ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը՝ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ գանգատի շրջանակում 01/23/2018 14:33 | ԼՐԱՀՈՍ
2014 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի, Վահե Գրիգորյանի ու Երվանդ Վարոսյանի գանգատը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումը ճանաչելու պահանջով գործի քննության շրջանակում ՄԻԵԴ-ն արդեն հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը, որոնց կառավարությունը պարտավոր է պատասխանել վեցամսյա ժամկետում:
2014 թվականի ամռանը` Հայկ Կյուրեղյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը, բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի շենքի դիմաց, օդամղիչ հրազենով կրակոցներ արձակել, նրան տեղում ձերբակալել էին ոստիկանները:
Ինչպես նշեց Երվանդ Վարոսյանը, խոսքը վերաբերվում է ճանապարհին՝ նրան ոստիկանություն տեղափոխելիս և արդեն իսկ ոստիկանության բաժնում բռնության ենթարկելուն: Առաջին իսկ օրվանից Կյուրեղյանն այդ մասին բարձրաձայնել է, դրա մասին նշել էին նաև նրան այցելած մի խումբ իրավապաշտպաններ, որոնք նկատել էին վնասվածքները:
«Սակայն այդ առումով հարուցված քրեական գործի արդյունքներով որևէ բռնության ենթարկած ոստիկան այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, և Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվեց այն պատճառաբանությամբ, որ իրավաչափ են եղել ոստիկանների գործողությունները և որ վնասվածքները պատճառվել են նրան վնասազերծելիս: Սակայն Հայկը պնդում էր հակառակը»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ դատական բժշկի կողմից արձանագրված վնասվածքների բնույթը ևս վկայում էր այն մասին, որ քննության վարկածն իրականությանը չի համապատասխանում:
Արդյունքում Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչները ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի կարճման որոշումը բողոքարկելու բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո «ստիպված դիմեցինք Եվրոպական դատարան, և ուրախ եմ, որ Եվրոպական դատարանում կարևորագույն փուլը՝ վարույթ ընդունելու արդեն հաղթահարել ենք, և գործն ըստ էության քննվելու է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել