ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուկրաինացի միլիարդատեր Օլեգ Մկրտչյանը գործարք է առաջարկել ՌԴ քննչական կոմիտեին 02/09/2018 19:50 | Քրեական խրոնիկոն
«Վնեշէկոնոմբանկ»-ի վարկի խոշոր հափշտակության կասկածանքով Մոսկվայում կալանավորված ուկրաինացի օլիգարխը պատրաստ է պատմել Ռուսաստանի քննչական կոմիտեին խարդախության սխեմաների ու դրանց մասնակիցների մասին՝ իր նկատմամբ մեղմ պատժաչափի դիմաց:
Ըստ life.ru-ի, հայտնվելով ռուսաստանյան բանտում ճաղերի հետևում՝ «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավար Օլեգ Մկրտչյանը խուճապի է մատնվել: Նա գործարք է առաջարկում ՌԴ քննչական կոմիտեին՝ ինքը հանձնում է 2009թ. «Վնեշէկոնոմբանկի» բազմամիլիոնանոց վարկերը հափշտակելուն ու արտասահման տեղափոխելուն օգնած հանցակիցներին, իսկ քննիչները դրա դիմաց մեղմում են ՌԴ քրեական օրենսգրքի նրա հոդվածը: Այդ մասին հաղորդել է տելեգրամ- ալիք Mash-ը:
ՌԴ քննչական կոմիտեում life.ru-ի աղբյուրների կարծիքով, Օլեգ Մկրտչյանը պատրաստ է քննությանը հայտնել ռուսաստանյան չինովնիկների ու հիշյալ բանկի ներկայացուցիչների անունները, ովքեր մասնակցել են խարդախություններին:
Ռուսաստանյան լրատվամիջոցի տվյալներով, ՌԴ ՔԿ-ն կորպորացիայի ղեկավարին մեղադրանք է առաջադրել 159-րդ հոդվածով (Կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերի խարդախություն):
Օլեգ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքները կարող են կապված լինել 2009թ. ռուսաստանյան Վնեշէկոնոմբանկի կողմից Ուկրաինայի ու Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի զարգացման ու այլ նախագծերի համար կորպորացիային տրված միջոցների մի մասի հափշտակության հետ:
Ըստ քննչական մարմիններում ռուսաստանյան լրատվամիջոցի աղբյուրի, քննության վարկածով այդ միջոցների մի մասը դուրս է բերվել Կիպրոսի ու Վիրջինյան կղզիների օֆշորային ընկերությունների միջոցով և հափշտակվել Մկրտչյանի անձնական հարստացման համար:
Քննությունը ենթադրում է, որ 2009թ. Դոնբասի արդյունաբերական միություն հոլդինգը Վնեշէկոնոմբանկից ստացել է 100 մլն դոլարից ավելի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում մետաղավարձույթի գործարանի շինարարության համար: Սակայն վարկը ստանալուց հետո շատ չանցած Մկրտչյանը սառեցրել է ձեռնարկության շինարարության նախագիծը, իսկ փողերը՝ հափշտակել, գտնում են ՌԴ քննչական կոմիտեում:
Բացի այդ, տրված վարկային միլիարդների մի մասը նախատեսված էր, ըստ աղբյուրի, Դոնբասի արդյունաբերական միության ուկրաինական ձեռնարկությունների՝ Ալչևսկի մետալուրգիական կոմբինատ, Ալրևսկի կոքսաքիմիական գործարան և Էկոէներգիա, վերակառուցման համար:
Բացի այդ, Մկրտչյանը 2009թ. Վնեշէկոնոմբանկից ստացել է ևս մոտ 8 մլրդ դոլար որպես Դոնբասի արդյունաբերական միության 50% բաժնետոմսերի վճար:
Սակայն քննիչների կողմից ներգրավված փորձագետները խմբի բաժնետոմսերի փաթեթն ինքնին գնահատել են երկու անգամ ավելի էժան, քան իրականում վճարել է Վնեշէկոնոմբանկը: Ստացվում է, որ պրն. Մկրտչյանը բանկիրներից պարզապես գողացել է մոտ 4 մլրդ դոլար, դատողություններ են արել քննիչները:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Մոսկվայի Բասմանյան շրջանային դատարանը ՌԴ ՔԿ միջնորդությամբ կալանավորել է Օլեգ Մկրտչյանին՝ մինչև ապրիլի 5-ը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ