ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը 01/23/2018 16:57 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով հսկում է ապրանքային տարբեր շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությունը: Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Պաշտոնյայի խոսքով` իրենց տեսադաշտում գտնվող ապրանքային շուկաներում չկան մենաշնորհներ, քանի որ, ըստ օրենսդրության, մենաշնորհ է համարվում շուկայի 100 տոկոսն իր ձեռքում կենտրոնացրած տնտեսվարողը:
«Բնական մենաշնորհներ կան, որոնք կարգավորվում են պետության կողմից, խոսքը վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի շուկաներին: Այլ ոլորտներում մենաշնորհներ չունենք, կան խոշոր ընկերություններ, որոնց անվանում ենք գերիշխող դիրք զբաղեցնողներ: Ամենօրյա ռեժիմով մենք հսկում ենք նրանց գնային քաղաքականությունը, տնտեսվարողներից և ՊԵԿ-ի ﬔր գործընկերներից ստանում ենք տեղեկատվություն ապրանքների ձեռքբերման և վաճառքի գների մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արտակ Շաբոյանը:
Պաշտոնյայի խոսքով` եթե տեսնում են շեղումներ, խորացնում են իրենց ուսումնասիրությունը` ստիպելով գները համահունչ դարձնել առկա իրավիճակին: Արտակ Շաբոյանի հավաստմամբ` այդ իմաստով բացառություն չէ նաև բենզինի շուկան, որտեղ ներմուծում են իրականացնում 3 խոշոր ընկերություն: Ինչ վերաբերում է գազալցակայանների և բենզալցակայանների գնային քաղաքականությանը և դրանցում անհարկի թանկացումների հայտնաբերմանը, Արտակ Շաբոյանը նշեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, գազալցակայանների միջև գնային տարբերությունները ավելի շատ են, քան բենզալցակայանների: Պաշտոնյան դա պայմանավորեց գազալցակայանների ոլորտի առավել մրցակցային բնույթով:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պահին գազալցակայանների մեծ մասում 1 խմ գազը վաճառվում է 213 դրամով, կան, իհարկե, տարբերություններ, օրինակ` շուկայի առաջարկի և պահանջարկի ազդեցությամբ պայմանավորված: Հնարավոր է մարզերում տարբեր վայրերում գտնվող գազալցակայանները գնային տարբերություններ ունենան:Երևանում 1 խմ սեղմված գազը 210 դրամով է վաճառվում` նախկին 190 դրամի համեմատ»,-ասաց Արտակ Շաբոյանը:
Բենզալցակայաններում, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ մանրածախ ոլորտում երկու խոշոր ներմուծողի կողմից է հիմնականում վաճառքն իրականացվում: Իսկ շուկայում գործող անհատական բենզալցակայաններից շատերը գործում են այդ երկու ներմուծողի ապրանքանշանի ներքո, հետևաբար խոշորների գնային քաղաքականությունը տարածվում է նաև իրենց վրա: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: ՏՄՊՊՀ գնահատականով` այս շուկաներում գնաճն ամբողջությամբ պայմանավորված է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային դրույքաչափերի փոփոխությամբ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ