Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը». վարչապետին ներկայացվել է  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2017 թ. հաշվետվությունը   01/20/2018   16:45  |  ԼՐԱՀՈՍ

 

Վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ 2017 թ. ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործության անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը:

ՍԱՊԾ-ն նախաձեռնել և փուլային հաջորդականությամբ սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ էին Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեության ապահովման համար: Դրանք են՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցումը, տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումը, թվայնացումը և տեղեկատվական բազաների ձևավորումը, սահմանային հսկողության գործընթացների պարզեցումն ու հստակեցումը, լաբորատոր կարողությունների զարգացումը, ռիսկերի գնահատման մոդելի մշակումը և փուլային ներդրումը, ռեյթինգավորման համակարգի մշակումն ու ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրումը, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը և մոնիթորինգային ծրագրերի իրականացումը:

Մինչ ծրագրերի կատարմանն անդրադառնալը՝ ՍԱՊԾ պետը վարչապետին ներկայացրել է 2017 թ. վերահսկողության արդյունքները և ցուցանիշները. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, կայուն անասնահամաճարակային վիճակ է եղել, կարանտին վնասակար օրգանիզմների նոր օջախներ չեն հայտնաբերվել: Ծառայությունը ձևավորել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար. 16 անգամ աճել է ՍԱՊԾ տեղեկատվական բազայում գրանցված սննդի շղթայի օպերատորների թիվը՝ 855-ից (2016 թ.) հասնելով 13794-ի (2017 թ.), 3 անգամ ավելացել է թեժ գծով ստացված բողոքների քանակը: Իրականացվել է ավելի քան 1300 պետական վերահսկողական միջոցառում՝ 717 ստուգում, 608 դիտարկում և 84 մշտադիտարկում, որոնց արդյունքում, ՍԱՊԾ պետի խոսքով, արձանագրվել են շոշափելի բարեփոխումներ վերահսկողություն անցած թիրախային ոլորտներում և արտադրություններում: Ընդ որում, պետական վերահսկողությունն իրականացվել է հետևյալ մոտեցմամբ՝ խորհրդատվություն, ժամանակի տրամադրում իրավիճակը շտկելու համար, հետո միայն՝ վարչական պատասխանատվության կիրառում:

Անցնելով ծրագրերի արդյունքների ներկայացմանը՝ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում գնահատվել է անհրաժեշտ սպանդանոցների քանակը և առանձնացվել է չորս տիպ: Իրականացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակում այսօր առկա է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը,  կառուցման փուլում է 21-ը: Բացի այդ, 30-40 անհատ նոր սպանդանոց կառուցելու ցանկություն է հայտնել, արդյունքում ակնկալվում է ունենալ 71 սպանդանոց: Սպանդանոցային մորթին զուգահեռ խստացվել է վերահսկողությունը մսի շուկայում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ:

Սահմանվել է սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը, սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և ժամանակացույցը, ըստ որի՝ իրականացվում է տրանսպորտային միջոցների փուլային անձնագրավորում: ՍԱՊԾ-ն տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումն սկսել է 2017թ. օգոստոսի 1-ից, Երևանում և մարզերում սանիտարական անձնագիր է տրամադրվել 569 հաց-հացաբուլկեղեն և 124 միս-մսամթերք տեղափոխող  փոխադրամիջոցներին:

Թվայնացման և տեղեկատվական բազաների ձևավորման առումով իրականացվել է ՀՀ արտաքին առևտրի «մեկ պատուհանի» ներդրում, սանիտարական անձնագրերի էլեկտրոնային հաշվառում, վերահսկողության էլեկտրոնային հաշվառում, սննդի շղթայի օպերատորների էլեկտրոնային գրանցում, ներմուծվող բեռների ռիսկայնության ավտոմատացված հաշվարկող համակարգի ներդրում, սպանդանոցային ծագման մթերքների սերտիֆիկատների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում և այլն: Ծառայության էլեկտրոնային կառավարման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները կշարունակվեն նաև 2018 թվականին:

Կարևորելով ծառայությունում թվայնացման գործընթացի շարունակական իրականացումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Երբ ստուգումների քանակը շատանում է, որոնք իրականացվում են «խորհրդատվություն, ժամանակ, հետո՝ վարչական միջոցառումներ» շղթայի  տրամաբանությամբ, եթե տեղեկատվական բազան ստեղծեք, վիճակագրությունն ունենաք և հետո դասակարգեք բիզնես շղթայի մասնակիցներին, հստակ իմանալու եք՝ ում է պետք տարին մեկ անգամ ստուգել, ում՝ 2 ամիսը մեկ անգամ, ում կարելի է 2 տարին մեկ անգամ ստուգել, որովհետև օրինապահ է: Այդ վիճակագրությունը, յուրաքանչյուրի համար առանձին պատմություն ունենալը չափազանց կարևոր աշխատանք է: Ու նաև պետք է հասկանալ, թե թվային սննդանվտանգության համակարգը ներմուծելով, որքանո՞վ է հեշտացել բիզնեսի կյանքը, որքանո՞վ է կրճատվել շփումը: Այդ դիտարկումները ռեգուլյար պետք է  լինեն»:

Զեկուցվել է, որ սահմանային հսկողության գործընթանցերի պարզեցման և հստակեցման շրջանակում իրականացվել են համակարգված ու կենտրոնացված ծառայություններ, կրճատվել են ծառայությունների մատուցման ժամկետները, նվազեցվել է վարչարարությունը: ՀՀ մաքսային կետերում «մեկ պատուհան» սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունն էապես պարզեցվել է, ինչպես նաև մշակվել են «Վերին Լարս» անցակետով պարզեցված ընթացակարգով և վարչարարությամբ արտահանման արդյունավետ մեխանիզմներ:

Սննդամթերքի անվտանգության լաբորատորիան ավարտել է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացը և այժմ ՀՀ պետական միակ միջազգային հավատարմագրված լաբորատորիան է, ինչը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում գործող կազմակերպություններին լաբորատորիայի եզրակացության հիման վրա ապրանքներ արտահանել ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլև դեպի արտաքին այլ շուկաներ:  Գործարկվել է Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիան, ինչպես նաև անասնաբուժական նոր լաբորատորիան, վերանորոգվել են մարզային 7 կենտրոններ:

Մշակվել է ռիսկերի գնահատման մոդելի՝ ՀՀ-ում ներդրման հայեցակարգային փաստաթուղթը, ՄԱԿ ՊԳԿ-ի աջակցությամբ նախաձեռնվել է ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում ՀՀ կարողությունները գնահատելու գործընթացը: Մշակվել են հանրապետությունում կենդանիների համարակալման, նույնականացման և գրանցման ծրագիրը և սննդամթերքի դասակարգման ու սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման հայեցակարգը: Աշխատանք է տարվում սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրման, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: 2018 թ. նախատեսվում է  լայնածավալ մոնիթորինգային ծրագրերի իրականացնել կենդանիների վարակիչ 2 հիվանդությունների անասնաբուժական հսկողության, կենդանական և բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ոլորտներում:

ՍԱՊԾ պետը նշել է, որ հաշվետու տարում իրականացված ծրագրերն ու միջոցառումները շարունակվելու են նաև 2018 թվականին:

Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2018 թ. գործունեության առաջնահերթություններին, հանձնարարել է հետևողական աշխատել թե´ ներքին, թե´ արտաքին շուկայում սննդամթերքի անվտանգության ոլորտում արդյունքներ արձանագրելու համար:

«Փորձեք հետազոտել, թե ինչ ազդակներ է պետք ուղարկել աշխարհին և ինչ ձևով են իրենք մշտադիտարկում անում և հրապարակում, որպեսզի երկրի ծագման նկատմամբ վստահություն լինի: Մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության, անասնապահության ոլորտում: Ձեր ծառայությունը չափազանց կարևոր է, որպեսզի բիզնեսը չխեղդենք: Եվ բացի նրանից, որ մենք իրականում պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է, և բիզնեսը գերշահույթ կամ այլ շահույթ ստանալու համար չի խախտում այդ նորմերը: Բայց բացի դրանից, չափազանց կարևոր գործառույթ է, որ դուք բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծեք, որ կարողանա շուկաներ մտնել», - նշել է կառավարության ղեկավարը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:40 12/01/2018  |  ԼՐԱՀՈՍՊարզեցվել և արդիականացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթավորման համակարգը
16:52 25/12/2017  |  ԼՐԱՀՈՍ«Մեր սկսած ծրագրերի հաջող ընթացքն է պայմանավորելու որակական փոփոխությունները սննդամթերքի անվտանգության ոլորտում». ՍԱՊԾ պետ
18:24 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄինչև հուլիսի մեկը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
19:06 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս
17:47 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍՓորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի
18:12 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացու բողոքի հիման վրա նմուշառումներ են կատարվել
15:29 06/12/2017  |  ԼՐԱՀՈՍՌոսսելխոզնադզորի պաշտոնյաները հայ գործընկերներին են ներկայացրել «Արգուս» և «Մերկուրի» տեղեկատվական համակարգերը
20:17 29/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետին
19:51 25/10/2017  |  ԼՐԱՀՈՍՍԱՊԾ-ն իրացման մեկ կետում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք
16:30 14/10/2017  |  ԼՐԱՀՈՍՍննդի շղթայում տնտեսվարողներին ներկայացվել են HACCP-ի ներդրման առավելությունները

Արխիվ

[]