Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Եթե դատավորը բանկի վարկառու է և քննում է այդ բանկի գործը. հարցը դուրս է մնացել Դատական օրենսգրքից 01/27/2018   13:59  |  Հարցազրույց

ՀՀ դատական օրենսգրքի նոր իրավակարգավորման համաձայն, Երևանում նախկինում գործող թվով յոթ վարչական շրջանների դատարանների փոխարեն արդեն իսկ գործում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը: Այսուհետ քրեական, քաղաքացիական ու սնանկության գործերը քննվելու են նախկին վարչական շրջանների դատարանների տարբեր շենքերում:

Մասնավորապես, Շենգավիթ և Ավան և Նոր Նորք նախկին վարչական շրջանների դատարանների շենքերում քննվելու են քրեական գործեր, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների նախկին դատարանների շենքերում՝ քաղաքացիական գործեր:

«Երբ լսում եմ, թե ի՛նչ նպատակների համար է դա արված, ողջունելի նպատակներ են հայտարարագրված»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով արդեն ուժի մեջ մտած նոր իրավակարգավորումը:

Մասնավորապես, փաստաբանը նշեց, որ ըստ հայտարարագրվածի, իրավակարգավորումը նպատակ ունի վերացնել անհավասարությունը գործերի բաշխման առումով՝ կային դատարաններ, որտեղ որ գործերը քիչ էին և կային դատարաններ, որտեղ որ գործերը կատաստրոֆիկ շատ էին և չէր կարող մի դատարանը իր գործերը փոխանցել քիչ ծանրաբեռնված դատարանին, որովհետև այդ դեպքում կլիներ ընդդատության խախտում: Իսկ հիմա բոլորը Երևան քաղաքի դատարան են, ու ընդդատության խախտում տեղի չի ունենա, եթե այդ գործը քննվի ցանկացած շենքում, այսինքն՝ Երևանի բոլոր գործերը կլինեն հավասարաչափ բաշխված Երևանի դատարանի բոլոր դատավորների միջև:

«Մի թեթև դա ծանրաբեռնվածությունը կպակասեցնի որոշ դատավորների մոտ և մի թեթև կավելացնի մյուս դատավորների մոտ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ աշխատակազմերը, հավանաբար, կկրճատվեն, օրինակ, արդեն չի լինի ամեն շենքում իր աշխատակազմի ղեկավար և կլինի մեկ աշխատակազմի ղեկավար ամբողջ Երևանի դատարանում:

Գումարներ խնայելու և դատավորների միջև ծանրաբեռնվածությունը հավասար չափով բաշխելու առումով գաղափարը վատ չի թվում: «Ես ուղղակի մտավախություն ունեմ, որ այս ամեն ինչը Երևան քաղաքի դատարանի հետ իրականում գլխավոր նպատակ ունի՝ դատարանների շենքերը վերջում ծախելու: Ես ենթադրում եմ, որ ապագայում մի տեղ, արվարձաններից մեկում կկառուցվի մեծ շենք, որտեղ որ կտեղափոխվեն բոլոր դատավորները, ու դա էլի կարվի ծախսերը կրճատելու գովելի լոզունգի տակ: Բոլոր դատավորները կհավաքվեն այդ շենքում՝ քաղաքի արվարձաններից մեկում, իսկ այս շենքերը քաղաքի կենտրոնական հատվածներում կծախեն: Ենթադրում եմ, որ վերջնական նպատակը դա է»,- ասաց Հ.Ալումյանը:

Թեև որպես առաջնահերթություն հայտարարագրված է դատարանների, դատավորների անկախություն ապահովելը, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը, կոռուպցիան կրճատելը, սակայն ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք գիտենք, չէ՞, որ այսօր դատավորներից շատ-շատերը բանկերում կամ ուրիշ վարկային կազմակերպություններում վարկառուներ են, իսկ մենք չգիտենք ինչ պայմաններով են այդ վարկերը տրված, ինչ աստիճանի կախվածության մեջ է տվյալ պահին տվյալ դատավորը այդ բանկից: Միգուցե դա շատ արտոնյալ վարկ է, միգուցե ժամկետանց վարկ է ու արդեն դատավորն ընկել է տուգանքների տակ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ պարզաբանելով, որ վարկառուն վարկատուից հաճախ շատ-շատ կոշտ կախման մեջ է հայտնվում: Ըստ փաստաբանի, այդ պայմաններում այսօր չկա որևէ նորմ, որը պարտավորեցնի դատավորին հայտարարագրել, թե ո՛ր բանկից կամ ո՛ր վարկային կազմակերպությունից է ինքը ստացել վարկեր, տվյալ պահին ի՛նչ վարկեր ունի, ի՛նչ պայմաններով են տրվել այդ վարկերը, արդյոք ժամկետանց չե՞ն:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Երևանում քաղաքացիական գործերի 80 տոկոսից ավելին դա բանկերի գործերն են: «Հիմա պատկերացրեք, դատավորը քննում է մի գործ՝ բանկ ընդդեմ մի քաղաքացու, ու քաղաքացին չգիտի միգուցե նա հենց այն դատավորն է, ով այդ բանկից կոշտ ֆինանսական կախման մեջ է գտնվում: Սա հարցի մի կողմն է, այսինքն՝ դատարանների անաչառությունը մշտապես կասկածի տակ է: Եվ այս հարցի երկրորդ կողմն է՝ եթե դատավորը բանկի վարկառու է, ուրիշ հարց էլ է ծագում, իսկ ո՞վ է վարկը մարում՝ ի՞նքը, թե՞ միգուցե բանկը: Կարող ենք, չէ՞, կասկած ունենալ, թափանցիկ չէ, միգուցե հենց բանկն է որոշ դեպքերում իր վարկը մարում՝ ներկայացնելով որպես դատավորի մարած վարկ: Այսինքն ՝ այստեղ կարող է թաքնված լինել կոռուպցիա»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ այդ կարգի կոռուպցիան շատ դժվար կլինի բացահայտել: Թե սա կոռուպցիոն ռիսկ է, թե սրան անմիջապես կհետևի կոռուպցիան, դա ուրիշ հարց է, բայց այդ ամենն իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում, ասաց փաստաբանը:

«Ցավոք, այս օրենսգիրքն էլ այդ առումով մեխանիզմներ չնախատեսեց, և այսօր մենք ունենք այն իրավիճակը, որ որևէ դատավորի վերաբերյալ մենք չունենք հստակ պատկերացում՝ իսկ միգուցե ինքը ինչ-որ ֆինանսական կառույցներից շատ մեծ կախման մեջ է և հենց հիմա քննում է հենց այդ ֆինանսական կառույցի հետ կապված մի շատ կարևոր գործ»,- նշեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը խնդրի լուծումը տեսնում է բարձրաձայնել այնքան, մինչև որ դա օրենքի մեջ մտցվի, իսկ Դատական օրենսգրքի ընդունումն ամենալավ պահն էր, երբ դա կարելի էր անել, կամ որևիցե գործով հարցը բարձրացնել՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան:

«Եթե Դուք նայեք, թե քանի տոկոս գործերն են բանկի օգտին լուծվում, պրակտիկապես քաղաքացու օգտին գործ չի լուծվում: Եթե նույնիսկ առաջին ատյանի դատարանում որոշ դատավորների կողմից կան վճիռներ հօգուտ քաղաքացու՝ բանկի հետ վեճում, ապա հետո այդ վճիռները Վերաքննիչում կամ գոնե Վճռաբեկում բեկանվում ու փոփոխվում են: Սա վկայում է այն մասին, որ մտավախություններն անտեղի չեն»,- ասաց Հայկ Ալումյանը:

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:30 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍ100 հազար դրամ տուգանքի կիրառումից կարճ ժամանակ անց այստեղ կհասկանան, որ այդպես չի կարելի. Հայկ Ալումյան
17:52 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՕրենքի ուժով՝ դատարանների նախագահները և դատավորները շարունակում են պաշտոնավարել և քննել իրենց վարույթներում գտնվող գործերը
17:47 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը բարձրաձայնել է ՀՀ դատական օրենսգրքում փաստաբանների դեմ կիրառվող նոր սանկցիաների ներմուծման մասին
17:01 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանը ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչների մտահոգությունները կներկայացնի ԱԺ հանձնաժողովին
12:08 22/01/2018  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզի փաստաբանները սկսեցին մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիան
17:58 18/01/2018  |  ԼՐԱՀՈՍՏուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել 907 փաստաբան
13:18 18/01/2018  |  ԼՐԱՀՈՍՓՊ նախագահը առաջարկել է ԱԺ նախագահին հանդիպում կազմակերպել ՓՊ խորհրդի նախագահի ու անդամների հետ
16:11 17/01/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանները պահանջում են բացառել տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը
09:20 17/01/2018  |  Մամուլ«ՀՀԿ-ականները «ատչյոտ» են պահանջել Դավիթ Հարությունյանից.«Հրապարակ»
13:32 16/01/2018  |  ԼՐԱՀՈՍՓՊ-ն առաջարկում է Դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ դատական տուգանք նշանակելու կարգավորումը 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]