ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Ավագյան. «Ամեն ինչ լավ է լինելու. աշխարհը կփրկեն հմուտ առաջնորդությունն ու լավատեսությունը» 03/01/2018 11:13 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում պարգևներ հանձնվեցին նախորդ տարի երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդ գործիչներին, երիտասարդական և ուսանողական կառույցներին, լավագույն ծրագրերին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը իր խոսքում կարևորեց երիտասարդների դերը մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Նա ընդգծեց ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդների խնդիրների լուծմանը։ «Հանրապետության Նախագահի ուշադրության ներքո իրականացվող մի շարք նպատակային ծրագրերի շնորհիվ մեծ աջակցություն է ցուցաբերվում երիտասարդներին։ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին», «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրերի միջոցով հազարավոր երիտասարդ շահառուներ ապահովվել են բնակարաններով։ Մատչելի պայմաններով տրամադրվող ուսանողական վարկերը հեշտացրել են կրթություն ստանալը։ Տարբեր հիմնադրամներ աջակցում են արտասահմանի լավագույն բուհերում ուսում ստացողներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը վերջին 7 տարիների ընթացքում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել է տարբեր թիրախային խմբերի ավելի քան 6500 ուսանողների ուսման վարձը։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում գիտությամբ զբաղվողների համար։ Հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհներն օգնում են քաղաքացիական հասարակության զարգացմանն ու լուծում ամենատարբեր խնդիրներ»,- ասաց պարոն Ավագյանը՝ վստահություն հայտնելով, որ այս ցանկը առաջիկայում ավելի ընդգրկուն է դառնալու։
Պարոն Ավագյանը պատվաբեր համարեց այն, որ ՀՀ Նախագահը ամեն տարի ներկա է գտնվում «Հայկյան» մրցանակաբաշխությանը և հանձնում հատուկ մրցանակները։ «Այս տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել բավականին հաճախ ներկա լինել ընդունվող որոշումների գործընթացին մեր երկրում և թիվ մեկ որոշում կայացնողի քայլերից մեկ բան եմ հասկացել` ցանկացած անլուծելի խնդիր իրականում լուծելի է, ցանկացած փակուղի թվացող իրավիճակ իրականում տաղանդավոր ելք ունի, ցանկացած վտանգ հմուտ ձեռքերում կարող է հնարավորություն դառնալ: Ես սա եմ տեսել ու սա եմ հասկացել տասը տարի և հավատացել ու հավատում եմ, որ հմուտ առաջնորդությունից բացի աշխարհը կփրկի նախ լավատեսությունը»,- ասաց պարոն Ավագյանը: Նա նաև ընդգծեց, որ մրցանակներ ստացողներն ու դահլիճում ներկաներն իրենց աշխատանքով ապացուցում են, որ «ամեն ինչ լավ է լինելու» մտածողությունը, արժեհամակարգը իրատեսական են, հաղթող։ «Այսօր մրցանակ ստացողներից շատերը իրենց աշխատանքի շնորհիվ մեզ պարգևել են հպարտության պահեր։ Այստեղ նստածներից շատերի համառությունից, նախաձեռնած գործի ծավալներից մենք զարմացել ենք։ Ոմանք էլ աննկատ, գլուխը կախ իրենց մասնագիտական պարտքն են կատարել՝ չմտածելով որևէ գնահատանքի մասին։ Ու բոլորը, վստահ եմ, ապրել, արարել են իրենց նպատակներն ու երազանքը կյանքի կոչելու հեռանկարով, «ամեն ինչ լավ է լինելու» ուղերձը հոգու խորքում պահելով ու ամեն ինչ լավ լինելու տրամադրությամբ մեզ վարակելով»,- ասաց Կարեն Ավագյանը։ Այս մասին հայտնում են ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ