ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կինը դատապարտվել է ազատազրկման՝ «Կոշ» ՔԿՀ ոմն դատապարտյալի հետ հափշտակությունների համար 01/20/2018 12:53 | Քրեական խրոնիկոն
Ամբաստանյալ Անահիտ Ղազարյանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ինքնությունը չպարզված, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ ոմն Կարենի հետ տարբեր քաղաքացիներից խաբեությամբ չորս դրվագ հափշտակության մեջ:
Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը, ներկայանալով որպես ռուսական զորամասի աշխատակցուհի Նադիա, մեղադրանքի մեկ դրվագով «ՋիՍիԲի» մոդելի տրակտոր վաճառելու կեղծ պատրվակով քաղաքացուց հափշտակել է 2.031.879 ՀՀ դրամին համարժեք 4300 ԱՄՆ դոլար գումար, մեկ այլ դեպքում՝ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա վաճառելու կեղծ պատրվակով՝ 950.000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար: Մեղադրանքի երրորդ դրվագի համաձայն, բեռնատար ավտոմեքենայի անվադողեր վաճառելու կեղծ պատրվակով ամբաստանյալը հափշտակել է 220.000 ՀՀ դրամ գումար, մեղադրանքի չորրորդ դրվագով՝ «Գազել» մակնիշի ավտոմեքենա վաճառելու կեղծ պատրվակով խաբեությամբ հափշտակել է 717.855 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար գումար:
Այսպիսով, դատավճռով ամբաստանյալ Անահիտ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախություն, և մեկ դրվագով` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զգալի չափերով խարդախություն:
Ամբաստանյալ Անահիտ Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 3 ամիս ժամկետով և տուգանք 900.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Դատարանն արձանագրել է, որ թեև գործով չորս տուժողները գումարները կամավոր կերպով են փոխանցել ամբաստանյալ Անահիտ Ղազարյանին, սական նրանց այդ գործողությունների կամային բնույթը պայմանավորված է եղել վերջիններիս կամքի և գիտակցության վրա խաբեությամբ ռուսական զորամասի հրամանատար ներկայացած ոմն Գեղամի և ամբաստանյալ Անահիտ Ղազարյանի հանցավոր ներգործությամբ:
Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ թեև տուժողների կողմից գումարներն ամբաստանյալ Անահիտ Ղազարյանին փոխանցելու մտադրությունն առաջացել է ոմն Գեղամի կողմից դրսևորած խաբեության հետևանքով, այնուամենայնիվ, անդրադառնալով ամբաստանյալ Անահիտ Ղազարյանի կողմից իրեն մեղսագրված հանցավոր արարքներին հանցակցության տեսակին, դատարանը հաստատված է համարել, որ վերջինս հանդիսացել է համակատարող:
Դատարանը՝ վերլուծելով տուժողների ցուցմունքները, գտել է, որ ամբաստանյալ Անահիտ Ղազարյանը դիտավորյալ խեղաթյուրել է իրական, ճշմարտացի փաստերը, խաբեությամբ ներկայացել որպես ռուսական զորամասի քարտուղարուհի Նադիա և ստացել խաբեությամբ տուժողներից հափշտակված գումարները, այսպիսով սխալ պատկերացում ստեղծելով տուժողների գումարներն իր տնօրինությանն անցնելու օրինական հիմքերի մասին: Այսպիսով, դատարանը գտել է, որ ամբաստանյալ Անահիտ Ղազարյանի և ոմն Կարենի գործողությունները փոխադարձ լրացրել են միմյանց, ուղղված են եղել կոնկրետ հանցանքի՝ ուրիշի գույքի հափշտակությանը, ինչին հասնելու նպատակով նրանք միացնելով համատեղ ջանքերը, յուրաքանչյուրն իր ներդրումն ունենալով ընդհանուր գործում, ապահովել են վերջնական արդյունքի իրականացումը:
Այսպիսով, դատարանը գործի քննության ընթացքում ձեռք բերված և հետազոտված ապացույցների բավարար համակցության գնահատման արդյունքում հաստատված է համարել, որ ամբաստանյալ Անահիտ Ղազարյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը:
Դատավճռի դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով մասնակի բեկանել դատավճիռը՝ Անահիտ Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով 2 դրվագով 2 տարի 3 ամիս ժամկետով վերջնական ազատազրկում նշանակելու մասով և այդ դրվագներով նրա նկատմամբ նշանակել տուգանք նշված հոդվածով նախատեսված պատժաչափի սահմաններում կամ Ա. Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել`սահմանելով փորձաշրջան մինչև 3 տարի ժամկետով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ