ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Դանիելյան, Արթուր Ղամբարյան, Վազգեն Ռշտունի. փաստաբան Նորիկյանը կցանկանար նրանց տեսնել ԲԴԽ-ի կազմում 02/17/2018 15:43 | Մեկնաբանություն
Ովքե՞ր կընդգրկվեն Բարձրագույն դատական խորհրդի կազմում, տարբեր անուններ են շրջանառվում, սակայն փաստաբան Նորայր Նորիկյանը մի քանի անձի կցանկանար տեսնել այդ խորհրդի կազմում: Ըստ փաստաբանի՝ նրանք ի վիճակի են մաքուր հիմքեր դնել և վերականգնել պետության նկատմամբ խաթարված վստահությունը:
Նորայր Նորիկյանն այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ սահմանադրության 174-րդ հոդվածով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի տասն անդամներից հինգն ընտրվելու են դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ մյուս հինգին՝ Ազգային ժողովը՝ …բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, որոնք չեն կարող լինել դատավոր:
Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ և ՛՛Դատական օրենսգիրք՛՛ Սահմանադրական օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորելու է դատարանների և դատավորների անկախությունը, ինչին ինքնին իսկապես բացառիկ է դարձնում այդ մարմնի առաքելությունը մեր իրականության մեջ:
Ինքս համոզված եմ, որ քանի դեռ իրապես չունենք անկախ դատական համակարգ, երբեք չենք դառնա Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված պետությունը:
Թող որևէ մեկը չկասկածի. Իրապես անկախ դատական համակարգի գոյությունը մեծագույն խթան կհանդիսանա պետության նկատմամբ խաթարված վստահության վերականգնմանը, կնպաստի բոլոր ճյուղերի զարգացմանը և կհանգեցնի բարեկեցիկ պետության կերտմանը:
Հետևաբար, իսկապես պետք է ամեն ինչ անել՝ իրական անկախ դատական համակարգ ունենալու համար:
Բարձրագույն դատական խորհուրդն այն բացառիկ մարմինն է, ով կարող է դառնալ այդ անկախության երաշխավորը, հետևաբար՝ էլ ավելի կարևոր է այդ մարմնի անդամների ով լինելը:
Քանի որ այն նոր մարմին է, կարծում եմ, որ եթե հիմքերը մաքուր դրվեն, հույս կստեղծվի, որ ընթացքն ու գործունեությունն էլ կլինեն մաքուր:
Ինքս տեսնում եմ մի քանի մարդկանց, ովքեր կարող են ստանձնել այդ հիրավի հերոսական առաքելությունը և ստեղծել այնպիսի բարձրագույն դատական խորհուրդ, որն իսկապես կապահովի դատարանների և դատավորների անկախությունը:
Այդ մարդկանց մեջ տեսնում եմ.
1. ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, բարձր կարգի պրոֆեսիոնալ, մտավորական, գիտնական Գևորգ Դանիելյանին:
2. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իր գործի գիտակ և բարձր կարգի պրոֆեսիոնալ գիտնական Արթուր Ղամբարյանին:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, դատական համակարգում իսկապես տարբերվող և ինքնատիպ ձեռագիր ունեցող պրոֆեսիոնալ Վազգեն Ռշտունուն:
Վստահ եմ, որ կան նաև այլ արժանավորներ, ովքեր կարող են այս մարդկանց հետ ստեղծել վերը նշված խորհուրդը...
Հ.գ. Իմ կողմից հիշատակված անձանցից որևէ մեկի հետ որևէ անձնական շփում չունեմ, ուղղակի գտնում եմ, որ այդ մարդիկ կարող են իսկապես դառնալ բարձրագույն դատական խորհրդի անդամներ՝ ստանձնելով իրապես անկախ դատական համակարգի կերտման պատվաբեր առաքելությունը...
Հ.Գ. Հարգելի՛ ընկերներ, ինքներդ կարող եք լրացնել անձանց ցուցակը:
Իսկ ինչու՞ չպետք է ձևավորվի նաև հասարակական պատվեր, հը՞...»,- գրառել է Նորայր Նորիկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ