Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակը քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող. Դատախազ 02/16/2018   12:59  |  Հարցազրույց

Նախորդ շաբաթ հրապարակվեց  Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրական ճառը, որը  տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Մի շարք փաստաբաններ, իրավապաշտպաններ հայտարարություններով հանդես եկան՝ պահանջված պատժաչափը որակելով չափազանց խիստ։  «Փաստինֆո» -ի այս եւ այլ հարցերին է պատասխանում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը: 

- Պարոն Ենոքյան, մեղադրական ճառում ամենաերկար ազատազրկումը պահանջեցիք Ժիրայր Սեֆիլյանի համար եւ կարծիք կա, որ մեղադրողները, այսինքն Դուք, ամբաստանյալներին մեղսագրվող հանցատեսակների սանկցիաներով նախատեսված ամենածանր պատժաչափն եք պահանջել: Ինչո՞վ  եք բացատրում հատկապես նման պատժաչափերի միջնորդումը: 

-Ինչպես յուրաքանչյուր քրեական գործով, Ձեր կողմից նշված քրեական գործով ևս ամբաստանյալների նկատմամբ նշանակման ենթակա պատժի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածում ամրագրված դրույթներին համապատասխան` հաշվի առնելով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ծանր և առանձնապես ծանր այնպիսի հանցագործությունների կատարման համար ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստությունը, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստությունը: Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը՝ կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար:

Այսինքն, ևս մեկ անգամ արձանագրենք, որ ամբաստանյալներին մեղսագրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես հանցագործությունների կատարում, որոնց համար քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է բացառապես ազատազրկում:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված Է 4-ից 10 տարի ժամկետով ազատազրկում: Նկատի ունենալով, որ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության նախապատրաստության համար պատիժը չի կարող գերազանցել առավելագույն պատժաչափի կեսը, տվյալ դեպքում՝ 5 տարին, ինչպես Ժ. Սեֆիլյանի, այնպես էլ Գ. Սաֆարյանի համար 4-5 տարվա միջակայքում համաչափ է գնահատվել միջին՝ չորս և կես տարվա ազատազրկումը: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և այս արարքի համար օրենսդրությունը նախատեսում է 3-ից 8 տարի ժամկետով ազատազրկում: Նշված հանցագործության համար Ժիրայր Սեֆիլյանի համար միջնորդել եմ 3-ից 8 տարվա միջակայքի միջինից ցածր՝ 5 տարի ժամկետով ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության  համար, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ զավթելը կամ դրանք պահելը, նախատեսված է  ազատազրկում՝ 6-ից 12 տարի ժամկետով: Նկատի ունենալով, որ Ժ. Սեֆիլյանին մեղսագրված է այս հանցագործության նախապատրաստությունը, վերը նշված ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոններով նրա նկատմամբ կարող էր նշանակվել առավելագույն պատժաչափի՝ 12 տարվա կեսը՝ 6 տարի, որը նաև այդ հոդվածի սանկցիայի նվազագույն պատժաչափն է: Այսինքն, նշված հանցանքի համար 6 տարի ժամկետով ազատազրկմանն այլընտրանք չկար:

Այս պայմաններում, նույնիսկ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված կանոնը, որի համաձայն հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել արարքի համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի կեսը, ՀՀ քրեական օրենսգիրքը, պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառման դեպքում, թույլ է տալիս, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքների համար նշանակել մինչև 19 տարի ժամկետով ազատազրկում:

Այնպես որ, ակնհայտորեն դատախազն իր ճառում չի պահանջել առավելագույն պատժաչափ, այլ մեր պատժողական պրակտիկային համապատասխան խիստ համաչափ պատժաչափ է միջնորդվել:

Ժիրայր Սեֆիլյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանը էապես բարձրացնում են  անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց խմբեր հավաքագրելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կատարմանը մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով տևական ժամանակ տարաբնույթ սադրիչ ելույթներով և կոչերով մարդկանց տրամադրելը, զանգվածային անկարգությունների ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված մահակներ, ձողեր, կռփազենք, էլեկտրապարպիչներ կուտակելը, երկարատև կայուն հանցավոր վարքագիծ դրսևորելը, հանցագործությունների կատարմանը հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավելու ձգտումը, հարձակումների համար զինվորական օբյեկտներ թիրախավորելը, դրանցում առկա մեծ քանակությամբ հրազենին, ռազմամթերքին և նույնիսկ ռազմական տեխնիկային տիրանալու նպատակը, իր մշակած հանցավոր ծրագրերի իրականացման ընթացքում մեծ թվով անձանց կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու բարձր հավանականությունը գիտակցելու պայմաններում հանցավոր նպատակների իրականացման հարցում վճռականություն դրսևորելը, հանցագործությունն ավարտին հասցնելու դեպքում անխուսափելի և անդառնալի ծանր հետևանքների նկատմամբ անտարբերությունը:

Որպես Ժիրայր Սեֆիլյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են դիտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստությունը նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարելը, վերագրվող բոլոր հանցագործություններում առանձնապես ակտիվ, նախաձեռնող դերակատարումը, հասարակական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը հեշտացնելու համար կազմակերպված խմբի կազմում հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը: Մեղադրական ճառում անդրադարձել եմ նաև Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին, այն է՝ խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությանը և  Արցախի սահմանների պաշտպանությանը վերջինիս ակտիվ մասնակցությանը:  

Սեֆիլյանին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը բարձրացնող, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը խստացնող նշված հանգամանքների, ինչպես նաև իմ կողմից մեղադրական ճառում նշված մեղմացնող հանգամանքների հաշվառմամբ եմ միջնորդել Սեֆիլյանին դատապարտել 11 տարի ժամկետով ազատազրկման: Այնպես որ, իմ կողմից միջնորդած պատժաչափը որևէ պարագայում չի կարող գնահատվել որպես ոչ համաչափ:

Նույն սկզբունքն է կիրառվել նաև մյուս ամբաստանյալների նկատմամբ, որոնց համար միջնորդվել են, որպես կանոն, նվազագույն պատժաչափեր՝ հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները:   

- Պաշտպանության կողմը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, հիմնված ընդամենը երկու վկաների ցուցմունքների վրա, և չկա Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքները հիմնավորող որևէ ուղղակի ապացույց: 

- Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին մեղադրանքներ են առաջադրվել հանցանքի կատարումը վկայող ավելի քան բավարար ապացույցների համակցության հիման վրա: Ընդ որում, վկաների ցուցմունքներից, զննությունների, խուզարկությունների արձանագրություններից, փորձաքննությունների եզրակացություններից, իրեղեն ապացույցներից, հեռախոսային խոսակցությունների վերծանումներից ու գաղտնալսումների և այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալներից զատ, Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նաև վերջինիս 4 հանցակիցների տված խոստովանական ցուցմունքներով: Իմ կողմից նշված բոլոր ապացույցները պատշաճ կերպով հետազոտվել են հրապարակային դատական քննության ընթացքում: Նման պայմաններում մեղադրանքը հիմնավորող ընդամենը 2 ապացույցների առկայության վերաբերյալ հայտարարությունը իրական տվյալները խեղաթյուրելու հետևանք է, քանի որ այն չի բխում քրեական գործի նյութերից և դատական քննության ընթացքում դրանց հետազոտման արդյունքներից:

Միայն մի քանի կոնկրետ ապացույցներ ներկայացնեմ.

- Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Սարդարապատ», «Հիմնադիր խորհրդարան» և «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպությունների գրասենյակներից և դրանց կարիքների համար ծառայած ավտոմեքենաներից խուզարկություններով հայտնաբերված շուրջ չորս տասնյակ մետաղե և փայտե ձողեր, մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ, սուր կտրող առարկաներ՝ նախատեսված զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար,

- հայտնաբերված երկու ինքնաձիգներ և դրանց 120 փամփուշտներ,

- որպես հաձակման թիրախ ընտրված հեռուստաաշտարակի և հարակից տարածքի գծագիրը,

- Պավել Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, որի համաձայն՝ վերջինիս զրուցակիցը հայտնում է, որ ինքը չի ցանկանում մասնակցել Ժիրայր Սեֆիլյանի «ավանտյուրային», քանի որ Սեֆիլյանը ապրիլի 24-ը ցանկանում է հեղափոխություն անելու համար օգտագործել,

-վարույթն իրականացնող մարմնի տրամարդրության տակ առկա տեսաձայնագրությունները, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը ինքնապաշտպանության քողարկված պատրվակով իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու ակնհայտ կոչեր են անում: Բացի այդ նման բովանդակությամբ կոչերով տարածել են թռուցիկներ, բրոշյուրներ, կատարել են այլ հրապարակումներ, ինչը հաստատվում է նաև գործով հարցաքննված մի շարք վկաների ցուցմունքներով:   

Սա ընդամենը գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցների մի մասն է, որոնց  թույլատրելիության և վերաբերելիության վիճարկման վերաբերյալ պաշտպանության կողմը նույնիսկ որևէ ողջամիտ փաստարկ չի կարողանում բերել: 

- Դուք նշեցիք, որ Ժ. Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորվել է նաև այլ մեղադրյալների  ցուցմունքներով: Կարո՞ղ եք կոնկրետացնել որոնք նկատի ունեք: 

- Ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանը նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում մանրամասն ներկայացրել է Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված կազմակերպված խմբի գործունեության, դրա կազմում Հրայր Թոփչյանի համակարգմամբ և իր ղեկավարմամբ ենթախմբի ձևավորման, Ժիրայր Սեֆիլյանի կողմից Սասունիկ Կիրակոսյանի և Հրայր Թոփչյանի միջոցով ենթախմբի անդամներին զինելու` հրազեն և ռազմամթերք տրամադրելու հանգամանքները, նկարագրել է ենթախմբի կազմում ընդգրկված իր հանցակիցների գործողությունները: Ընդ որում, Հովհաննես Պետրոսյանի հայտնած տեղեկությունները հաստատվել են ոչ միայն իրականացված օպերատիվ հետախուզական միջացառումների` ներքին և արտաքին դիտման արդյունքում ստացված փաստական տվյալներով, ամբաստանյալների հեռախոսահամարների ելքային և մուտքային զանգերի վերծանումներով, վկաների, հանցակից Սմբատ Գալոյանի ցուցմունքներով, այլև հենց ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի կողմից նախաքննության ընթացքում տրված և դատաքննության ընթացքում հետազոտված ցուցմունքներով:

Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների արժանահավատության հետ կապված հարկ է նշել, որ քրեական գործի նյութերին նույնիսկ մակերեսորեն ծանոթ անձի համար ակնհայտ կլինի, որ Հրայր Թոփչյանը Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված կազմակերպված խմբի, դրա գործունեության և նպատակների, դրա կազմում իր ընդգրկվելու, իր համակարգմամբ ենթախումբ ձևավորելու, հանցավոր նպատակների իրականացման համար ենթախմբի անդամներին զինելու և առաջադրված մեղադրանքում նկարագրված մյուս հանգամանքների մասին ցուցմունքներ է տվել 8 տարբեր քննչական գործողությունների ընթացքում, որոնք կատարվել են իր ընտրած պաշտպանի մասնակցությամբ, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանի և Հովհաննես Պետրոսյանի հետ կատարված առերեսումների ընթացքում:

Ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը նշված հանգամանքների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ է տվել 5 քննչական գործողությունների ընթացքում, իր ցուցմունքները պնդել է Հովհաննես Պետրոսյանին և Ներսես Պողոսյանին առերես: Մեղադրյալի դատավարական կարգավիճակով Գալուստ Գրիգորյանը հարցաքննվել է նաև իր ընտրած պաշտպանի մասնակցությամբ` պնդելով նախկինում տված ցուցմունքները:

Այսպիսով, Ժիրայր Սեֆիլյանի հանցակիցներից, ինչպես նշեցի, 4-ը տվել են խոստովանական ցուցմունքներ` մերկացնելով նաև նրան` որպես կազմակերպված, զինված խումբը ստեղծողի և այն ղեկավարողի: Նշված հանգամանքը ևս վկայում է, որ 2 վկաների ցուցմունքներով Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորելու վերաբերյալ պնդումն առնվազն չի համապատասխանում իրականությանը:

 - Բացի դրանից ասվում է, որ մեղադրանքն ըստ էության, տարբեր մասերի է բաժանվել, որպեսզի դրանցից յուրաքանչյուրով խիստ պատժի ենթարկվեն Սեֆիլյանը և այդ գործով մյուս ամբաստանյալները: Այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանը կամ պետք է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ մեղադրվեր, կամ զինված խմբեր ստեղծելու և ռազմավարական նշանակության օբյեկտներ գրավելու, կամ գուցե այդ կերպ իշխանությունը զավթելու: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների համակցությամբ որակման պարզ կանոնների պահպանմամբ:  ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ հանցագործությունների համակցություն է համարվում քրեական օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել, ինչպես նաև այնպիսի մեկ արարքը, որը պարունակում է քրեական օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ: Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

Կարծում եմ, որ նշված դրույթները հստակ սահմանում են հանցագործությունների համակցության դեպքում արարքների որակման կանոնները և զրկում են պաշտպանության կողմին հիմնավոր հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից:

Տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանը 2014 թվականի մայիս ամսից մինչև 2015թ. ապրիլի 7-ը, այսինքն՝ իրեն արգելանքի վերցնելու օրը, հանցակիցների հետ նախապատրաստել է զանգվածային անկարգությունների կազմակերպումը, իսկ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝  նպատակ ունենալով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, սակայն զանգվածային անկարգությունների կազմակերպումն ու շենքերի, շինությունների զավթումն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: Հետևաբար, Ժ. Սեֆիլյանի արարքներին տրվել է ճիշտ իրավաբանական գնահատական:

Կարծում եմ, որ իմ կողմից նշված իրավադրույթները և արարքի որակման տարրական կանոնները չեն կարող հայտնի չլինել նաև պաշտպանին և այս պարագայում նման հայտարարություններ անելն առնվազն տարակուսելի է: 

- Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները բազմիցս են հարց բարձրացրել այն մասին, որ եթե ապացուցված է Սեֆիլյանի կողմից հանցավոր խմբեր ստեղծելու և ղեկավարելու հանգամանքը, ապա ինչո՞ւ այդ խմբերը չեն հայտնաբերվել: 

- Նախ այս փաստարկը, կներեք, մանր մանիպուլյացիոն հնարք է, առավել ևս ամբաստանյալների արարքների իրավական գնահատականի համար որևէ նշանակություն չունեցող: Եթե նույնիսկ բացահայտված մեկ խմբից բացի բացահայտված լինեին ևս երկուսը, երեքը կամ ավելին, դա որևէ կերպ չէր փոխելու Սեֆիլյանի արարքի իրավական գնահատականը, ինչ դրված է այսօր:

Բացի այդ, կազմակերպված խմբի կազմում 1-ից ավելի ենթախմբերի առկայության մասին գործով ձեռք է բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցություն, որը չէր կարող գնահատման չարժանանալ:

Մասնավորապես, նշված հանգամանքը հաստատվել է Հրայր Թոփչյանի ցուցմունքով այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանն անձամբ հայտնել է այլ ենթախմբերի առկայության և նախապատրաստվող զինված գործողություններին մասնակցելու պատրաստակամության մասին:

Սմբատ Գալոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 18-ին` նախատեսված հարձակումից առաջ, իրենք պետք է միանային այլ տեղանքում հավաքված 200-300 անձանց և միասին իրականացնեին Ժիրայր Սեֆիլյանի հանցավոր ծրագիրը:

Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանն իրեն հավաստիացրել է, որ իրենց ենթախմբի կողմից հեռուստաաշտարակը զավթելուց հետո 1 ժամվա ընթացքում նրանց պետք է միանան օգնական ուժեր, որոնք մեծաթիվ են և իրենց տրամադրության տակ ունենալու են հզոր ռազմական տեխնիկա: Հովհաննես Պետրոսյանը հայտնել է նաև, որ 2016թ. մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի հետ նույն ավտոմեքենայով գնացել են Երևանի Ավան-Առինջ թաղամասում գտնվող ամառանոց, որտեղ եղել են Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը և ևս 5-6 անձ, որոնց Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել է որպես խմբերի ղեկավարներ` նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի խմբում ընդգրկված է 4-30 անձ, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց նպատակների իրականացման համար: Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է նաև, որ ստեղծվելու է 200-300 անդամից բաղկացած հեղափոխության պահապանների գունդ, որի անդամները հեղափոխությունից հետո պետք է ղեկավարեին ուժային կառույցները: Ընդ որում, նշված ամառանոցում Հովհաննես Պետրոսյանին հանդիպելու հանգամանքն իր ցուցմունքում հաստատել է նաև Սասունիկ Կիրակոսյանը, ով չի համագործակցել նախաքննական մարմնի հետ:

Նշված փաստական տվյալները միանշանակ վկայում են կազմակերպված խմբի կազմում այլ ենթախմբերի առկայության մասին, իսկ հակառակի մասին պնդումները զուրկ են որևէ հիմնավորումից և չեն բխում քրեական գործի նյութերից:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև, որ կազմակերպված խմբի կազմում ընդգրկված արդեն իսկ բացահայտված անձանց շրջանակը լիովին բավարար է առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար, իսկ այլ հանցակիցների բացահայտվելու կամ չբացահայտվելու հանգամանքը տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանին և նրա հանցակիցներին վերագրվող արարքների որակման վրա չի ազդում: 

Պարոն Ենոքյան, ամբաստանյալների պաշտպանները դժգոհում են, որ ըստ էության, իրենք զրկված են եղել իրենց վստահորդներին պաշտպանելու իրավունքից: Մասնավորապես նշվում է, որ նրանց բոլոր էական միջնորդությունները դատարանը մերժել է: Օրինակ լրացուցիչ վկաների հարցաքննելու վերաբերյալ՝ վկաներից մեկի տված ցուցմունքների արժանահավատության հետ կապված: Բացի դրանից՝ դատարանի կողմից ամբաստանյալները պարբերաբար հեռացվել են նիստերի դահլիճից, դատաքննությունը երբեմն իրականացվել է առանց պաշտպանների և այլն: Այլ կերպ ասած՝ մատնացույց է արվում արդար դատաքննության և պաշտպանության իրավունքների խախտման հանգամանքը:  

Քրեական գործի քննության ողջ ընթացքում ամբաստանյալներին և նրանց ընտրած պաշտպաններին ընձռնվել են իրենց դատավարական իրավունքներն իրացնելու բոլոր հնարավորությունները:

Որոշ ամբաստանյալներ, նպատակ ունենալով խափանելու դատական քննության բնականոն ընթացքը, դատական նիստերի ընթացքում պարբերաբար դրսևորել են հակաիրավական վարքագիծ, դատական նիստի կարգը խախտող գործողությունների միջոցով անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ և չեն կատարել դատավորի իրավաչափ կարգադրությունները: Այս դրսևորումները բացառապես միտված են եղել դատական նիստերը տապալելուն, իսկ նախազգուշացման ձևով սանկցիաներով օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կանխել նման վարքագիծը: Նման պայմաններում դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու միակ միջոցը, ըստ դատարանի, եղել է միայն ամբաստանյալներին որոշակի ժամկետով նիստերի դահլիճից հեռացնելը: Յուրաքանչյուր դեպքում, կարծում եմ, նշված սանկցիաները դատարանի կողմից կիրառվել են իրավաչափ և համաչափ են եղել ամբաստանյալների դրսևորած վարքագծին:

Ամբաստանյալների կողմից ընտրված որոշ պաշտպաններ, իրենց դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելով և չանսալով դատարանի՝ նիստերի դահլիճում մնալու և իրենց վստահորդների պաշտպանությունը իրականացնելու հորդորներին, առանց նախագահողի թույլտվության լքել են նիստերի դահլիճը:

Պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի տեղի և ժամանակի մասին՝ պաշտպաններից ոմանք առանց հարգելի պատճառների չեն ներկայացել գործի քննությանը, և այս գործելաոճը ևս բացառապես միտված է եղել դատական նիստերը տապալելուն:

Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ դատարանը երբևէ չի խոչընդոտել դատական նիստերին ամբաստանյալների կողմից ընտրված պաշտպանների մասնակցությունը:

Նման պայմաններում դատարանը, պարտավոր լինելով ապահովել բոլոր ամբաստանյալների ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը և ղեկավարվելով արդարադատության շահով, նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալներին ապահովել է պաշտպաններով՝ նշանակելով հանրային պաշտպաններ: Դատարանի նման որոշման իրավաչափության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ են արտահայտել նաև Սահմանադրական դատարանը և Եվրոպական դատարանը:

Պաշտպանների բացակայությամբ դատական քննության ընթացքում որևէ գործողություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված անձանց  հարցաքննության հրավիրելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները դատարանի կողմից մերժելուն, ապա հենց իրենք, միջնորդություն ներկայացնողները չեն նշել այնպիսի հանգամանքներ, որոնք տվյալ անձինք կարող էին հայտնել դատարանին և գործի համար էական նշանակություն կունենաին: Ավելին, որոշ դեպքերում պաշտպանները միջնորդություն ներկայացնելիս չէին կարող չգիտակցել, որ տվյալ պահին իրենց միջնորդությունը բավարարելը և համապատասխան անձի դատական ներկայությունն ապահովելն անհնար է: Օրինակ, պաշտպաններից մեկը դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ միջնորդում էր դատարան հրավիրել Գարեգին Չուգասզյանին՝ հաստատապես իմանալով, որ այդ անձը հետախուզման մեջ է գտնվում:

Դրան հակառակ, պաշտպանների հիմնավոր միջնորդությունները դատարանի կողմից բավարարվեցին և օրինակ Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը պաշտպանության կողմի միջնորդությամբ հրավիրվեցին դատարան և հարցաքննվեցին:  

Այս ամենի համատեքստում արդար դատաքննության իրավունքի խախտման մասին խոսելն ավելորդ է: 

- Իրավապաշտպան մի քանի հասարակական կազմակերպություններ օրերս համատեղ հայտարարություն տարածեցին, որտեղ, վկայակոչելով Եվրախորհրդի խորհրդարանական հանձնաժողովի՝ 2012թ. ընդունած  թիվ 1900 բանաձեւով «քաղբանտարկյալ» հասկացության սահմանումը, էստ էության, նշում էին, որ Ժիրայր Սեֆիլյանը և այդ գործով մյուս մեղադրյալները քաղաքական բանտարկյալներ են և նրանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Ընդ որում՝ ոչ միայն նրանց պատժելու համար, այլ հետագայում նաև հնարավոր բոլոր արմատական ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու դեպքում նմանատիպ հետևանքներով նախազգուշացնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման գնահատականները:     

- Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին վերագրվող արարքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, համարվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, գործով ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ինչպես նշեցի Ժիրայր Սեֆիլյանի հանցակիցների ցուցմունքներով ամբողջովին ապացուցված է վերջիններիս մեղսագրվող արարքների համապատասխանությունը քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի հատկանիշներին, ի սկզբանե քրեական վարույթը նախաձեռնվել և իրականացվել է քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, տվյալ գործով ամբաստանյալները երբևէ չեն ենթարկվել խտրական, տարբերվող վերաբերմունքի, հետևաբար այս պայմաններում Ձեր կողմից նշված՝ ԵԽԽՎ բանաձևով սահմանված «քաղբանտարկյալ» հասկացության որևէ հատկանիշ առկա չէ: Ավելին, հրազենի ապօրինի շրջանառությունը և դրա օգտագործմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակը քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող:

Տվյալ գործով ներգրավված դատախազները թե մինչդատական վարույթի ընթացքում և թե դատարանում զերծ են եղել որևէ ազդեցությունից, իրենց գործողություններում հիմնվել են բացառապես Սահմանադրության և օրենքի վրա, մինչդեռ հենց պաշտպաններն են մշտապես փորձել յուրովի մեկնաբանել օրենսդրությունը և ընթացող դատավարությունը՝ դրան հաղորդելով քաղաքական երանգ:

Ցավոք, դատարանում մենք ականատես եղանք ոչ այնքան իրավական փաստարկների ու մեկնաբանությունների, որքան քաղաքական, դահլիճի վրա էմոցիոնալ ազդեցություն գործելուն բնորոշ վարքագծի, ընդ որում՝ ոչ միայն առանձին ամբաստանյալների, այլ նաև նրանց միայն իրավաբանական օգնություն ցույց տալու պարտավորություն ունեցող փաստաբանների կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:01 09/02/2018  |  Դատական ռեպորտաժներԴատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում
19:59 19/01/2018  |  Դատական ռեպորտաժներՍեֆիլյանի և մյուսների գործով նախաքննությունը անց է կացվել միակողմանի, թերի ու մակերեսային. պաշտպան
16:41 12/01/2018  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Արսեն Մկրտչյանը 18 րոպեով գործադուլ հայտարարել
18:06 15/12/2017  |  Դատական ռեպորտաժներ«Զինված խումբը» հեքիաթ է, «…ո՛չ լսել եմ նման բան, ո՛չ էլ դրա անդամ եմ եղել». Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ
15:32 08/12/2017  |  Դատական ռեպորտաժներԳործակալին փնտրեք այնտեղ որտեղ չեք սպասում. ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը՝ Սեֆիլյանի պաշտպանին
15:28 04/12/2017  |  ԼՐԱՀՈՍԴատարանը խիզախություն չի ունենա միջնորդությունը բավարարել.փաստաբան
14:35 03/12/2017  |  Դատական ռեպորտաժներ«Ժիրոյի համար հելնեմ ես էստե, հայի արյուն թափե՞մ... ». Ինչու են Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալների հարաբերությունները լարվել
18:46 20/11/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանը «զակազ է» անում, արդյունքում տղաները «էշ նահատակ» են լինելու. Ժիրայր Սեֆիլյանի խմբի անդամները՝ նրա գործողությունների մասին
15:18 20/10/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի գործով սանկցիաներ կիրառվեցին պաշտպանների ու պաշտպանյալների նկատմամբ
13:11 20/10/2017  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալին ոստիկանները «զոռով են» բերել դատարան. Փաստաբան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]