Թեմաներ
Երկուշաբթի 03 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/30/2020   16:22 Արցախում ավելի քան 103 հազար մարդ կմասնակցի ընտրությունների 03/30/2020   16:15 Մնա տանը, աշխատիր տնից. անվճար բաժանորդագրություն հաճախորդների սպասարկման Barevchat և IUConnect ծառայությունների համար IUnetworks-ից 03/30/2020   16:07 10 կազմակերպության ներկայացուցիչներ Հայաստանից մեկնել են Արցախ. 512 հայաստանցի դիտորդ հետեւելու է ընտրություններին 03/30/2020   16:00 Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը 03/30/2020   15:56 Վարակվելու ռիսկը մեծ է, կորոնավիրուսից մահացածներին առաջարկում են չհերձել 03/30/2020   15:48 Նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները 03/30/2020   15:35 Դիլիջանի ոստիկանները բացահայտեցին ատրճանակի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպը 03/30/2020   15:20 Նույնականացման գործիքակազմ գոյություն չունի.Մհեր Գրիգորյանը՝ օրավարձով ապրող անձանց օժանդակություն տրամադրելու մասին 03/30/2020   15:16 Սպասվում են տեղումներ 03/30/2020   15:11 Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար պատվիրակության 2 անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են եղել 03/30/2020   15:05 Միջոցառումները, որոնք միտված չեն զարգացման, ուղղակի՝ կլինեն ձևական և ոչ արդյունավետ.Գրիգորյան 03/30/2020   15:02 Տպավորություն է, որ ունքը շտկելու փոխարեն կարող է աչքը հանենք․ Արման Բաբաջանյան 03/30/2020   14:58 Հեռախոսազանգերի տվյալների հավաքագրումը քաղաքական վերահսկողության տեսանկյունից լավ գործիք է. Սամվել Մարտիրոսյան 03/30/2020   14:49 Նախագահ Սարգսյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ տեսակապով քննարկել է նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը 03/30/2020   14:43 Չի՛ կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել, հետ տարեք այս նախագիծը, սա խուճապ է առաջացնելու․ Նաիրա Զոհրաբյան 03/30/2020   14:39 Գազի գնի փոփոխություն տեղի կունենա աշխարհում.Գրիգորյան 03/30/2020   14:36 Սոցիալ-տնտեսական խնդիրները թողած՝ ասում ենք եկեք հեռախոսով ձեզ տեղորոշենք․ Մարուքյան 03/30/2020   14:29 Կունենանք 8 հաստատված միջոցառումներ, որից 4-ը՝ տնտեսական, 4-ը՝ սոցիալական 03/30/2020   14:24 Պետությունների մեջ առաջինն ենք, որ ավելի քան տարօրինակ մեթոդ ենք առաջարկում. Լարիսա Ալավերդյան 03/30/2020   14:20 Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից 03/30/2020   14:15 Կորոնավիրուսով վարակվածները հանցագործներ չեն, չեն ցանկանում թաքցնել որևէ բան․ Վլադիմիր Վարդանյան 03/30/2020   13:51 Բանակում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է եւս մեկով 03/30/2020   13:47 ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր 03/30/2020   13:37 Հղում եք կատարում այն երկրներին, որտեղ այսպիսի բան չկա․ Տարոն Սիմոնյան 03/30/2020   13:35 Էպիդեմիոլոգիակն տեսակետից այս նախագիծը ձգտում է 0-ի․ Նարեկ Զեյնալյան 03/30/2020   13:28 Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ 03/30/2020   13:23 Պետությանն ի՞նչ է տալու տեղեկատվությունը՝ թե երկու անձինք x վայրից քանի անգամ են միմյանց հետ խոսել. Միրզոյանը՝ Բադասյանին 03/30/2020   13:04 12 մահ, 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը 03/30/2020   12:55 Գործադիրը մարտի 13-ից աշխատանքից զրկված գրանցված աշխատողներին միանվագ ֆինանսական աջակցություն կցուցաբերի 03/30/2020   12:47 Հեռավար կրթության համար համակարգիչների և ինտերնետի հասանելիության հետ կապված հարցը կքննարկվի փակ ռեժիմով 03/30/2020   12:45 Կառավարությունն ուզում է հավաքել քաղաքացիների անձնական տվյալները՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում , երբ ու որքան. Բադասյանը ներկայացրեց նախագիծը 03/30/2020   12:28 Մոտ օրերին առողջացածների թիվը կավելանա. Շատերի 14-րդ օրը լրանում է. Արսեն Թորոսյանը 03/30/2020   12:25 Հակաճգնաժամային քայլեր 03/30/2020   12:23 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ 03/30/2020   12:18 Կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 14-ինը՝ ծանր. Արսեն Թորոսյան 03/30/2020   12:15 Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում դիահերձում չանել. Չունենք պայմաններ 03/30/2020   12:12 Նման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը. «Ազգային օրակարգ» 03/30/2020   12:01 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը 03/30/2020   11:58 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 482 03/30/2020   11:53 Ոստիկանին հարվածած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 03/30/2020   11:41 Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները. Գոհար Մելոյան 03/30/2020   11:35 ՊՎԾ-ն մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում 03/30/2020   11:18 Ուզում են պարտավորեցնել օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ. Ռուբեն Մելիքյան 03/30/2020   10:37 Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․ Փաշինյան 03/30/2020   10:29 Լարսը բաց է միայն բեռնատարների համար 03/30/2020   10:24 Համազասպ Դանիելյանը ներկայացնում է՝ կորոնավիրուսի պատճառով որ երկրներում են ընտրությունները հետաձգվել 03/30/2020   10:15 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում մի շարք հարցեր են 03/30/2020   00:28 Սոբյանինը Մոսկվայում մեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանել 03/30/2020   00:06 Արագորեն փոխել թղթադրամը. Այն վարակի տարածման հիմնական աղբյուրներից է. Հրանտ Բագրատյան 03/29/2020   23:45 Կանադայում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվը գրեթե չորս անգամ աճել է. Ինտերֆաքս
03/29/2020   11:04 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/30/2020   13:28 Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ 03/29/2020   12:01 Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը.Lefigaro.fr 03/29/2020   15:20 «Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով 03/29/2020   15:13 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ մամուլի խոսնակ 03/29/2020   08:46 Կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է գրանցվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/30/2020   12:45 Կառավարությունն ուզում է հավաքել քաղաքացիների անձնական տվյալները՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում , երբ ու որքան. Բադասյանը ներկայացրեց նախագիծը 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/30/2020   00:06 Արագորեն փոխել թղթադրամը. Այն վարակի տարածման հիմնական աղբյուրներից է. Հրանտ Բագրատյան 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/29/2020   14:16 Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը 03/29/2020   19:28 Մաֆիան համաճարակի պայմաններում. Հսկայական վնասներ և նոր հնարավորություններ. BBC 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/29/2020   17:10 Արցախի ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի գրառմանը. Նշանակվել է ծառայողական քննություն 03/29/2020   12:15 «Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա». Ժիրայր Սէֆիլյան 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   18:41 Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ

Անցյալ տարի 142 անձ արդարացվել է. Դատական դեպարտամենտն ամփոփել է 2017 թվականը 02/07/2018   11:50  |  Արդարացման դատավճիռներ

 

ՀՀ դատարանների կողմից 2017 թվականի ընթացքում քրեական գործերով լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի, նրանց մեղսագրված հանցագործությունների ծանրության աստիճանի, տարիքի, սեռի և ընտրված խափանման միջոցների վերաբերյալ համապարփակ վերլուծություն ՀՀ դատարանների կողմից կայացվել է 143 դատական ակտ 180 անձի (180:3861*100=4.7%) վերաբերյալ, որից 142 (78.9%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 (21.1%) անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ  կապերի վարչությունը:

Վերը նշված թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (4 դատական ակտ` 4 անձի վերաբերյալ), որոնց արդյունքում անձանցից 3-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 1-ը՝ մասնակի:

Հիշյալ 143 դատական ակտերից 47 դատական ակտ` 63 անձի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ: 

1) Լրիվ կամ մասնակի արդարացման դատական ակտերը՝ ըստ դրանք կայացրած դատական ատյանների.

Հիշյալ 180 անձանցից 156-ը (86.7%) արդարացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, 23-ը (12.8%) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, իսկ 1-ը (0.5%) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 1 դատական ակտ՝ 1 անձի վերաբերյալ, բեկանվել է և օրինական ուժ է տրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատական ակտին (հիշյալ գործը ներառված է ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված արդարացումների թվում):

Բացի այդ, հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից լրիվ կամ մասնակի արդարացված 8 անձանց նկատմամբ կայացված դատական ակտերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են (հիշյալ 8 թիվը ներառված չէ վերը նշված լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի մեջ): 

2) Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունները՝ ըստ ծանրության աստիճանի.

Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունների մեջ առավել շատ տարածված են միջին ծանրության և ծանր հանցագործություններով առաջադրված մեղադրանքների դեպքերը, մասնավորապես` ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 34 անձ (18.9%), միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ 67 անձ (37.2%), ծանր հանցագործության մեղադրանքով՝ 59 անձ (32.8%), իսկ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ 7 անձ (3.9%):

Բացի այդ, հարկ է նշել, որ առկա են դեպքեր, երբ անձանց առաջադրված է եղել միաժամանակ երկու մեղադրանք, մասնավորապես` ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ, միջին ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 6 անձ, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 3 անձ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ:

Արդարացվածներին առավել հաճախ մեղսագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարում.

- ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութությունը)՝ 4 անձ, 322-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը)՝ 4 անձ, 177-րդ հոդվածի 1-ին մասով (Գողությունը)՝ 3 անձ, 333-րդ հոդվածի 1-ին մասով (Սուտ մատնությունը)՝ 3 անձ,

- միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով (Մարդուն առևանգելը)՝ 5 անձ, 178-րդ հոդվածի 2-րդ մասով (Խարդախությունը)՝ 5 անձ, 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)՝ 5 անձ, 258-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 5 անձ, 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 4 անձ, 333-րդ հոդվածի 2-րդ մասով (Սուտ մատնությունը)՝ 4 անձ, 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 3 անձ,

- ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով (Գողությունը)՝ 9 անձ, 266-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)՝ 6 անձ, 131-րդ հոդվածի 2-րդ մասով (Մարդուն առևանգելը)՝ 5 անձ, 178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը)՝ 4 անձ, 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)՝ 3 անձ, 138-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնաբարությունը)՝ 3 անձ, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 3 անձ, 358-րդ հոդվածի 3-րդ մասով (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը)՝ 3 անձ,

- առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)՝ 2 անձ, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)՝ 2 անձ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 6 անձ արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով: 

3) Արդարացվածների տարիքը և սեռը. 

Լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանցից 176-ը (97.8%) հանդիսացել են չափահասներ, իսկ 4-ը (2.2%)` անչափահասներ:

Արդարացվածներից 161-ը (89.4%) հանդիսացել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ 19-ը (10.6%)` իգական սեռի ներկայացուցիչներ:

4) Արդարացվածների նկատմամբ ընտրված խափանման միջոցները.

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց առավել հաճախ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 

Այսպես.

Վերը նշված 180 անձանցից 112-ի (62.2%) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին, 5-ի (2.8%) նկատմամբ` հրամանատարության հսկողության հանձնելը, 4-ի (2.2%) նկատմամբ` ծնողների հսկողության հանձնելը, 1-ի (0.6%) նկատմամբ՝ անձնական երաշխավորությունը, 3-ի (1.7%) նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, 55-ի (30.5%) նկատմամբ կալանքը, որից 12-ի (6.7%, 21.8%) նկատմամբ կիրառվել է գրավ:

Այսինքն, փաստացի 43 (23.9%) անձ է գտնվել կալանքի տակ և կայացված վերջնական դատական ակտով լրիվ կամ մասնակի արդարացվել: 

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ լրիվ արդարացված 142 անձանցից ընդամենը 19-ի (13.4%) նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրված եղել կալանավորումը: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]