ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անցյալ տարի 142 անձ արդարացվել է. Դատական դեպարտամենտն ամփոփել է 2017 թվականը 02/07/2018 11:50 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ դատարանների կողմից 2017 թվականի ընթացքում քրեական գործերով լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի, նրանց մեղսագրված հանցագործությունների ծանրության աստիճանի, տարիքի, սեռի և ընտրված խափանման միջոցների վերաբերյալ համապարփակ վերլուծություն ՀՀ դատարանների կողմից կայացվել է 143 դատական ակտ 180 անձի (180:3861*100=4.7%) վերաբերյալ, որից 142 (78.9%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 (21.1%) անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վերը նշված թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (4 դատական ակտ` 4 անձի վերաբերյալ), որոնց արդյունքում անձանցից 3-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 1-ը՝ մասնակի:
Հիշյալ 143 դատական ակտերից 47 դատական ակտ` 63 անձի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:
1) Լրիվ կամ մասնակի արդարացման դատական ակտերը՝ ըստ դրանք կայացրած դատական ատյանների.
Հիշյալ 180 անձանցից 156-ը (86.7%) արդարացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, 23-ը (12.8%) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, իսկ 1-ը (0.5%) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 1 դատական ակտ՝ 1 անձի վերաբերյալ, բեկանվել է և օրինական ուժ է տրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատական ակտին (հիշյալ գործը ներառված է ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված արդարացումների թվում):
Բացի այդ, հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից լրիվ կամ մասնակի արդարացված 8 անձանց նկատմամբ կայացված դատական ակտերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են (հիշյալ 8 թիվը ներառված չէ վերը նշված լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի մեջ):
2) Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունները՝ ըստ ծանրության աստիճանի.
Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունների մեջ առավել շատ տարածված են միջին ծանրության և ծանր հանցագործություններով առաջադրված մեղադրանքների դեպքերը, մասնավորապես` ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 34 անձ (18.9%), միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ 67 անձ (37.2%), ծանր հանցագործության մեղադրանքով՝ 59 անձ (32.8%), իսկ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ 7 անձ (3.9%):
Բացի այդ, հարկ է նշել, որ առկա են դեպքեր, երբ անձանց առաջադրված է եղել միաժամանակ երկու մեղադրանք, մասնավորապես` ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ, միջին ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 6 անձ, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 3 անձ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ:
Արդարացվածներին առավել հաճախ մեղսագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարում.
- ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութությունը)՝ 4 անձ, 322-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը)՝ 4 անձ, 177-րդ հոդվածի 1-ին մասով (Գողությունը)՝ 3 անձ, 333-րդ հոդվածի 1-ին մասով (Սուտ մատնությունը)՝ 3 անձ,
- միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով (Մարդուն առևանգելը)՝ 5 անձ, 178-րդ հոդվածի 2-րդ մասով (Խարդախությունը)՝ 5 անձ, 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)՝ 5 անձ, 258-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 5 անձ, 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 4 անձ, 333-րդ հոդվածի 2-րդ մասով (Սուտ մատնությունը)՝ 4 անձ, 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 3 անձ,
- ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով (Գողությունը)՝ 9 անձ, 266-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)՝ 6 անձ, 131-րդ հոդվածի 2-րդ մասով (Մարդուն առևանգելը)՝ 5 անձ, 178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը)՝ 4 անձ, 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)՝ 3 անձ, 138-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնաբարությունը)՝ 3 անձ, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 3 անձ, 358-րդ հոդվածի 3-րդ մասով (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը)՝ 3 անձ,
- առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)՝ 2 անձ, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)՝ 2 անձ:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 6 անձ արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով:
3) Արդարացվածների տարիքը և սեռը.
Լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանցից 176-ը (97.8%) հանդիսացել են չափահասներ, իսկ 4-ը (2.2%)` անչափահասներ:
Արդարացվածներից 161-ը (89.4%) հանդիսացել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ 19-ը (10.6%)` իգական սեռի ներկայացուցիչներ:
4) Արդարացվածների նկատմամբ ընտրված խափանման միջոցները.
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց առավել հաճախ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Այսպես.
Վերը նշված 180 անձանցից 112-ի (62.2%) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին, 5-ի (2.8%) նկատմամբ` հրամանատարության հսկողության հանձնելը, 4-ի (2.2%) նկատմամբ` ծնողների հսկողության հանձնելը, 1-ի (0.6%) նկատմամբ՝ անձնական երաշխավորությունը, 3-ի (1.7%) նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, 55-ի (30.5%) նկատմամբ կալանքը, որից 12-ի (6.7%, 21.8%) նկատմամբ կիրառվել է գրավ:
Այսինքն, փաստացի 43 (23.9%) անձ է գտնվել կալանքի տակ և կայացված վերջնական դատական ակտով լրիվ կամ մասնակի արդարացվել:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ լրիվ արդարացված 142 անձանցից ընդամենը 19-ի (13.4%) նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրված եղել կալանավորումը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ