Թեմաներ
Կիրակի 01 / 20 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2019   13:22 45-ամյա տղամարդն սպանել է ամուսնալուծվող կնոջը ու կատարվածի մեղքը բարդել 9-ամյա աղջկա վրա 01/20/2019   12:10 Չարենցավանում մեքենան ընկել է ջրանցքը 01/20/2019   11:38 Լարսի անցակետում կուտակված են մնացել 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս 01/19/2019   17:51 Հայաստանի հասարակությանը խաղաղության պատրաստում են արդեն 10 տարի.Ղազինյան 01/19/2019   17:13 Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 01/19/2019   16:58 Ռասիզմի դրսևորման դեպքում Ա Սերիայի խաղերը կդադարեցվեն 01/19/2019   16:54 Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել 01/19/2019   16:35 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար. ձնահյուսի վտանգ կա 01/19/2019   16:29 Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր 01/19/2019   16:20 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) 01/19/2019   16:08 ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին 01/19/2019   15:52 HRW: «Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են» 01/19/2019   15:35 20 տարի պատիժ կրելուց հետո ցմահ դատապարտյալը իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնելու. Տիգրան Աթանեսյան. Sputnik Արմենիա 01/19/2019   15:12 Հասնել Ադրբեջանի հանցագործ քայլերի իրավական գնահատականին. փորձագետներն անդրադարձել են Բաքվի ջարդերին 01/19/2019   15:06 Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին 01/19/2019   15:03 Բացահայտվել է նապաստակի ապօրինի որսի դեպք 01/19/2019   15:01 Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը հայտնաբերվել է 01/19/2019   14:47 ՀՀ կառավարությունը ձևավորվեց. Նախագահը հրամանագրեր է ստորագրել 01/19/2019   14:24 Գողության պահին սրտի կաթված էր ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/19/2019   14:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/19/2019   14:13 Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը 01/19/2019   14:11 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ 01/19/2019   14:06 Անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել. Պաշտպաններ 01/19/2019   14:01 Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի. Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել. Ստեփան Դանիելյան 01/19/2019   13:56 Քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին. Արմեն Աշոտյան 01/19/2019   13:21 ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար 01/19/2019   13:19 Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ 01/19/2019   13:06 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին 01/19/2019   12:46 Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Աարտաքին գործերի նախարար 01/19/2019   12:43 Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար 01/19/2019   12:12 Գլխավոր դատախազի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ լրատվամիջոցը աղավաղել է պարզաբանման տեքստը. Գոռ Աբրահամյան 01/19/2019   12:05 Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 01/19/2019   12:02 «Լրագրողն իրավունք ունի օգտագործել մասնագիտական այն գործիքը, որը ինքն է նախընտրում». Հայկական PR ասոցիացիա 01/19/2019   11:27 Բնակչի դին հայտնաբերվել է մահճակալին 01/19/2019   11:22 Արդարադատության փոխնախարարներից երկուսին կհեռացնեն 01/19/2019   11:20 Կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ 01/19/2019   11:17 Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին. «Փաստ» 01/19/2019   11:13 Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը. «Ժողովուրդ» 01/19/2019   11:10 Հաշվեքննիչ պալատի փոխնախագահի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ՀՅԴ-ական Արա Նռանյանը. «Փաստ» 01/19/2019   11:07 Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Բագրատյան 01/19/2019   11:04 Զարուհի Բաթոյանը՝ սոցապ նախարար. «Ժամանակ» 01/19/2019   10:58 Սամվել Կարապետյանի հովանավորյալը՝ էներգետիկայի նախարար. «Ժամանակ» 01/19/2019   10:54 Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ. «Հրապարակ» 01/19/2019   10:46 Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ պատրաստ էր հարցազրույց տալ անգամ սովետական «Յուպիտեր» մագնիտոֆոնով, իսկ այժմ... «Հրապարակ» 01/19/2019   10:42 Գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի՝ նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. որքանո՞վ է սա մոտ իրականությանը. «Ժամանակ» 01/19/2019   10:28 ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր. Ձախողման վտանգ կա. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. «Փաստ» 01/19/2019   10:17 Ինչպես Սամվել Մայրապետյանին հաջողվեց այդքան սեղմ ժամկետում հասնել ՄԻԵԴ որոշման կայացման. «Ժողովուրդ» 01/19/2019   10:09 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան 01/19/2019   09:50 Բենզինն աստիճանաբար կէժանանա. «Ժողովուրդ» 01/19/2019   09:47 Դատախազության պարզաբանումը զավեշտի ժանրից էր. «Ժողովուրդ»
01/19/2019   17:13 Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 01/19/2019   17:51 Հայաստանի հասարակությանը խաղաղության պատրաստում են արդեն 10 տարի.Ղազինյան 01/19/2019   10:46 Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ պատրաստ էր հարցազրույց տալ անգամ սովետական «Յուպիտեր» մագնիտոֆոնով, իսկ այժմ... «Հրապարակ» 01/19/2019   14:24 Գողության պահին սրտի կաթված էր ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/19/2019   16:20 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) 01/19/2019   09:34 Նոր Հայաստանի պատգամավորները ևս ցանկանում են իրենց անձնական մեքենաների վրա պատգամավորական համարանիշներ փակցնել. «Ժողովուրդ» 01/19/2019   10:28 ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր. Ձախողման վտանգ կա. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. «Փաստ» 01/19/2019   16:29 Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր 01/19/2019   10:54 Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ. «Հրապարակ» 01/19/2019   10:09 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան 01/19/2019   10:58 Սամվել Կարապետյանի հովանավորյալը՝ էներգետիկայի նախարար. «Ժամանակ» 01/19/2019   14:47 ՀՀ կառավարությունը ձևավորվեց. Նախագահը հրամանագրեր է ստորագրել 01/20/2019   13:22 45-ամյա տղամարդն սպանել է ամուսնալուծվող կնոջը ու կատարվածի մեղքը բարդել 9-ամյա աղջկա վրա 01/19/2019   11:22 Արդարադատության փոխնախարարներից երկուսին կհեռացնեն 01/19/2019   15:35 20 տարի պատիժ կրելուց հետո ցմահ դատապարտյալը իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնելու. Տիգրան Աթանեսյան. Sputnik Արմենիա 01/19/2019   11:10 Հաշվեքննիչ պալատի փոխնախագահի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ՀՅԴ-ական Արա Նռանյանը. «Փաստ» 01/19/2019   10:42 Գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի՝ նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. որքանո՞վ է սա մոտ իրականությանը. «Ժամանակ» 01/19/2019   14:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/19/2019   09:47 Դատախազության պարզաբանումը զավեշտի ժանրից էր. «Ժողովուրդ» 01/19/2019   12:12 Գլխավոր դատախազի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ լրատվամիջոցը աղավաղել է պարզաբանման տեքստը. Գոռ Աբրահամյան

Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող` «Վանաձոր» ՔԿՀ-ի 10 պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 02/13/2018   11:29  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաև դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Հիմնավորվել է, որ հանցավոր շղթայում ներգրավված են եղել ոչ միայն հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու տեղակալը, այլև հիմնարկի առաջատար, նույնիսկ` կրտսեր խմբի պաշտոնատար անձինք, ովքեր դատապարտյալների հետ հանցավոր կապերի մեջ մտնելով` չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և դատապարտյալներից պարբերաբար կաշառք են ստացել: Ստեղծված իրավիճակի հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, ինչն էլ հիմք է հանդիսացել տարբեր հանցածին դրսևորումների առաջացման, հանցավոր մեխանիզմների մշակման և իրագործման համար:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական և այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` «զոն նայող» Թ. Ֆ.-ի և Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես, նշված դատապարտյալների և նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու և այդ կերպ նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների, տեխնիկական սարքերի օգտագործումն ու այլ արտոնություններ տրամադրելու համար Գ. Մկրտչյանը Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պահանջել ու Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառքի գումարները ստանալուն զուգահեռ՝ Գ. Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողություններ կատարած դատապարտյալներին և կալանավորված անձանց պատժելու, նրանց կողմից կազմակերպված թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Փոխարենն առանձին դեպքերում անձամբ է կազմակերպել դատապարտյալների միջև գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու գործընթացը: Արդյունքում՝ կաշառք տված դատապարտյալները, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ժամանակ առ ժամանակ նույնիսկ ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործել, կատարել անօրինական այլ գործողություններ:

Ձևավորված կոռուպցիոն սխեմայում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, ովքեր նույնպես Կարեն Հակոբյանի միջոցով դատապարտյալներ Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց վերջիններս դատապարտյալներին տվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նշված ժամանակահատվածում հիշյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահներից որևէ մեկը ձեռնպահ չի մնացել դատապարտյալների հետ ապօրինի փոխհարաբերություններ հաստատելուց, ավելին` «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը և Վարդան Գևորգյանը 2017 թվականի ընթացքում` իրենց հերթապահության օրերին, շահադիտական դրդումներով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք դատապարտյալ Թ. Ֆ.-ից պարբերաբար կաշառք են ստացել, որի դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ և այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու և դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նշված ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը 08.06.2017թ.-ին ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի դրդմամբ կաշառք է ստացել դատապարտյալների համար որպես օգնություն բերված սնունդն ընդունելու համար:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձինք էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին, հեղինակազրկել պետական իշխանության մարմինը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Բացի այդ, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը, հասարակության աչքին խեղաթյուրվել է սոցիալական արդարության վերականգնման օրենսդրական պահանջը:

Այսպիսով, կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գևորգ Մկրտչյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Ռուբեն Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով,  308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Էդվարդ Քառյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վարդան Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Լիաննա Ոսկանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին  մասով,

Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Գևորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի և Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր և հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:23 17/01/2018  |  Քրեական խրոնիկոնՄեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը
17:02 13/01/2018  |  Քրեական խրոնիկոն«Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության աշխատակցի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
09:52 27/10/2017  |  Մամուլ«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալին դատարան են կանչել՝ կաշառքի գործով. «Ժողովուրդ»
14:24 18/08/2017  |  Քրեական խրոնիկոնՔԿՀ պաշտոնյան կալանավորից 400 հազար դրամ է վերցրել
16:31 15/06/2017  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է մի խումբ անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ավելի քան 30 դեպք
14:08 05/06/2017  |  Քրեական խրոնիկոնԽոշոր չափերով կաշառք ստացած ՔԿՀ նախկին պաշտոնյան կալանավորվել է
15:01 01/06/2017  |  Քրեական խրոնիկոնՀեռախոսը չառգրավելու և ՔԿՀ ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար դատապարտյալից կաշառք է պահանջել
14:01 14/03/2017  |  Քրեական խրոնիկոնԾեծկռտուք «Վանաձոր» ՔԿՀ-ում. կան տուժածներ
14:41 07/03/2017  |  Քրեական խրոնիկոնՔԿՀ աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, խոշտանգման, թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել
15:36 18/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿալանավորը ոստիկանների կողմից ծաղրուծանակի ու ծեծի է ենթարկվել. ահազանգ

Տեսանյութեր

01/17/2019   16:13 «Ուռա-ուռա ասելով գնալու ենք խայտառակ լինենք». Էդմոնդ Մարուքյանը՝ Սամվել Մայրապետյանի գործի մասին

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]