ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իգլան» կարող էր քրդերին պետք գալ՝ թուրքերի հերն անիծելու համար. Ռոբերտ Աղվանյան 02/16/2018 14:51 | Դատական ռեպորտաժներ
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց Ռոբերտ Աղվանյանը, ով հայտարարեց՝ զենիթահրթիռային համալիրը Վրաստանից չի բերվել, դա եղել է Էջմիածնում գտնվող իր տանը, «եթե «Իգլան» Վրաստանից բերեր, ինքն այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում կանգնած չէր լինի»:
Հիշեցնենք, որ Աղվանյանը հետախուզվում էր ՀՀ իրավապահների կողմից «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար և հայտնաբերվելով Վրաստանում՝ 2017թ. դեկտեմբերի 25-ին տեղափոխվել է Հայաստան:
Աղվանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդությամբ հանդես էր եկել Սամվել Բաբայանը, ով առաջին ատյանի դատարանում ողջ դատաքննության ընթացքում հայտարարում էր, որ ապացուցել է՝ «Իգլան» Վրաստանից չի տեղափոխվել Հայաստան:
Այսպիսով, Աղվանյանը ճանաչեց ամբաստանյալներից միայն Արմեն Պողոսյանին: Նրա խոսքով՝ Պետրոսյանն Էջմիածնում է բնակվել՝ ինչպես որ ինքը, սակայն մի քանի անգամ նրան հանդիպել է Վրաստանում:
Ըստ նրա՝ զենիթահրթիռային համալիրը հայտնաբերել է իր՝ Էջմիածնում գտնվող տանը՝ 2010թ., երբ տունը ցանկացել է վաճառել, այդ ժամանակ էլ հայտնաբերել է. «Հայրս պատերազմի ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերել, որի ժամանակ էլ «Իգլան» մնացել է մեր տանը»:
«Իգլայի» վաճառքին անդրադառնալով՝ նա նշեց, որ Վրաստանում պատահաբար հանդիպել է Հրաչյա Մայիլյանին, զրույցի ժամանակ էլ ասել է, որ «Իգլա» կա:
Մայիլյանն էլ ցանկացել է ձեռք բերել այն և հարցրել է, թե որտեղ է գտնվում, ինքն էլ ասել է՝ Վրաստանում և արժի 25 .000 դոլար:
Զենիթահրթիռային համալիրի համար Մայիլյանն իրեն վճարել է 4000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը խոստացել է վճարել հետագայում, սակայն գումարի մյուս մասն այդպես էլ իրեն չեն վճարել. Մայիլյանը զանգահարել է և հայտնել, որ հրաժարվել է «Իգլան» ձեռք բերելուց:
Նա նաև նշեց, որ զենիթահրթիռային համալիրի իրենց տանը եղել է 2 հատ, երկրորդն այս գործով նախաքննության ժամանակ, երբ հասկացել է, թե ինչ է տեղի ունենում ապրիլին նվիրաբերել է բանակին: Նա հստակ չնշեց 2016, թե 2017 թվականի ապրիլին:
Աղվանյանը նշեց որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, իր դեմ են ցուցմունք տվել, ինչից հետո հետախուզում են հայտարարել ու Վրաստանից բերել են Հայաստան, ինչ պատիժ էլ դատարանն իր նկատմամաբ սահմանի, ինքը պատրաստ է կրել, և որ իրողությունն է պատմում, ոչ ավել է ասում, ոչ՝ պակաս, ոչ մեկից էլ չի վախենում:
Նա նաև հայտնեց, որ իրեն ասել են, թե Հայաստանից դուրս պետք է տանեն զենքը, դրա համար է ինքը վաճառել մտածել է, որ «կարող էր քրդերին պետք գալ՝ թուրքերի հերն անիծելու համար»:
Մեղադրող Արամյանի հարցին, թե ինչ պայմաններում է Իգլան փոխանցել Մայիլյանին, Աղվանյանը պատասխանեց, որ իր տանից Հրաչյա Մայիլյանի ավտոմեքենայով «Իգլան» տեղափոխել են Մայիլյանի տուն, ինչից հետո ինքը գնացել է:
Նշենք նաև, որ Սամվել Բաբայանն էլ իր հերթին հայտարարեց, որ զենիթահրթիռային համալիրը Աղվանյանենց տանը ոչ թե 2010թ.-ից, այլ՝ 1992 թվականից:
Վերաքննիչ բողոքով դատաքննության ավարտ հայտարարվեց, և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Հաջորդ՝ փետրվարի 26-ին կայանալիք նիստում ճառով հանդես կգան կողմերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել