ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր միակ մխիթարությունը կլինի արդար դատաքննությունը. լեզվաբան Մեյթիխանյանն ամուսնու սպանության գործի մասին 01/29/2018 19:06 | Դատական ռեպորտաժներ
58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց նրա կինը՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, ով գործով տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ունի:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դեպքի օրը՝ 2016թ. հունիսի 4-ին, ամուսինը և սկեսուրը ուշ երեկոյան՝ ժամը 22.30-ից մինչև 23.00-ն ընկած ժամանակահատվածում, ուղևորվել են գյուղ: Կարճ ժամանակ անց իր դուստրը հեռախոսազանգ է ստացել, ինչից հետո դուստրը լացակումած դուրս է նետվել տանից: Այդ ամենից հետո ինքը ևս տանից դուրս է եկել և հարևանուհու հետ գնացել դեպի դեպքի վայր:
Դեպքի վայրում կինն ամուսնու դին հայտնաբերել է ասֆալտին՝ մեջքի վրա պառկած վիճակում, ըստ տուժողի իրավահաջորդի՝ ամուսնու մարմինը տաք է եղել, սակայն շտապօգնության բժիշկն ասել է, որ այլևս չկա, մահացել է:
Դեպքի վայր հասնելով՝ Մեյթիխանյանը նկատել է, որ սկեսուրը գլուխը հարվածում է իրենց «ֆորդ» մակնիշի ավտոմեքենային:
Մեյթիխանյանը կարծել է, թե վթար է եղել, անմիջապես սկեսուրին հարցրել է, թե ի՞նչ է տեղի ունեցել, ինչին ի պատասխան՝ վերջինս ասել է՝ «խփեցին, խփեցին, փախան»:
Միևնույն ժամանակ տուժողի իրավահաջորդը նշեց, որ այդ ժամանակ նկատել է՝ ամուսնու վերնաշապիկը վերև է բարձրացած, իսկ որովայնի հատվածում եղել է կապտուկ, բացի այդ, գլխի վրա՝ քունքային հատվածում, բաց, խորը վերք է եղել, քունքից եկած արյունն էլ լճացած է եղել ամուսնու գլխի հատվածում:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դեպքի հաջորդ օրերին սկեսուրի հետ խոսակցությունների ժամանակ, վերջինս պատմել է, որ մեքենայով ընթանալու ժամանակ իրենց դեմդիմաց է հայտնվել մեկ այլ մեքենա, և Եղիշե Խաչատրյանը շրջանցել է՝ այդկերպ կանխելով վթարը, որից հետո ասել է՝ «անասուն, ոչխարներ այդ ինչ էինք անում», ինչից հետո էլ թեև մայրը որդուն խնդրել է ավտոմեքենայից չիջնել, սակայն Եղիշե Խաչատրյանն իջել է, իսկ մյուս ավտոմեքենայից իջել են 3 երիտասարդներ և հայհոյանքներով հարձակվել են Եղիշե Խաչատրյանի վրա:
Այդ տղաների հետ եղել է նաև մի աղջիկ, ում հետ Էմմա Աբրահամյանը փորձել է բաժանել վիճաբանողներին, սակայն եկել է մյուս եռյակը, և այս անգամ բոլորով են ծեծել Խաչատրյանին:
Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ սկեսուրը նաև պատմել է, որ այդ երիտասարդների վրայից խմիչքի հոտ է եկել, բացի այդ էլ նրանց վարքագիծն է տարօրինակ եղել, թռչկոտել են, խփել իր որդուն:
Մեյթիխանյանը նաև նշեց, որ սկեսուրի ոտքերի ազդրերի հատվածում ևս կապտուկներ են եղել:
- Ենթադրաբար բաժանելու ժամանակ է երևի հարվածներ ստացել ոտքերին,- ասաց Մեյթիխանյանը:
Ինչ վերաբերում իր ամուսնուն հարվածողներին ճանաչելուն, ապա Մեյթիխանյանը նշեց, որ սկեսուրն ասել է, որ առաջին եռյակում խոզի դեմքով մեկը կար, որ տեսնի կճանաչի, մյուս եռյակում մեկն ավելի բարձրահասակ էր քան մյուսները: Բացի այդ էլ երբ դեպքից հետո ամբաստանյալների նկատմամաբ հետախուզում է հայտարարված եղել, Մեյթիխանյանի դուստրը հեռախոսով ցույց է տվել Արտաշես Չիչոյանի և Արարատ Նիկողոսյանի նկարները, և սկեսուրը ճանաչել է:
Ինչ վերաբերում է Եղիշե Խաչատրյանին բութ առարկայով հարվածելուն, ապա, հարսի խոսքով, սկեսուրն ասել է, թե ինքը չի տեսել, որ ձեռքներում փայտ, երկաթ համ հրազեն լինի, բայց որդու գլխին երբ բռունցքով հարվածել են ու նա վայր է ընկել, հարվածողի ձեռքում ինչ-որ բան է եղել, որը ծավալով մեծ չի եղել և իր համար տեսանելի չի եղել:
Միևնույն ժամանակ, տուժողի իրավահաջորդի խոսքով՝ ինքը հանդիպել է դեպքի վայրից քիչ հեռու գտնվող մի սերվիսի տնօրենի, ով իրեն ասել է, թե տաքսի ավտոմեքենա է մոտեցել իրենց սերվիսին, և վարորդը իրեն ներս է գցել, իսկ նրան հետևել են մի քանի երիտասարդներ, իսկ հետո սերվիս են գնացել Արարատի, Արտաշեսի և Խաչիկի հայրերը, և նրանցից իրեն արժանապատիվ է պահել միայն Արարատի հայրը՝ ասելով. «Տղա են, արել են, թող պատասխան տան»:
Ըստ Մեյթիխանյանի՝ ամբաստանյալի աթոռին հայտնվածներից 3-ը խիստ պատժի պետք է դատապարտվեն, իսկ 1-2-ը պատահականության բերումով են հայտնվել դեպքի վայրում:
«Կապիկի տարին իր կապիկություն արեց մեր ընտանիքի նկատմամբ: Ես հավատում եմ մեր երկրի օրենքներին, և մեր երկում պետք է օրենքը գործի: Որդիներիս ևս ասել եմ, որ վրեժով լցված ոչինչ չանեն, մեր միակ մխիթարությունը կլինի արդար դատաքննությունը»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը:
Նշենք, որ հաջորդ դատական նիստում նախատեսվում է տուժող Սանասար Բադալյանի հարցաքննությունը:
Բադալյանը գործով առաջին դատական նիստերից մեկում հայտարարել էր, որ ինքը տուժող չի և գործի մարդ է, իսկ դատարանը ամեն անգամ նրան ծանուցում և կանչում է դատարան:
Թերևս Բադալյանը դատաքննության ողջ ընթացքում դատարան է ներկայացել մեկ կամ երկու անգամ, և նման պայմաններում դատարանը գտավ, որ նա խուսափում է դատարան ներկայանալուց, և բերման որոշում կայացրեց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ