Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 16 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/15/2019   20:34 Քոչարյանին կալանքի տակ պահելու պատվեր կա ներկա գործադիր իշխանության կողմից. Հայկ Ալումյան 01/15/2019   20:30 Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 01/15/2019   20:21 Ոստիկանները հայտնաբերել են 42,3 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը 01/15/2019   20:16 Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է 01/15/2019   20:13 Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ 01/15/2019   19:28 Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը 01/15/2019   18:26 Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար 01/15/2019   18:04 Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 01/15/2019   18:01 Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ՝  Կարբի համայնքում. Մեղադրանք է առաջադրվել 6 անձի 01/15/2019   17:36 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին 01/15/2019   17:34 Պետք է միշտ առաջ նայել. նախագահ Արմեն Սարգսյանը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ներկայացրել է ապագայի քաղաքների մասին իր տեսլականը 01/15/2019   17:24 Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք 01/15/2019   17:00 Դանակահարել է 22-ամյա երիտասարդին և կտրել մատը 01/15/2019   16:35 ՀՅԴ-ն ընդհանուր ժողով կգումարի և Բյուրոյի նոր կազմ կընտրի 01/15/2019   16:00 Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է. ՀՀ նախագահ 01/15/2019   15:58 Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ 01/15/2019   15:56 Խմբակցությունները համաձայնության են եկել.ովքեր կլինեն հանձնաժողովների նախագահները 01/15/2019   15:52 Իրավունքի ուժով դադարեցվել է Սնանկության դատարանում նշանակված դատավորների լիազորությունները նախկին դատարաններում 01/15/2019   15:08 «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ստեղծել Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողով 01/15/2019   15:00 Դատարանը կրկին մերժեց Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդությունը 01/15/2019   14:43 Ընդհարումներ Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև. 168.am 01/15/2019   14:21 «Ես ընդհանրապես կողմ եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին». Նաիրա Զոհրաբյան 01/15/2019   14:15 Նշանակված մարզպետներդ ու քաղաքապետերդ ամբողջապես գաճաճների հավաքածու են, որոնք կողքիդ քայլելով ձգտել են մի աթոռ փախցնեն. Ռուբեն Գևորգյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/15/2019   14:08 «Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, ելք կա, անցնեմ իշխանության, ամեն ինչ լավ է  լինելու, բայց, ամեն ինչ վատ է». Փողոցային առևտրով զբաղվողները չեն ուզում զրկվել օրվա հացից 01/15/2019   13:59 Եղանակը կցրտի 01/15/2019   13:52 Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ԱԺ փոխնախագահ 01/15/2019   13:43 H1N1 ենթատեսակից մարդ է մահացել. ՀՀ ԱՆ 01/15/2019   13:39 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է 01/15/2019   13:36 Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Եգիպտոսի ԱԳՆ փոխնախարարին 01/15/2019   13:32 Լոռու մարզի դատախազի տան գողության գործով երկու կասկածյալները դիմել են փախուստի 01/15/2019   13:06 Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ դատապարտյալի ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ 01/15/2019   12:47 Զինված ուժերում մահվան ընդհանուր դեպքերը նվազել են 17 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերը՝ 32 տոկոսով. Դատախազություն 01/15/2019   12:32 Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր 01/15/2019   12:14 ԱԺ-ն ընտրել է խմբակցությունների քարտուղարներ 01/15/2019   12:08 Ես դատական որոշումների հետ որևէ առնչություն չունեմ. Փաշինյան 01/15/2019   12:03 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվել է  01/15/2019   11:58 ԱԺ-ում ընթանում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունը 01/15/2019   11:52 Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 01/15/2019   11:50 Տնտեսական փոփոխություները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ. Նիկոլ Փաշինյան 01/15/2019   11:47 Ազգային Ժողովը դատապարտեց 1990 թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը 01/15/2019   11:33 Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Վահագն Գրիգորյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը 01/15/2019   11:30 Փաշինյանն անընդունելի է համարում իր ընտանիքը թիրախավորելու փորձերը 01/15/2019   11:25 Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին 01/15/2019   11:22 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 01/15/2019   11:17 Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար 01/15/2019   11:14 ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախորդ գումարման համեմատ կավելանա 2-ով 01/15/2019   11:12 Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին 01/15/2019   11:08 «131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց. Ականջդ կանչի Բրեժնև». Էդուարդ Շարմազանով 01/15/2019   10:54 «Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան 01/15/2019   10:51 1 օր անց պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց
01/14/2019   20:24 Օսիպյանի նախկին աշխատակցին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ. Hraparak 01/14/2019   09:52 Հայկ Սարգսյանը՝ Դանիել Իոաննիսյանի գրառման մասին. Ըստ Իոաննիսյանի՝ Հայկ Սարգսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել է վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով 01/14/2019   18:36 «Չէ, շատ հաճելի էր նստած, չեմ էլ ուզում հելնեմ». Ծառուկյանը՝ ԱԺ նիստերի դահլիճի մասին 01/15/2019   09:26 Հունան Պողոսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ. «Ժամանակ» 01/15/2019   14:15 Նշանակված մարզպետներդ ու քաղաքապետերդ ամբողջապես գաճաճների հավաքածու են, որոնք կողքիդ քայլելով ձգտել են մի աթոռ փախցնեն. Ռուբեն Գևորգյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/14/2019   17:14 Նարեկ Մալյանը խոստանում է Մհեր Ենոքյանի մասին նոր նյութ հրապարակել, որից հետո բոլորը կհամոզվեն, թե որքան վտանգավոր է նա 01/14/2019   16:56 Մենք որևէ առնչություն չունենք այդ հյուրանոցի և դրա կառավարման հետ. Սևակ Միքայլյան 01/14/2019   09:45 Հայկ Սարգսյանը ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից 01/14/2019   10:03 Ալեն Սիմոնյանը խորհրդարան է ներկայացնելու էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ նախագիծ 01/14/2019   17:04 Ռոբերտ Քոչարյանի գործով երրորդ դատավորը եւս ինքնաբացարկ կհայտնի՞ 01/15/2019   12:08 Ես դատական որոշումների հետ որևէ առնչություն չունեմ. Փաշինյան 01/14/2019   17:57 Տեղից մյուս անգամ իմ ելույթի ժամանակ չմիջամտեք, եղա՞վ. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին 01/14/2019   18:14 Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը 01/14/2019   12:46 Ինչպես է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իրավաբանի կրթություն ստացել   01/14/2019   13:31 Սյունիքի մարզի 64-ամյա տղամարդը սպանել է համաքաղաքացուն՝ վրեժի շարժառիթով 01/15/2019   10:51 1 օր անց պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց 01/15/2019   10:33 Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում». «Փաստ» 01/15/2019   13:43 H1N1 ենթատեսակից մարդ է մահացել. ՀՀ ԱՆ 01/15/2019   13:32 Լոռու մարզի դատախազի տան գողության գործով երկու կասկածյալները դիմել են փախուստի 01/15/2019   11:33 Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Վահագն Գրիգորյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը

Երբևիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ. Բակո Սահակյան 02/13/2018   14:35  |  ԼՐԱՀՈՍ

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Նախագահի պաշտոնական կայքից:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր ողջ ժողովրդին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ:
1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Իր կամքին հակառակ գտնվելով օտար ու արհեստածին Ադրբեջանի կազմում՝ Արցախը դատապարտված էր հայաթափման եւ կործանման: Այդպիսի ճակատագիր ունեցան Նախիջեւանը, Ադրբեջանին բռնակցված պատմական հայկական այլ տարածքներ: Բազմաթիվ ազգային փոխրամասնություններ այդ երկրում ենթարկվեցին բռնաձուլման եւ վերացան պատմական ասպարեզից:

Մենք այլընտրանք չունեինք եւ երբեւիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Ինչպես հանրաճանաչ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կյանքի ու մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների:

Չնայած այդ ամենին՝ Արցախյան շարժումը ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության եւ ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին առանց վարանելու դիմեցին բռնությունների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչության կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկության դեմ հանցագործությունների ամենագարշելի դրսեւորումներից:

Այդ ցեղասպան քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր հայեր բռնատեղահանվեցին իրենց օջախներից, մեր պատմական հայրենիքի զանազան վայրերից, հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ոչնչացվեց հայ մշակույթի նյութական եւ ոչ նյութական հարուստ ժառանգությունը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում:
Անմարդկային այս քաղաքականությունը Ադրբեջանը շարունակում է նաեւ այսօր: Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի եւ Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:

Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, եւ թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ:
Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը եւ հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը:

Պաշտպանության բանակը եւ հայոց զինված ուժերը մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են, մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Հավե՜րժ փառք մեր հերոսական եւ ազատարար բանակին:

Պետությունը այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ:

Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունենում ենք նաեւ անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան եւ շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով եւ պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման:

Մեր բոլոր կորուստները չսպիացող վերքեր են եւ միշտ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ:

1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, եւ մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան:

Մենք շարունակելու ենք կերտել եւ կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, եւ բոլորիս պարտքն է առավելագույնը անել նրա շարունակական զարգացման ու զորացման համար:

Վերջին երեք տասնամյակներում Արցախը անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ: Մեր ժողովուրդը արդյունավետորեն իրականացրել է իր առջեւ դրված ամենաբարդ առաջադրանքները: Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, նրա անկախությունն ու ազատությունը, վերականգնել ենք պատերազմի հետեւանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը եւ թեւակոխել կայուն զարգացման փուլ:

Ներկա դրությամբ հաստատուն կերպով զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հետեւողականորեն բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը: Ընթացքի մեջ է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Մեր երկիրը օրեցօր ճանաչելի է դառնում աշխարհին եւ բազմակողմանի կապեր հաստատում տարբեր միավորումների հետ:
Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունը Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները առանց Հայաստանի Հանրապետության գործուն եւ անմիջական մասնակցության:

Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք եւ կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ:

Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը եւ ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

01/12/2019   16:47 Որդին սպանել է հորը՝ դանակով և աղյուսով հարվածներ հասցնելով

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]