Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Կապաքրեականացվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ 02/22/2018   12:13  |  ԼՐԱՀՈՍ

 

Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018 թվականի ընթացքում ևս մաքսային և հարկային վարչարարության պարզեցմանը և հստակեցմանն ուղղված մի շարք բարեփոխումներ են նախատեսվում իրավական կարգավորումներում: այս մասի հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի, քննարկման փուլում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է  վարչական տույժ չկիրառել ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու դեպքերում, եթե դրանց արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ կամ դրանք չեն հանգեցնում արգելքների սահմանափակման կիրառմանը:

Հաշվի առնելով նմանատիպ իրավախախտումների բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, նախագծով առաջարկվում է դրանք դիտարկել որպես նվազ նշանակություն ունեցող իրավախախտումներ: Մի շարք դեպքերում էլ առաջարկվում է նվազեցնել դրանց մասով կիրառվող վարչական տույժերը: Մասնավորապես մաքսային ապահովության միջոցները վնասելու, կորցնելու դեպքում գործող 200 հազար դրամի չափով տուգանքի փոխարեն նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք: Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ՝ շրջանառության մեջ է նաև մեկ այլ իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է վերացնել ապրանքների մաքսազերծման խոչընդոտները՝ անձի գույքի կամ դրամական միջոցների նկատմամբ հարկադիր կատարման ծառայության կողմից կիրառված արգելանքների առկայության դեպքում:

«Մաքսային ոլորտում իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսդրության մշակումն, ինչպես նաև առանձին իրավախախտումների համար պատասխանատվության մեղմացումը և այդ ուղղությամբ քաղաքականության ճշգրիտ մշակումը դրական ազդեցություն կունենան տնտեսության զարգացման վրա»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Անդրադառնալով Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրին, Արմեն Սաքապետոյանը տեղեկացրել է, որ գործող կետի շահագործմանը զուգահեռ առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսվում է սահմանների կառավարման միջազգային չափանիշներին բավարարող նոր սահմանային անցակետ կառուցել: ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանում միգրացիոն և սահմանային կառավարման գործընթացներին» ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում է Հայաստանի, Իրանի և Վրաստանի մաքսային մարմինների միջև տվյալների փոխանակմանը: «Նախատեսվում է ստեղծել ծրագրային մեկ հարթակ, ինչը կապահովի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ տվյալների էլեկտրոնային փոխանակում հայ-իրանական և հայ-վրացական սահմանային անցակետերում:

Ծրագրի ներդրումը կնպաստի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատմանը, կպարզեցվեն և կներդաշնակեցվեն Հայաստանի մաքսային փաստաթղթերի ձևակերպումներն ու ընթացակարգերը Իրանի և Վրաստանի մաքսային ընթացակարգերի հետ: Արդյունքում գործարարն աշխարհի ցանկացած կետից կկարողանա Հայաստանի մաքսատուն էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել, առցանց վճարել համապատասխան բոլոր տուրքերն ու ապահովել ապրանքների տեղաշարժն առանց մաքսային ավելորդ հսկողության՝ Իրանի, ԵԱՏՄ երկրների ու ԵՄ արտաքին սահմանի միջև ցանկացած սահմանային անցման կետով: Դա կվերացնի նախատեսվող առևտրային միջանցքի անցակետերում մաքսային ստուգումների անհրաժեշտությունը, եթե որոշակի ապրանքատեսակներ չեն հակասում երեք երկրների ռիսկի կառավարման առանձին չափանիշներին»,-ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Հարկային բնագավառում երկրորդ կիսամյակից նախատեսվում է գործարկել  պարտավորություններ ունեցող հարկ վճարողների՝ պարտավորությունների գանձման և բանկային հաշիվների արգելադրման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Այն հնարավորություն կտա վարչարարության ընթացքում բացառել մարդկային գործոնն ու սուբյեկտիվ մոտեցումները: Միջոցներ են ձեռնարկվում հարկ վճարողների համար նաև իրավական և տեխնիկական հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի հարկային պարտավորությունները file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց կատարեն, ինչը զգալիորեն կնվազեցնի փաստաթղթաշրջանառությունը և հարկ վճարողին հնարավորություն կտա առանց բանկ հաճախելու կամ այլ վճարահաշվարկային համակարգերից օգտվելու՝ կատարել հարկային պարտավորությունները:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ՝ վերանայելով պատասխանատվության միջոցները, փոփոխել արարքները նման հանցագործություններ որակելու՝ օրենսգրքով սահմանված շեմերը: Մասնավորապես արարքը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն որակելու համար պատճառված վնասի չափը 500 հազար դրամից նախատեսվում է սահմանել 2 միլիոն դրամ: Իսկ կանխամտածված սնանկություն կամ կեղծ սնանկություն որակելու համար գործող 200 հազար դրամ շեմի փոխարեն նախատեսվում է 2 միլիոն դրամ: Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու համար, եթե ներկայում նախատեսված է, որ այդ ապրանքների գինը պետք է կազմի 50 հազար դրամ և ավելի, ապա նախատեսվում է շեմը բարձրացնել 500 հազար դրամ և ավելի: «Նշված բոլոր փոփոխություններով համախատասխան արարքները քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է օրացուցային տարվա ընթացքում առաջին անգամ սահմանված ժամկետում հարկային հաշվարկներ չներկայացնելու համար հարկատուների նկատմամբ որպես վարչական տուգանք կիրառել «նախազգուշացում», իսկ նույն խախտման կրկնվելու դեպքում՝ արդեն կնշանակվի վարչական տույժ` տուգանքի տեսքով:

2018-ին սպասվում է մեկ այլ նորամուծություն ևս. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով նախատեսված է վարչական տուգանք` նվազագույն և առավելագույն չափերի կիրառման հնարավորությամբ, ինչի պայմաններում շահարկվում է հակաիրավական արարքին համաչափ վարչական տուգանք կիրառելու հարցը: Խնդրի լուծման նպատակով, ըստ Արմեն Սաքապետոյանի, նախատեսվում է վարչական տուգանքի նվազագույն և առավելագույն չափերի փոխարեն սահմանել մեկ ֆիքսված տուգանքի գումարի չափ:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:02 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍԵՏՀ փորձագետները ներկայացրել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները
17:07 28/11/2017  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ-ում 2020 թվականից ամբողջությամբ կանցնեն ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման եղանակին
16:31 28/11/2017  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով նվազեցվելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը. Միրումյան
09:25 23/11/2017  |  ՄամուլՄաքսային օրենսգրքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել «Շերեմետևո» օդանավակայանի անմաքս առևտրի խանութից. «Ժամանակ»
14:59 18/08/2016  |  ԼՐԱՀՈՍՄաքսային օրենքում փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրացմանը, ժամանակի և ծախսերի կրճատմանը
15:33 05/05/2016  |  ԼՐԱՀՈՍՄաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության նորմերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ օրենսդրությանը
13:50 30/08/2012  |  Քրեական խրոնիկոնԻրանցի վարորդները փորձել են շրջանցել ՀՀ մաքսային օրենքները

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]