ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համակերպվիր ցավերիդ հետ, եթե դեղատոմս չունես 02/25/2018 15:27 | Մեկնաբանություն
Ընդամենը օրեր անց՝ մարտի 1-ին, Հայաստանի բնակիչները դեղորայք ձեռք բերելու համար դեղատուն կմտնեն դեղատոմսը ձեռքներին: Առաջին հայացքից թվում է, թե Առողջապահության նախարարության այս քայլը պետք է, որ հանրության կողմից դրական գնահատականի արժանանար, քանի որ պարզ տրամաբանություն է՝ քաղաքացին դեղորայք պետք է ընդունի բժշկի կողմից հետազոտվելուց հետո և ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվի, բայց դա միայն առաջին հայացքից, քանի որ այստեղ խնդիրն ավելի խորքային է: Ավելին՝ կոռուպցիոն դրսեւորումների պարարտ հող կստեղծի։
Արդյո՞ք Առողջապահության նախարարությունը նման քայլի գնալուց առաջ հանրությանը նախապես չպետք է տեղեկացներ, թե՞ այստեղ էլ առաջնորդվում ենք՝ մենք որոշում ենք՝ հանրությունը ուզի-չուզի պետք է համակերպվի սկզբունքով:
Մեր համաքաղաքացիների շրջանում կատարված հարցումները ցույց տվեցին, որ Առողջապահության նախարարության այս որոշումը տագնապի և մտահոգությունների մեծ ալիք է բարձրացրել, իսկ դեղատների աշխատակիցները փաստում են՝ այս օրերին մեր համաքաղաքացիները սկսել են մեծ քանակությամբ դեղեր գնել, հատկապես անտիբիոտիկներ, ցավազրկողներ և ճնշման հետ կապված դեղորայքներ:
Համաձայնեք, Հայաստանում բժշկի դիմելու, պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնելու մշակույթը մեղմ ասած ձևավորված չէ, և Առողջապահության նախարարության այս որոշումն առողջ հասարակություն ունենալու ճանապարհ է բացում, սակայն մի երկրում, որտեղ գործազրկությունը մեծ ցուցանիշ ունի, իսկ նվազագույն աշխատավարձը կազմում է 55 000 դրամ, մի երկիր, որը ըստ միջազգային դասակարգման համարվում է ծերացող երկիր, ասել է, թե բնակչության շրջանում ծերերը գնալով ավելի շատ են, քան երիտասարդությունը, ինչպե՞ս ենք նման որոշում ընդունում և ստիպում մարդկանց ամեն մի գանգատի դեպքում շտապել պոլիկլինիկա և ժամերով հերթեր կանգնել՝ ցավազրկող կամ որևէ անտիբիոտիկ գնելու դեղատոմսի համար:
Մայրաքաղաքի դեղատներում մեր շրջայցի ժամանակ նկատեցինք, որ ավելի շատ դեղորայք են գնում տարեցները: «Դուք պատկերացնում եք պոլիկլինիկաներում ի՞նչ հերթեր են գոյանալու, արդյոք մենք՝ ծերերս, ի վիճակի ենք այդքան հաճախակի ժամերով հերթերում կանգնել՝ դեղատոմսի համար»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում իր վրդովվմունքն արտահայտեց տիկին Կարինեն, ով նշեց, որ թոշակառու է, բարձր ճնշում ունի եւ ամեն օր դեղորայք է ընդունում:
Մեկ այլ դեղատան այցելու էլ նշեց՝ որոշումը հնարավորություն կտա հսկողության տակ պահել առողջական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիներին՝ ի վերջո ինքնաբուժությամբ չեն զբաղվի:
Տիկին Սուսաննա Սահակյանը, ով այդ պահին ցավազրկող քսուք էր գնում դեղատնից ասաց՝ հաճախակի անտիբիոտիկներ է գնում, ցավազրկողներ, նոշպա: Որոշակիորեն ճիշտ մոտեցում է դեղատոմսով դեղ գնելը, սակայն դրա հետ մեկտեղ այլ բարդություններ են առաջ գալու, եթե աշխատանքի ես ինչպես կարող ես ժամերով պոլիկլինիկաներում հերթ կանգնել դեղատոմսի համար, սա խնդիր է առաջացնելու գործատուի և աշխատողի միջև: «Բժշկի հսկողությունը պետք է, բայց այս մոտեցումը ճիշտ չէ, մեր ժողովուրդը մեղք է »:
«Այսօր մի բժշկի մոտ մտնելու համար ժամերով հերթ ենք կանգնում, դեղատոմսի համար ի՞նչ կկատարվի, ոչ ոք չի մտածում ժողովրդի մասին»,- զայրացած ասաց շաքարային դիաբետով հիվանդ տարեց մի տղամարդ:
Դեղատան աշխատակիցներն էլ մեկ այլ հարց բարձրացրեցին, հաճախ մեր համաքաղաքացիները, ովքեր կանոնավոր դեղորայք են ընդունում սոցիալական խնդիրների պատճառով դեղերը գնում են 2-3 օրվա համար, իսկ դեղատոմսը գրվում է ամբողջ տուփի համար, եթե քաղաքացին գումար չունի ինչպես են պարտադրելու ամբողջ տուփը գնել կամ ինչպես են իրենք հրաժարվելու հատով դեղորայք վաճառելուց:
«Մարդը սրտի վիրահատություն է տարել և բժշկի նշանակմամբ Կոպլավիքս է խմում, որն արժի 9000 դրամ և գումար չունենալու պատճառով ամբողջությամբ չի կարողանում տուփը գնել, ինչպես այդ մարդու դեղը չվաճառել հատիկով և ուղարկել դեղատոմսի հետևից »,-նշեց դեղատան աշխատակցուհին:
Ինչ վերաբերում է հոգեմետ դեղերին, և այն դեղերին որոնք նոր են ընդգրկվել այդ շարքում, ապա դեղատան աշխատակիցները միանշանակ կողմ են, որ դրանք բաց թողնվեն միմիայն դեղատոմսով, նույնիկ առաջարկեցին «Դիմեդրոլը» մտցնել այդ դեղերի ցանկում։ Պարզվում է՝ երիտասարդների շրջանում այդ դեղի պահանջը շատ է՝ մտահոգվելու պատճառներ կան այս առումով, իսկ մյուս դեղերը դեղատոմսով դարձնելու կարիքը կարծում են չկա:
Մեր համաքաղաքացիների շրջանում հաճախ գնվող դեղերի ցանկում են ցավազրկողներից, Իբուպրոֆենի խումբը, Միգը, Նուրոֆենը, Անալգինը, Տեմպալգինը, և անտիբիոտիկները, որոնք գնում ենք վիրուսային հիվանդությունների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ