Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակը քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող. Դատախազ 02/16/2018   12:59  |  Հարցազրույց

Նախորդ շաբաթ հրապարակվեց  Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրական ճառը, որը  տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Մի շարք փաստաբաններ, իրավապաշտպաններ հայտարարություններով հանդես եկան՝ պահանջված պատժաչափը որակելով չափազանց խիստ։  «Փաստինֆո» -ի այս եւ այլ հարցերին է պատասխանում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը: 

- Պարոն Ենոքյան, մեղադրական ճառում ամենաերկար ազատազրկումը պահանջեցիք Ժիրայր Սեֆիլյանի համար եւ կարծիք կա, որ մեղադրողները, այսինքն Դուք, ամբաստանյալներին մեղսագրվող հանցատեսակների սանկցիաներով նախատեսված ամենածանր պատժաչափն եք պահանջել: Ինչո՞վ  եք բացատրում հատկապես նման պատժաչափերի միջնորդումը: 

-Ինչպես յուրաքանչյուր քրեական գործով, Ձեր կողմից նշված քրեական գործով ևս ամբաստանյալների նկատմամբ նշանակման ենթակա պատժի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածում ամրագրված դրույթներին համապատասխան` հաշվի առնելով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ծանր և առանձնապես ծանր այնպիսի հանցագործությունների կատարման համար ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստությունը, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստությունը: Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը՝ կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար:

Այսինքն, ևս մեկ անգամ արձանագրենք, որ ամբաստանյալներին մեղսագրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես հանցագործությունների կատարում, որոնց համար քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է բացառապես ազատազրկում:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված Է 4-ից 10 տարի ժամկետով ազատազրկում: Նկատի ունենալով, որ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության նախապատրաստության համար պատիժը չի կարող գերազանցել առավելագույն պատժաչափի կեսը, տվյալ դեպքում՝ 5 տարին, ինչպես Ժ. Սեֆիլյանի, այնպես էլ Գ. Սաֆարյանի համար 4-5 տարվա միջակայքում համաչափ է գնահատվել միջին՝ չորս և կես տարվա ազատազրկումը: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և այս արարքի համար օրենսդրությունը նախատեսում է 3-ից 8 տարի ժամկետով ազատազրկում: Նշված հանցագործության համար Ժիրայր Սեֆիլյանի համար միջնորդել եմ 3-ից 8 տարվա միջակայքի միջինից ցածր՝ 5 տարի ժամկետով ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության  համար, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ զավթելը կամ դրանք պահելը, նախատեսված է  ազատազրկում՝ 6-ից 12 տարի ժամկետով: Նկատի ունենալով, որ Ժ. Սեֆիլյանին մեղսագրված է այս հանցագործության նախապատրաստությունը, վերը նշված ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոններով նրա նկատմամբ կարող էր նշանակվել առավելագույն պատժաչափի՝ 12 տարվա կեսը՝ 6 տարի, որը նաև այդ հոդվածի սանկցիայի նվազագույն պատժաչափն է: Այսինքն, նշված հանցանքի համար 6 տարի ժամկետով ազատազրկմանն այլընտրանք չկար:

Այս պայմաններում, նույնիսկ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված կանոնը, որի համաձայն հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել արարքի համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի կեսը, ՀՀ քրեական օրենսգիրքը, պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառման դեպքում, թույլ է տալիս, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքների համար նշանակել մինչև 19 տարի ժամկետով ազատազրկում:

Այնպես որ, ակնհայտորեն դատախազն իր ճառում չի պահանջել առավելագույն պատժաչափ, այլ մեր պատժողական պրակտիկային համապատասխան խիստ համաչափ պատժաչափ է միջնորդվել:

Ժիրայր Սեֆիլյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանը էապես բարձրացնում են  անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց խմբեր հավաքագրելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կատարմանը մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով տևական ժամանակ տարաբնույթ սադրիչ ելույթներով և կոչերով մարդկանց տրամադրելը, զանգվածային անկարգությունների ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված մահակներ, ձողեր, կռփազենք, էլեկտրապարպիչներ կուտակելը, երկարատև կայուն հանցավոր վարքագիծ դրսևորելը, հանցագործությունների կատարմանը հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավելու ձգտումը, հարձակումների համար զինվորական օբյեկտներ թիրախավորելը, դրանցում առկա մեծ քանակությամբ հրազենին, ռազմամթերքին և նույնիսկ ռազմական տեխնիկային տիրանալու նպատակը, իր մշակած հանցավոր ծրագրերի իրականացման ընթացքում մեծ թվով անձանց կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու բարձր հավանականությունը գիտակցելու պայմաններում հանցավոր նպատակների իրականացման հարցում վճռականություն դրսևորելը, հանցագործությունն ավարտին հասցնելու դեպքում անխուսափելի և անդառնալի ծանր հետևանքների նկատմամբ անտարբերությունը:

Որպես Ժիրայր Սեֆիլյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են դիտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստությունը նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարելը, վերագրվող բոլոր հանցագործություններում առանձնապես ակտիվ, նախաձեռնող դերակատարումը, հասարակական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը հեշտացնելու համար կազմակերպված խմբի կազմում հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը: Մեղադրական ճառում անդրադարձել եմ նաև Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին, այն է՝ խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությանը և  Արցախի սահմանների պաշտպանությանը վերջինիս ակտիվ մասնակցությանը:  

Սեֆիլյանին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը բարձրացնող, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը խստացնող նշված հանգամանքների, ինչպես նաև իմ կողմից մեղադրական ճառում նշված մեղմացնող հանգամանքների հաշվառմամբ եմ միջնորդել Սեֆիլյանին դատապարտել 11 տարի ժամկետով ազատազրկման: Այնպես որ, իմ կողմից միջնորդած պատժաչափը որևէ պարագայում չի կարող գնահատվել որպես ոչ համաչափ:

Նույն սկզբունքն է կիրառվել նաև մյուս ամբաստանյալների նկատմամբ, որոնց համար միջնորդվել են, որպես կանոն, նվազագույն պատժաչափեր՝ հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները:   

- Պաշտպանության կողմը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, հիմնված ընդամենը երկու վկաների ցուցմունքների վրա, և չկա Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքները հիմնավորող որևէ ուղղակի ապացույց: 

- Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին մեղադրանքներ են առաջադրվել հանցանքի կատարումը վկայող ավելի քան բավարար ապացույցների համակցության հիման վրա: Ընդ որում, վկաների ցուցմունքներից, զննությունների, խուզարկությունների արձանագրություններից, փորձաքննությունների եզրակացություններից, իրեղեն ապացույցներից, հեռախոսային խոսակցությունների վերծանումներից ու գաղտնալսումների և այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալներից զատ, Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նաև վերջինիս 4 հանցակիցների տված խոստովանական ցուցմունքներով: Իմ կողմից նշված բոլոր ապացույցները պատշաճ կերպով հետազոտվել են հրապարակային դատական քննության ընթացքում: Նման պայմաններում մեղադրանքը հիմնավորող ընդամենը 2 ապացույցների առկայության վերաբերյալ հայտարարությունը իրական տվյալները խեղաթյուրելու հետևանք է, քանի որ այն չի բխում քրեական գործի նյութերից և դատական քննության ընթացքում դրանց հետազոտման արդյունքներից:

Միայն մի քանի կոնկրետ ապացույցներ ներկայացնեմ.

- Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Սարդարապատ», «Հիմնադիր խորհրդարան» և «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպությունների գրասենյակներից և դրանց կարիքների համար ծառայած ավտոմեքենաներից խուզարկություններով հայտնաբերված շուրջ չորս տասնյակ մետաղե և փայտե ձողեր, մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ, սուր կտրող առարկաներ՝ նախատեսված զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար,

- հայտնաբերված երկու ինքնաձիգներ և դրանց 120 փամփուշտներ,

- որպես հաձակման թիրախ ընտրված հեռուստաաշտարակի և հարակից տարածքի գծագիրը,

- Պավել Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, որի համաձայն՝ վերջինիս զրուցակիցը հայտնում է, որ ինքը չի ցանկանում մասնակցել Ժիրայր Սեֆիլյանի «ավանտյուրային», քանի որ Սեֆիլյանը ապրիլի 24-ը ցանկանում է հեղափոխություն անելու համար օգտագործել,

-վարույթն իրականացնող մարմնի տրամարդրության տակ առկա տեսաձայնագրությունները, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը ինքնապաշտպանության քողարկված պատրվակով իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու ակնհայտ կոչեր են անում: Բացի այդ նման բովանդակությամբ կոչերով տարածել են թռուցիկներ, բրոշյուրներ, կատարել են այլ հրապարակումներ, ինչը հաստատվում է նաև գործով հարցաքննված մի շարք վկաների ցուցմունքներով:   

Սա ընդամենը գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցների մի մասն է, որոնց  թույլատրելիության և վերաբերելիության վիճարկման վերաբերյալ պաշտպանության կողմը նույնիսկ որևէ ողջամիտ փաստարկ չի կարողանում բերել: 

- Դուք նշեցիք, որ Ժ. Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորվել է նաև այլ մեղադրյալների  ցուցմունքներով: Կարո՞ղ եք կոնկրետացնել որոնք նկատի ունեք: 

- Ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանը նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում մանրամասն ներկայացրել է Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված կազմակերպված խմբի գործունեության, դրա կազմում Հրայր Թոփչյանի համակարգմամբ և իր ղեկավարմամբ ենթախմբի ձևավորման, Ժիրայր Սեֆիլյանի կողմից Սասունիկ Կիրակոսյանի և Հրայր Թոփչյանի միջոցով ենթախմբի անդամներին զինելու` հրազեն և ռազմամթերք տրամադրելու հանգամանքները, նկարագրել է ենթախմբի կազմում ընդգրկված իր հանցակիցների գործողությունները: Ընդ որում, Հովհաննես Պետրոսյանի հայտնած տեղեկությունները հաստատվել են ոչ միայն իրականացված օպերատիվ հետախուզական միջացառումների` ներքին և արտաքին դիտման արդյունքում ստացված փաստական տվյալներով, ամբաստանյալների հեռախոսահամարների ելքային և մուտքային զանգերի վերծանումներով, վկաների, հանցակից Սմբատ Գալոյանի ցուցմունքներով, այլև հենց ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի կողմից նախաքննության ընթացքում տրված և դատաքննության ընթացքում հետազոտված ցուցմունքներով:

Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների արժանահավատության հետ կապված հարկ է նշել, որ քրեական գործի նյութերին նույնիսկ մակերեսորեն ծանոթ անձի համար ակնհայտ կլինի, որ Հրայր Թոփչյանը Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված կազմակերպված խմբի, դրա գործունեության և նպատակների, դրա կազմում իր ընդգրկվելու, իր համակարգմամբ ենթախումբ ձևավորելու, հանցավոր նպատակների իրականացման համար ենթախմբի անդամներին զինելու և առաջադրված մեղադրանքում նկարագրված մյուս հանգամանքների մասին ցուցմունքներ է տվել 8 տարբեր քննչական գործողությունների ընթացքում, որոնք կատարվել են իր ընտրած պաշտպանի մասնակցությամբ, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանի և Հովհաննես Պետրոսյանի հետ կատարված առերեսումների ընթացքում:

Ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը նշված հանգամանքների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ է տվել 5 քննչական գործողությունների ընթացքում, իր ցուցմունքները պնդել է Հովհաննես Պետրոսյանին և Ներսես Պողոսյանին առերես: Մեղադրյալի դատավարական կարգավիճակով Գալուստ Գրիգորյանը հարցաքննվել է նաև իր ընտրած պաշտպանի մասնակցությամբ` պնդելով նախկինում տված ցուցմունքները:

Այսպիսով, Ժիրայր Սեֆիլյանի հանցակիցներից, ինչպես նշեցի, 4-ը տվել են խոստովանական ցուցմունքներ` մերկացնելով նաև նրան` որպես կազմակերպված, զինված խումբը ստեղծողի և այն ղեկավարողի: Նշված հանգամանքը ևս վկայում է, որ 2 վկաների ցուցմունքներով Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորելու վերաբերյալ պնդումն առնվազն չի համապատասխանում իրականությանը:

 - Բացի դրանից ասվում է, որ մեղադրանքն ըստ էության, տարբեր մասերի է բաժանվել, որպեսզի դրանցից յուրաքանչյուրով խիստ պատժի ենթարկվեն Սեֆիլյանը և այդ գործով մյուս ամբաստանյալները: Այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանը կամ պետք է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ մեղադրվեր, կամ զինված խմբեր ստեղծելու և ռազմավարական նշանակության օբյեկտներ գրավելու, կամ գուցե այդ կերպ իշխանությունը զավթելու: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների համակցությամբ որակման պարզ կանոնների պահպանմամբ:  ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ հանցագործությունների համակցություն է համարվում քրեական օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել, ինչպես նաև այնպիսի մեկ արարքը, որը պարունակում է քրեական օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ: Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

Կարծում եմ, որ նշված դրույթները հստակ սահմանում են հանցագործությունների համակցության դեպքում արարքների որակման կանոնները և զրկում են պաշտպանության կողմին հիմնավոր հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից:

Տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանը 2014 թվականի մայիս ամսից մինչև 2015թ. ապրիլի 7-ը, այսինքն՝ իրեն արգելանքի վերցնելու օրը, հանցակիցների հետ նախապատրաստել է զանգվածային անկարգությունների կազմակերպումը, իսկ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝  նպատակ ունենալով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, սակայն զանգվածային անկարգությունների կազմակերպումն ու շենքերի, շինությունների զավթումն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: Հետևաբար, Ժ. Սեֆիլյանի արարքներին տրվել է ճիշտ իրավաբանական գնահատական:

Կարծում եմ, որ իմ կողմից նշված իրավադրույթները և արարքի որակման տարրական կանոնները չեն կարող հայտնի չլինել նաև պաշտպանին և այս պարագայում նման հայտարարություններ անելն առնվազն տարակուսելի է: 

- Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները բազմիցս են հարց բարձրացրել այն մասին, որ եթե ապացուցված է Սեֆիլյանի կողմից հանցավոր խմբեր ստեղծելու և ղեկավարելու հանգամանքը, ապա ինչո՞ւ այդ խմբերը չեն հայտնաբերվել: 

- Նախ այս փաստարկը, կներեք, մանր մանիպուլյացիոն հնարք է, առավել ևս ամբաստանյալների արարքների իրավական գնահատականի համար որևէ նշանակություն չունեցող: Եթե նույնիսկ բացահայտված մեկ խմբից բացի բացահայտված լինեին ևս երկուսը, երեքը կամ ավելին, դա որևէ կերպ չէր փոխելու Սեֆիլյանի արարքի իրավական գնահատականը, ինչ դրված է այսօր:

Բացի այդ, կազմակերպված խմբի կազմում 1-ից ավելի ենթախմբերի առկայության մասին գործով ձեռք է բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցություն, որը չէր կարող գնահատման չարժանանալ:

Մասնավորապես, նշված հանգամանքը հաստատվել է Հրայր Թոփչյանի ցուցմունքով այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանն անձամբ հայտնել է այլ ենթախմբերի առկայության և նախապատրաստվող զինված գործողություններին մասնակցելու պատրաստակամության մասին:

Սմբատ Գալոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 18-ին` նախատեսված հարձակումից առաջ, իրենք պետք է միանային այլ տեղանքում հավաքված 200-300 անձանց և միասին իրականացնեին Ժիրայր Սեֆիլյանի հանցավոր ծրագիրը:

Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանն իրեն հավաստիացրել է, որ իրենց ենթախմբի կողմից հեռուստաաշտարակը զավթելուց հետո 1 ժամվա ընթացքում նրանց պետք է միանան օգնական ուժեր, որոնք մեծաթիվ են և իրենց տրամադրության տակ ունենալու են հզոր ռազմական տեխնիկա: Հովհաննես Պետրոսյանը հայտնել է նաև, որ 2016թ. մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի հետ նույն ավտոմեքենայով գնացել են Երևանի Ավան-Առինջ թաղամասում գտնվող ամառանոց, որտեղ եղել են Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը և ևս 5-6 անձ, որոնց Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել է որպես խմբերի ղեկավարներ` նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի խմբում ընդգրկված է 4-30 անձ, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց նպատակների իրականացման համար: Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է նաև, որ ստեղծվելու է 200-300 անդամից բաղկացած հեղափոխության պահապանների գունդ, որի անդամները հեղափոխությունից հետո պետք է ղեկավարեին ուժային կառույցները: Ընդ որում, նշված ամառանոցում Հովհաննես Պետրոսյանին հանդիպելու հանգամանքն իր ցուցմունքում հաստատել է նաև Սասունիկ Կիրակոսյանը, ով չի համագործակցել նախաքննական մարմնի հետ:

Նշված փաստական տվյալները միանշանակ վկայում են կազմակերպված խմբի կազմում այլ ենթախմբերի առկայության մասին, իսկ հակառակի մասին պնդումները զուրկ են որևէ հիմնավորումից և չեն բխում քրեական գործի նյութերից:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև, որ կազմակերպված խմբի կազմում ընդգրկված արդեն իսկ բացահայտված անձանց շրջանակը լիովին բավարար է առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար, իսկ այլ հանցակիցների բացահայտվելու կամ չբացահայտվելու հանգամանքը տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանին և նրա հանցակիցներին վերագրվող արարքների որակման վրա չի ազդում: 

Պարոն Ենոքյան, ամբաստանյալների պաշտպանները դժգոհում են, որ ըստ էության, իրենք զրկված են եղել իրենց վստահորդներին պաշտպանելու իրավունքից: Մասնավորապես նշվում է, որ նրանց բոլոր էական միջնորդությունները դատարանը մերժել է: Օրինակ լրացուցիչ վկաների հարցաքննելու վերաբերյալ՝ վկաներից մեկի տված ցուցմունքների արժանահավատության հետ կապված: Բացի դրանից՝ դատարանի կողմից ամբաստանյալները պարբերաբար հեռացվել են նիստերի դահլիճից, դատաքննությունը երբեմն իրականացվել է առանց պաշտպանների և այլն: Այլ կերպ ասած՝ մատնացույց է արվում արդար դատաքննության և պաշտպանության իրավունքների խախտման հանգամանքը:  

Քրեական գործի քննության ողջ ընթացքում ամբաստանյալներին և նրանց ընտրած պաշտպաններին ընձռնվել են իրենց դատավարական իրավունքներն իրացնելու բոլոր հնարավորությունները:

Որոշ ամբաստանյալներ, նպատակ ունենալով խափանելու դատական քննության բնականոն ընթացքը, դատական նիստերի ընթացքում պարբերաբար դրսևորել են հակաիրավական վարքագիծ, դատական նիստի կարգը խախտող գործողությունների միջոցով անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ և չեն կատարել դատավորի իրավաչափ կարգադրությունները: Այս դրսևորումները բացառապես միտված են եղել դատական նիստերը տապալելուն, իսկ նախազգուշացման ձևով սանկցիաներով օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կանխել նման վարքագիծը: Նման պայմաններում դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու միակ միջոցը, ըստ դատարանի, եղել է միայն ամբաստանյալներին որոշակի ժամկետով նիստերի դահլիճից հեռացնելը: Յուրաքանչյուր դեպքում, կարծում եմ, նշված սանկցիաները դատարանի կողմից կիրառվել են իրավաչափ և համաչափ են եղել ամբաստանյալների դրսևորած վարքագծին:

Ամբաստանյալների կողմից ընտրված որոշ պաշտպաններ, իրենց դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելով և չանսալով դատարանի՝ նիստերի դահլիճում մնալու և իրենց վստահորդների պաշտպանությունը իրականացնելու հորդորներին, առանց նախագահողի թույլտվության լքել են նիստերի դահլիճը:

Պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի տեղի և ժամանակի մասին՝ պաշտպաններից ոմանք առանց հարգելի պատճառների չեն ներկայացել գործի քննությանը, և այս գործելաոճը ևս բացառապես միտված է եղել դատական նիստերը տապալելուն:

Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ դատարանը երբևէ չի խոչընդոտել դատական նիստերին ամբաստանյալների կողմից ընտրված պաշտպանների մասնակցությունը:

Նման պայմաններում դատարանը, պարտավոր լինելով ապահովել բոլոր ամբաստանյալների ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը և ղեկավարվելով արդարադատության շահով, նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալներին ապահովել է պաշտպաններով՝ նշանակելով հանրային պաշտպաններ: Դատարանի նման որոշման իրավաչափության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ են արտահայտել նաև Սահմանադրական դատարանը և Եվրոպական դատարանը:

Պաշտպանների բացակայությամբ դատական քննության ընթացքում որևէ գործողություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված անձանց  հարցաքննության հրավիրելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները դատարանի կողմից մերժելուն, ապա հենց իրենք, միջնորդություն ներկայացնողները չեն նշել այնպիսի հանգամանքներ, որոնք տվյալ անձինք կարող էին հայտնել դատարանին և գործի համար էական նշանակություն կունենաին: Ավելին, որոշ դեպքերում պաշտպանները միջնորդություն ներկայացնելիս չէին կարող չգիտակցել, որ տվյալ պահին իրենց միջնորդությունը բավարարելը և համապատասխան անձի դատական ներկայությունն ապահովելն անհնար է: Օրինակ, պաշտպաններից մեկը դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ միջնորդում էր դատարան հրավիրել Գարեգին Չուգասզյանին՝ հաստատապես իմանալով, որ այդ անձը հետախուզման մեջ է գտնվում:

Դրան հակառակ, պաշտպանների հիմնավոր միջնորդությունները դատարանի կողմից բավարարվեցին և օրինակ Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը պաշտպանության կողմի միջնորդությամբ հրավիրվեցին դատարան և հարցաքննվեցին:  

Այս ամենի համատեքստում արդար դատաքննության իրավունքի խախտման մասին խոսելն ավելորդ է: 

- Իրավապաշտպան մի քանի հասարակական կազմակերպություններ օրերս համատեղ հայտարարություն տարածեցին, որտեղ, վկայակոչելով Եվրախորհրդի խորհրդարանական հանձնաժողովի՝ 2012թ. ընդունած  թիվ 1900 բանաձեւով «քաղբանտարկյալ» հասկացության սահմանումը, էստ էության, նշում էին, որ Ժիրայր Սեֆիլյանը և այդ գործով մյուս մեղադրյալները քաղաքական բանտարկյալներ են և նրանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Ընդ որում՝ ոչ միայն նրանց պատժելու համար, այլ հետագայում նաև հնարավոր բոլոր արմատական ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու դեպքում նմանատիպ հետևանքներով նախազգուշացնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման գնահատականները:     

- Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին վերագրվող արարքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, համարվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, գործով ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ինչպես նշեցի Ժիրայր Սեֆիլյանի հանցակիցների ցուցմունքներով ամբողջովին ապացուցված է վերջիններիս մեղսագրվող արարքների համապատասխանությունը քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի հատկանիշներին, ի սկզբանե քրեական վարույթը նախաձեռնվել և իրականացվել է քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, տվյալ գործով ամբաստանյալները երբևէ չեն ենթարկվել խտրական, տարբերվող վերաբերմունքի, հետևաբար այս պայմաններում Ձեր կողմից նշված՝ ԵԽԽՎ բանաձևով սահմանված «քաղբանտարկյալ» հասկացության որևէ հատկանիշ առկա չէ: Ավելին, հրազենի ապօրինի շրջանառությունը և դրա օգտագործմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակը քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող:

Տվյալ գործով ներգրավված դատախազները թե մինչդատական վարույթի ընթացքում և թե դատարանում զերծ են եղել որևէ ազդեցությունից, իրենց գործողություններում հիմնվել են բացառապես Սահմանադրության և օրենքի վրա, մինչդեռ հենց պաշտպաններն են մշտապես փորձել յուրովի մեկնաբանել օրենսդրությունը և ընթացող դատավարությունը՝ դրան հաղորդելով քաղաքական երանգ:

Ցավոք, դատարանում մենք ականատես եղանք ոչ այնքան իրավական փաստարկների ու մեկնաբանությունների, որքան քաղաքական, դահլիճի վրա էմոցիոնալ ազդեցություն գործելուն բնորոշ վարքագծի, ընդ որում՝ ոչ միայն առանձին ամբաստանյալների, այլ նաև նրանց միայն իրավաբանական օգնություն ցույց տալու պարտավորություն ունեցող փաստաբանների կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:01 09/02/2018  |  Դատական ռեպորտաժներԴատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում
19:59 19/01/2018  |  Դատական ռեպորտաժներՍեֆիլյանի և մյուսների գործով նախաքննությունը անց է կացվել միակողմանի, թերի ու մակերեսային. պաշտպան
16:41 12/01/2018  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Արսեն Մկրտչյանը 18 րոպեով գործադուլ հայտարարել
18:06 15/12/2017  |  Դատական ռեպորտաժներ«Զինված խումբը» հեքիաթ է, «…ո՛չ լսել եմ նման բան, ո՛չ էլ դրա անդամ եմ եղել». Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ
15:32 08/12/2017  |  Դատական ռեպորտաժներԳործակալին փնտրեք այնտեղ որտեղ չեք սպասում. ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը՝ Սեֆիլյանի պաշտպանին
15:28 04/12/2017  |  ԼՐԱՀՈՍԴատարանը խիզախություն չի ունենա միջնորդությունը բավարարել.փաստաբան
14:35 03/12/2017  |  Դատական ռեպորտաժներ«Ժիրոյի համար հելնեմ ես էստե, հայի արյուն թափե՞մ... ». Ինչու են Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալների հարաբերությունները լարվել
18:46 20/11/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանը «զակազ է» անում, արդյունքում տղաները «էշ նահատակ» են լինելու. Ժիրայր Սեֆիլյանի խմբի անդամները՝ նրա գործողությունների մասին
15:18 20/10/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի գործով սանկցիաներ կիրառվեցին պաշտպանների ու պաշտպանյալների նկատմամբ
13:11 20/10/2017  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալին ոստիկանները «զոռով են» բերել դատարան. Փաստաբան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]