Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Կապանի օդանավակայանի վերագործարկումը նախատեսվում է ավարտին հասցնել հունիսին. մարզպետի հարցազրույցը 02/13/2018   13:47  |  Հարցազրույց

Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսին։ Արդեն գնվել է չեխական L410 ինքնաթիռը, որը մարտին կլինի Հայաստանում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը:

-Պարոն Հակոբյան 2017 թվականն, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր Սյունիքի մարզի համար ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Գիտեք, միշտ դժվար է օբյեկտիվ գնահատական տալ քո և քո թիմի աշխատանքին և, երևի, այս պարագայում ճիշտ կլինի զերծ մնալ ինքնագնահատականից, այլ պարզապես թվարկել փաստեր՝ թողնելով գնահատականի իրավունքը հանրությանը։ Այսպիսով, առաջինը, ինչ կցանկանայի առանձնացնել, Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի ստեղծումն էր, ինչի շնորհիվ կյանքի կոչվեցին մարզը մի շարք ուղղություններով զարգացնելու նախագծեր։

Դրանցից ամենանշանակալին, իհարկե, Կապանի օդանավակայանի վերագործարկումն է, ինչը, վստահաբար, մեծ ակտիվություն կհաղորդի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Հաջորդ կարևոր նախագիծը, որը կյանքի կոչվեց մարզում՝ Իտալական պիցցայի արտադրամասն էր, որն այսօր արդեն շահագործվում է և պատրաստվում է արտադրանքն արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն և ՌԴ։ Արդեն գործում է «Սյունիք ֆուդ» ընկերությունը, որի գործարկմամբ ստեղծվել է մոտ 20 հիմնական և 210 սեզոնային աշխատատեղեր։ Մարզկենտրոնում բացվեց բրենդային հագուստների մասնագիտացված խանութ. Այն Երևանից դուրս միակն է իր տեսակով հանրապետությունում։ 2017 թվականին մեկնարկեց նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող կինոթատրոնի կառուցումը, որի աշխատանքներն, ի դեպ, մոտենում են ավարտին և մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ այն կգործի արդեն մոտ օրերս։

Մեզ նաև հաջողվել է 2017 թվականի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերել իտալացի մեր գործընկերների հետ մի նոր նախագծի շուրջ, որը մարզում կստեղծի մոտ 500 նոր աշխատատեղ։ Խոսքը գնում է տրիկոտաժի նոր ֆաբրիկայի մասին։ Իրականում դժվար է թվարկել ողջ կատարվածը մեկ հարցի շրջանակներում, բայց ամեն դեպքում ես նշեցի ամենաառաջնային նախագծերը, որոնք մեզ հաջողվել է կյանքի կոչել 2017 թվականի ընթացքում։

-2017 թվականի վերջին Սյունիքում բացվեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գրասենյակը, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Այս խոշոր նախաձեռնություններից ի՞նչ զարգացումներ սպասել 2018-ին: Այդ համատեքստում Սյունիքի մարզի համար տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

-Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարևորվում է նրանով, որ գտնվելով Իրանի հետ սահմանագծին, այն կհանդիսանա լրացուցիչ խթան մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, իրանական կապիտալով ընկերությունների ներգրավմանը և կամրապնդի ներկայումս առկա սերտ համագործակցությունը։

Ազատ տնտեսական գոտին ունենալու է ոլորտային մեծ ընդգրկվածություն՝ ներառելով գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Ինչպես նշեցիք, նախորդ տարվա դեկտեմբերին Կապանում բացվեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գրասենյակը, որն այս 2 ամսվա ժամանակահատվածում արդեն սկսել է ակտիվ գործել և հենց այս գրասենյակի իրականացրած աշխատանքների արդյունքում մոտ ժամանակներս սկսելու է գործել Ջուլֆա-Կապան և հակառակ ուղղությունով ավտոբուսային երթուղին։ Պլանավորվում է օրական առնվազն մեկ երթևեկություն։ Սա կնպաստի Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև կստեղծի լավ հնարավորություն ապրանքաշրջանառության խթանման համար։ Մենք 2018 թվականին նախատեսել ենք սերտ համագործակցություն Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում (կաթիլային ոռոգում, սերմնաբուծություն, անասնաբուծություն և այլն): Նաև նշենք, այս պահին տարվում են բանակցություններ Հայաստանից Իրան պահածոներ և մեղր արտահանելու վերաբերյալ։

-Պարոն Հակոբյան, 2017 թվականն առանձնացավ մի կարևոր ծրագրով: Առաջին կիսամյակի վերջերից սկսվեցին Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքների սպասել ընթացիկ տարում: Արդյո՞ք թռիչքների պարբերականության, տոմսերի գների վերաբերյալ հստակեցումներ կան:

-Օդանավակայանի վերագործարկման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսին։ Մենք առավել քան վստահ ենք, որ ամենից զատ, օդանավակայանի առկայությունն աշխուժություն կհաղորդի մարզում իրականացվող ներդրումներին, քանի որ ներդրողը կկարողանա հեշտ և արագ՝ ընդամենը 35 րոպեում հասնել Կապան։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն գնվել է չեխական L-410 ինքնաթիռը, որը մարտին կլինի Հայաստանում։ Չվերթերի պարբերությունը, իհարկե, կախված կլինի պահանջարկից, այդ իսկ պատճառով այս պահին դժվար է հստակ ասել։ Ավիատոմսի արժեքի վերաբերյալ պետք է նշեմ, որ բազմիցս ասվել է այն մասին, որ սա բիզնես նախագիծ չէ և չի էլ կարող լինել այդպիսին։ Դա նշանակում է, որ թռիչքի արժեքը լինելու է շատ մոտ ինքնարժեքին, իսկ մի շարք դեպքերում՝ շնորհիվ Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի նախաձեռնության՝ տոմսի արժեքը սուբսիդավորվելու է (խոսքը գնում է առողջական և այլ անհետաձգելի պատճառներով շտապ Երևան մեկնելու կարիք ունեցող քաղաքացիների տոմսերի մասին):

-Նախորդ տարին մարզի համար առանձնացավ մի շարք ներդրումային ծրագրերով: Այս տարի այլ ներդրումային ծրագրեր նախանշվա՞ծ են, որոնց կյանքի կոչմամբ նոր աշխատատեղեր կստեղծվեն:

- Նախորդ տարին իսկապես առատ էր ներդրումային ծրագրերով և պետք է նշեմ, որ այդ ծրագրերի պտուղները մենք դեռ նոր պիտի սկսենք քաղել այս և հաջորդող տարիներին։ Անշուշտ, մենք ունենք մի շարք նոր ծրագրեր, որոնք այս պահին ակտիվ քննարկման փուլում են, սակայն ես չէի ցանկանա ներկայացնել դրանք չափազանց հում վիճակում։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դեռ շատ առիթներ կունենանք փաստելու Սյունիքի շարունակական զարգացման ընթացքը։

-Պարոն մարզպետ, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Այս տեսանկյունից Սյունիքի մարզում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և ընթացիկ տարում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

-Աղբահանության խնդիրը իսկապես օրակարգային է մեր մարզում ևս։ Խոսելով այս ոլորտում մեր ունեցած առաջընթացի մասին՝ պետք է նշենք, որ 2017 թվականի ընթացքում մարզպետարանը համայնքների հետ համատեղ կատարել է ծավալուն աշխատանք՝ մարզում աղբահանության դիմաց վճարման պարտավորություն ունեցող անձանց բազաների ճշտման ուղղությամբ, ինչի արդյունքում ֆիզիկական անձանց թիվը զգալիորեն ավելացել է։ Տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի քանակը նույնպես գրանցել է զգալի աճ և այսօր կազմում է շուրջ 1860 իրավաբանական անձ։ Պետք է նաև նշվենք, որ նախորդ տարի մեկնարկել է աղբատեղերի բարելավման գործընթացը, որն ակտիվորեն շարունակվում է նաև այս տարի։

-Մարզպետարանն ի՞նչ աշխատանքներ է նախատեսել զբոսաշրջության խթանման և զարգացման ուղղությամբ:

-Ինչպես գիտեք, զբոսաշրջությունն այսօր կառավարության կողﬕց տարվող քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Նախորդ տարվա ընթացքում այս ոլորտի զարգացման ուղղությամբ մենք ձեռնարկել ենք մի շարք կարևոր քայլեր։ Մենք խոսեցինք Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների մասին, ինչն այս կոնտեքստում առավել, քան արդիական է, քանի որ, վստահաբար, այն կունենա անգնահատելի ազդեցություն մարզում զբոսաշրջության զարգացման վրա։ Երևանից Կապան ուղևորությունն այսօր տևում է առավել քան 4 ժամ և ճանապարհը բավականին բարդ է։ Սա չի կարող չազդել տուրիստի՝ մեր մարզի հանդեպ հետաքրքրության վրա, այնինչ շուտով այդ նույն ճանապարհը կհաղթահարվի ընդամենը 30 րոպեում, ինչը, կստեղծի աննախադեպ շահավետ պայմաններ ոլորտի զարգացման համար։ Կարևոր է նշել նաև, որ 2017 թվականին իմ առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետարանի կառուցվածքում կատարվել են փոփոխություններ, որով մարզպետարանի կառուցվածքում ստեղծվել է Միջազգային համագործակցության և զբոսաշրջության զարգացման առանձին ստորաբաժանում։ Ստեղծված են նաև նպաստավոր պայմաններ մասնավոր ներդրողների համար և ուրախությամբ պետք է արձանագրենք, որ արդեն ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, մարզում առաջին զիփլայնի նախագիծը, էկո գյուղերի ստեղծումը, ինչպես նաև աշխարհում լայն տարածում ունեցող «Bed and breakfast» հյուրընկալման ֆորմատի զարգացումը մարզում։ 2018 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է մարզում առանձնացնել և թիրախավորել շուրջ 30 զբոսաշրջային տարածք։

-Պարոն մարզպետ, հաճախ զբոսաշրջիկներից, տուրիստական ընկերություններից դժգոհություն ենք լսում միջհամայնքային ճանապարհների վատ լինելու մասին: Այս տարվա ընթացքում ճանապարհաշինարարական ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու:

-Իսկապես միջհամայնքային ճանապարհների բարվոք վիճակը խիստ կարևոր է մի շարք ոլորտների, այդ թվում նաև զբոսաշրջության զարգացման համար։ 2017թ.-ին մարզում կատարել են բավականին ծավալուն կապիտալ շինարարական աշխատանքներ։ Ամբողջովին ասֆալտապատվել են Հալիձոր – Բաղաբերդ- Ձորք թաղամասերը, Արավուսի կամուրջը և մի շարք այլ կարևոր օբյեկտներ։ Համայնքները նույնպես մեծ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, այս տարի կապիտալ ծախսերը շատ ավելին են լինելու համայնքներում, քանի որ կառավարությունը մշակել է կապիտալ ծախսերի համաֆինանսավորման ծրագիր։ Դեռ վաղ է խոսել ծրագրում ընդգրկվելիք կոնկրետ շինարարական օբյեկտների մասին, սակայն մեկ բան ակնհայտ է՝ այս տարին բավականին խոստումնալից է կապիտալ շինարարական աշխատանքների կոնտեքստում։ Նշեմ, որ միջմարզային ճանապարհների շահագործման և պահպանման համար այս տարի նախատեսված է 161,1 մլն ՀՀ դրամ նախորդ տարվա 138մլն ՀՀ դրամի փոխարեն։

-Այս տարվա ընթացքում կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-Կրթական ոլորտում անելիքներ շատ կան։ Մարզում կա 118 դպրոց, որոնցից 112 մարզպետարանի ենթակայության տակ է։ 2017թ.-ին վերանորոգվել են Մեղրիի թիվ 1, Սպանդարյանի, Սիսիանի թիվ 2, Հացավանի դպրոցները։ Նաև հիմնովին փոխվել է Կապանի թիվ 1 դպրոցի ջեռուցման համակարգը։ Այստեղ պետք է նշեմ և հատուկ շնորհակալություն հայտնեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ում հետ համաֆինանսավորման արդյունքում այսօր լուծվել է թե այս խնդիրը, թե բազմաթիվ այլ խնդիրներ մարզում։ Այս պահին շարունակվում են Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է այս տարվա տարա վերջում։ Այս տարի նախատեսվում է կատարել վերակառուցման աշխատանքներ առաջնային լուծում պահանջող խնդիրներ ունեցող շուրջ 7 դպրոցներում։


Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]