ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր միասնությամբ ամուր բռունցք դարձած՝ պատրաստ ենք հարվածել հակառակորդին և ձախողել նրա մտադրությունները» 01/20/2018 12:58 | ԼՐԱՀՈՍ
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացնում է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Կեսօրն արդեն մոտ էր, երբ հասանք գնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերից մեկը: Թվում էր տիրող լռությունը հավիտենական է, և ոչինչ չի կարող խաթարել այն: Սակայն դիմացը թշնամին է` նենգ ու դավադիր, ցանկացած պահի պատրաստ ցույց տալու իր իսկական դեմքը:
Շարքային Սարմեն Արշալույսի Բլբուլյանին հանդիպեցինք կացարանին հարակից հատվածում. առույգ հերթափոխի պարտականություններն էր կատարում` աչալրջորեն դիտարկելով շրջակայքը:
Նա ծնվել է 1998 թվականի փետրվարի 27-ին Իջևան քաղաքում: Զորակոչվել է ծառայության 2016 թվականի հուլիսին, և շուրջ 14 ամիս է, ինչ ծառայում է Պաշտպանության բանակում, որից մի մասը` դիրքերում: Դիրքապահի պարտականությունները կատարելը նրա համար առօրեական է արդեն: Դա հնարավոր է դարձել սեփական կամքի և հրամանատար-ենթակա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հարցում Սարմենը կարևորում է զգոնությունը և մասնագիտական բարձր պատրաստվածությունը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ժամանակին նկատել հակառակորդի կողմից իրականացվող քայլերը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
«Հակառակորդն այստեղից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է գտնվում, և մենք, գիտակցելով այս հանգամանքը, ձգտում ենք ամենայն լրջությամբ կատարել մեր պարտականությունները:
Դիրքապահներիս համար այս ամենն արդեն սովորական է դարձել, առօրեական: Մեր գերխնդիրը հենց այս ամենին կամ, զինվորական լեզվով ասած, մարտական իրադրությանը տիրապետելն է, որն իր մեջ բազմաթիվ բաղադրիչներ է ներառում:
Հրամանատարության անմիջական աջակցությամբ և մեր նախաձեռությամբ վերջին շրջանում դիրքերում զգալի ինժեներական կահավորման աշխատանքներ են կատարվել, որոնք շարունակական բնույթ են կրում: Դրանք կատարված են խնամքով և այնպես, որ մարտ վարելու համար առավելագույնս անվտանգ և հարմարավետ լինի, որ ավելի լավ պայմաններում կատարենք մեր ծառայողական պարտականությունները:
Իսկ նորագույն սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս ավելի բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները` լիովին վերահսկողության տակ պահելով հակառակորդի գործողությունները»,- մեզ հետ զրույցում ասում է շարքային Ս. Բլբուլյանը:
Իսկ ինչ վերաբերում է դիրքապահի պարտականությունների կատարմանը, ապա ինքն անձամբ համոզված է, որ առաջին գծում, թշնամուն դեմ-դիմաց հնարավոր չէ կանգնել առանց հայրենասիրության, միասնության ու մարտական բարձր ոգու. «Հայրենասիրությունն ու զինծառայությունը միմյանց հետ փոխկապակցված են, և դրանց համակցության շնորհիվ ենք մենք պահպանում մեր լեզուն, ինքնությունը, հայրենիքը:
Այսօր, առավել քան երբևէ, հանուն մեր ազատության ու անկախության հրամանատար ու զինվոր պարտավոր ենք բռունցքվել, որպեսզի մեր նախորդներին կարողանանք փոխանցել հզոր, ազատ ու անկախ հայրենիք։ Մարտական հերթապահություն կատարելու ընթացքում կարևոր է նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Եթե բարոյահոգեբանական տեսակետից մարդը խոցելի է լինում, դա բացասական է անդրադառնում զգոնությանը, և նա, ընդհանրապես, խոցելի է դառնում թշնամու համար: Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում կարևոր նշանակություն ունի բոլորիս միասնականությունը, միմյանց նկատմամբ հոգատար ու պատրաստակամ վեաբերմունքը,- մեզ հետ զրույցում իր համոզմունքներն է արտահայտում շարքային Ս. Բլբուլյանը` շեշտելով,- մեր միասնությամբ, ամուր բռունցք դարձած` պատրաստ ենք հարվածել հակառակորդին և ձախողել նրա մտադրությունները»։
Զինծառայությանն առնչվող ամենատարբեր թեմաների շուրջ զրուցելով հայրենիքի երիտասարդ պաշտպանի հետ` ավելի էր ամրապնդվում մխիթարությունն առ այն, որ մեր նվիրյալների կրած տառապանքները, կորուստներն ու զրկանքները զուր չեն անցել, քանի որ նրանց գործի շարունակողները վստահորեն են կանգնած հայրենիքի դիրքերում:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել