Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին

Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին 02/20/2018   16:44  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները: 

Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարևոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական և հոգևոր, այլև՝ հասարակական կյանքում:

«Ես միշտ հիշում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է և այդ ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ուղղակի անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Թիկունքում ունենալով, իհարկե, այդպիսի փորձառություն՝ ես վստահ եմ, որ դուք միշտ քայլեր եք անում, որոնք ընկալելի և ընդունելի են մեր հավատացյալ ժողովրդի համար: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, և այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաև հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության և ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաև հենց դրան են ուղղված: 

Կցանկանայի, Վեհափա՛ռ Տեր, Խորհրդի հարգելի՛ անդամներ, տեղեկանալ նիստի օրակարգի, քննարկվող հարցերի և, իհարկե, ձեր նկատառումների մասին, հատկապես, Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հետ կապված: Այդ նկատառումները մեզ համար շատ կարևոր են: Իհարկե, մենք ազատ ենք քննարկելու տարբեր հարցեր՝ նկատի առնելով, որ մեր նախորդ հանդիպումից հետո բավականին ժամանակ է անցել: Մեկ անգամ ևս սիրով բոլորիդ ողջունում եմ այստեղ»,- հանդիպման սկզբում ասել է Հանրապետության Նախագահը և թեյի սեղանի շուրջ քննարկել հանդիպման մասնակիցների հետ համազգային հարցեր, պատասխանել նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր և Խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության համար և ներկայացրել ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգևոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերը, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունից և ընթացիկ գործունեությունից բացի, ներառում են ազգային, եկեղեցական կյանքին վերաբերող հարցեր ու խնդիրներ:

«Գիտեք, որ այսօր մեր առջև դրված, մեր ժողովրդին հուզող խնդիրներից են Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, որը առաջնահերթորեն մեր Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի հարց է: Օրակարգի մեջ ունենք նաև, ինչպես Դուք անդրադարձաք, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերի տոնախմբության միջոցառումների հարցը: Մենք, ինչպես և Արամ Կաթողիկոսը, կոնդակ հռչակեցինք, որն ընթերցվեց աշխարհասփյուռ մեր թեմերում, մեր եկեղեցիներում, և զանազան միջոցառումներ, հրատարակություններ, գիտաժողովներ պիտի կազմակերպվեն ու անցկացվեն: Պետական համապատասխան հանձնաժողովի հետ քննության պիտի առնվի ծիսական միջոցառումը, որը պիտի այդ օրը, անշուշտ, համախորհուրդ իրականացնենք: 

Հանձնաժողով ունենք, որ այս ժողովին պիտի ներկայացնի նաև այլ առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն և ընդունվեն Գերագույն հոգևոր խորհրդի կողմից: Այսօրվա այս ժողովի ընթացքին քննության պիտի առնվի նաև Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունը: Ինչպես գիտեք, ձեռնամուխ ենք եղել Գերագույն հոգևոր խորհրդի հետ միասին կանոնակարգելու մեր եկեղեցական կյանքը, նրա կառավարման մարմինների գործունեությունը, ինչպես, օրինակ՝ Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը մշակվեց, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը մշակվեց, թեմական և համայնքային կանոնադրության նախագիծ պատրաստվեց և թելադրվեց, որպեսզի որդեգրեն թեմերը այդ նախագծում պարտադիր նկատված կանոնները: Այսպես` հերթականորեն պետք է նաև բոլոր մարմինների համար կանոնակարգեր մշակվեն, և վերջում այդ ամբողջությամբ կազմվի Հայ եկեղեցու Սահմանադրությունը, եթե կարող ենք այսպես կոչել: Նաև ունենք կարևոր մեկ այլ հարց՝ Գերագույն հոգևոր խորհրդի մեջ մենք որոշեցինք, որ 2018 թվականը հռչակենք երիտասարդության տարի, և թեմակալ մեր առաջնորդները ձեռնամուխ են, որպեսզի այս տարի հուլիսի 5-8-ը աշխարհասփյուռ թեմերից ուխտավոր երիտասարդներ ունենանք: Ակնկալում ենք մեծ թվով երիտասարդական խմբեր, ովքեր պետք է համատեղում ունենան Ծաղկաձորում՝ ճամբարային ձևաչափով: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պետք է ուխտագնացության գան, որտեղ արարողություն պիտի լինի, և մենք մեր հորդորը, պատգամը պիտի հղենք մեր երիտասարդներին:

Այս կարևորագույն հարցերն էին, որոնք բերեցինք Ձեր ուշադրությանը, մեծարգո՛ Նախագահ: 

Պարո՛ն Նախագահ, մեզ համար մեծ ուրախություն է հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ, բայց մասնավորաբար այս անցնող տարիներին վերելք են ապրում՝ շնորհիվ նաև Ձեր նախանձախնդիր և հոգածու վերաբերմունքի: Մեր եկեղեցին ևս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ և բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ և մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում: Ուրախ եմ ասելու, որ շնորհիվ հայրենի իշխանությանց զորակցության մեր եկեղեցին այս ժամանակահատվածում՝ անկախության այս տարիներին, կարողացավ հաղթահարել պատմական բոլոր այն արհավիրքները, որոնց ենթարկվել էր մեր եկեղեցին՝ կրելով մեծ կորուստներ: Թիվ հնչեցնելու համար ասենք, որ Ցեղասպանության և ստալինյան բռնատիրական տարիների այդ հալածանքների շրջանին մենք կորցրեցինք շուրջ 3000, նույնիսկ հաշվվում է 4000 եկեղեցի և 4000-5000 եկեղեցականներ: Այսօր մենք մեկ չորրորդը կամ մեկ հինգերորդն անգամ չենք կարողացել վերականգնել այդ կորուստների: Սակայն այն ձեռքբերումները, որ արձանագրվել են, մասնավորապես, անկախության այս ժամանակահատվածում, մեզ լավատեսություն և հույս են ներշնչում, որ մենք պիտի կարողանանք ամբողջականորեն մեր եկեղեցու առաքելությունն իրականացնել մեր ժողովրդի կյանքում՝ ներկայություն ապահովելով ազգային կյանքի բոլոր բնագավառներում:

Մենք ինչպես դարերի ընթացքին միշտ առաջնորդվել ենք Հայոց պետականությունը զորացնելու այդ բարձր գիտակցությամբ, այնպես էլ այսօր այդ գիտակցությունը բնորոշ է մեր եկեղեցականության, մասնավորապես՝ մեր հոգևոր բարձրաստիճան եկեղեցականաց՝ թեմակալ առաջնորդներին, ովքեր ամենայն ջանք գործադրում են, որպեսզի մեր ժողովրդի զավակներին համախումբ պահեն հայրենիքի շուրջ և նրանց գիտակցության մեջ ամրագրեն հայրենյաց շահերը, հայրենիքին ծառայելու, զորակցելու այդ ոգին, գիտակցությունը և այդ նախանձախնդրությունը: Այս զորակցությունը ինչպես անցյալում, ինչպես այսօր, մշտապես լինելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդող հիմնական գաղափարը: 

Մենք կրկին մեր շնորհակալությունն ենք ուզում արտահայտել և մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, որպեսզի դժվարին, բարդ այս ժամանակներում Տերը զորակից լինի Ձեզ, հայրենի մեր իշխանություններին, իր օրհնությունը տարածի Ձեր և հայրենի մեր երկրի վրա, որ կարողանաք իրականության առաջնորդել այն բոլոր իղձերը, ցանկությունները, որ մեր ժողովուրդն իբրև երազ դարերով կրում է իր հոգուց, իր սրտից ներս:

Աստծո օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում քաջառողջ, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և մեր ժողովրդին: Աստված օրհնի Ձեզ»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]