ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանեկան բռնությունների թիվն աճել է 02/05/2018 18:46 | ԼՐԱՀՈՍ

2017 թվականի ընթացքում ընտանեկան բռնությանների թիվն աճել է: Այդ մասին է փաստում Քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությունները:
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնցից 8-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: 2016թ. ընթացքում ՔԿ վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ, որոնցից 18-ը քննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Այսպիսով, ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից՝ քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ, գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, առևանգման և հանցավոր այլ դրսևորումներ։
458 քրեական գործերից 285-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին:
2016թ. ևս ծեծի հատկանիշներով ՔԿ վարույթում քննված գործերի թիվը գերակշռողն է եղել՝ 222:
40 գործ է քննվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: Մինչդեռ 2016թ նույն հոդվածով քննվել է ընդամենը 19-ը գործ:
2016թ. հետ համեմատությամբ նախորդ տարի ավելի քիչ են եղել սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի հատկանիշներով քննված գործերը՝ 2017թ քննվել է 39 գործ, իսկ 2016թ՝ 45 գործ:
15-ը գործ էլ քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, իսկ 2016թ. 7 գործ:
Սպանության հատկանիշներով 2017թ. քննվել է 8 գործ, իսկ 2016թ. 10-ը:
Քննչական կոմիտեի վարույթում 13 գործ էլ քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 12 գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հակելուն և այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր, 17-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր, 6-ը՝ եղբոր/քրոջ, 2-ը տատի/պապի, 35-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 167-ը՝ ամուսնու, 13-ը՝ կնոջ, 6-ը՝ թոռան, 8-ը՝ ամուսնու ծնողների, 13-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված:
Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 272 անձ, որոնցից 142-ը՝ 18-35 տարեկան, 127-ը՝ 35 տարեկանից բարձր, 3-ը՝ 14-18 տարեկան:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 341 անձ, որոնցից 17-ը՝ մինչև 12 տարեկան, 9-ը՝ 12-14 տարեկան, 14-ը՝ 14-16 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան, 158-ը՝ 18-35 տարեկան, 142-ը՝ 35 տարեկանից բարձր:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 86 քրեական գործ՝ 88 անձի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
- 02/28/2021 21:52 Սերունդները չեն ներելու չեզոքությունը. Արտակ Թովմասյան
- 02/28/2021 21:43 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները