Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/29/2020   12:20 Կորոնավիրուսով մահացու դեպքերն արձանագրվում են այն անձանց շրջանում, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ. Լիանա Թորոսյան 01/29/2020   12:15 Մենք ասում ենք՝ ոչ միայն մենք չենք կարող միջամտել դատավորների գործողություններին այլև որևէ այլ քաղաքական թիմ, անձ, չի կարող ազդեցություն ունենալ դատավորի վրա. Մակունց 01/29/2020   12:09 ՍԴ նախագահը հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից. Հովակիմյան 01/29/2020   12:05 Կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք է գրանցվել, որից 106-ը մահվան ելքով. Լենա Նանուշյան 01/29/2020   12:01 «ԻՄ քայլը» նախընտրում է ժամանակավորապես չարձագանքել Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Վերցնում «թայմ-աութ» 01/29/2020   11:50 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել 01/29/2020   11:40 Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզվել է 01/29/2020   11:37 Հայ առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:28 Հիմնադրամի դեմ այս արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:23 Կանցկացվե՞ն այս տարի ԱԺ արտահերթ ընտրություններ. Նման հավանականությունը բավականին բարձր եմ համարում. Ռոբերտ Քոչարյան 01/29/2020   11:16 Ժամկետային զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով 01/29/2020   10:52 Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան 01/29/2020   10:49 Բակո Սահակյանը Արտակ Դավթյանի հետ քննարկել է բանակաշինության խնդիրները 01/29/2020   10:26 Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին 01/29/2020   10:08 Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ. պարզունակությունից մինչև բոլոր «կարմիր գծերի» տրորում. «Փաստ» 01/29/2020   09:56 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 01/29/2020   09:54 Արցախում զինծառայող է վիրավորվել 01/29/2020   09:53 Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ. «Իրավունք» 01/29/2020   09:44 «100 փաստի» Հայաստանն ու իրական Հայաստանը. որքանո՞վ են դրանք իրար մոտ. «Փաստ» 01/29/2020   09:44 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար 01/29/2020   09:39 37 թվի տնազ . «Հրապարակ» 01/29/2020   09:31 Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահ դառնալու մասին. «Ավելի շատ լսել եմ Ձեր անունը». «Հրապարակ» 01/29/2020   09:29 Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ.shamshyan.com 01/29/2020   09:25 Փաշինյանի ասուլիսում հնչեց «պետական դավաճանություն» եզրույթը. Դրա ապացուցման կարեւորությունը չի նվազում . «Փաստ» 01/29/2020   09:24 Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանի վերադարձի դեպքում. իշխանությունը նախապատրաստվում է դրան. «Փաստ» 01/29/2020   09:21 Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վա՞յր է. «Հրապարակ» 01/29/2020   00:41 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպում է պահանջում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ 01/29/2020   00:33 Լարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իմ աշխատանքի վրա. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:20 Քծնանքը և տղամարդկությունը անհամատեղելի բառեր են. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:14 Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգային թեմա. Հրայր Թովմասյան 01/28/2020   23:52 Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ. Հրայր Թովմասյան  01/28/2020   23:38 Նախագահ Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   23:17 Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու հետ կապված. Էդմոն Մարուքյան 01/28/2020   22:56 «Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան 01/28/2020   22:49 Այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին. Արփինե Հովհաննիսյան 01/28/2020   22:47 Մեզ սրանով ոչ թե վախեցնում են, այլ զվարճացնում. Նարեկ Սամսոնյան 01/28/2020   21:16 Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. զոհը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են 01/28/2020   20:57 Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը 01/28/2020   20:39 Փաշինյանը զգում է իր շուրջը ձեւավորվող բացասական ֆոնը եւ փորձում է կանխել դա. քաղաքագետ 01/28/2020   20:28 Հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ». Ավետիք Իշխանյան 01/28/2020   20:22 Վերջին օրերին Փաշինյանը հայտնվել է ամենախորտակիչ իմիջային հարվածի տակ. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   20:15 Ոչ մեկ Փաշինյանին չէր կասկածում ցերոզ ունենալու մեջ, նրա խնդիրներն ուրիշ տեղից են գալիս. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   20:08 Նարեկ Մալյանը իրավապահ համակարգի մարմիններից մեկի հետ ունի պայմանավորվածություն՝ X պահի ձերբակալել մի շարք մարդկանց 01/28/2020   19:55 Եթե Նիկոլ Փաշինյանը դրանից կուրախանա, պատրաստ եմ ամեն օր իրենց նշած վայրում գնամ պառկեմ. Նարեկ Մալյան 01/28/2020   19:45 Կառավարությունը դրանից ոչինչ չի հասկանում. Պաշտպանության նախկին նախարարը ՝ 80-ականների զենքերի էջը փակելու Փաշինյանի հայտարարության մասին 01/28/2020   19:43 Նիկոլ Փաշինյանն աշխույժ առևտրի մեջ է մտել Սորոսի գրասենյակի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   19:24 Բանակի հզորությունը չափվում է զինվորի ուսապարկի կշռով.Աստվածատուր Պետրոսյան 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/28/2020   19:09 Տեղի ունեցող պրոցեսները կապված են Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված մթնոլորտի հետ. Արթուր Դանիելյան
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/29/2020   10:26 Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/28/2020   15:29 Սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է. Դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն. Նարեկ Սամսոնյան 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/29/2020   09:29 Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ.shamshyan.com 01/28/2020   15:42 Երեք անձ բերման է ենթարկվել՝ նրանց անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու համար. Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է. Սամսոնյան 01/27/2020   12:52 Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ 01/29/2020   11:37 Հայ առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել. Լարիսա Մինասյան 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/28/2020   20:08 Նարեկ Մալյանը իրավապահ համակարգի մարմիններից մեկի հետ ունի պայմանավորվածություն՝ X պահի ձերբակալել մի շարք մարդկանց

Գյուղապետին սպանելու շարժառիթը բացակայում է. արդարացվեց արարքում հանցակազմի բացակայությամբ 02/07/2018   13:04  |  Արդարացման դատավճիռներ

Սպանության փորձի մեջ մեղադրվող Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի 87-ամյա բնակիչն արդարացվել է: Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Զոյա Զաքինյանի, գտել է՝ Սահակ Խաչատրյանի արարքում հանցակազմը բացակայում է:

Նախաքննական մարմինը Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրել` Վ.Ծաղկավան համայնքի ղեկավար 40-ամյա Արթուր Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի մայիս 7-ին. երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում Խաչատրյանը Արթուր Ղազարյանին կյանքից զրկելու նպատակով վերջինիս «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողմի դռան բռնակի վրա լցրել է ցինկի ֆոսֆիդ (մկնդեղ):

Դեպքի վայրում տուժողը հաղորդում է տվել, որ Սահակ Խաչատրյանն իր ավտոմեքենայի առջևի ձախ դռան բռնակի վրա դրսից լցրել է մկնդեղ` ցանկանալով իրեն սպանել:

Այս ամենից զատ, համայնքի ղեկավարը նաև դիմումով նախաքննական մարմնին հայտնել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրում, հայտնել է, որ սպանելու միտում չի ունեցել, և ինքը ներել է նրան, իսկ ինքը հաղորդում է տվել, քանի որ համագյուղացի Խաչատրյանը իր հարցերին չի պատասխանում, և ինքը մտածում էր, որ ցանկացել է սպանել իրեն:

Սահակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության փորձի մեղադրանքով Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ի՞նչ է պարզվում դատարանում, ամբաստանյալի աթոռին հայտնված տարեց տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանում ցուցմունք տալիս հայտնում է, որ նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ ինքը թշնամություն չի ունեցել: Նա նաև հայտնել է, որ վարելահող չունի, հողագործությամբ էլ չի զբաղվում, իրեն ոչ ոք մկնդեղ չի տվել, իսկ մկնդեղը սովորաբար գյուղապետն է բաժանում:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ նշված օրը տանը հեռուստացույց դիտելիս է եղել, երբ իրեն ձայն են տվել: Դուրս է եկել պատշգամբ և տեսել է գյուղապետ Արթուրին և երկու հոգու, ովքեր պատի վրայով ցատկել, մտել են իր տան բակ:

Այդ անձանցից մեկն իրեն բռնել է ու ձեռքերը կապել, ինչից հետո տոպրակ են ցույց տվել, որն առաջին անգամ է տեսել: Բացի այդ էլ նա նշել է՝ եթե վկաներ են եղել և տեսել են, թե ինքն ինչպես է մեքենայի վրա մկնդեղ լցնելիս, ինչու հենց այդ պահին իրեն չեն բռնել:

Տուժող գյուղապետն էլ ցուցմունք է տվել, թե այդ օրը, սովորականի նման իջել է գյուղամեջ, մեքենան կայանել է Սահակ Խաչատրյանի տան մոտ, որտեղ տղաներ են եղել հավաքված: Ապա այդտեղ կանգնած տղաներից մեկը հրավիրել է իրենց տուն` սուրճ խմելու, մի քանի ժամ անց նկատել է, որ Անդրանիկ անունով մի տղամարդ իր մեքենայի վրա ջուր է լցնում, հարցրել է, թե ինչ է անում, վերջինս էլ պատասխանել է, որ լվանում է:

Այդ ամենից հետո էլ Անդրանիկն ասել է, որ Սահակը գյուղապետի ավտոմեքենայի վրա մկնդեղ է լցրել, իսկ երբ գնացել են Սահակի տուն, ինքը զգացել է, որ Սահակը խմած է և հայհոյանքներ է հնչեցրել, սակայն հարգելով նրա տարիքը՝ ինքը չի պատասխանել:

Գյուղապետը ևս նշել է, որ Սահակի հետ գտնվել է ջերմ հարաբերությունների մեջ, իրենց միջև երբևէ թշնամանք չի եղել:

Տուժողը նաև հայտնել է, որ 11 տարի աշխատել է որպես գյուղապետ, մկնդեղն ստացել են մարզպետարանից, որը, ցորենի հետ խառնած, յուրաքանչյուր տարի շաղ է տրվել գյուղացիների ցորենի դաշտերում:

Գյուղապետը նաև հայտնել է, որ Անդրանիկին տեսել է իր մեքենայի վրա ջուր լցնելիս, սակայն Սահակին իր մեքենայի վրա փոշի քսելիս չի տեսել:

Գյուղապետը մտածել է՝ քանի որ նախընտրական շրջան է, որևէ մեկը Սահակին խմեցրել է, որ իրեն վատություն անի:

Սահակն էլ իր խմած լինելու վերաբերյալ ցուցմունքում պնդել է, որ այդ օրը խմած չի եղել և ընդհանրապես չի խմում:

Անդրանիկը, ով գյուղապետի խոսքով՝ ասել է, թե Սահակն է ավտոմեքենայի վրա մկնդեղ լցրել, գործով որպես վկա է դատակոչվել և դատարանում հայտնել է, թե նշված օրը Սահակ Խաչատրյանի տան մոտ ինքը գյուղապետ Արթուր Ղազարյանի և Արտակ Խալաթյանի հետ կանգնած զրուցել է, երբ Սահակ Խաչատրյանը ալկոհոլ օգտագործած վիճակում տնից դուրս է եկել: Դրանից հետո նկատել են, որ Արթուրի ավտոմեքենայի դռան բռնակի վրա մկնդեղ կա լցված:

Միևնույն ժամանակ, դատարանում հայտնել է, որ Սահակին տեսել է Արթուրի ավտոմեքենայի մոտ, սակայն չի տեսել, որ նա գյուղապետի մեքենայի վրա ինչ որ բան լցնի:

Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությամբ հրապարակվել է նախաքննական ցուցմունքը, որից հետո վկան հայտնել է, որ Սահակն ինչ որ նյութ է մեքենային քսում: Մոտեցել են Սահակին և տեսել, որ շարունակում է քսել:

Ինքն էլ պատից ցատկել է Սահակի տան բակ և այնտեղից հանել պարկը, որի մեջ եղել է մկնդեղը, ապա պարկը նորից նետել է բակ և ոստիկանության աշխատակիցների գալուց հետո` իրենք են հանել այն:

Այսպիսով, համաձայն փորձաքննության եզրակացության և փորձագետի ցուցմունքի՝ բամբակե խծուծների վրա առկա նյութը հանդիսանում են ցինկի և ֆոսֆորի քիմիական տարրեր, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ ցինկի ֆոսֆի՞դ է, թե՝ ոչ, այսինքն` այս երկու նյութերը մեկ ամբողջություն կազմու՞մ են, թե՝ ոչ:

Դատարանն արձանագրել է՝ վերը նշված փաստերը, այդ թվում` տուժողի և վկաների ցուցմունքների միջև առկա հակասությունները, փորձագետների եզրակացությունները, հիմք են տալիս համոզվելու, որ հիմնավորված չէ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, ուստի՝ պետք է ճանաչել նրա անմեղությունը և նրան արդարացնել:

Ապացուցված չէ նաև տուժողին սպանելու վերաբերյալ ամբաստանյալի մտադրությունն ու դիտավորությունը: Թե՛ ամբաստանյալը և թե՛ տուժողն ու վկաները, ցուցմունք են տվել այն մասին, որ երբևէ ամբաստանյալն ու տուժողը որևէ խնդիր չեն ունեցել միմյանց հետ, նրանք գտնվել են ջերմ հարաբերությունների մեջ: Սահակ Խաչատրյանը պատճառ չի ունեցել սպանելու Արթուր Ղազարյանին, հետևաբար` բացակայում է նաև սպանության շարժառիթը:

Այսպիսով, դատարանը հանգել է հետևության, որ անհիմն է Սահակ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, ուստի՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` նշված հոդվածով նրան արդարացրել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 03/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին
15:00 01/02/2018  |  Արդարացման դատավճիռներՀանցագործությանն առնչությունը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց ձեռք չի բերվել. կայացվել է արդարացման դատավճիռ
16:36 20/01/2018  |  Արդարացման դատավճիռներԾանր վնասվածքը պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. ուսանողն ազատ է արձակվել դատարանի դահլիճում
11:21 30/12/2017  |  Արդարացման դատավճիռներԱնձնագրային և վիզաների վարչության գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրել է բոլոր վեց ամբաստանյալներին
11:38 21/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴԱՀԿ աշխատակիցներն արդարացվել են
17:23 16/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴատաքննությամբ չբացահայտված անձն է կատարել սպանության փորձը. կայացվել է արդարացման դատավճիռ
11:02 12/12/2017  |  Արդարացման դատավճիռներ2016թ. տվյալներով նախորդ տարվա համեմատ արդարացման դատական ակտերի թիվն աճել է 23%-ով
15:10 09/12/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ
13:43 02/12/2017  |  Արդարացման դատավճիռներՉի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Արխիվ

[]