Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   19:07 Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի․ shamshyan.com 03/29/2024   18:58 Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա 03/29/2024   18:57 Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին 03/29/2024   18:54 ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը 03/29/2024   18:34 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՀՀ քննչական և նոր մեղադրանք են առաջադրել 03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

2018թ. երկու ամսում հարկային եկամուտներն աճել են մոտ 12%-ով 03/02/2018   13:46  |  ԼՐԱՀՈՍ

2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին և մաքսային եկամուտ­­ները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները, ինչը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամ կամ 11.6%: Այս մասին, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ ընդգծելով, որ աճն ապահովվել է առանց գերավճարների. 2017թ.-ի ընթացքում իրական գերավճարները նվազել են 13,1 մլրդ դրամով կամ 9%-ով: Արդեն 2018թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտ­­ները կազմում են 183.9 մլրդ դրամ, այսինքն՝ նախորդ տարեսկզբի 2 ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 19.3 մլրդ դրամով կամ 11.7%-ով: «Առանց մաքսային մասով վճարների՝ առևտրային հարկ վճարողներն այս տարի 12.2%-ով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր և միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10.4%, փոքր հարկ վճարողներինը՝ 19.5%»,-հայտնել է Կարեն Բրուտյանը՝ նկատելով, որ 2017թ.-ի և 2018թ. հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ստվերի կրճատման հաշվին:

2018թ.-ին ՊԵԿ-ը շարունակում է հարկային վարչարարության բարելավումը՝ ընդլայնելով նաև հարկային ստվերի վերհանմանն ուղղված վերլուծական և հսկողական աշխատանքները: «Առաջնորդվելով հանրապետության վարչապետի հանձնարարականով՝ իրականացվող միջոցառումների հիմքում օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ վարչարարության կիրառումն է և նրանց հանդեպ հասարական հարգանքի ձևավորումը»,-նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը: Ըստ նրա՝ ոչ օրինապահ վարքագիծ ցուցաբերող տնտեսվարողները խոչընդոտում են մրցակից օրինապահ հարկ վճարողների գործունեությունը. «Հարկային մարմնի մոտեցումը հստակ է. բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը: Հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու ցանկացած դրսևորում կանխվելու է»:

Երևան քաղաքում հարկային ստվերի չեզոքացման և հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տարեկան 115-500 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող առևտրային հարկ վճարողները, ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները ամրակցվել են ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության ստուգումների մեկ բաժնի: «Հարկային վարչարարության կենտրոնացման միջոցով ապահովվում է միատեսակ վարչարարություն, և բարձրանում ստվերի բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը»,-ընդգծել է Կարեն Բրուտյանը:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման տեսակետից էական դերակատարություն ունեցող, ինչպես նաև հարկային ստվերի առումով ռիսկային գնահատված 18 ոլորտի ավելի քան 500 հարկ վճարողների հետ 2017թ.-ից մեկնարկած հանդիպումները շարունակվում են այս տարի: «Նրանց են ներկայացվում հարկային ստվերի գնահատման և չեզոքացմանն ուղղված աշխատանքներում ծագած ոլորտային խնդիրները»,-նշել է Կարեն Բրուտյանը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը ներկայացրել է, որ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների գործընթացում նախատեսված է պիլոտային ծրագիրը. «Ծրագրի նպատակն է փաստաթղթային ստուգումների մասը հարկ վճարողի տարածքից տեղափոխել հարկային մարմնի գրասենյակ, նվազեցնել հարկային ծառայող-հարկ վճարող ուղղակի շփումը, ինչպես նաև մեծացնել ստուգումների ամբողջականության և որակի համար հարկային ծառայողների պատասխանատվությունը»:

2018թ.-ի նախաձեռնություններից է նաև հորիզոնական մոնիթորինգի պիլոտային ծրագիրը: «Այն կամավորության սկզբունքով և հարկային մարմնի կողմից անվճար իրականացվող սպասարկման ու հսկողության համակարգ է, որն ապահովում է կազմակերպության և հարկային մարմնի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակում իրական ժամանակում՝ բացառելով մոնիթորինգի ընթացքում ստուգման անցկացումը»,-տեղեկացրել է Կարեն Բրուտյանը: Նա հայտնել է նաև, որ Հայաստանի ամբողջ տարածքում հարկային մարմինն արդեն ծառայություն է մատուցում «մեկ պատուհան» սկզբունքով. «Հարկ վճարողը, անկախ իր հաշվառման վայրից, կարող է դիմել հարկային մարմնի տարածքային ցանկացած ստորաբաժանում և ստանալ սպասարկման ծառայություններ»: Գործընթացի կազմակերպման նպատակով ավելի քան 800 հարկային ծառայող վերապատրաստվել է:

Կարեն Բրուտյանի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացնի հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ. «Լայնամասշտաբ գործընթացի ելակետն այն է, որ համակարգային ռիսկերի կանխարգելումը միայն ՊԵԿ-ի վարչարարության խնդիրը չէ: Գործընթացի արդյունքում հարկային արտոնությունները, օրենսդրական, այդ թվում՝ ոլորտային կարգավորումները հարկ վճարողներին պետք է հարկերի վճարումից խուսափելու կամ հարկման բազան արհեստական նվազեցնելու հնարավորություն չընձեռեն»:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]