Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով` ստիպել է կնոջը ժավել խմել ու մեռնել. դատապարտվել է խոշտանգման հոդվածով 03/01/2018   13:09  |  Քրեական խրոնիկոն

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հերթական ընտանեկան բռնության գործով մեղադրական դատավճիռը:

Այսպես, 33-ամյա Դավիթ Մանվելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգումը, և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Միաժամանակ տվյալ գործով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է մեկ այլ գործով կայացված դատավճռով Դավիթ Մանվելյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով 5 տարի 9 ամիս ժամկետով պատիժը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով:

Դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված մեկ հատ ժավելի տարան պետք է հանձնվի տուժողի տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Գործը հարուցվել է ոստիկանություն ներկայացված Մասիս քաղաքի բնակչուհու հաղորդման հիման վրա: Ըստ հաղորդման, 2017թվականի նոյեմբերի 8-ին ժամը 19:30-ի սահմաններում ամուսինը` Դավիթ Մանվելյանը, տուն է վերադարձել ալկոհոլի ազդեցության տակ, իրեն մտցրել է լոգարան, ստիպել է ժավել խմել:

Սկզնապես տուժող կնոջ հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերով ոստիկանության տարածքային բաժնի տեսուչն որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով Դավիթ Մանվելյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Սակայն Արարատի մարզի դատախազի տեղակալը որոշում է կայացրել տեսուչի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Դ.Մանվելյանը 2008 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով տուժողի հետ, 2016 թվականի դեկտեմբեր ամսից սկսած վերջինիս հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, ալկոհոլի ազդեցության տակ պարբերաբար ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: Դա շարունակական բնույթ է կրել, և հերթական անգամ, 2017 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, հանրակացարանի իրենց բնակարանում իր 4 անչափահաս երեխաների ներկայությամբ անհիմն մոտ 1 ժամ վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել նրա հասցեին: Վիճաբանությունից ազատվելու նպատակով կինը ցանկացել է դուրս գալ տանից, սակայն Դ. Մանվելյանը, կանգնելով տան մուտքի դռան դիմաց, արգելել է կնոջը դուրս գալ տանից ու շարունակել է հակաիրավական վարքագիծը՝ կնոջ ձեռքից և հագուստից քաշելով, վերջինիս տարել է լոգարան և մատնացույց անելով ժավելի տարան, ծաղրանքի ենթարկելով, պահանջել է ժավել խմել և մեռնել ու իր երկարատև գործողություններով դիտավորությամբ կնոջը պատճառել է հոգեկան ուժեղ տառապանքներ: Դրա հետևանքով տուժողը փորձել է ժավել խմել՝ հոգեկան ուժեղ տառապանքներից ազատվելու համար, սակայն ժավելի տարան դատարկ է եղել, ինչից Դ. Մանվելյանը շարունակել է զվարճանալ ու ծաղրել է կնոջն՝ առաջարկելով ջուր լցնել տարայի մեջ և խմել ժավելի մնացորդի հետ: Կինը հոգեկան ուժեղ տառապանքներից ազատվելու այլընտրանք չունենալով, զանգահարել է մորը և խնդրել, որպեսզի վերջինս ահազանգի ոստիկանություն:

Դատարանը հաստատված է համարել մեղադրանքում շարադրված հիշյալ փաստերը, ինչպես նաև այն, որ տուժողի մոր ոստիկանություն ահազանգելուց հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում դադարել են կնոջ խոշտանգմանն ուղղված Դ.Մանվելյանի գործողությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Դավիթ Մանվելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբեր ամսից սկսած հաճախ է վիճաբանել և ծեծի ենթարկել կնոջը, բայց վերջինս չի բողոքել, և ինքն ազատվել է պատասխանատվությունից: 2017 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում եկել է տուն և կնոջ ` հեռախոսով զանգելու հետ կապված երեխաների ներկայությամբ նորից վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ վերջինս հայտնվել է բորբոքված և հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում և հայտնել է, որ գնում է ժավել խմի: Նրան պատասխանել է, որ իր համար մեկ է, ինչ անի իրեն կանի: Դրանից հետո կինը վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, սակայն տարան դատարկ է եղել: Այնուհետև իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները և վիճաբանությունը դադարել է: Կատարածի համար զղջում է և եթե հարբած չլիներ` այդ քայլին չէր գնա, ասել է նա:

Դատարանը հանգել է համոզման, որ ապացուցված է ամբաստանյալ Դավիթ Մանվելյանի մեղավորությունը 2017թվականի նոյեմբերի 08-ին ժամը 21-ի սահմաններում կնոջ հետ վիճաբանելու, նրան հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով` ժավել խմելուն ստիպելու արարքի կատարման մեջ, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներին, ինչի համար ենթակա է պատժի:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 24/02/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին կնոջը մետաղյա ափսեով բազմաթիվ հարվածներ է հասցրել. տղամարդը դատապարտվել է տուգանքի
13:34 17/02/2018  |  Քրեական խրոնիկոնԱմուսինը ծեծել է կնոջը վերջինիս կողմից մեքենան անվարժ վարելու հարցի հետ կապված
18:46 05/02/2018  |  ԼՐԱՀՈՍԸնտանեկան բռնությունների թիվն աճել է
18:29 05/02/2018  |  ԼՐԱՀՈՍՔննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ
18:33 31/01/2018  |  Քրեական խրոնիկոնԱնչափահաս որդուց պահանջել է կատարվածի մասին ոստիկաններին չպատմել և ծեծել է
16:40 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍԱջակցության կենտրոն է դիմել 215 երեխա
14:47 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍԱնչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են
11:26 17/01/2018  |  Քրեական խրոնիկոնՓեսան ծեծել է զոքանչին
14:54 10/01/2018  |  Քրեական խրոնիկոնԱմուսինը հարվածել է հղի կնոջը. վերջինս կորցրել է երեխային
12:01 22/12/2017  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը ծեծել է կնոջը, ապա՝ վերջինս ընկերուհուն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]