ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվել է. պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայության դեպքում 02/15/2018 13:21 | Արդարացման դատավճիռներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, մերսուհիներին պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար կացարան տրամադրելու մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել է Հ.Ավետիսյանին: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ավետիսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանից:
Ըստ մեղադրանքի՝ Ավետիսյանը 2016 թվականի հունվար ամսվա կեսերից մինչև 2016 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է՝ 2 անձանց՝ Գ.Ա-ի և Լ. Մ-ի կողմից պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար կացարան տրամադրելով:
Մեղադրանքի համաձայն՝ Ավետիսյանը Երևանում գործող, իր կողմից վարձակալված «Դայմոնդ» մերսման սրահում որպես մերսուհիներ աշխատանքի է ընդունել 2 կանանց: Մերսման սրահում հաճախորդներ ապահովելու նպատակով Ավետիսյանն իր կողմից աշխատանքի ընդունած մերսուհիների հետ ձեռք է բերել հաճախորդների ցանկության դեպքում մերսուհիների կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություն, իսկ ստացված գումարը բաժանել են միմյանց միջև:
Այսպիսով, պաշտպանը գտնում է, որ մեղադրանքում նշված որոշակի փաստական տվյալներ առաջացնում են անորոշություն և տարակարծություն:
Իր պաշտպանական ճառում Գեորգի Մելիքյանն ընդգծել է՝ փաստացի դատարանը նախ պետք է հաստատված համարի, որ երկու մերսուհիները զբաղվել են պոռնկությամբ, նրանք հանդիսանում են պոռնիկներ, որից հետո կարողանա գնահատական տալ իր պաշտպանյալի արարքին՝ նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստե՞լ է, թե՝ ոչ։
Նրա խոսքով՝ նախաքննության մարմինը մերսուհիների արարքում պոռնկությամբ զբաղվելու հանգամանքը դիտարկել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի մատնանշմամբ, ինչի արդյունքում էլ թույլ է տվել նյութական իրավունքի խախտում՝ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 262–րդ հոդվածը, այն դեպքում, երբ դա ենթակա չէր կիրառման, քանի որ պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայության դեպքում։
Պաշտպանը գտնում է, որ մերսման սրահների դեմ պայքար մղելուց բացի, ինչը արվում է որոշ պաշտոնատար անձանց կողմից՝ ի դեմս Գլխավոր դատախազի, նախ և առաջ պետք է հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի դիսպոզիացիայում, հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունը բնութագրող և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ճանաչված չորս եղանակներում ավելացնել՝
1.կավատության ձևով, այսինքն՝ վարձատրության կամ այլ գույքային օգուտի դիմաց սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների համար միջնորդելով, կամ
2. նույն արարքը / սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ / կատարելով, որը դրսևորվել է նաև բնակարան կամ այլ կացարան մեկ անգամ տրամադրելով, կա
3. առանց սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների համար միջնորդություն իրականացնելու, սակայն գույքային օգուտի դիմաց ոչ պարբերաբար բնակարան կամ այլ կացարան տրամադրելով, կամ
4. գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ եղանակներով նպաստելով:
Նրա խոսքով՝ քանի դեռ նման օրենսդրական նախաձեռնություն առկա չէ և գործում է ներկայիս հոդվածի դիսպոզիցիան, որտեղ «կամ սեքսուալ բնույթի գործողություններ» ավելացված չէ ակնհայտ է, որ մեղադրանքներն առաջադրված է անալոգիայի կիրառմամբ, ինչպես նաև իրենց կողմից նախկինում հանցակազմի տարրերը բացառող հիմնավորումներով, որն անթույլատրելի է:
Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ թե ՀՀ-ում գործող որևէ իրավանորմով կարգավորում է մերսման տեսակները, դրանց ընթացքում օգտագործվող մերսումային շարժումները, մարմնի այս կամ այն հատվածում մերսում կատարելու արգելքների գոյությունը, մասնավորապես սեռական օրգանների շրջանում, ինչպես նաև մերսում կատարելը բացառապես որակավորում ունեցող անձանց կողմից կատարելու իմպերատիվ պահանջի առկայությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ օրենքով կարգավորվում է միայն բուժական մերսում, որը կատարվում է լիցենզավորված մասնագետի միջոցով, իսկ մնացած մերսումները, այդ մերսումների տեխնիկայի, սեռական օրգանների շրջանում մերսման գործունեության հետ որևէ առնչություն չունեն։
Ըստ պաշտպանի՝ արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող որևէ իրավանորմով առկա չէ կարգավորում՝ մերսման տեսակների, դրանց ընթացքում օգտագործվող մերսումային շարժումների, մարմնի այս կամ այն հատվածում մերսում կատարելու արգելքների գոյության, մասնավորապես՝ սեռական օրգանների շրջանում։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ մերսուհիներին արգելված է եղել սեռական բնույթի ծառայություններ մատուցել, սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ, իսկ նման ապացույցներ քրեական գործում առկա չեն եղել:
Պաշտպանը միջնորդել էր Ավետիսյանին արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով, մինչդեռ դատախազն այլ կարծիք է եղել. մեղադրանքը հիմնավորված համարելով՝ միջնորդել է Ավետիսյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
- 04/20/2024 11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ