում, իր մոտ ոչ ոք չի եղել, երեխան ձայն չի արձակել և չի շարժվել: Մայրն եկել է, երեխային հատակից վերցրել է, բայց չգիտի, թե ուր է տարել:
Սակայն նախաքննության ընթացքում կինն այլ բան է հայտնել, որ ամուսնացած չէ և այդ պահին իրեն երեխա պետք չի եղել, մայրը նույնպես համաձայն չի եղել և դրա համար ցանկացել է աբորտ անել, սակայն բժիշկը հրաժարվել է:
Դեպքի օրը երեկոյան ցավեր է ունեցել, այդ մասին ասել է նաև մորը, ով իրեն պարացետամոլ տեսակի դեղահաբ է տվել: Այդ ամենից հետո էլ մայրը մնացել է իր կողքին: Իսկ կարճ ժամանակ անց զգացել է, որ ծննդաբերում է, ինքը գետնին պառկած է եղել, մայրն օգնել է իրեն, երեխան դուրս է եկել ու ընկել գետնին:
Կինը, նաև հայտնել է, որ տեսել է երեխայի սեռը նա աղջիկ է եղել, երեխայի լացի ձայն ևս լսել է, հստակ չի կարող ասել, թե որքան ժամանակ՝ հնարավոր է` 2 րոպե, հնարավոր է և ավելի քիչ, լացի ձայնը լսելու պահին մայրը կողքին է եղել, ձայնը դադարելուց հետո մայրը երեխային փաթաթել է պոլիէթիլենային տոպրակի մեջ. հասկացել է, որ երեխան մահացել է և մորն ասել է, որ այնպիսի տեղ տանի, որ տնեցիները չիմանան, բայց կոնկրետ զուգարանի փոսի մեջ գցելու մասին որևէ խոսք չի ասել:
Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո կինը պնդել է այն և հաստատել, որ դրանք ճիշտ են:
Դատաբժշկական փորձագետ Դավիթ Հարությունյանը, դատարանում ցուցմունք տալով, հայտնել է, որ երեխայի պորտալարը ձեռքերով քաշած պոկած է եղել: Երեխայի պարանոցի շրջանում առկա են եղել արյունազեղումներ, որն առաջացել էր ճնշման հետևանքով:
Երեխան ռետուզի կամ ներքնազգեստի մեջ չի եղել, մերկ է եղել, հագուստի առկայություն չի եղել: Լաբորատոր ստուգմամբ պարզվել է, որ երեխան ծնվել է կենդանի և ծնվելուց հետո շնչել է: Հնարավոր է, որ մահն առաջացել է մատներով երեխայի պարանոցը սեղմելու հետևանքով:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, և նա ենթակա է պատասխանատվության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ