Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Գյուղապետին սպանելու շարժառիթը բացակայում է. արդարացվեց արարքում հանցակազմի բացակայությամբ 02/07/2018   13:04  |  Արդարացման դատավճիռներ

Սպանության փորձի մեջ մեղադրվող Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի 87-ամյա բնակիչն արդարացվել է: Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Զոյա Զաքինյանի, գտել է՝ Սահակ Խաչատրյանի արարքում հանցակազմը բացակայում է:

Նախաքննական մարմինը Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրել` Վ.Ծաղկավան համայնքի ղեկավար 40-ամյա Արթուր Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի մայիս 7-ին. երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում Խաչատրյանը Արթուր Ղազարյանին կյանքից զրկելու նպատակով վերջինիս «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողմի դռան բռնակի վրա լցրել է ցինկի ֆոսֆիդ (մկնդեղ):

Դեպքի վայրում տուժողը հաղորդում է տվել, որ Սահակ Խաչատրյանն իր ավտոմեքենայի առջևի ձախ դռան բռնակի վրա դրսից լցրել է մկնդեղ` ցանկանալով իրեն սպանել:

Այս ամենից զատ, համայնքի ղեկավարը նաև դիմումով նախաքննական մարմնին հայտնել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրում, հայտնել է, որ սպանելու միտում չի ունեցել, և ինքը ներել է նրան, իսկ ինքը հաղորդում է տվել, քանի որ համագյուղացի Խաչատրյանը իր հարցերին չի պատասխանում, և ինքը մտածում էր, որ ցանկացել է սպանել իրեն:

Սահակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության փորձի մեղադրանքով Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ի՞նչ է պարզվում դատարանում, ամբաստանյալի աթոռին հայտնված տարեց տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանում ցուցմունք տալիս հայտնում է, որ նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ ինքը թշնամություն չի ունեցել: Նա նաև հայտնել է, որ վարելահող չունի, հողագործությամբ էլ չի զբաղվում, իրեն ոչ ոք մկնդեղ չի տվել, իսկ մկնդեղը սովորաբար գյուղապետն է բաժանում:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ նշված օրը տանը հեռուստացույց դիտելիս է եղել, երբ իրեն ձայն են տվել: Դուրս է եկել պատշգամբ և տեսել է գյուղապետ Արթուրին և երկու հոգու, ովքեր պատի վրայով ցատկել, մտել են իր տան բակ:

Այդ անձանցից մեկն իրեն բռնել է ու ձեռքերը կապել, ինչից հետո տոպրակ են ցույց տվել, որն առաջին անգամ է տեսել: Բացի այդ էլ նա նշել է՝ եթե վկաներ են եղել և տեսել են, թե ինքն ինչպես է մեքենայի վրա մկնդեղ լցնելիս, ինչու հենց այդ պահին իրեն չեն բռնել:

Տուժող գյուղապետն էլ ցուցմունք է տվել, թե այդ օրը, սովորականի նման իջել է գյուղամեջ, մեքենան կայանել է Սահակ Խաչատրյանի տան մոտ, որտեղ տղաներ են եղել հավաքված: Ապա այդտեղ կանգնած տղաներից մեկը հրավիրել է իրենց տուն` սուրճ խմելու, մի քանի ժամ անց նկատել է, որ Անդրանիկ անունով մի տղամարդ իր մեքենայի վրա ջուր է լցնում, հարցրել է, թե ինչ է անում, վերջինս էլ պատասխանել է, որ լվանում է:

Այդ ամենից հետո էլ Անդրանիկն ասել է, որ Սահակը գյուղապետի ավտոմեքենայի վրա մկնդեղ է լցրել, իսկ երբ գնացել են Սահակի տուն, ինքը զգացել է, որ Սահակը խմած է և հայհոյանքներ է հնչեցրել, սակայն հարգելով նրա տարիքը՝ ինքը չի պատասխանել:

Գյուղապետը ևս նշել է, որ Սահակի հետ գտնվել է ջերմ հարաբերությունների մեջ, իրենց միջև երբևէ թշնամանք չի եղել:

Տուժողը նաև հայտնել է, որ 11 տարի աշխատել է որպես գյուղապետ, մկնդեղն ստացել են մարզպետարանից, որը, ցորենի հետ խառնած, յուրաքանչյուր տարի շաղ է տրվել գյուղացիների ցորենի դաշտերում:

Գյուղապետը նաև հայտնել է, որ Անդրանիկին տեսել է իր մեքենայի վրա ջուր լցնելիս, սակայն Սահակին իր մեքենայի վրա փոշի քսելիս չի տեսել:

Գյուղապետը մտածել է՝ քանի որ նախընտրական շրջան է, որևէ մեկը Սահակին խմեցրել է, որ իրեն վատություն անի:

Սահակն էլ իր խմած լինելու վերաբերյալ ցուցմունքում պնդել է, որ այդ օրը խմած չի եղել և ընդհանրապես չի խմում:

Անդրանիկը, ով գյուղապետի խոսքով՝ ասել է, թե Սահակն է ավտոմեքենայի վրա մկնդեղ լցրել, գործով որպես վկա է դատակոչվել և դատարանում հայտնել է, թե նշված օրը Սահակ Խաչատրյանի տան մոտ ինքը գյուղապետ Արթուր Ղազարյանի և Արտակ Խալաթյանի հետ կանգնած զրուցել է, երբ Սահակ Խաչատրյանը ալկոհոլ օգտագործած վիճակում տնից դուրս է եկել: Դրանից հետո նկատել են, որ Արթուրի ավտոմեքենայի դռան բռնակի վրա մկնդեղ կա լցված:

Միևնույն ժամանակ, դատարանում հայտնել է, որ Սահակին տեսել է Արթուրի ավտոմեքենայի մոտ, սակայն չի տեսել, որ նա գյուղապետի մեքենայի վրա ինչ որ բան լցնի:

Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությամբ հրապարակվել է նախաքննական ցուցմունքը, որից հետո վկան հայտնել է, որ Սահակն ինչ որ նյութ է մեքենային քսում: Մոտեցել են Սահակին և տեսել, որ շարունակում է քսել:

Ինքն էլ պատից ցատկել է Սահակի տան բակ և այնտեղից հանել պարկը, որի մեջ եղել է մկնդեղը, ապա պարկը նորից նետել է բակ և ոստիկանության աշխատակիցների գալուց հետո` իրենք են հանել այն:

Այսպիսով, համաձայն փորձաքննության եզրակացության և փորձագետի ցուցմունքի՝ բամբակե խծուծների վրա առկա նյութը հանդիսանում են ցինկի և ֆոսֆորի քիմիական տարրեր, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ ցինկի ֆոսֆի՞դ է, թե՝ ոչ, այսինքն` այս երկու նյութերը մեկ ամբողջություն կազմու՞մ են, թե՝ ոչ:

Դատարանն արձանագրել է՝ վերը նշված փաստերը, այդ թվում` տուժողի և վկաների ցուցմունքների միջև առկա հակասությունները, փորձագետների եզրակացությունները, հիմք են տալիս համոզվելու, որ հիմնավորված չէ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, ուստի՝ պետք է ճանաչել նրա անմեղությունը և նրան արդարացնել:

Ապացուցված չէ նաև տուժողին սպանելու վերաբերյալ ամբաստանյալի մտադրությունն ու դիտավորությունը: Թե՛ ամբաստանյալը և թե՛ տուժողն ու վկաները, ցուցմունք են տվել այն մասին, որ երբևէ ամբաստանյալն ու տուժողը որևէ խնդիր չեն ունեցել միմյանց հետ, նրանք գտնվել են ջերմ հարաբերությունների մեջ: Սահակ Խաչատրյանը պատճառ չի ունեցել սպանելու Արթուր Ղազարյանին, հետևաբար` բացակայում է նաև սպանության շարժառիթը:

Այսպիսով, դատարանը հանգել է հետևության, որ անհիմն է Սահակ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, ուստի՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` նշված հոդվածով նրան արդարացրել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 03/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին
15:00 01/02/2018  |  Արդարացման դատավճիռներՀանցագործությանն առնչությունը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց ձեռք չի բերվել. կայացվել է արդարացման դատավճիռ
16:36 20/01/2018  |  Արդարացման դատավճիռներԾանր վնասվածքը պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. ուսանողն ազատ է արձակվել դատարանի դահլիճում
11:21 30/12/2017  |  Արդարացման դատավճիռներԱնձնագրային և վիզաների վարչության գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրել է բոլոր վեց ամբաստանյալներին
11:38 21/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴԱՀԿ աշխատակիցներն արդարացվել են
17:23 16/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴատաքննությամբ չբացահայտված անձն է կատարել սպանության փորձը. կայացվել է արդարացման դատավճիռ
11:02 12/12/2017  |  Արդարացման դատավճիռներ2016թ. տվյալներով նախորդ տարվա համեմատ արդարացման դատական ակտերի թիվն աճել է 23%-ով
15:10 09/12/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ
13:43 02/12/2017  |  Արդարացման դատավճիռներՉի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Արխիվ

[]