ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հորմոնալ խանգարումները կանանց մոտ՝ հիպերանդրոգենեմիա. Ներկայացնում է Սուսաննա Ավետիսյանը 01/21/2018 14:01 | Հետաքրքիր է իմանալ

Կանանց մոտ հորմոնալ խանգարումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ: Հորմոնային անհավասարակշռությունների դեպքում առաջ են գալիս մի շարք խնդիրներ: Doctors.am-ը կանանց մոտ արական սեռական հորմոնների հավասարակշռության խանգարումների մասին զրուցեց «Արմենիա» ՀԲԿ-ի Էնդոկրինոլոգիական բաժանմունքի էնդոկրինոլոգ Սուսաննա Ավետիսյանի հետ:
-Արական սեռական ո՞ր հորմոնների անհավասարակշռությունն է կանանց մոտ ամենահաճախ դրսևորվում:
-Հիպերանդրոգենեմիան արական սեռական հորմոննների քանակի բարձրացումն է կանանց օրգանիզմում: Ամենաբարձր ակտիվություն ունեցող արական սեռական հորմոնները երկուսն են՝ տեստոստերոնն ու դեհիդրոտեստոստերոնը: Սրանք ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ ամենաակտիվ անդրոգեններն են: Սրանց շարքին կարող է դասվել նաև անդրոգենային ակտիվություն ցուցաբերող պրոլակտին հորմոնը:
-Ինչպիսի՞ ախտանշաններն են լինում արդրոգեն հորմոնալ խանգարումների ժամանակ:
-Այս խնդրի արտաքին նշաններն են՝ մաշկի յուղոտությունը, դեմքի, կզակի, կրծքի, որովայնի սպիտակ գծի, մեջքի շրջանում մազակալումը: Այսպիսի դեպքերում խոսքը վերաբերում է ոչ թե աղվամազերին, այլ կոշտ մազերին: Շատ կարևոր է որակը՝ անգամ մեկ հաստ, սև մազը նշան է էնդոկրինոլոգին դիմելու համար:
Ճակատի ու կզակի շրջանում մաշկի յուղոտությունը, ճարպակալումը, ակնեի առկայությունը նույնպես համարվում է էնդոկրին խնդիր ունենալու արտաքին նշան:
Ամենաակնհայտ նշաններից մեկը դաշտանային ցիկլի խանգարումն է, այդ թվում բացակայությունը, իսկ վերարտադրողական շրջանում ամենաանհանգստացնողն՝ անպտղությունը:
Եթե կան բոլոր ախտանիշները, սակայն արական հորմոնների ավելացում չի ախտորոշվում, ապա այս երևույթը վերագրվում է գենետիկ նախատրամադրվածությանը: Սա նշանակում է, որ արական հորմոնների նկատմամբ ընկալիչները շատ են գենետիկորեն:
-Որո՞նք են հիպերանդրոգենեմիայի առաջացման հիմնական պատճառները:
- Համաձայն ընդհանուր դասակարգման՝ պատճառները պայմանավորված են՝ ուռուցքային և ոչ ուռուցքային գենեզով:
Անդրոգեններ արտադրող օրգանների ուռուցքները կարող են դառնալ հիպերանդրոգենեմիայի պատճառ: Դրանք հիմնականում ձվարաններն ու մակերիկամներն են:
Ոչ ուռուցքային պատճառներից են ժառանգական նախատրամադրվածությունը, երբ օրգաններում անդրոգենների ընկալիչները շատ են: Ձվարանների պոլիկիստոզները պատճառ և հետևանք են անդրոգենեմիայի: Լյարդի, գլխուղեղի խնդիրները, ինչպես նաև այն հատվածի վնասումը, որտեղ առաջանում են անդրոգենների արտադրությունը կարգավորող գլխավոր հորմոնները: Ամնեահաճախ հանդիպողը մակերիկամների բնածին դիսպլազիաներն են:
Ժառանգական նախատրամադրվածությունն ամբողջ օրգան համակարգի համար շատ մեծ նշանակություն ունի, բայց սկզբից պետք է, ախտորոշել, ժխտել հորմոնալ խանգարումները:
-Ինչպե՞ս է իրականացվում այս խնդրի ախտորոշումը: Ովքե՞ր են ռիսկի խմբում:
-Սկզբում գնահատվում է հիվանդի արտաքին տեսքը, քանի որ դա շատ բանի մասին կարող է խոսել: Կախված գանգատներից՝ ընտրվում է, թե որ անդրոգենը պետք է որոշել, որին հաջորդում է հորմոնալ, լաբորատոր հետազոտությունը, ինչպես նաև սոնոգրաֆիկ հետազոտությունը:
Ռիսկի խումբը կարող ենք գնահատել համաձայն դիմելիության: Ավելի հաճախ դիմում են երիտասարդ աղջիկները, որոնց անհանգստացնում են դեմքի կոսմետիկ խնդիրները, ինչպես նաև վերարտադրողական շրջանում գտնվող կանայք: Առաջին եռամսյակում վիժումները կարող են պայմանավորված լինել անդրոգենների մեծ քանակությամբ, ինչը կանանց բերում է էնդոկրինոլոգի մոտ:
Դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց անդրոգենների քանակը իջնում է, քանի որ վերջիններս օրգանիզմում սինթեզվում են էստրոգեններից, իսկ կանանց օգնաիզմում անդրոգենների մեծ մասը բաժին է ընկնում ձվարաններին: Իսկ այդ շրջանում գտնվող կանանց մոտ ձվարանները հետզարգացման փուլում են գտնվում:
Վերջերս դիմելիությունը մեծացել է նաև սեռական հասունացման շրջանում գտնվող երեխաների դեպքում: Խորհուրդ կտամ մայրիկներն չսպասել աղջիկների սեռական հասունացմանը, եթե դիտվում են ոչ նորմալ դրսևորումներ:
-Ինչպե՞ս է հնարավոր վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը: Ինչպիսի՞ ցուցումներ են լինում նման խնդիրներ ունեցող հիվանդներին:
-Բուժումը պայմանավորված է անդրոգենեմիայի առաջացման պատճառից: Ուռուցքի դեպքում, դա հնարավոր է միայն վերջինիս բուժումից հետո: Ոչ ուռուցքային գենեզի դեպքում իրականացվում է հակաանդրոգենային բուժում:
Երբ օրգանիզմում բարձրանում է ինսուլինի քանակությունը դրան զուգահեռ մեծանում են անդրոգենները: Հետևաբար նման հիվանդների համար ցուցում է նիհարելը, ինչը կարող է բերել ինսուլինի մակարդակի իջեցման:
Ցուցումներից ամենակարևորն այն է, որ մինչ կոսմետոլոգին դիմելն ու կոսմետիկ միջոցների օգտագործումը, ցանկալի է վերացնել բուն պատճառը: Եթե նկատելի են այդպիսի խնդիրներ, դրանց լուծում տալ մինչ ամուսնանալը, քանի որ դրանց հաջորդում են վերարտադրողական համակարգի խնդիրները, ինչը հոգեբանական տեսանկյունից ծանր է:
Շատ կարևոր է, երբ կինը սիրում է իր մարմինն ու գնահատում այն, լինում է ուշադիր: Ոչ բնականոն փոփոխություններ նկատելու դեպքում դիմել բժշկի՝ պատճառն ախտորոշելու համար:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/11/2019 10:21 Երբ կգնան արձակուրդ մարզպետներն ու նախարարները․ «Ժողովուրդ»
- 12/11/2019 10:15 ՊԵԿ-ը փամփուշտներ է ձեռք բերում. «Հրապարակ»
- 12/11/2019 10:00 ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը. «Հրապարակ»
- 12/11/2019 09:44 Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում. «Փաստ»
- 12/11/2019 09:39 Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»
- 12/11/2019 09:36 Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ. «Հրապարակ»
- 12/11/2019 09:33 Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
Մեկնաբանություն
- 12/11/2019 14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան
- 12/11/2019 12:43 Այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ. Արա Վարդանյան
- 12/11/2019 12:01 «Կոռուպցիայի» դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած ուժը ՍԴ անդամներին անթաքույց կաշառք է առաջարկում․ Չալաբյան
- 12/11/2019 11:46 Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը