Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Զորակոչիկի իրական հիվանդությունը նշելու դիմաց կաշառք են վերցրել. 20 զորակոչիկի ամառային զորակոչից ազատելու գործով բժիշկները դատապարտվեցին 01/23/2018   13:35  |  Քրեական խրոնիկոն

20 զորակոչիկի ամառային զորակոչից ազատելու հիմք հանդիսացող հիվանդությունների կեղծ ախտորոշումներով` կաշառքի դիմաց ակտեր տրամադրելու գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քրեական գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի» ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքի վարիչը, նույն ԲԿ-ի ակնաբուժական կլինիկայի ղեկավարը, «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» բժշկական փորձագիտության գծով փոխտնօրենը և Թալինի տարածքային զինվորական կոմիսարը:

Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ բաժանմունքի վարիչը, ընդգրկված լինելով բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում՝ նախնական համաձայնության գալով նույն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, հանձնաժողովի մյուս անդամ  և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» բժշկական փորձագիտության գծով փոխտնօրեն, բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի անդամի հետ, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ թվով 20 զորակոչիկների վերաբերյալ 2014թ. ամառային զորակոչից ազատելու հիմք հանդիսացող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտեր տրամադրելու համար ինքնությունը չպարզված անձանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափի գումարներ, կամ, օգտագործելով իր պաշտոնեական դրությունը, միջնորդել է  կաշառքի դիմաց տրամադրել այդպիսի ակտեր։

Ըստ զինվորական կոմիսարին առաջադրված մեղադրանքի՝ 1992թ. Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու ընթացքում ապօրինի ձեռք է բերել և Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գտնվող իր առանձնատուն է տեղափոխել թվով 92 հատ 9 մմ տրամաչափի և 476 հատ 7,62մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Բացի այդ, վերջինս, ծառայելով Թալինի տարածքային զինկոմիսարիատում որպես զինվորական կոմիսար, կոչումով մայոր, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է կաշառքի միջնորդություն։

Բաժանմունքի վարիչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2,3 կետերով և 313-րդ հոդվածի 2-րդ կետով, «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» բժշկական փորձագիտության գծով փոխտնօրեն՝ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2,3 կետերով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, կլինիկայի ղեկավարին՝ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2,3 կետերով, զինվորական կոմիսարին 313-րդ հոդվածի 2 –րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կաշառքի դիմաց կեղծ ակտեր տրամադրելն են արժեցել է 500-1500 ԱՄՆ դոլար:

Բաժանմունքի վարիչը, դատաքննության ընթացքում օգտվել է իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն իր վերջին խոսքում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ, սակայն մասնակիորեն իրեն մեղավոր է ճանաչել և նշել, որ թույլ է տրվել որոշակի սխալներ, խնդրելով իր նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերել:
Գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքում:

Ավելին, զինվորական կոմիսարը հայտարարել է, թե ինքը կաշառքի միջնորդություն չի կատարել ընդամենը զինծառայողի հորը որպես համագյուղացի ճանաչելով և տեղեկանալով, որ երիտասարդը ունի տեսողության հետ կապված խնդիրներ՝ դիմել է «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» բժշկական փորձագիտության գծով փոխտնօրենին, որպեսզի ակտում նշվի զորակոչիկի իրական հիվանդությունը:

Ինչ վերաբերում է ապօրինի զենքի պահելու դրվագին, ապա այդ մասով նա իրեն մեղավոր է ճանաչել:

 

Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ բաժանմունքի վարիչը եւ փոխտնօրենը  դատապարտվել են 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ նշանակվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Կլինիկայի ղեկավարը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման, իսկ կոմիսարը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է 300 000 ՀՀ դրամ տուգանքի, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` 1 տարի ժամկետով ազատազրկման:

Նշենք նաև, որ գործով վերաքննիչ բողոք է բերվել նախ դատախազի կողմից՝ պահանջով խստացնել պատիժը։

Վերաքննիչ բողոք է բերվել նաև կոմիսարի կողմից՝ պահանջով բեկանել և փոփոխել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` իր մասով դատավճիռը՝ և ՀՀ քրեական օրենսգրքի 313 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել և հռչակել իր անմեղությունը, իսկ 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը, բավարարվելով արդեն իսկ նախաքննության ընթացքում կրած 5 ամիս 16 օր կալանավորման ժամկետով կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Կլինիկայի ղեկավարի կողմից բերված վերաքննիչ բողոքով պահանջ է ներկայացվել բեկանել իր վերաբերյալ դատավճիռը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը, իսկ մեղքը հաստատված համարելու դեպքում նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:56 25/08/2015  |  Դատական ռեպորտաժներԲժիշկները կաշառքի դիմաց 20 զորակոչիկի բանակից ազատվելու համար տրամադրել են հիվանդությունների կեղծ ախտորոշումներով ակտեր
12:29 10/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրազդանի զինկոմի աշխատավարձից 10 տոկոս կպահվի. Դատավճիռ
14:46 08/11/2014  |  Քրեական խրոնիկոնԿրկնօրինակ զինգրքույկում ոչ շարային ծառայության պիտանի զինապարտը դարձել է պիտանի. Հրազդանի զինկոմի գործն ուղարկվել է դատարան
09:01 03/09/2014  |  ՄամուլՀրազդանի զինկոմիսարիատի պետին ևս մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
14:58 15/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄի շարք պաշտոնատար անձինք կալանավորվել են՝ պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու համար
17:02 12/07/2014  |  Քրեական խրոնիկոնԶորակոչիկներին կեղծ ախտորոշումներով ծառայությունից ազատելու համար ձերբակալվել է 3 պաշտոնատար անձ
15:38 23/05/2014  |  Քրեական խրոնիկոնՀրազդանի զինկոմը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
11:50 01/04/2014  |  Քրեական խրոնիկոնՆոր-Նորքի զինկոմը, տեսուչը և Հրազդանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի խմբի պետը կալանավորվել են
10:13 29/03/2014  |  ՄամուլԶինկոմները՝ զինվորական կոմիսարիատներում կաշառքի դեպքերի մասին
18:56 25/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶորահավաքային բաժանմունքի խմբի պետը ձերբակալվել է 300 դոլար կաշառք վերցնելու կասկածանքով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]