Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Մեղադրյալի կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելուն առնչվող նորմերը հակասահմանադրական չեն. ՍԴ-ն որոշեց 02/13/2018   15:56  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանն այսօր քննեց պաշտպանի պարտադիր մասնակցության, պաշտպան հրավիրելու, նշանակելու, փոխարինելու, պաշտպանից հրաժարվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցը: Գործը դատարանում քննվում էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա:

Խնդիրների մի ամբողջ խումբ անընդհատ առաջ է գալիս հատկապես աղմկահարույց, հասարակական մեծ հնչեղություն ունեցող՝ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների, «Սասնա ծռեր»-ի գործերի շրջանակում: Խնդիրն առնչվում է մեղադրյալի կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելու դեպքերին:

Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում հայտնեց առ այն, որ առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպան կարող է նշանակվել՝ ելնելով միայն արդարադատության շահերից, որպիսիք են, մասնավորապես, արդյունավետ դատական պաշտպանությունը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների և քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովումը:

ՍԴ-ն գտավ, որ ամբաստանյալը պետք է նախապես տեղեկացված լինի դատական նիստի դահլիճից հեռացվելու դեպքում պաշտպանի հեռանալու հետևանքների մասին, քանի որ իրավաբանական օգնությունը միացյալ ազդեցություն կարող է ունենալ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը երաշխավորելու գործընթացում:

ՍԴ-ն գտավ նաև, որ պաշտպանից հրաժարվելը պետք է լինի կամավոր և գիտակցված, իսկ անձը պետք է նախապես տեղեկացվի հրաժարման հետևանքների մասին:

Եթե նշանակվում է հանրային պաշտպան, սակայն հետագայում ամբաստանյալը ցանկություն է հայտնում ունենալ իր կողմից ընտրված պաշտպան, ապա հանրային պաշտպանի լիազորությունները արդարադատության շահից ելնելով կարող է դատարանի կողմից պահպանվել, ինչը չի կարող արգելք հանդիսանալ ամբաստանյալի կողմից ընտրված պաշտպանի մասնակցության համար, նշվում է ՍԴ որոշման մեջ:

Սահմանադրական դատարանն այսպիսով որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի՝ Պաշտպանի պարտադիր մասնակցությունը, 5-րդ մասի, 70-րդ հոդվածի՝ Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը, 1-ին մասի 2-րդ կետի, 72-րդ հոդվածի՝ Պաշտպանից հրաժարվելը, 2-րդ մասի (երրորդ նախադասության) դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Նշենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը ժամանակին որոշել էր Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով բարձրացնել քրեադատավարական հիշյալ նորմերի սահմանադրականության հարցը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել էր, որ հակադրվում են մի կողմից մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ դատարանի՝ արդյունավետ իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու (որպես արդար դատական քննության ընդհանուր իրավունքի բաղկացուցիչ մաս) պարտականությունը, որի շրջանակներում դատարանը երբեմն կարող է կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը։ Իր հերթին, այս երկուսը հակադրվում են պաշտպանությունը ստանձնելիս մեղադրյալի համաձայնությունը հստակորեն ստանալու դատավարական երաշխիքին։

Ըստ ՓՊ խորհրդի, Քրեական դատավարության օրենսգիրքը բավարար հստակությամբ չի սահմանում պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը և դրա փոխհարաբերությունը մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու ինստիտուտների հետ, որոնք կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով (անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք) և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 3-րդ մասի գ-կետով։ Մասնավորապես, դատավարական օրենսգիրքը որոշակիորեն և հստակորեն չի կարգավորում, թե ո՞ր դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս դատարանի, պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով անձամբ պաշտպանվելու հիմնարար իրավունքին։ Հստակության բացակայությունը իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է խառնաշփոթի, որը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից և քննարկվում հանրային լայն շրջանակներում, որի արդյունքում հաճախ ներկայացվում է թյուր կարծիք, թե մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը բացարձակ իրավունք է։

Օրենքի իրավակարգավորումները, որոնք վերաբերում են պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելուն, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը փաստաբանի կողմից պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելու միակ պայման է դիտարկում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությունը: Ընդ որում, համաձայնությունը պետք է ստացվի հստակորեն, աներկբայորեն և դատավարական երաշխիքների ուղեկցությամբ։ Սա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն է բոլոր այն գործերով, որոնցում իրավունքի մասին հարցը վերաբերում է մեղադրյալի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի կամ անվճար իրավաբանական օգնության եղանակով պաշտպանվելու երեք հիմնարար իրավունքների ապահովմանը։ Մինչդեռ, երբ դատարանը Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպանին ներգրավվում է որպես ամբաստանյալի պաշտպան, այդպիսով կիրառելով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը, դրանով ստեղծվում է հակասություն 68-րդ հոդվածի 2-րդ մասի հետ։ Ստացվում է, որ որպես ընդհանուր պայման պաշտպանը իր լիազորությունները ստանձնում է մեղադրյալի համաձայնությամբ, մինչդեռ մեղադրյալի նկատմամբ սանկցիայի կիրառման դեպքում այդ համաձայնության ստացումը էական չէ, քանի որ գործում է վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության կանոնը՝ անկախ մեղադրյալի համաձայնության առկայությունից։ Հասկանալի է, որ այս իրավիճակը երկու տարբեր ինստիտուտների բախում է, որի փոխհարաբերակցումը օրենսգիրքը պետք է հստակորեն կարգավորի՝ խուսափելու համար իրավական անորոշությունից։

Մինչդեռ, ըստ ՓՊ խորհրդի, դատավարական օրենսգիրքը չի սահմանում, թե ո՞ր գերակա շահի կամ իրավունքի առկայության դեպքում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը ստորադասել պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու դատարանի պարտականությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ դա արդարադատության գերակա շահն է, ըստ որի թեև, որպես ընդհանուր կանոն, մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը պետք է հարգել, սակայն ընտրություն կատարելու այդ իրավունքը դատարանի կողմից կարող է անտեսվել կամ ստորադասվել, եթե դրա համար առկա են վերաբերելի և բավարար հիմքեր՝ պայմանավորված արդարադատության գերակա շահով:

Հետևաբար, քրեադատավարական օրենսգիրքը պետք է հստակորեն սահմանի «արդարադատության գերակա շահ» սկզբունքը, ինչպես նաև չափանիշներ ու գուցե նաև չափորոշիչներ, որոնց օգնությամբ դատավորը հնարավորություն կունենա որոշել, թե արդյոք առկա են «վերաբերելի» ու «բավարար» հիմքերը, որպեսզի հաստատված համարվի արդարադատության գերակա շահի առկայությունը:

Քանի դեռ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքից շեղվելու, նահանջելու նյութաիրավական և ընթացակարգային հիմքերը, կշարունակվի պահպանել իրավական անորոշություն քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության հարցում, երկու մրցակցող ինստիտուտների՝ պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնական իրավունքի միջև։

Վերը նշվածը թույլ է տալիս եզրահանգել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 72-րդ հոդվածի 2-րդ մասը (երրորդ նախադասությունը) հակասում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությանը՝ այնքանով, որքանով հստակորեն չեն սահմանում այն նյութաիրավական և ընթացակարգային հիմքերը և պայմանները, որոնց առկայության պարագայում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը անտեսել և կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը, նշվում էր ՓՊ խորհրդի հիմնավորումներում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:44 12/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները
14:35 05/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄեկից ավելի անգամ գործը մեղադրողին վերադարձնելը անձի սահմանադրական իրավունքների խախտման իրական վտանգ կարող է ստեղծել. ՍԴ
17:09 21/11/2017  |  ԼՐԱՀՈՍՔննվեց  անձին գրավի դիմաց ազատ արձակելու դրույթների սահմանադրականության հարցը. ՍԴ-ն որոշեց
15:29 13/06/2017  |  ԼՐԱՀՈՍԻրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում. ՀՀ ՍԴ
13:56 30/05/2017  |  ԼՐԱՀՈՍՔրդատօրի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը՝ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման համատեքստում
14:46 21/03/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Վերաքննիչ դատարանի դիմումը. նորմը համապատասխանում է Սահմանադրությանը
17:34 14/02/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն քննության առավ մաքսանենգության հոդվածի ապաքրեականացման հետևանքների գործը
13:13 20/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը
11:53 17/12/2016  |  ԼՐԱՀՈՍԷմիլ Բուդաղյանի բողոքի քննության շրջանակում Վերաքննիչ դատարանի ներկայացրած դիմումը ՍԴ-ն կքննի հաջորդ տարի
14:39 03/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]