ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծաձոր գյուղի դպրոց է հաճախում 2 աշակերտ. Դպրոցը կլուծարվի 01/23/2018 22:49 | ԼՐԱՀՈՍ
Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղում գործող դպրոցը փակվում է, ինչը պայմանավորված է աշակերտների թվի նվազմամբ:
Մեծաձոր գյուղը եզդիաբնակ գյուղ է, որտեղ բնակվում է ընդամենը 5 ընտանիք:
Մեծաձոր գյուղի դպրոցի տնօրեն Լևոն Աբրահամյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ 2017թ. նոր ուսումնական տարում դպրոց են հաճախել ընդամենը 5 աշակերտ, և հոկտեմբեր ամսին արդեն մնացել է 2 աշակերտ. մյուս 3 երեխաների ծնողների դիմումի համաձայն՝ երեխաներն այլև չեն հաճախում դպրոց: Այլ դպրոց են հաճախում, թե գյուղն են լքել, դպրոցի տնօրենին հայտնի չէ, սակայն ցավով է նշում՝ 2 աշակերտ ունեն ու ոչ լիարժեք ուսուցչակազմ:
Դպրոցի տնօրենը նշեց, որ դպրոցի աշակերտների առավելագույն թիվը 16-ն է, իսկ այս պահին մեկ աշակերտ հաճախում է 2-րդ դասարան, ևս 1-ն էլ 8-րդ դասարան:
Բարձր լեռնային գոտում գտնվող այս դպրոցում երիտասարդ կադրերը չեն ցանկանում աշխատել. թափուր են քիմիայի, կենսաբանության, ռուսաց լեզվի, ինչպես նաև՝ գերմաներենի ուսուցիչների հաստիքները:
«6000 դրամ աշխատավարձով ո՞վ կցանկանա աշխատել»,- ասում է դպրոցի տնօրենը ու հավելում, որ վերջին երկու տարում ուսուցչական կազմը լիարժեք չէ:
Մեր այն հարցին, թե դպրոցը փակվելու դեպքում այդ երկու աշակերտներին ու՞ր են տեղափոխելու, տնօրենը նշեց, որ դեռևս դպրոցը գործում է, իսկ հարակից գյուղը Վերին Բարզմաբերդն է, որը Մեծաձորից 4 կմ հեռավորության վրա է գտնվում և ձմռանն առատ ձյան պայմաններում երբեմն ճանապարհները փակվում են, ինչը խոչընդոտ է ստեղծելու դպրոց հասնելու համար:
Նշենք, որ դպրոցը փակվելու նախագիծը ներկայացվել է Կառավարություն։ Միևնույն ժամանակ նշվում է, որ նախագիծն ընդունելու դեպքում «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կլուծարվի, իսկ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել «Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում»:
Հայտնի է նաև, որ ներկայումս ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը ընդհանուր առմամբ բաղկացած է 9 հոգուց:
Լուծարելուց հետո Մեծաձորի դպրոցի մնացած գույքը կհանձվնի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը՝ մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններին ամրացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ