Թեմաներ
Երկուշաբթի 05 / 21 / 2018
Փոխարժեք
  • 589.19
    EUR
  • 671.23
    GBP
  • 8.52
    RUB
  • 481.17
    USD
+ 21 °C
+ 14 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2018   00:17 Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել 05/20/2018   23:49 Մի շարք փաստաբաններ՝ ՍԴ դատավորի թափուրի տեղի համար առաջարկում են Վահե Գրիգորյանի թեկնածությունը 05/20/2018   22:08 Կվերսկսվեն ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիաները 05/20/2018   21:33 Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության դրդելու հատկանիշներով 05/20/2018   21:15 ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի հետ սահմանում Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան 05/20/2018   21:08 Վարչապետը մասնակցել է Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը 05/20/2018   19:59 Մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող 05/20/2018   19:09 Արցախի Նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը 05/20/2018   19:02 Դայակի ընտրությունը կարևոր է 05/20/2018   18:10 Հայաստանը մոտակա ամիսներին կստանա ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ 05/20/2018   17:06 25-ամյա երիտասարդը չթույլատրվող գիշատիչ թռչուն է որսացել 05/20/2018   16:43 Հայաստանում կան հաշված դատավորներ, ովքեր, թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գործում են բացառապես օրենքի տառով. Ռաֆայել Ամիրխանյան 05/20/2018   16:34 Հրդեհ Վրացական փողոցում, տուժածներ չկան 05/20/2018   16:29 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց կրթական հարթակ 05/20/2018   15:28 Ավանում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մեջ կասկածվում է թաղապետարանի աշխատակիցը 05/20/2018   15:11 «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին 05/20/2018   14:26 Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները 05/20/2018   12:58 Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան 05/20/2018   12:55 Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ 05/20/2018   12:09 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ 05/20/2018   12:04 Երկրիս միջի արդարությունը դարձել է ինքնանպատակ. Սասնա ծռերի աջակից 05/20/2018   12:03 Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ 05/20/2018   11:57 ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին 05/20/2018   11:45 56-ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից 05/20/2018   10:47 Շղթայական ավտովթար՝ Գաջի գործարանի մոտակայքում. կան տուժածներ 05/19/2018   23:49 Սասնա ծռերի աջակիցները փորձում են հստակեցնել իրենց գործողությունները 05/19/2018   21:25 ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում 05/19/2018   21:19 Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը 05/19/2018   21:00 Զորավարժություններ՝ մարտական կրակի կիրառմամբ. արդյունքներն ամփոփել են երկու երկրների զինված ուժերի ղեկավարությունը 05/19/2018   20:40 Արսենալը պատրաստվում է 50 մլն վճարել Նապոլիի ֆուտբոլիստի համար 05/19/2018   19:43 ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին 05/19/2018   18:29 ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին.Նիկոլ Փաշինյան 05/19/2018   17:31 «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի 05/19/2018   17:28 Արցախի նախագահն ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Մակունցին 05/19/2018   17:26 «Շիրակ»-ի գործով ՀՖՖ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 05/19/2018   17:19 Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդին 05/19/2018   17:02 Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև 05/19/2018   16:58 Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովին 05/19/2018   16:54 Դավիթ Տոնոյանն Արցախում հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ 05/19/2018   16:33 «Չղջիկները» մեկուկես օրով խաթարել էին Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը` պահանջելով հանքավայրի տնօրենի հրաժարականը 05/19/2018   16:13 Խորհրդարանում ընդունել են ՀՀ Արտաքին գործերի նախարարին 05/19/2018   16:07 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական Խորհրդի նախագահին 05/19/2018   16:00 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին 05/19/2018   15:37 Ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր» (տեսանյութ) 05/19/2018   15:30 ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ 05/19/2018   15:19 Միհրան Հարությունյանն այսօր առաջին մենամարտը կանցկացնի MMA-ում 05/19/2018   15:14 ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը 05/19/2018   15:07 Բացահայտվել է շուրջ 3.600.000 դրամի յուրացման դեպք (Տեսանյութ) 05/19/2018   14:57 ԱԱԽ նորանշանակ քարտուղարն ի՞նչ կարգավիճակ ունի զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ գործով 05/19/2018   14:52 Երկրորդ դատաքննության արդյունքում ևս նախկին ոստիկանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման
05/19/2018   11:10 Կեսգիշերին «Սասնա ծռեր» 10 անդամին դուրս են բերել դատարանից (տեսանյութ) 05/19/2018   11:41 Խուզարկություններ են կատարվում Մասիսում, այդ թվում՝ քաղաքապետի տանը 05/20/2018   15:28 Ավանում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մեջ կասկածվում է թաղապետարանի աշխատակիցը 05/20/2018   19:59 Մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող 05/20/2018   16:43 Հայաստանում կան հաշված դատավորներ, ովքեր, թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գործում են բացառապես օրենքի տառով. Ռաֆայել Ամիրխանյան 05/19/2018   09:59 Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է 05/19/2018   14:52 Երկրորդ դատաքննության արդյունքում ևս նախկին ոստիկանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման 05/20/2018   21:33 Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության դրդելու հատկանիշներով 05/20/2018   21:08 Վարչապետը մասնակցել է Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը 05/20/2018   12:04 Երկրիս միջի արդարությունը դարձել է ինքնանպատակ. Սասնա ծռերի աջակից 05/19/2018   23:49 Սասնա ծռերի աջակիցները փորձում են հստակեցնել իրենց գործողությունները 05/21/2018   00:17 Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել 05/19/2018   14:22 Բավականին մեծ գումարներ են վերադարձվելու բյուջե. ԱԱԾ պետ 05/19/2018   21:25 ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում 05/19/2018   09:38 «Ծռերը»՝ ահաբեկիչներ. Ովքեր են քաղբանտարկյալ ըստ ԵՄ-ի. Ներկայացվել է այդ անձանց ցանկը. «Ժամանակ» 05/19/2018   14:57 ԱԱԽ նորանշանակ քարտուղարն ի՞նչ կարգավիճակ ունի զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ գործով 05/19/2018   19:43 ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին 05/19/2018   15:37 Ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր» (տեսանյութ) 05/19/2018   11:57 Ովքեր են նոր փոխոստիկանապետերը. Վալերի Օսիպյանը ներկայացրել է նրանց 05/19/2018   10:25 ՊԵԿ-ի ղեկավար կազմն ամբողջությամբ կփոխվի. «Հրապարակ»

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ՀՀ Նախագահի մասնակցությունը կարևոր է. Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը 01/22/2018   10:35  |  Հարցազրույց

Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը կարևորում է վեհաժողովի առաջիկա նստաշրջանին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ վեհաժողովի նստաշրջանին ՀՀ Նախագահի մասնակցությունը կարևոր է ոչ միայն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման, այլ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ ﬔր երկրի տեսակետը ներկայացնելու համատեքստում:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգին, վեհաժողովի նոր նախագահի ընտրության ընթացակարգին, ինչպես նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից Հերմինե Նաղդալյանին դուրս թողնելու որոշմանը և վերջինիս հետ հակասություններ ունենալու մասին լուրերին:

-Տիկին Հովհաննիսյան, հունվարի 22-26-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Օրակարգում Հայաստանին վերաբերող հարցեր կա՞ն կամ ինչ հարցեր կան, որոնք կարող են հետաքրքիր լինել մեզ համար:

-Եթե Ձեր հարցադրումը վերաբերվում է ուղղակի Հայաստանի շահերի հետ առնչվող հարցերի, օրակարգում այդպիսի հարց չկա ընդգրկված: Կան հարցեր, որտեղ Հայաստանին վերաբերվող ձևակերպումներ եղել են, այժմ նման ձևակերպումներ չկան: Սակայն մենք չպետք է զգոնությունը կորցնենք և պետք է ուշադիր լինենք: Օրինակ զեկույցների թվում է Ադրբեջանի պատվիրակ Սևինջ Ֆատալիևայի կողմից ներկայացված զեկույցը «Զինված կոնֆլիկտների ընթացքում տուժած երեխաների պաշտպանության» թեմայով, որտեղ այս պահին Հայաստանին առնչվող կամ ոչ հայանպաստ ձևակերպում չկա: Ընդհանուր առմամբ օրակարգը բավականին հագեցած է: Սպասվում է ինչպես Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի` իրենց նախագահության շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցը վեհաժողով:

-Որքանո՞վ եք կարևորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությունը միջազգային հեղինակավոր խորհրդարանական կառույցի նստաշրջանի աշխատանքներին հատկապես Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված նոր համաձայնագրի և ընդհանրապես կողմերի միջև հետագա համագործակցության խորացման և ամրապնդման համատեքստում:

-Ես այդ այցը կարևորում եմ ոչ միայն Ձեր նշած հարցի համատեքստում: Անկասկած, Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի ստորագրումից հետո բազմակող ձևաչափով Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին մասնակցությունն է նմանատիպ կառույցի աշխատանքներին և անչափ կարևոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսակետը: Եվ, ըստ էության, շատ հետաքրքիր և խորհրդանշական պահ կա, որովհետև 2013թ. Հայաստանի Հանրապետության Նախագահը կրկին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին, իսկ կոնկրետ այս դեպքում, Եվրոպական միության հետ համաձայնագիրը ստորագրելով, Հայաստանն արձանագրում է և իրեն ներկայացնում որպես միակ պետություն, որը կարող է նման երկու կառույցների հետ ստորագրված համաձայնագրեր ունենալ: Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, եվրոպացի գործընկերների համար հետաքրքիր կլինի լսել մեր փորձի մասին: Իհարկե, եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ Հայաստանն այս առումով եզակի է, կարելի է ասել` միակն է, որը նման ձևաչափերով ստորագրած համաձայնագրեր ունի: Իսկ առհասարակ, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությունը վեհաժողովի նստաշրջանին չափազանց կարևոր է ընդհանրապես գլոբալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և առհասարակ Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի տեսակետը ներկայացնելու առումով:

-Տիկին Հովհաննիսյան, առաջիկա նստաշրջանի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կընտրի նոր նախագահին: Ի՞նչ ընթացակարգով է ընտրվելու վեհաժողովի նոր նախագահը, հայտնի է՞, թե ում թեկնածությունն է այդ պաշտոնում առաջադրվելու:

-Այո, թեկնածուն հայտնի է: Խոսքը Սոցիալիստների խմբի ղեկավար Միկելե Նիկոլետիի մասին է: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արդեն երկար ժամանակ գործում է ընթացակարգը, երբ տարբեր քաղաքական խմբերի միջև համաձայնությամբ իրենց թեկնածուն ոչ թե անցնում է ընտրության բոլոր փուլերը, այլ պարզապես ի սկզբանե հայտարարվում է որպես ընտրված նախագահ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր երկու տարին մեկ այդ քվոտան պատկանում է կոնկրետ քաղաքական խմբին: ԵԽԽՎ նախորդ նախագահի քվոտան պատկանում էր Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական խմբին, այս դեպքում` Սոցիալիստների խմբին: Ես այստեղ անակնկալներ չեմ սպասում, և կարծում եմ, որ Սոցիալիստների խմբի ղեկավարը կդառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Այսինքն, հունվարի 22-ին օրակարգի հաստատումից անմիջապես հետո Միկելե Նիկոլետին կհայտարարվի որպես ընտրված նախագահ:

-Ընդունելի՞ թեկնածու է Հայաստանի պատվիրակության համար:

-Մեր պատվիրակության համար այնքանով է ընդունելի, որ իրեն դրսևորել է որպես անաչառ, բոլոր հարցերին համակողմանի մոտեցող մարդ, ում հետ հայկական պատվիրակությունը երկար ժամանակ համագործակցել է` որպես Սոցիալիստների խմբի ղեկավար: Այս առումով ես դիտարկում եմ ոչ թե Հայաստանին լավ կամ ինչպես մեզ մոտ ընդունված է այսպես նեղ պրիզմայով դիտարկել, Ադրբեջանին վատ կամ հակառակը Հայաստանի համար վատ, Ադրբեջանի համար լավ, այլ հարցին նայում եմ այն տեսանկյունից, որ սա ոչ թե Հայաստանի համար է լավ, այլ խորհրդարանական վեհաժողովի համար է լավ ունենալ նախագահ, որը կարող է լինել բոլորի նախագահը, ոչ թե ներկայացնել առանձին երկրների շահեր:

-Եվս մեկ հարց` կապված արդեն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ: Օրերս Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին փոխարինեց Կարինե Աճեմյանը: Սրա հետ կապված մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան, նաև շրջանառության մեջ դրվեց Ձեր և տիկին Նաղդալյանի միջև հակասությունների մասին լուրը: Ինչո՞վ էր պայմանավորված Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազﬕց դուրս թողնելու որոշումը: Կխնդրեի անդրադառնալ նաև Ձեր և տիկին Նաղդալյանի միջև հակասությունների մասին լուրերին:

-Գիտեք, ես առհասարակ կողմնակից չեմ լուրջ դեմքով մամուլում սպեկուլյացիաների մեկնաբանությունը տալուն, որովհետև չեմ համարում, որ դա իրականում ճիշտ գործելաոճ է: Բայց եթե հարցնում եք, հակիրճ կանդրադառնամ: Հերմինե Նաղդալյանի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ կան, իսկ ինչ վերաբերվում է պատվիրակության կազմում տիկին Նաղդալյանի փոխարինմանը, տիկին Նաղդալյանն այդ հարցին սպառիչ անդրադարձել է, և չեմ կարծում, որ ես պետք է այդ թեման անընդհատ ու անընդհատ երկարաձգեմ ու շարունակեմ:


Հարցազրույցը` Շանթ Խլղաթյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:27 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին
17:31 26/01/2017  |  ԼՐԱՀՈՍԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ փոխնախագահը քննարկել են սկզբունքային խնդիրներ
15:46 25/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿոնֆլիկտների հետ կապված խնդիրները ԵԽԽՎ-ում չեն լուծվում. Հ.Նաղդալյան
09:12 06/02/2016  |  ՄամուլԱնդրանիկ Մանուկյան. Ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, դուք Էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել. «Ժողովուրդ»
13:01 03/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀԱԿ-ը Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքին՝ (ALDE)-ին, անդամակցելու փող չունի
13:12 01/02/2016  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվել ստվերել, թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. Գալուստ Սահակյան
14:28 28/01/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ փաստորեն հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս
13:38 28/01/2016  |  Միջազգային լրահոսՊոլսահայ լրագրողի կարծիքով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է
09:17 28/01/2016  |  ՄամուլԴատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ. «Հայկական Ժամանակ»
13:31 27/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սա ձեռագիր է, որը կա՛մ պետք է կանխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, կա՛մ նման ձեռագիր ինչ-որ պահի ստիպված պետք է որդեգրենք մենք». Կարեն Բեքարյան

Տեսանյութեր

05/19/2018   13:31 Կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու խորթ հոր ուղղությամբ նռնակ նետել

Տեսադարան

05/16/2018   15:24 Երևանի քաղաքապետարանում իրականացվող բողոքի ակցիան լուսանկարներով

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]