ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելը կհանգեցնի անձին անարդարացի ազատությունից զրկելու անպատժելիությանը. Դատարան 02/24/2018 12:50 | Քաղաքացիական իրավունք
Դատարանը մասակիորեն բավարարել է քաղաքացի Գևորգ Պետրոսյանի հայցը. առաջին ատյանի դատարանի վճռով հօգուտ հայցվորի Հայաստանի Հանրապետությունից պետք է բռնագանձվի 5.232.809 ՀՀ դրամ՝ որպես չստացված աշխատավարձ և 250.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Հայցվորին 2013թ. մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի (սպանության նախապատրաստություն) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մեղադրանք է առաջադրել, նրա նկատմամբ կիրառվել է կալանավորում:
Հայցվորը կալանքի տակ է գտնվել 7 ամիս և 11 օր՝ 14.05.2013թ. մինչև 25.12.2013թ.:
2015թ. հունիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Մարուխյանը՝ ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նյութերը, կայացրել է որոշում` քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:
«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 53-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը և 151 հոդվածը … Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` հայցակազմի բացակայության հիմքով»,- ասվում է որոշման մեջ:
Հայցվորը նշված քրեական գործով կալանքի տակ գտնվելու ընթացքում չի ստացել աշխատավարձը, որ 7 ամիս և 11 օրվա համար կազմել է 5.232.809 ՀՀ դրամ, ուստի դիմելով դատարան նա խնդրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարությունից հօգուտ իրեն բռնագանձել 5.232.809 ՀՀ դրամ որպես չստացված աշխատավարձ և 2.000.000 ՀՀ դրամ որպես հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:
Ըստ պատասխանողի ներկայացուցչի արտահայտած դիրքորոշման, հայցվորը որևէ կերպ չի հիմնավորել, թե բաց թողնված օգուտը ապօրինի ինչպիսի գործողությունների հետևանքով է առաջացել: Խնդիրն այն է, նշել է պատասխանող կողմի ներկայացուցիչը, որ օրենսդիրը ոչ թե սահմանում է արդարացվածին ամեն դեպքում վնասի հատուցման հնարավորություն, այլ միայն ապօրինի գործողություններով պատճառված վնասի հատուցում: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում կիրառման ենթակա նորմերի տառացի մեկնաբանությունը, որը հանգում է նրան, որ օրենսդիրն ինքնանպատակ չի ամրագրել ապօրինի եզրույթը, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է նաև այն դեպքերը, երբ վնասի հատուցման համար հիմք է հանդիսանում նաև օրինական վարքագիծը: Հետևաբար, օրենսդրությամբ իրավաչափ և ոչ իրավաչափ արարքներով պատճառված վնասների հստակ տարանջատման պայմաններում հնարավոր չէ այդ երկու ինստիտուտների նույնացումը, ուստի հայցվորը պետք է ապացուցի իրեն վնաս պատճառած գործողության հակաօրինականությունը:
Ըստ պատասխանող կողմի, հայցվորը չի հստակեցնում, թե պետական ո՛ր մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություններն են ապօրինի:
Դատարանն արձանագրել է, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու, նրան ապօրինի դատապարտելու դեպքում վնասի հատուցման իրավունքն ունի սահմանադրական հիմնարար իրավունքի բնույթ, որը լայնորեն ճանաչված և ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերում:
Առաջնորդվելով արդարացվածի կարգավիճակի առանձնահատկություններով, մասնավորապես՝ վերջինիս իրավական և սոցիալական վիճակի արդյունավետ վերականգնման անհրաժեշտությամբ, դատարանը գտել է, որ հատուցման ենթակա են միայն այն վնասները, որոնք ապoրինի դատապարտելու հետևանք են:
Դատարանը հայցվորի կողմից ներկայացված աշխատավարձի պահանջը հիմնավորող ապացույցը դիտարկել է պատշաճ և թույլատրելի ապացույց և նրա աշխատավարձի պահանջի մասով ամբողջությամբ գտել է հայցը բավարարման ենթակա` 5.232.809 ՀՀ դրամի չափով:
Իսկ ներկայացված ոչ նյութական պահանջի վերաբերյալ դատարանն արձանագրել է, որ առկա է անձի ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը, հետաևաբար անհրաժեշտ է անդրադառնալ հայցի առարկա հանդիսացող ոչ նյութական վնասի չափին:
Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից կրած ոչ նյութական վնասի չափի վերաբերյալ եզրահանգման պետք է գալ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթն, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:
Գործի փաստերի հիման վրա դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստերից որևէ մեկով հնարավոր չէ պարզաբանել հայցվորի անհատական հատկանիշները: Գործում առկա որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով հնարավոր չէ եզրահանգել հայցվորի կողմից կրած ֆիզիկական տառապանքի բնույթը, սակայն այնուամենայնիվ պետք է հաշվի առնել այն, որ Գ. Պետրոսյանը ողջամտորեն կարող էր առնվազն ունենար հոգեկան տառապանքներ:
Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում ոչ նյութական վնասի չափը պետք է գնահատել 250.000 ՀՀ դրամ գումարի չափով, որն ինքնին հանդիսանում է ողջամիտ, արդարացի և համաչափ, հակառակ դեպքում՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ապացույցների բացակայության հիմքով մերժելը կհանգեցնի պետական մարմնի ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով անձին անարդարացի ազատությունից զրկելու հանգամանքի անպատժելիությանը:
Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված առարկությունների, մասնավորապես, «ապօրինություն» եզրույթի բացակայության փաստարկի վերաբերյալ դատարանը գտել է, որ պատասխանողի ներկայացուցչի փաստարկը հայցը մերժելու հիմք հանդիսանալ չի կարող:
Վճռի դեմ պատասխանող կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
- 04/18/2024 07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
- 04/18/2024 07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ