Թեմաներ
Երեքշաբթի 12 / 10 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/10/2019   18:19 Պետք է հասնենք այն մակարդակի, որ որևէ կրակոց Ադրբեջանի կողմից ունենա քաղաքական համապատասխան գնահատական. Իգիթյան 12/10/2019   18:14 Բժիշկները պայքարում են գետնանուշից շնչահեղձ եղած փոքրիկի կյանքը փրկելու համար 12/10/2019   18:06 Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ 12/10/2019   18:03 Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի համագործակցության զարգացման հեռանկարները 12/10/2019   17:53 Մանվել Գրիգորյանի կնոջ գործով դատական նիստը հետաձգվեց 12/10/2019   17:39 ԲԴԽ-ն բավարարեց նախարարի միջնորդությունը. Դատավորին հայտարարվեց նկատողություն (տեսանյութ) 12/10/2019   17:36 ՏԿԵ նախարարն ու Ռուսաստանի դեսպանն ամփոփել են 2019 թ․ ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները 12/10/2019   17:31 Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան 12/10/2019   17:26 ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց 12/10/2019   17:23 Օժանդակողին դատելու ենք, իսկ կատարողին՝ սպասենք տեսնենք ինչ է լինո՞ւմ ․ փաստաբանը՝ դատավորին 12/10/2019   17:14 ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում 12/10/2019   16:57 Պատրաստվում ենք ընդդիմության հետ ստանալ մի նախագիծ, որը կբարձրացնի խմբակցությունների ղեկավարների դերը. Լիլիթ Մակունց 12/10/2019   16:53 Նոր Տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որեւէ պարագա. Փաշինյանը զգուշացրեց 12/10/2019   16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները 12/10/2019   16:32 11-րդ դասարանցիների միջև ծագած վեճը ավարտվել է դանակահարությամբ 12/10/2019   16:28 Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր 12/10/2019   16:21 Ամուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո - ՀԲՃ 12/10/2019   16:17 Կօգտվեն, թե չեն օգտվի, իրենց իրավունքն է. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ 12/10/2019   16:14 ԲԴԽ-ն այսօր կհրապարակի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը 12/10/2019   15:56 Հրաչյա Հակոբյանը՝ Ամանորի տոնին 700 հազար դոլար ծախսելու Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության մասին 12/10/2019   15:52 Ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում. Հրաչյա Հակոբյան 12/10/2019   15:43 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկ չհայտնեց 12/10/2019   15:41 Մենք մեր արարքից գոհ ենք. Դավիթ Պետրոսյան 12/10/2019   15:38 ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ. ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն 12/10/2019   15:31 Մանվել Գրիգորյանի փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին 12/10/2019   15:19 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 12/10/2019   15:12 Չեխիան որոշել է արտահանձնել Նարեկ Սարգսյանին 12/10/2019   14:57 Ոստիկանները դանակահարության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/10/2019   14:50 Մանվել Գրիգորյանի կնոջ գործով դատական նիստն սկսվեց . Ուղիղ միացում 12/10/2019   14:43 Իրենց համար ավելի լավ կլինի իրավական դաշտում պատժվեն. Նարեկ Մալյանը՝ «Ռեստարտի» տղաներին 12/10/2019   14:40 Հայաստանն ու Ֆինլանդիան ունեն համագործակցության հեռանկարներ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին 12/10/2019   14:37 ՍԴ-ն գործել է նախորդ իշխանության կամքի համաձայն. Սասուն Միքայելյան 12/10/2019   14:32 Ստյոպա Սաֆարյանի եւ Վլադիմիր Կարապետյանի ենթադրյալ նամակագրության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 12/10/2019   14:26 «Ռեստարտի» -ի անդամների գործով նոր փաստաբաններ ներգրավվեցին 12/10/2019   14:23 Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել 6 հազար 565 աշխատատեղ.ՀՀ վարչապետ 12/10/2019   14:14 Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 12/10/2019   14:07 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծխախոտի օգտագործման սահմանափակման օրինագիծը 12/10/2019   14:01 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համատիրության վճարները բանկային հաշվի միջոցով կատարելու օրինագիծը 12/10/2019   13:58 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 12/10/2019   13:55 Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 12/10/2019   13:41 Դատարանում սկսվել է Ռեստարտի անդամների գործով դատավարությունը . Ուղիղ միացում 12/10/2019   13:34 Ռեստարտ խուլիգանախմբի 6 անդամները մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, սակայն նույնիսկ մեկ օր ճաղերի հետևում չեն անցկացրել. Մալյան 12/10/2019   13:34 Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը 12/10/2019   13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին 12/10/2019   13:13 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն 12/10/2019   13:08 Արշակունյաց պողոտայում աղբաման է այրվում 12/10/2019   13:05 Հարկ վճարողները հնարավորություն ունեն հրապարակային ծանուցումների մասին ստանալ անվճար տեղեկատվություն 12/10/2019   13:01 Հարկատուները մեզ 71 տոկոս ձայն են տվել, ասել են գնացեք սաղ փոխեք. Ալեն Սիմոնյան 12/10/2019   12:37 Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագիծը 12/10/2019   12:34 ՍԴ դատավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն առաջարկվում է կենսաթոշակ՝ պատվով հեռանալու համար.Բաբաջանյան
12/09/2019   17:27 Ինչ կմնա աշխատավարձից 12/09/2019   13:07 Ոչ մի դատավոր չի ուզում ՀՀ երկրորդ նախագահի գործը քննել. Հայկ Ալումյան 12/09/2019   18:07 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը 12/09/2019   16:08 Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց 12/09/2019   16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը 12/09/2019   12:07 «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու». Աննա Հակոբյան 12/09/2019   23:50 Վերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի աջակցի խափանման միջոցը 12/09/2019   15:12 Քննիչի որոշումը վերածվել էր քաղաքական փաստաթղթի՝ իրավաբանության բացակայությամբ . Հրանտ Անանյան 12/10/2019   16:14 ԲԴԽ-ն այսօր կհրապարակի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը 12/10/2019   17:39 ԲԴԽ-ն բավարարեց նախարարի միջնորդությունը. Դատավորին հայտարարվեց նկատողություն (տեսանյութ) 12/10/2019   14:32 Ստյոպա Սաֆարյանի եւ Վլադիմիր Կարապետյանի ենթադրյալ նամակագրության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 12/09/2019   11:32 Խնդրում եմ մի քրեական գործ` Սերժ Սարգսյանի նկատմամբ, 400 մլն դրամի սահմաններում. Մարդիկ կարծում են՝ կոռուպցիայի դեմ պայքարը հայտերով է. Փաշինյան 12/09/2019   14:52 Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ. ՊԵԿ 12/09/2019   20:05 Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է դի 12/09/2019   16:36 Ես իմ մասով կարող եմ ասել՝ առանց մտավախության պաշտպանում եմ մեղադրանքը. Մեղադրող դատախազը՝ Քոչարյանի գործի մասին 12/09/2019   18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը 12/10/2019   00:28 Աննա Հակոբյանի եղբոր վարքագիծը քննելու համար պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով 12/09/2019   17:14 Բնակարանների գները բարձրանում են 12/09/2019   12:15 Վերջին շրջանում առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. Նիկոլ Փաշինյան 12/10/2019   10:26 Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ»

Շատ դատավորներ փաստաբաններին շնորհավորել են, ասելով՝ լավ է, որ դատական տուգանքը դուրս եկավ ԴՕ-ից. Արա Զոհրաբյան 02/07/2018   18:43  |  ԼՐԱՀՈՍ

Դատավորները փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նախատեսելու նախաձեռնության հետ կապ չունեն: Այս մասին առաջարկվող իրավակարգավորման դեմ փաստաբանների բողոքի ակցիային նվիրված այսօրվա քննարկմանը հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ երբ իրավակարգավորման դրույթը Դատական օրենսգրքից հանվել է, շատ դատավորներ փաստաբաններին շնորհավորել են, ասելով՝ լավ է, որ դուրս եկավ:

Լրագրողի՝ իսկ ո՞րն է մոտիվացիան հարցի պատասխանն ՓՊ նախագահն էլ կցանկանար իմանալ՝ եթե դրույթի ուժի մեջ մտնելը մեկ տարի հետո են նախատեսել, ինչո՞ւ է կառավարությունը հրատապ փորձում խցկել այն ու խախտումներով անցկացնել: Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ նպատակը Հայաստանի Հանրապետության և արդարադատության շահերը չեն: Նա հավելեց, որ նույնիսկ ձևական քննարկում չեն անցկացրել փաստաբանների հետ, դրա համար էլ ինքը մտածում է, որ կառավարության համար սա ուղղակի սկզբունքի հարց է: «Բայց արդյոք կարելի՞ է սեփական ժողովրդի նկատմամբ սկզբունքի հարց դարձնել, իսկ փաստաբանական համայնքին այսպես փորձել ճնշել: Ես կարծում եմ, որ սա լավ բանի չի բերելու»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Առաջարկվող կարգավորման դեմ իրենց տեսակետները հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի անդամ փաստաբանները:

Մասնավորապես Խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը նշեց, որ հայ փաստաբանները հպարտ կեցվածքով են հանդիպում իրենց արտերկրյա գործընկերների հետ, խոսում խնդիրների մասին:

Կ.Մեժլումյանը համեմատության համար բերեց հետխորհրդային տարածքի այլ երկրների փաստաբանների՝ իրենցից տարբերվող իրավիճակի օրինակները: Մասնավորապես, փաստաբանի գնահատմամբ, Ուկրաինայում բեսպրեդել վիճակ է, կարող են փաստաբանին սպանել, գողանալ, Վրաստանում Սաակաշվիլու իշխանության տարիներին մոտ 300 փաստաբան է կալանավորվել, հարևան Ադրբեջանի փաստաբաններն ընկճված գալիս, կանգնում են, ասում՝ բա գիտես մեզ մոտ այս վիճակն է: Իսկ Հայաստանում այսօրվա դրությամբ էլ նման խնդիրներ դեռ չկան: «Հիմա ինչ են ուզում անել, այդ հպարտությունը, մեր երկրի դրական վարկանիշը մի կողմ դնենք ու մենք էլ գնանք ինչ-որ տեղ ընկճված կանգնենք ու ինչ-որ՝ քաղաքական կամ այլ գործով, ասենք, մեզ տուգանում են, մենք չենք կարողանում ակտիվ իրական պաշտպանություն իրականացնել, դա՞ են ուզում: Դա մեր երկրի վարկանիշի վրա բացասական առումով միանշանակ կազդի»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Ըստ փաստաբանի, իրենք համաձայնության են գալիս նախաձեռնության հեղինակների հետ, Դատական օրենսգրքից հանում են իրավակարգավորումը, իսկ հաջորդ օրը կամ մեկ շաբաթ անց մեկ այն այլ օրենսգիրք են մտցնում: «Չի կարելի մանիպուլյացիաներ անել, եկեք նստենք խոսենք, տեսնենք ինչում է կայանում այդ անհրաժեշտությունը»,- ասաց Կ.Մեժլումյանը: Ըստ նրա, տեղին չէ այն փաստարկը, թե անգլո-սաքսոնական մի քանի երկրում դա կա: «Անգլո-սաքսոնական երկրներում երդվյալների դատարան կա, բերեք համակարգը մտցրեք, թե երդվյալ ատենակալներն ինչպիսի որոշում կկայացնեն, քանի արդարացում կլինի, միայն մահակն են բերում: Գիտեք այնտեղ դատարանի նկատմամբ ինչ հարգանք կա, մեզ մոտ՝ ինչ հարգանք կա՝ վստահության առումով եմ ասում»:

Խորհրդի մեկ այլ անդամ Սեդրակ Ասատրյանը նշեց, որ իրավակարգավորմամբ հնարավորություն է տրվում դատարանին միանգամից տուգանք կիրառել՝ առանց կողմերին լսելու, առանց մինչև վերջ հասկանալու, միանգամից մուրճիկը կիրառում է, մտնում է ուժի մեջ: Ըստ փաստաբանի, ներկայումս գործում է Խորհրդի միջոցով փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կայացած ինստիտուտն, այն «ռելսերի վրա դրված է, կարգավորված է և գնում է առաջ, մենք դատարանների հետ որևէ խնդիր չունենք»: 1900 փաստաբանի մեջ եթե մեկ տասնյակ փաստաբաններ իրենց վատ են պահում, դա ամեն տեղ էլ լինելու է, ասաց նա, և ՓՊ խորհուրդը դրա դեմ է պայքարում: «Խորհրդի ընտրություններից առաջ որոշ փաստաբաններ անընդհատ բողոքում էին, որ Խորհուրդը պատժիչ գործողություններ է իրականացնում, հենց դա ապացույց է, որ խորհուրդը լավ է աշխատում: Եթե կան հիմքեր, պետք է պատժվեն, եթե հիմքեր չկան, մենք այն կարծիքին ենք, որ մենք պիտի կանգնենք մեր փաստաբանների թիկունքին, մինչև վերջ պետք է օգնենք, որ փաստաբանը առանց հիմքի, անտեղի կամ ինչ-որ մեկի քմահաճույքով չպատժվի»:

Խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը նշեց, որ այս օրենքի փոփոխությունն անուղղակիորեն ազդելու է պետական ապարատի ներկայացուցիչների իրավունքների վրա: Օրինակ, երեկվա պաշտոնատար անձն այսօր ունի մեղադրյալի կարգավիճակ և ստիպված պետք է օգտվի փաստաբանների ծառայություններից: «Ես կոչ եմ անում պետական մարմիններին հաշվի նստել նաև այն հանգամանքի հետ, որ այս կյանքում ոչ ոք ապահովագրված չէ, հենց միգուցե մարդիկ, ովքեր այսօր ջանք չեն խնայում օրենքի նախագիծը անցկացնելու համար, հենց վաղը կարիք ունենան փաստաբանի ծառայությունից օգտվելու: Վստահ եմ, որ մեր կազմակերպած պայքարն երբեք չի կարող դրական ելք չունենալ»,- ասաց նա:

Խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանն ընդգծեց, որ փաստաբանության ազատության ու անկախության դեմ ուղղված այս գործողությունների դեմ պետք է պայքարել: Նա փաստեց, որ Խորհուրդը շատ քիչ սանկցիաներ է ունեցել դատարաններից այս 12 տարվա ընթացքում: «Նույնիսկ հիսունի չի կարող հասնել այն փաստաբանների թիվն, որոնց նկատմամբ դատարանները որոշում են կայացրել դիմել ՓՊ պատասխանատվության ենթարկելու սանկցիայով: Ընդ որում, մեծ մասամբ, փաստաբանները կրկնվել են այդ դեպքերում»,- ասաց նա, ուստի և չկա որևէ անհրաժեշտություն նման նորմի ընդունման համար:

«Ես կարծում եմ, որ ընդվզումը պետք է շարունակական լինի, քանի որ իմ հետ բոլոր զրույցներում փաստաբանները բոլորը հայտնել են, որ մեկօրյա գործադուլը շատ քիչ է, և հնչել են նույնիսկ առաջարկներ դա անել անժամկետ»,- ասաց Մ.Առուստամյանը՝ հավելելով, որ դատարանների որոշումների հիման վրա հարուցված կարգապահական վարույթները շատ դեպքերում կարճվել են, և իրեն հայտնի չէ որևէ դեպք, երբ որևէ դատավոր բողոքարկած լինի ՓՊ Խորհրդի որոշումը, այսինքն՝ դա նշանակում է, որ Պալատի Խորհուրդը միշտ էլ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն է անցկացրել, իսկ վարույթների կարճվելն էլ փաստում է այն մասին, որ դատավորները միշտ չէ, որ ճիշտ են եղել:

Խորհրդի անդամ Տարոն Սիմոնյանը հույս հայտնեց, որ օրենսդիրները և գործադիր իշխանության համապատասխան մարմինները կհասկանան, որ պատահական և դիպվածային կարգավորումներով չէ, որ պետք է դատական կայուն և արդյունավետ իշխանություն ձևավորվի:

«Եթե մենք ցանկանում ենք ունենալ նման իշխանություն և ցանկանում ենք, որ փաստաբանությունն արդյունավետորեն նպաստի դատական իշխանության կայացմանը և զարգացմանը, ապա որևէ պարագայում դիպվածային և հատվածական կարգավորումներ իրավունք չունենք մտցնել օրենսդրական կարգավորման դաշտ»,- ասաց նա՝ նկատելով, որ սրանք ոչ միայն սեփական, այլև ամբողջ պետականության ու արդարադատության շահերն են:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:06 07/02/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների բողոքի ակցիան կշարունակվի նաև վաղը. Ծովինար Խաչատրյան
16:32 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբաններին տուգանելը յուրօրինակ վրեժխնդրություն է անկախ փաստաբանության նկատմամբ, ինչից տուժելու է արդարադատության իրականացման ողջ գործընթացը
14:24 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարության պարզաբանումը՝ Էդմոն Մարուքյանի և Արա Զոհրաբյանի հայտարարությունների վերաբերյալ
14:01 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանները վաղը գործադուլ կանեն
20:20 05/02/2018  |  ԼՐԱՀՈՍԻրավունքը մղվել է երկրորդ պլան. Արա Զոհրաբյան
13:30 31/01/2018  |  ԼՐԱՀՈՍ«Դատական օրենսգրքի» նախագծից հանվել է դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը. Դավիթ Հարությունյան
11:51 31/01/2018  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանի համար ընդունելի են փաստաբանների նկատմամբ սանկցիաների առնչությամբ թե դեմ և թե կողմ դիրքորոշումները
13:59 27/01/2018  |  ՀարցազրույցԵթե դատավորը բանկի վարկառու է և քննում է այդ բանկի գործը. հարցը դուրս է մնացել Դատական օրենսգրքից
15:30 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍ100 հազար դրամ տուգանքի կիրառումից կարճ ժամանակ անց այստեղ կհասկանան, որ այդպես չի կարելի. Հայկ Ալումյան
17:52 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՕրենքի ուժով՝ դատարանների նախագահները և դատավորները շարունակում են պաշտոնավարել և քննել իրենց վարույթներում գտնվող գործերը

Արխիվ

[]