Թեմաներ
Հինգշաբթի 06 / 04 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/04/2020   00:57 Ֆրանսիան խոսել Է G7 Ռուսաստանի վերադարձի մասին 06/04/2020   00:07 «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։ 06/03/2020   23:41 Վանաձոր քաղաքի որոշ շենքերում գազանջատում է իրականացվելու 06/03/2020   23:33 Այդ վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության քաղաքականություն. Թաթոյան 06/03/2020   23:19 ԱՄՆ-ում ոստիկանները ծնկի են իջել ամբոխի օվացիաների ներքո 06/03/2020   22:37 Google-ից հինգ միլիարդ դոլար են պահանջել ինկոգնիտո ռեժիմում տվյալներ հավաքելու համար 06/03/2020   22:17 Ուժեղացված ստուգայցեր են իրականացվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում 06/03/2020   21:46 Արմեն Սարգսյանի հրամանագիրը Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ 06/03/2020   21:34 Թրամփը հերքել Է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ բունկերում իր թաքնվելը 06/03/2020   21:05 Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն 06/03/2020   20:58 Ո՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը.Ռուբեն Մելիքյան 06/03/2020   20:29 Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ 06/03/2020   20:15 «Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնալու է պարտադիր». ՀՀ պարետ 06/03/2020   20:07 COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ 06/03/2020   20:04 Մեր նպատակն այն է, որ կորոնավիրուսը հրաժարական տա. Փաշինյան 06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   19:48 Արտակարգ դրության իրավական ռեժիմից հետո ոստիկանության կողմից կազմվել է 20.742 արձանագրություն. ոստիկանապետ 06/03/2020   19:36 Մեզ հաջողվեց բացահայտել տեղի ունեցած և տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր. Փաշինյան 06/03/2020   19:30 «Որոշակի առումով ես շատ ցավում եմ, որ դա դարձել է հանրային քննարկման առարկա». ՊՆ փոխնախարարը զենքի առևտրի լուրերի մասին 06/03/2020   19:22 ԱԳ փոխնաքխարար Ավետ Ադոնցը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Էնրիկե Մորա Բենավենտեի հետ 06/03/2020   18:58 Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան Մոլ»-ի գործունեությունը 06/03/2020   18:54 «Զինված ուժերում վերահսկելի իրավիճակ է». ՊՆ փոխնախարար 06/03/2020   18:49 «Օրենքով գող» համարվող Արսեն Մկրտչյանի հիվանդություններից երեքը դասվում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին. Փաստաբան 06/03/2020   18:42 «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 06/03/2020   18:37 Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/03/2020   18:26 Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/03/2020   18:13 Սեւանի սահմանափակումները երկարացվել են. այլ անձանց մուտքը կարգելվի մինչեւ հունիսի 10-ը 06/03/2020   18:07 «Դիմակների կրումը վարակվածությունից պաշտպանում է ընդամենը 50 տոկոսով». բժիշկ – սրտաբան 06/03/2020   18:01 Բացվեց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակը 06/03/2020   17:56 Վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը 06/03/2020   17:44 Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը 06/03/2020   17:37 Արցախում զինծառայող է մահացել 06/03/2020   16:46 ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան 06/03/2020   16:39 Պետք չէ փորձել իշխանությանը տարանջատել ՀՀ քաղաքացուց. Ալեն Սիմոնյան 06/03/2020   16:30 «Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/03/2020   16:25 Սթափվել և օր առաջ փակել երկիրը. Գոհար Մելոյան 06/03/2020   16:12 Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան 06/03/2020   16:10 Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա. Զոհրաբյան 06/03/2020   16:08 Ապրիլին 12300 աշխատատեղ է փակվել. Պետք է ռազմական բնույթի գերջանքեր գործադրենք. Մելքումյան 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020   15:49 «Սասնա Ծռեր 1» գործով փորձագետները չեն հարցաքննվի.դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը 06/03/2020   15:44 Ամառ-2020. ու՞ր գնա Թամարը, այս տարի ամառը 06/03/2020   15:23 Աննա և Հրաչյա Հակոբյանները հայց են ներկայացրել ընդդեմ Միքայել Մինասյանի 06/03/2020   15:19 Երբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում. Մարուքյան 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/03/2020   15:05 Չկա ոլորտ, որտեղ ձախողումներ չունենանք. Մարուքյան 06/03/2020   15:03 Արման Թաթոյանը կոչ է արել բոլորին միասին պայքարել համավարակի տարածման դեմ
06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/03/2020   13:36 Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/03/2020   10:16 Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն. Թորոսյան 06/03/2020   11:18 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են. Վարչապետը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/02/2020   19:56 Խելոք գյուղացի ենք՝ ի՞նչ եք ուզում, գնանք կախե՞նք մեզի. հիմա ասեմ՝ թել տվեք, կասեք՝ թել չկա 06/02/2020   18:42 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 50-60 կոնտակտավոր թեստավորվել է

Պաշտոնատար անձանց օրենքի առջև պետք է դարձնել հաշվետու. Լուսավոր Հայաստան 02/17/2018   20:12  |  Քաղաքական

փետրվարի 17-ին տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ համագումարը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության Կառավարման խորհուրդը։ Խորհրդի անդամներ ընտրվեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Երիտասարդական միության նախագահ Նատալի Սինորյանը, Վանաձորի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը, նաև Կարեն Սիմոնյանը, Գրիգորի Դոխոյանը, Բենիամին Պլուզյանը, Սերգեյ Անիսոնյանը և Աննա Կոստանյանը։

Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Գևորգ Պապիկյանը և Գոհար Մաթևոսյանը։

Կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը։

Համագումարով հաստատվեց Լուսավոր Հայաստան Կուսակցության նոր կանոնադրությունը և ծրագիրը համալրվեց Իրավունքի գերակայության մանիֆեստով։

Կից Մանիֆեստն ամբողջությամբ.

 

·         Գործադիր իշխանության լիազորությունների սահմանափակում

Իրավունքի գերակայության սկզբունքի համաձայն՝ գործադիր իշխանությունը և պաշտոնատար անձինք ենթարկվում են օրենքին և պատասխանատու են օրենքի առջև: Առկա է սահմանադրական և ինստիտուցիոնալ գործիքակազմ, որի շնորհիվ ստեղծվում են փոխզսպող և հավասարակշռող մեխանիզմներ՝ սահմանափակելով գործադիր իշխանության և պաշտոնատար անձանց  լիազորություններն ու ապահովելով նրանց հաշվետվողականությունը հասարակության առջև: Իշխանության ճյուղերը վերաբաշխված են այնպես, որ վերջիններիս որևէ օղակ չի կարող ունենալ անվերահսկելի իշխանություն։ Գործադիր իշխանության արդյունավետ վերահսկողությունն իրականացվում է օրենսդիր և դատական իշխանությունների, անկախ վերստուգիչ և վերահսկիչ մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և զանգվածային լրատվության միջոցների կողմից: Այսպիսով, հնարավոր է վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց գործունեության, ինչպես նաև  հաշվետվողականության  նկատմամբ: Սա հնարավարություն է տալիս մշտապես հսկողության ենթարկել գործադիր իշխանությանը, իսկ պաշտոնատար անձանց դարձնել օրենքի առջև հաշվետու: Իրավունքի գերակայության, փոխզսպման և հավասարակռշման մեխանիզմների արդյունավետ կիրառման արդյունքում իշխանության փոփոխությունը կատարվում է բացառապես օրենքի տառին և ոգուն համաձայն:

 

·         Կոռուպցիայի դեմ պայքար

Իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետությունների գլխավոր հատկանիշներից մեկը կոռուպցիայի բացառումն է։ Հայտնի է, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնյաների կողմից՝ իրենց իշխանության կամ օրենքով նախատեսված լիազորությունների չարաշահումները հանգեցնում են կոռուպցիայի երեք հիմնական տարատեսակների արմատավորմանը՝ կաշառակերություն, անօրինական ներգործություն՝ հանուն հանրային կամ մասնավոր շահի, հանրային կամ այլ ռեսուրսներին ապօրինի տիրացում: Իրավունքի գերակայության հաստատման պարագայում պաշտոնատար անձինք լիազորությունների կատարման ընթացքում չեն չարաշահում իրենց պաշտոնեական դիրքը՝ մասնավոր շահ ստանալու նպատակով:

 

·         Բաց կառավարություն

Իրավունքի գերակայության առանցքային դրսևորումներից մեկը բաց կառավարությունն է, որն ազատորեն տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, քաղաքացիներին օժտում համապատասխան գործիքակազմով՝ հաշվետու պահելու կառավարությանը, ինչպես նաև խթանում քաղաքացիների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացներին: Բաց կառավարությունը ենթադրում է հրապարակային և որոշակի օրենքներ, քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունք, ինչպես նաև քաղաքացիներին հասանելի բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ:

 

·         Հիմնարար իրավունքներ

Իրավունքի գերակայության պայմաններում հիմնարար իրավունքները պետք է լինեն փաստացի երաշխավորված: Իրավունքի գերակայությունը երաշխավորում է Մարդու հիմնարար իրավունքների  և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները՝ ներառյալ կյանքի իրավունքը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի արգելումը, ստրկության և հարկադիր աշխատանքի արգելումը, ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը, պատիժը` բացառապես օրենքի հիման վրա, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորման ազատությունը, ամուսնության իրավունքը, խտրականության արգելումը, սեփականության իրավունքը, ընտրական իրավունքները, հիմնարար աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով երաշխավորված այլ իրավունքներն ու ազատությունները:

 

·         Հասարակական կարգ և անվտանգություն

Իրավունքի գերակայության հիմնարար բաղադրիչներից մեկը հասարակական կարգի և անվտանգության ապահովումն է: Այն երաշխավորում է անձի և սեփականության անվտանգությունը: Անվտանգության ապահովումը հանդիսանում է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետության գլխավոր գործառույթներից մեկը՝ միաժամանակ նախապայման հանդիսանալով իրավունքի գերակայությունը խթանող իրավունքների և ազատությունների համար: Առկա են երեք սկզբունքային բաղադրիչներ, որոնց ապահովումը նպաստում է հասարակական կարգի և անվտանգության հաստատմանը՝ հանցավորության մակարդակի արդյունավետ վերահսկողություն, քաղաքացիական բախումների բացառում, հանրային ընդվզման ընթացքում բռնության կիրառման բացառում:

 

·         Պետական հարկադրանք

Իրավունքի կայուն գերակայությունը ենթադրում է որոշակի կարգավորիչ հարկադրանք: Անհրաժեշտ և ողջամիտ հարկադրանքը նշանակում է, որ այն ոչ միայն իրականացվում է առանց պետական կամ մասնավոր միջամտության, այլ նաև այն, որ վարչաիրավական գործընթացներն իրականացվում են ժամանակին և առանց անհիմն ձգձգումների՝ պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանմամբ: Իրավունքի գերակայությունը նաև ենթադրում է, որ անձը սեփականությունից չի զրկվում՝ առանց համարժեք արդարացի փոխհատուցման, երբ վերջինիս սեփականության նկատմամբ ճանաչվում է հանրային գերակա շահ:  

 

·         Արդարադատություն քաղաքացիական գործերով

Քաղաքացիական գործերով արդարադատության իրականացումը իրավունքի գերակայության անհրաժեշտ պայման է: Սա նշանակում է, որ քաղաքացիները կարող են խաղաղ և արդյունավետ կերպով լուծել իրենց խնդիրները արդարադատություն իրականացնող ֆորմալ ինստիտուտների միջոցով: Արդյունավետ քաղաքացիական արդարադատության իրականացումը պահանջում է, որ այն լինի հասանելի և մատչելի՝ զերծ խտրականությունից, կոռուպցիայից և պետական մարմինների անհարկի միջամտություններից: Քաղաքացիական գործերով արդարադատությունը պետք է իրականացվի առանց անհարկի ձգձգումների, իսկ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները լինեն մատչելի, անկողմնակալ և արդյունավետ:

·         Արդարադատություն քրեական գործերով

Քրեական արդարադատության արդյունավետ համակարգն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է: Այն իրենից ներկայացնում է խնդիրների լուծման և հասարակության դեմ իրավախախտումներ գործած անձանց դեմ բողոք ներկայացնելու բնական մեխանիզմ: Քրեական արդարադատության արդյունավետ համակարգն ընդունակ է հաջողությամբ իրականացնել հանցագործությունների անկողմնակալ նախնական և դատական քննություն՝ զերծ խտրականությունից, կոռուպցիայից և պետական մարմինների անհարկի միջամտություններից, միաժամանակ՝ ապահովելով ամբաստանյալի ու տուժողի իրավունքների պաշտպանությունը:

Վերը նշված գործոններն առանցքային նշանակություն ունեն իրավունքի գերակայության հաստատման համար, իսկ իրավունքի գերակայության ապահովումը ժողովրդավարական և ազատ պետություն կերտելու հիմնարար գրավականն է: Փաստացի, սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ժողովրդի իշխանության բաշխման համակարգը չի փոխվել, շարունակում է գործել «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքը, ըստ էության՝ իշխանությունները զբաղված են իմիտացիոն գործընթացներով․ դրական տեղաշարժեր չեն արձանագրվել, որի արդյունքում պետությունն առաջ չի շարժվում:

Սահմանադրական ֆորմալ լուծումները, վերջին օրերին ընդունվող օրենսդրության լույսի ներքո, իրականության մեջ մնում են անկատար և պատրանքային: Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հայաստանը ֆորմալ կերպով իբրև թե դարձել է պառլամենտական հանրապետություն, սակայն փաստացի իշխանության վերաբաշխում տեղի չի ունեցել, խորհրդարանը չի ստացել Սահմանադրությամբ ենթադրվող իր լիազորություններն ու կշիռը, չեն ստեղծվել փոխզսպման և հավասարակշռման իրական մեխանիզմներ:

Էական սահմանափակումներ են արձանագրվել ընդդիմության իրավունքների և գործառույթների ոլորտում, որի արդյունքում կառավարող մեծամասնության իշխանությունը փաստացի դարձել է անվերահսկելի: Ասվածի ցայտուն օրինակը ԱԺ մշտական հանձնաժողովների թվի արհեստական կրճատումն էր, հարդյունս որի ընդդմիությունը զրկվեց հանձնաժողովի նախագահ ունենալու իրավունքից:  

Ըստ էության, ուժեղ նախագահական իշխանությունը Հայաստանում փոխարինվում է ուժեղ վարչապետական կառավարմամբ, և խորհրդարանական կառավարման քողի ներքո հաստատվում է մեկ անձի անհամաչափ ուժեղ իշխանություն: Ավելին, նոր վարչապետին հատկացվող լիազորությունները կարող են գերազանցել մինչև այժմ՝ նախագահի ունեցած իշխանությանը: Այս նպատակն իրագործելու համար մի շարք օրենքներում կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ Սահմանադրությամբ: Փաստացի, նշյալ փոփոխությունները հակասահմանադրական ճանապարհով կերպափոխում են Սահմանադրությունը՝ իրականացնելով քաղաքական մեծամասնության իշխանության ընդարձակումը և վերացնելով կառավարող մեծամասնությանը փոխզսպելու և հակակշռելու վերջին սահմանադրական նշույլները։

Ավելին, վերոհիշյալ օրենքների մակարդակում տեղի են ունենում այնպիսի փոփոխությունենր, որոնք, ըստ էության, խմբագրեով Սահմանադրությունը, կրճատում են նախագահի՝ առանց այդ էլ նվազ լիազորությունները, փաստացի նսեմացնելով նախագահի ինստիտուտը և զրկելով նրան անաչառ արբիտրի՝ սահմանադրությամբ նախատեսված դերից:

Սա ի չիք է դարձնում սահմանադրական փոփոխությունների ողջ իմաստն ու տրամաբանությունը՝ ստեղծելով քվազի-պառլամենտական հանրապետություն, սուպերվարչապետական լիազորություններով: Գործադիր իշխանության նման անվերահսկելի լիազորություններն ավելի են մեծացնելու վերջինիս ազդեցությունը դատական համակարգի և խորհրդարանի վրա, ինչը հիմնովին խաթարելու է իշխանության թևերի միջև գոյություն ունեցող՝ առանց այն էլ խոցելի և պատրանքային հավասարակշռությունը: Այս գործընթացը լրջագույն մարտահրավեր է նետում Հայաստանում առողջ քաղաքական համակարգի կայացմանը և ժողովրդավարության զարգացմանը՝ դառնալով մեծագույն սպառնալիք մեր պետության համար:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանում Սահմանադրության ամբողջական և համապարփակ իրագործման պահանջով, որի արդյունքում կստեղծվեն զսպումների և հակակշիռների իրական և գործող մեխանիզմներ: Առանց քաղաքական հավասարակշռման հնարավոր չի լինի առողջացնել Հայաստանի հիվանդ քաղաքական համակարգը և զարգացնել երկրի տնտեսությունն ու պետական ինստիտուտները, որոնք օդի պես կենսական են ներկայիս մարտահրավերներն ունեցող Հայաստանի համար։ Վերջինիս իրագործումը հնարավոր է մեր կողմից հռչակված Իրավունքի գերակայության մանիֆեստի գլխավոր սկզբունքների կիրառման պարագայում: Ուստի, Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեությունը, այս պահից սկսած, միտված է լինելու Մանիֆեստում արտացոլված նպատակների ամբողջական իրագործմանը՝ հանուն ազատ քաղաքացու, հանուն ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության: 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

06/03/2020   11:25 «Իմ քայլում» բոլորը շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդների» վրա ինչ դոսյե կհավաքեն

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]