Թեմաներ
Կիրակի 12 / 16 / 2018
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ 7 °C
+ 0 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/15/2018   19:55 Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կդատվի հայկական դատարանում.Վանեցյան 12/15/2018   19:24 Արթուր Վանեցյանը դատապարտել է Էջմիածնում տեղի ունեցած բախումները 12/15/2018   18:36 Արթուր Վանեցյանն այլ պաշտոն զբաղեցնելու հետ կապված որևիցե առաջարկ չի ստացել 12/15/2018   17:34 Տեր Ասողիկը՝ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի մասին 12/15/2018   17:30 Արմեն Ավետիսյանը լքե՞լ է Հայաստանը 12/15/2018   17:24 Վախենալու ոչինչ չունեմ, օրենքի տառն ու ոգին եմ կիրառել, Վահագն Հարությունյանին կալանքից ազատած դատավոր. armdaily.am 12/15/2018   17:00 Պետական կառույցների կայքերի ուղղությամբ հաքերային հարձակման փորձերի աննախադեպ աճ է գրանցվել 12/15/2018   16:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար 12/15/2018   16:52 Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև 12/15/2018   16:49 Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել 12/15/2018   16:34 «Վերջին շրջանում հայ-թուրքական սահմանի հատման դեպքերն ավելացել են». ԱԱԾ փոխգնդապետ 12/15/2018   16:15 ԱԱԾ-ն՝ Սաշիկ Սարգսյանի որդու մասին զգացմունքային հաղորդագրության, ինչպես նաև «Սասնա ծռեր»-ի գործողությունը ահաբեկչություն որակելու մասին 12/15/2018   15:49 Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր 12/15/2018   15:37 Հայտնաբերվել է Երևանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 68-ամյա տղամարդը 12/15/2018   15:08 Վարդենյաց լեռնանցքում բուք է 12/15/2018   14:56 ԱԱԾ տվյալներով՝ 1993 թ-ից սկսած Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ է դատապարտվել 12/15/2018   14:31 Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից, կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ. Արթուր Բաղդասարյան 12/15/2018   14:21 «Նրանց նպատակն է՝ ձևավորել երիտասարդներ, որոնք մշտապես պարտվողի և զոհի կարգավիճակում կլինեն…». ԱԱԾ աշխատակից 12/15/2018   13:53 Սպասվում է առանց տեղումների եղանակ 12/15/2018   13:41 Սպիտակցի Հայկոն կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու մեջ 12/15/2018   13:36 Նախագահը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում դրական արդյունք գրանցած կուսակցությունների ղեկավարներին 12/15/2018   13:30 Կալանավայրից վերադարձած տղամարդը Ճամբարակում փորձել է բռնաբարել հարեւանի կնոջը 12/15/2018   13:25 ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 12/15/2018   13:02 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ 12/15/2018   12:40 Ավազակային հարձակում տարեց համագյուղացու նկատմամբ. հափշտակել էր 2.700.000 դրամ 12/15/2018   12:23 Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. մամուլի քարտուղար 12/15/2018   11:59 Առաջադրանք` ուժայիններին. ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ նկատողություն են ստացել. 168.am 12/15/2018   11:54 Թարմություն՝ ԱԱԾ-ում. Ազգային անվտանգության ծառայությունը նոր կայք ունի 12/15/2018   11:48 «Լուսավոր Հայաստանի» մեծ ու փոքր մանրադրամները հանդիպում էին ՀՀԿ-ականների հետ ու քննարկում՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյանը խոստանում է մանրամասներ 12/15/2018   11:42 Պատճառը, որ Հայաստանը դուրս չեկավ մոնիտորինգից, առնչվում է հետընտրական գործընթացներին. Ստեփան Սաֆարյան. «Հրապարակ» 12/15/2018   11:36 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ. «Հայկական ժամանակ» 12/15/2018   11:22 Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է 12/15/2018   11:19 Տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ նոր պաշտոնական կայքէջի և Արցախի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը 12/15/2018   11:03 Դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել. «Ժամանակ» 12/15/2018   10:51 Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք. «Հրապարակ» 12/15/2018   10:44 Դավիթ Հարությունյանը գրասենյակ է վարձել. «Հրապարակ» 12/15/2018   10:33 Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը. Ի՞նչ նպատակ է նա ունեցել. «Ժամանակ» 12/15/2018   10:26 Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր. «Փաստ» 12/15/2018   10:19 Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. «Ժողովուրդ» 12/15/2018   10:11 Լևոն Մնացականյանի պաշտոնանկության պատճառը սուր արձագանքն էր Սասուն Միքայելյանի հայտարարությանը. «Հրապարակ» 12/15/2018   10:00 Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդականը 120 տոկոսով ավտովարկեր է տրամադրում. «Հրապարակ» 12/15/2018   00:17 Խոշոր վթար՝ Դավիթ Բեկի փողոցում. բախվել է երեք ավտոմեքենա 12/14/2018   22:28 MMA. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց (տեսանյութ) 12/14/2018   22:18 Ոչ հիմնական շինությունների խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում 12/14/2018   22:13 Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները 12/14/2018   22:02 Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ 12/14/2018   22:00 Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը 12/14/2018   21:24 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է 12/14/2018   21:21 ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին 12/14/2018   21:14 Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել
12/14/2018   10:05 Օպտիմալացում. Նոր կառավարությունը կունենա մեկ փոխվարչապետ՝ երեքի փոխարեն. «Հրապարակ» 12/14/2018   16:28 Վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով, մասնաճյուղի կառավարչի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին 12/14/2018   11:35 16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը՝ նրան պաշտպանելու համար 12/15/2018   16:15 ԱԱԾ-ն՝ Սաշիկ Սարգսյանի որդու մասին զգացմունքային հաղորդագրության, ինչպես նաև «Սասնա ծռեր»-ի գործողությունը ահաբեկչություն որակելու մասին 12/15/2018   17:24 Վախենալու ոչինչ չունեմ, օրենքի տառն ու ոգին եմ կիրառել, Վահագն Հարությունյանին կալանքից ազատած դատավոր. armdaily.am 12/15/2018   13:30 Կալանավայրից վերադարձած տղամարդը Ճամբարակում փորձել է բռնաբարել հարեւանի կնոջը 12/15/2018   14:56 ԱԱԾ տվյալներով՝ 1993 թ-ից սկսած Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ է դատապարտվել 12/14/2018   11:57 Ովքե՞ր են ֆինանսավորել հաղթածների նախընտրական քարոզարշավը. Hetq.am 12/14/2018   09:39 Թոխմախի Մհերի «քայլը». Նա աջակցել է Ալեն Սիմոնյանին. «Ժամանակ» 12/15/2018   17:30 Արմեն Ավետիսյանը լքե՞լ է Հայաստանը 12/15/2018   11:03 Դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել. «Ժամանակ» 12/14/2018   15:47 Վահագն Հարությունյանը քարը քարի վրա չի թողնում փամփուշտ կեղծելու այդ ենթադրությունից. Տիգրան Աթանեսյան. 168.am 12/14/2018   12:01 Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը 12/14/2018   15:37 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ 12/15/2018   10:44 Դավիթ Հարությունյանը գրասենյակ է վարձել. «Հրապարակ» 12/15/2018   10:19 Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. «Ժողովուրդ» 12/15/2018   11:59 Առաջադրանք` ուժայիններին. ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ նկատողություն են ստացել. 168.am 12/15/2018   19:24 Արթուր Վանեցյանը դատապարտել է Էջմիածնում տեղի ունեցած բախումները 12/15/2018   13:41 Սպիտակցի Հայկոն կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու մեջ 12/15/2018   10:26 Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր. «Փաստ»

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակը քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող. Դատախազ 02/16/2018   12:59  |  Հարցազրույց

Նախորդ շաբաթ հրապարակվեց  Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրական ճառը, որը  տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Մի շարք փաստաբաններ, իրավապաշտպաններ հայտարարություններով հանդես եկան՝ պահանջված պատժաչափը որակելով չափազանց խիստ։  «Փաստինֆո» -ի այս եւ այլ հարցերին է պատասխանում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը: 

- Պարոն Ենոքյան, մեղադրական ճառում ամենաերկար ազատազրկումը պահանջեցիք Ժիրայր Սեֆիլյանի համար եւ կարծիք կա, որ մեղադրողները, այսինքն Դուք, ամբաստանյալներին մեղսագրվող հանցատեսակների սանկցիաներով նախատեսված ամենածանր պատժաչափն եք պահանջել: Ինչո՞վ  եք բացատրում հատկապես նման պատժաչափերի միջնորդումը: 

-Ինչպես յուրաքանչյուր քրեական գործով, Ձեր կողմից նշված քրեական գործով ևս ամբաստանյալների նկատմամբ նշանակման ենթակա պատժի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածում ամրագրված դրույթներին համապատասխան` հաշվի առնելով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ծանր և առանձնապես ծանր այնպիսի հանցագործությունների կատարման համար ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստությունը, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստությունը: Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը՝ կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար:

Այսինքն, ևս մեկ անգամ արձանագրենք, որ ամբաստանյալներին մեղսագրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես հանցագործությունների կատարում, որոնց համար քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է բացառապես ազատազրկում:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված Է 4-ից 10 տարի ժամկետով ազատազրկում: Նկատի ունենալով, որ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության նախապատրաստության համար պատիժը չի կարող գերազանցել առավելագույն պատժաչափի կեսը, տվյալ դեպքում՝ 5 տարին, ինչպես Ժ. Սեֆիլյանի, այնպես էլ Գ. Սաֆարյանի համար 4-5 տարվա միջակայքում համաչափ է գնահատվել միջին՝ չորս և կես տարվա ազատազրկումը: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և այս արարքի համար օրենսդրությունը նախատեսում է 3-ից 8 տարի ժամկետով ազատազրկում: Նշված հանցագործության համար Ժիրայր Սեֆիլյանի համար միջնորդել եմ 3-ից 8 տարվա միջակայքի միջինից ցածր՝ 5 տարի ժամկետով ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության  համար, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ զավթելը կամ դրանք պահելը, նախատեսված է  ազատազրկում՝ 6-ից 12 տարի ժամկետով: Նկատի ունենալով, որ Ժ. Սեֆիլյանին մեղսագրված է այս հանցագործության նախապատրաստությունը, վերը նշված ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոններով նրա նկատմամբ կարող էր նշանակվել առավելագույն պատժաչափի՝ 12 տարվա կեսը՝ 6 տարի, որը նաև այդ հոդվածի սանկցիայի նվազագույն պատժաչափն է: Այսինքն, նշված հանցանքի համար 6 տարի ժամկետով ազատազրկմանն այլընտրանք չկար:

Այս պայմաններում, նույնիսկ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված կանոնը, որի համաձայն հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել արարքի համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի կեսը, ՀՀ քրեական օրենսգիրքը, պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառման դեպքում, թույլ է տալիս, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքների համար նշանակել մինչև 19 տարի ժամկետով ազատազրկում:

Այնպես որ, ակնհայտորեն դատախազն իր ճառում չի պահանջել առավելագույն պատժաչափ, այլ մեր պատժողական պրակտիկային համապատասխան խիստ համաչափ պատժաչափ է միջնորդվել:

Ժիրայր Սեֆիլյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանը էապես բարձրացնում են  անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց խմբեր հավաքագրելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կատարմանը մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով տևական ժամանակ տարաբնույթ սադրիչ ելույթներով և կոչերով մարդկանց տրամադրելը, զանգվածային անկարգությունների ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված մահակներ, ձողեր, կռփազենք, էլեկտրապարպիչներ կուտակելը, երկարատև կայուն հանցավոր վարքագիծ դրսևորելը, հանցագործությունների կատարմանը հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավելու ձգտումը, հարձակումների համար զինվորական օբյեկտներ թիրախավորելը, դրանցում առկա մեծ քանակությամբ հրազենին, ռազմամթերքին և նույնիսկ ռազմական տեխնիկային տիրանալու նպատակը, իր մշակած հանցավոր ծրագրերի իրականացման ընթացքում մեծ թվով անձանց կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու բարձր հավանականությունը գիտակցելու պայմաններում հանցավոր նպատակների իրականացման հարցում վճռականություն դրսևորելը, հանցագործությունն ավարտին հասցնելու դեպքում անխուսափելի և անդառնալի ծանր հետևանքների նկատմամբ անտարբերությունը:

Որպես Ժիրայր Սեֆիլյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են դիտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստությունը նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարելը, վերագրվող բոլոր հանցագործություններում առանձնապես ակտիվ, նախաձեռնող դերակատարումը, հասարակական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը հեշտացնելու համար կազմակերպված խմբի կազմում հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը: Մեղադրական ճառում անդրադարձել եմ նաև Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին, այն է՝ խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությանը և  Արցախի սահմանների պաշտպանությանը վերջինիս ակտիվ մասնակցությանը:  

Սեֆիլյանին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը բարձրացնող, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը խստացնող նշված հանգամանքների, ինչպես նաև իմ կողմից մեղադրական ճառում նշված մեղմացնող հանգամանքների հաշվառմամբ եմ միջնորդել Սեֆիլյանին դատապարտել 11 տարի ժամկետով ազատազրկման: Այնպես որ, իմ կողմից միջնորդած պատժաչափը որևէ պարագայում չի կարող գնահատվել որպես ոչ համաչափ:

Նույն սկզբունքն է կիրառվել նաև մյուս ամբաստանյալների նկատմամբ, որոնց համար միջնորդվել են, որպես կանոն, նվազագույն պատժաչափեր՝ հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները:   

- Պաշտպանության կողմը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, հիմնված ընդամենը երկու վկաների ցուցմունքների վրա, և չկա Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքները հիմնավորող որևէ ուղղակի ապացույց: 

- Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին մեղադրանքներ են առաջադրվել հանցանքի կատարումը վկայող ավելի քան բավարար ապացույցների համակցության հիման վրա: Ընդ որում, վկաների ցուցմունքներից, զննությունների, խուզարկությունների արձանագրություններից, փորձաքննությունների եզրակացություններից, իրեղեն ապացույցներից, հեռախոսային խոսակցությունների վերծանումներից ու գաղտնալսումների և այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալներից զատ, Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նաև վերջինիս 4 հանցակիցների տված խոստովանական ցուցմունքներով: Իմ կողմից նշված բոլոր ապացույցները պատշաճ կերպով հետազոտվել են հրապարակային դատական քննության ընթացքում: Նման պայմաններում մեղադրանքը հիմնավորող ընդամենը 2 ապացույցների առկայության վերաբերյալ հայտարարությունը իրական տվյալները խեղաթյուրելու հետևանք է, քանի որ այն չի բխում քրեական գործի նյութերից և դատական քննության ընթացքում դրանց հետազոտման արդյունքներից:

Միայն մի քանի կոնկրետ ապացույցներ ներկայացնեմ.

- Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Սարդարապատ», «Հիմնադիր խորհրդարան» և «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպությունների գրասենյակներից և դրանց կարիքների համար ծառայած ավտոմեքենաներից խուզարկություններով հայտնաբերված շուրջ չորս տասնյակ մետաղե և փայտե ձողեր, մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ, սուր կտրող առարկաներ՝ նախատեսված զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար,

- հայտնաբերված երկու ինքնաձիգներ և դրանց 120 փամփուշտներ,

- որպես հաձակման թիրախ ընտրված հեռուստաաշտարակի և հարակից տարածքի գծագիրը,

- Պավել Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, որի համաձայն՝ վերջինիս զրուցակիցը հայտնում է, որ ինքը չի ցանկանում մասնակցել Ժիրայր Սեֆիլյանի «ավանտյուրային», քանի որ Սեֆիլյանը ապրիլի 24-ը ցանկանում է հեղափոխություն անելու համար օգտագործել,

-վարույթն իրականացնող մարմնի տրամարդրության տակ առկա տեսաձայնագրությունները, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը ինքնապաշտպանության քողարկված պատրվակով իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու ակնհայտ կոչեր են անում: Բացի այդ նման բովանդակությամբ կոչերով տարածել են թռուցիկներ, բրոշյուրներ, կատարել են այլ հրապարակումներ, ինչը հաստատվում է նաև գործով հարցաքննված մի շարք վկաների ցուցմունքներով:   

Սա ընդամենը գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցների մի մասն է, որոնց  թույլատրելիության և վերաբերելիության վիճարկման վերաբերյալ պաշտպանության կողմը նույնիսկ որևէ ողջամիտ փաստարկ չի կարողանում բերել: 

- Դուք նշեցիք, որ Ժ. Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորվել է նաև այլ մեղադրյալների  ցուցմունքներով: Կարո՞ղ եք կոնկրետացնել որոնք նկատի ունեք: 

- Ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանը նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում մանրամասն ներկայացրել է Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված կազմակերպված խմբի գործունեության, դրա կազմում Հրայր Թոփչյանի համակարգմամբ և իր ղեկավարմամբ ենթախմբի ձևավորման, Ժիրայր Սեֆիլյանի կողմից Սասունիկ Կիրակոսյանի և Հրայր Թոփչյանի միջոցով ենթախմբի անդամներին զինելու` հրազեն և ռազմամթերք տրամադրելու հանգամանքները, նկարագրել է ենթախմբի կազմում ընդգրկված իր հանցակիցների գործողությունները: Ընդ որում, Հովհաննես Պետրոսյանի հայտնած տեղեկությունները հաստատվել են ոչ միայն իրականացված օպերատիվ հետախուզական միջացառումների` ներքին և արտաքին դիտման արդյունքում ստացված փաստական տվյալներով, ամբաստանյալների հեռախոսահամարների ելքային և մուտքային զանգերի վերծանումներով, վկաների, հանցակից Սմբատ Գալոյանի ցուցմունքներով, այլև հենց ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի կողմից նախաքննության ընթացքում տրված և դատաքննության ընթացքում հետազոտված ցուցմունքներով:

Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների արժանահավատության հետ կապված հարկ է նշել, որ քրեական գործի նյութերին նույնիսկ մակերեսորեն ծանոթ անձի համար ակնհայտ կլինի, որ Հրայր Թոփչյանը Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված կազմակերպված խմբի, դրա գործունեության և նպատակների, դրա կազմում իր ընդգրկվելու, իր համակարգմամբ ենթախումբ ձևավորելու, հանցավոր նպատակների իրականացման համար ենթախմբի անդամներին զինելու և առաջադրված մեղադրանքում նկարագրված մյուս հանգամանքների մասին ցուցմունքներ է տվել 8 տարբեր քննչական գործողությունների ընթացքում, որոնք կատարվել են իր ընտրած պաշտպանի մասնակցությամբ, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանի և Հովհաննես Պետրոսյանի հետ կատարված առերեսումների ընթացքում:

Ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը նշված հանգամանքների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ է տվել 5 քննչական գործողությունների ընթացքում, իր ցուցմունքները պնդել է Հովհաննես Պետրոսյանին և Ներսես Պողոսյանին առերես: Մեղադրյալի դատավարական կարգավիճակով Գալուստ Գրիգորյանը հարցաքննվել է նաև իր ընտրած պաշտպանի մասնակցությամբ` պնդելով նախկինում տված ցուցմունքները:

Այսպիսով, Ժիրայր Սեֆիլյանի հանցակիցներից, ինչպես նշեցի, 4-ը տվել են խոստովանական ցուցմունքներ` մերկացնելով նաև նրան` որպես կազմակերպված, զինված խումբը ստեղծողի և այն ղեկավարողի: Նշված հանգամանքը ևս վկայում է, որ 2 վկաների ցուցմունքներով Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորելու վերաբերյալ պնդումն առնվազն չի համապատասխանում իրականությանը:

 - Բացի դրանից ասվում է, որ մեղադրանքն ըստ էության, տարբեր մասերի է բաժանվել, որպեսզի դրանցից յուրաքանչյուրով խիստ պատժի ենթարկվեն Սեֆիլյանը և այդ գործով մյուս ամբաստանյալները: Այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանը կամ պետք է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ մեղադրվեր, կամ զինված խմբեր ստեղծելու և ռազմավարական նշանակության օբյեկտներ գրավելու, կամ գուցե այդ կերպ իշխանությունը զավթելու: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների համակցությամբ որակման պարզ կանոնների պահպանմամբ:  ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ հանցագործությունների համակցություն է համարվում քրեական օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել, ինչպես նաև այնպիսի մեկ արարքը, որը պարունակում է քրեական օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ: Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

Կարծում եմ, որ նշված դրույթները հստակ սահմանում են հանցագործությունների համակցության դեպքում արարքների որակման կանոնները և զրկում են պաշտպանության կողմին հիմնավոր հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից:

Տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանը 2014 թվականի մայիս ամսից մինչև 2015թ. ապրիլի 7-ը, այսինքն՝ իրեն արգելանքի վերցնելու օրը, հանցակիցների հետ նախապատրաստել է զանգվածային անկարգությունների կազմակերպումը, իսկ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝  նպատակ ունենալով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, սակայն զանգվածային անկարգությունների կազմակերպումն ու շենքերի, շինությունների զավթումն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: Հետևաբար, Ժ. Սեֆիլյանի արարքներին տրվել է ճիշտ իրավաբանական գնահատական:

Կարծում եմ, որ իմ կողմից նշված իրավադրույթները և արարքի որակման տարրական կանոնները չեն կարող հայտնի չլինել նաև պաշտպանին և այս պարագայում նման հայտարարություններ անելն առնվազն տարակուսելի է: 

- Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները բազմիցս են հարց բարձրացրել այն մասին, որ եթե ապացուցված է Սեֆիլյանի կողմից հանցավոր խմբեր ստեղծելու և ղեկավարելու հանգամանքը, ապա ինչո՞ւ այդ խմբերը չեն հայտնաբերվել: 

- Նախ այս փաստարկը, կներեք, մանր մանիպուլյացիոն հնարք է, առավել ևս ամբաստանյալների արարքների իրավական գնահատականի համար որևէ նշանակություն չունեցող: Եթե նույնիսկ բացահայտված մեկ խմբից բացի բացահայտված լինեին ևս երկուսը, երեքը կամ ավելին, դա որևէ կերպ չէր փոխելու Սեֆիլյանի արարքի իրավական գնահատականը, ինչ դրված է այսօր:

Բացի այդ, կազմակերպված խմբի կազմում 1-ից ավելի ենթախմբերի առկայության մասին գործով ձեռք է բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցություն, որը չէր կարող գնահատման չարժանանալ:

Մասնավորապես, նշված հանգամանքը հաստատվել է Հրայր Թոփչյանի ցուցմունքով այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանն անձամբ հայտնել է այլ ենթախմբերի առկայության և նախապատրաստվող զինված գործողություններին մասնակցելու պատրաստակամության մասին:

Սմբատ Գալոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 18-ին` նախատեսված հարձակումից առաջ, իրենք պետք է միանային այլ տեղանքում հավաքված 200-300 անձանց և միասին իրականացնեին Ժիրայր Սեֆիլյանի հանցավոր ծրագիրը:

Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանն իրեն հավաստիացրել է, որ իրենց ենթախմբի կողմից հեռուստաաշտարակը զավթելուց հետո 1 ժամվա ընթացքում նրանց պետք է միանան օգնական ուժեր, որոնք մեծաթիվ են և իրենց տրամադրության տակ ունենալու են հզոր ռազմական տեխնիկա: Հովհաննես Պետրոսյանը հայտնել է նաև, որ 2016թ. մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի հետ նույն ավտոմեքենայով գնացել են Երևանի Ավան-Առինջ թաղամասում գտնվող ամառանոց, որտեղ եղել են Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը և ևս 5-6 անձ, որոնց Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել է որպես խմբերի ղեկավարներ` նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի խմբում ընդգրկված է 4-30 անձ, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց նպատակների իրականացման համար: Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է նաև, որ ստեղծվելու է 200-300 անդամից բաղկացած հեղափոխության պահապանների գունդ, որի անդամները հեղափոխությունից հետո պետք է ղեկավարեին ուժային կառույցները: Ընդ որում, նշված ամառանոցում Հովհաննես Պետրոսյանին հանդիպելու հանգամանքն իր ցուցմունքում հաստատել է նաև Սասունիկ Կիրակոսյանը, ով չի համագործակցել նախաքննական մարմնի հետ:

Նշված փաստական տվյալները միանշանակ վկայում են կազմակերպված խմբի կազմում այլ ենթախմբերի առկայության մասին, իսկ հակառակի մասին պնդումները զուրկ են որևէ հիմնավորումից և չեն բխում քրեական գործի նյութերից:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև, որ կազմակերպված խմբի կազմում ընդգրկված արդեն իսկ բացահայտված անձանց շրջանակը լիովին բավարար է առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար, իսկ այլ հանցակիցների բացահայտվելու կամ չբացահայտվելու հանգամանքը տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանին և նրա հանցակիցներին վերագրվող արարքների որակման վրա չի ազդում: 

Պարոն Ենոքյան, ամբաստանյալների պաշտպանները դժգոհում են, որ ըստ էության, իրենք զրկված են եղել իրենց վստահորդներին պաշտպանելու իրավունքից: Մասնավորապես նշվում է, որ նրանց բոլոր էական միջնորդությունները դատարանը մերժել է: Օրինակ լրացուցիչ վկաների հարցաքննելու վերաբերյալ՝ վկաներից մեկի տված ցուցմունքների արժանահավատության հետ կապված: Բացի դրանից՝ դատարանի կողմից ամբաստանյալները պարբերաբար հեռացվել են նիստերի դահլիճից, դատաքննությունը երբեմն իրականացվել է առանց պաշտպանների և այլն: Այլ կերպ ասած՝ մատնացույց է արվում արդար դատաքննության և պաշտպանության իրավունքների խախտման հանգամանքը:  

Քրեական գործի քննության ողջ ընթացքում ամբաստանյալներին և նրանց ընտրած պաշտպաններին ընձռնվել են իրենց դատավարական իրավունքներն իրացնելու բոլոր հնարավորությունները:

Որոշ ամբաստանյալներ, նպատակ ունենալով խափանելու դատական քննության բնականոն ընթացքը, դատական նիստերի ընթացքում պարբերաբար դրսևորել են հակաիրավական վարքագիծ, դատական նիստի կարգը խախտող գործողությունների միջոցով անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ և չեն կատարել դատավորի իրավաչափ կարգադրությունները: Այս դրսևորումները բացառապես միտված են եղել դատական նիստերը տապալելուն, իսկ նախազգուշացման ձևով սանկցիաներով օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կանխել նման վարքագիծը: Նման պայմաններում դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու միակ միջոցը, ըստ դատարանի, եղել է միայն ամբաստանյալներին որոշակի ժամկետով նիստերի դահլիճից հեռացնելը: Յուրաքանչյուր դեպքում, կարծում եմ, նշված սանկցիաները դատարանի կողմից կիրառվել են իրավաչափ և համաչափ են եղել ամբաստանյալների դրսևորած վարքագծին:

Ամբաստանյալների կողմից ընտրված որոշ պաշտպաններ, իրենց դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելով և չանսալով դատարանի՝ նիստերի դահլիճում մնալու և իրենց վստահորդների պաշտպանությունը իրականացնելու հորդորներին, առանց նախագահողի թույլտվության լքել են նիստերի դահլիճը:

Պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի տեղի և ժամանակի մասին՝ պաշտպաններից ոմանք առանց հարգելի պատճառների չեն ներկայացել գործի քննությանը, և այս գործելաոճը ևս բացառապես միտված է եղել դատական նիստերը տապալելուն:

Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ դատարանը երբևէ չի խոչընդոտել դատական նիստերին ամբաստանյալների կողմից ընտրված պաշտպանների մասնակցությունը:

Նման պայմաններում դատարանը, պարտավոր լինելով ապահովել բոլոր ամբաստանյալների ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը և ղեկավարվելով արդարադատության շահով, նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալներին ապահովել է պաշտպաններով՝ նշանակելով հանրային պաշտպաններ: Դատարանի նման որոշման իրավաչափության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ են արտահայտել նաև Սահմանադրական դատարանը և Եվրոպական դատարանը:

Պաշտպանների բացակայությամբ դատական քննության ընթացքում որևէ գործողություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված անձանց  հարցաքննության հրավիրելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները դատարանի կողմից մերժելուն, ապա հենց իրենք, միջնորդություն ներկայացնողները չեն նշել այնպիսի հանգամանքներ, որոնք տվյալ անձինք կարող էին հայտնել դատարանին և գործի համար էական նշանակություն կունենաին: Ավելին, որոշ դեպքերում պաշտպանները միջնորդություն ներկայացնելիս չէին կարող չգիտակցել, որ տվյալ պահին իրենց միջնորդությունը բավարարելը և համապատասխան անձի դատական ներկայությունն ապահովելն անհնար է: Օրինակ, պաշտպաններից մեկը դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ միջնորդում էր դատարան հրավիրել Գարեգին Չուգասզյանին՝ հաստատապես իմանալով, որ այդ անձը հետախուզման մեջ է գտնվում:

Դրան հակառակ, պաշտպանների հիմնավոր միջնորդությունները դատարանի կողմից բավարարվեցին և օրինակ Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը պաշտպանության կողմի միջնորդությամբ հրավիրվեցին դատարան և հարցաքննվեցին:  

Այս ամենի համատեքստում արդար դատաքննության իրավունքի խախտման մասին խոսելն ավելորդ է: 

- Իրավապաշտպան մի քանի հասարակական կազմակերպություններ օրերս համատեղ հայտարարություն տարածեցին, որտեղ, վկայակոչելով Եվրախորհրդի խորհրդարանական հանձնաժողովի՝ 2012թ. ընդունած  թիվ 1900 բանաձեւով «քաղբանտարկյալ» հասկացության սահմանումը, էստ էության, նշում էին, որ Ժիրայր Սեֆիլյանը և այդ գործով մյուս մեղադրյալները քաղաքական բանտարկյալներ են և նրանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Ընդ որում՝ ոչ միայն նրանց պատժելու համար, այլ հետագայում նաև հնարավոր բոլոր արմատական ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու դեպքում նմանատիպ հետևանքներով նախազգուշացնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման գնահատականները:     

- Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին վերագրվող արարքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, համարվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, գործով ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ինչպես նշեցի Ժիրայր Սեֆիլյանի հանցակիցների ցուցմունքներով ամբողջովին ապացուցված է վերջիններիս մեղսագրվող արարքների համապատասխանությունը քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի հատկանիշներին, ի սկզբանե քրեական վարույթը նախաձեռնվել և իրականացվել է քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, տվյալ գործով ամբաստանյալները երբևէ չեն ենթարկվել խտրական, տարբերվող վերաբերմունքի, հետևաբար այս պայմաններում Ձեր կողմից նշված՝ ԵԽԽՎ բանաձևով սահմանված «քաղբանտարկյալ» հասկացության որևէ հատկանիշ առկա չէ: Ավելին, հրազենի ապօրինի շրջանառությունը և դրա օգտագործմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակը քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող:

Տվյալ գործով ներգրավված դատախազները թե մինչդատական վարույթի ընթացքում և թե դատարանում զերծ են եղել որևէ ազդեցությունից, իրենց գործողություններում հիմնվել են բացառապես Սահմանադրության և օրենքի վրա, մինչդեռ հենց պաշտպաններն են մշտապես փորձել յուրովի մեկնաբանել օրենսդրությունը և ընթացող դատավարությունը՝ դրան հաղորդելով քաղաքական երանգ:

Ցավոք, դատարանում մենք ականատես եղանք ոչ այնքան իրավական փաստարկների ու մեկնաբանությունների, որքան քաղաքական, դահլիճի վրա էմոցիոնալ ազդեցություն գործելուն բնորոշ վարքագծի, ընդ որում՝ ոչ միայն առանձին ամբաստանյալների, այլ նաև նրանց միայն իրավաբանական օգնություն ցույց տալու պարտավորություն ունեցող փաստաբանների կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:01 09/02/2018  |  Դատական ռեպորտաժներԴատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում
19:59 19/01/2018  |  Դատական ռեպորտաժներՍեֆիլյանի և մյուսների գործով նախաքննությունը անց է կացվել միակողմանի, թերի ու մակերեսային. պաշտպան
16:41 12/01/2018  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Արսեն Մկրտչյանը 18 րոպեով գործադուլ հայտարարել
18:06 15/12/2017  |  Դատական ռեպորտաժներ«Զինված խումբը» հեքիաթ է, «…ո՛չ լսել եմ նման բան, ո՛չ էլ դրա անդամ եմ եղել». Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ
15:32 08/12/2017  |  Դատական ռեպորտաժներԳործակալին փնտրեք այնտեղ որտեղ չեք սպասում. ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը՝ Սեֆիլյանի պաշտպանին
15:28 04/12/2017  |  ԼՐԱՀՈՍԴատարանը խիզախություն չի ունենա միջնորդությունը բավարարել.փաստաբան
14:35 03/12/2017  |  Դատական ռեպորտաժներ«Ժիրոյի համար հելնեմ ես էստե, հայի արյուն թափե՞մ... ». Ինչու են Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալների հարաբերությունները լարվել
18:46 20/11/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանը «զակազ է» անում, արդյունքում տղաները «էշ նահատակ» են լինելու. Ժիրայր Սեֆիլյանի խմբի անդամները՝ նրա գործողությունների մասին
15:18 20/10/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի գործով սանկցիաներ կիրառվեցին պաշտպանների ու պաշտպանյալների նկատմամբ
13:11 20/10/2017  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալին ոստիկանները «զոռով են» բերել դատարան. Փաստաբան

Տեսանյութեր

12/14/2018   11:50 Շուկայականից խիստ ցածր են գնահատվել ջրանցքները, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերը և իրացվել

Տեսադարան

12/03/2018   16:06 Վատթարագույն բողոքի ակցիաները Փարիզում վերջին 50 տարիների ընթացքում

գործընկերներ

Արխիվ

[]