Թեմաներ
Ուրբաթ 07 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/10/2020   23:14 Վրաստանի ԱԳՆ-ն կանչել Է Ուկրաինայի դեսպանին Սահակաշվիլիի հայտարարությունից հետո 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   22:34 Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել 07/10/2020   22:23 Անցած օրը ռեկորդային է դարձել՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման թվով 07/10/2020   22:10 Հետևեք, որ այս մասին կանաչներն ու մյուս բնապահպանները չիմանան. Արա Գալոյանը՝ հանքերի շահագործման վերաբերյալ 07/10/2020   21:50 Կարեն Վարդանյանի հետ ծանոթածել եմ արցախյան շարժման օրերին, Ավետիք Իշխանյան 07/10/2020   21:35 Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածվել 07/10/2020   20:46 Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին. Մարության 07/10/2020   20:36 Կհիմնանորոգվեն Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը 07/10/2020   20:24 Բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը. Տեղեկացնում է Էդմոն Մարուքյանը 07/10/2020   20:02 Ինքնամեկուսացածների համար գործող նոր՝ StayHome հավելված. Ավինյանը տեսանյութ է հրապարակել 07/10/2020   19:54 «Մեր գերբը փոփոխությունների կարիք ունի». Վիգեն Ավետիս 07/10/2020   19:50 Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ 07/10/2020   19:45 «Ես չգիտեմ՝ հիմա Մշակույթի նախարարություն գոյություն ունի՞, թե՞ ոչ». Վիգեն Ավետիս 07/10/2020   19:38 ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին 07/10/2020   19:32 ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հայցադիմումներ է ներկայացրել 07/10/2020   19:26 Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ 07/10/2020   19:15 «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված. Ահազանգ ԱԻՆ-ում 07/10/2020   18:34 ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին.«Մեդիա պաշտպան» 07/10/2020   18:28 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները 07/10/2020   18:25 Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 07/10/2020   18:21 Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն 07/10/2020   18:17 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/10/2020   17:37 Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 07/10/2020   17:29 Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 07/10/2020   17:19 Քննարկվել են Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ 07/10/2020   17:10 Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու. Հայկ Եսայանն արձագանքում է Բիլայնի աշխատակիցներին Հայկ Եսայան 07/10/2020   17:06 Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին 07/10/2020   17:03 Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/10/2020   16:53 Ս. Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է «Ամարաս»-ի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին 07/10/2020   16:49 Ես զինվոր եմ, գործում եմ ինչպես զինվոր. Պյատախին 07/10/2020   16:43 ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը ԿԳՄՍՆ հրապարակած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ 07/10/2020   16:39 ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքում և «Առինջ մոլում». հայտնաբերվել են խախտումներ 07/10/2020   16:35 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ 07/10/2020   16:28 «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում. 07/10/2020   16:26 ԱՄՆ դեսպանի այցը Տավուշի մարզի Այրում համայնք 07/10/2020   16:18 21-ամյա երիտասարդը դանակահարվել է՝ վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ 07/10/2020   16:07 Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել 07/10/2020   15:59 Մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել. Ռոբերտ Քոչարյան 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/10/2020   15:47 Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով. «5-րդ ալիք»-ի տնօրեն 07/10/2020   15:40 Հայկ Եսայանի «Թիմ» ընկերությունը կգնի «Բիլայն»-ը. ՏՄՊՊՀ-ն թույլատրեց 07/10/2020   15:32 Բակում գարեջուր են լցրել ընտանեկան շան վրա. վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ 07/10/2020   15:28 Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրեական գործ է հարուցվել 07/10/2020   15:25 Բաղրամյան 26 հասցեից բերման է ենթարկվել 9 քաղաքացի, նա»րանց թվում Վահագն Չախալյանը, Սոնա Աղեկյանը 07/10/2020   15:09 Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/10/2020   14:52 Շենգավիթ վարչական շրջանում իրականացված վերահսկողության արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
07/10/2020   15:09 Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/10/2020   11:17 Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/10/2020   10:26 Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում. «Իրավունք» 07/10/2020   10:22 Մեղադրող դատախազը կալանավորին ասել է՝ «Բ-ի տղա». «Հրապարակ» 07/10/2020   09:12 Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը. «Հրապարակ» 07/09/2020   17:21 «Իմ անձի դեմ կենտրանացած այս արշավը խոսում են այն մասին, որ ես երևի ամենահանրահայտ հայն եմ». Նաիրա Զոհրաբյան 07/09/2020   19:06 Հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով. Արման Խաչատրյան

Ծանր վնասվածքը պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. ուսանողն ազատ է արձակվել դատարանի դահլիճում 01/20/2018   16:36  |  Արդարացման դատավճիռներ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Նիկողոսյանի նախագահությամբ, վերաորակել է հինգերորդ կուրսի ուսանող Գևորգ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ առաջին մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանացանզմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դատավճռով 23-ամյա երիտասարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, և քանի որ ամբաստանյալի նկատմամբ նշանալվելիք պատիժը չի գերազանցում ամբաստանյալի նախնական կալանքի տակ փաստացի գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում:

Դատարանը հաստատված է համարել, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ից հոկտեմբերի 1-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ռուբինյանց 2/15 հասցեում գտնվող «Կալիֆորնիա բուրգեր» արագ սննդի կետի դիմացի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ տղաների հետ, որի ընթացքում դանակով հարվածներ է ստացել Լևոն Ավետիսյանը:

Դատարանն արձանագրել է, որ քրեական գործի քննության շրջանակներում հետազոտված փաստական տվյալների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ամբաստանյալին ուղղված ոտնձգությունն օժտված է եղել հանրային վտանգավորությամբ, բացի այդ, այդ ոտնձգությունը եղել է առկա, այսինքն՝ սկսված և չավարտված, եղել է իրական, այլ ոչ թե ամբաստանյալի երևակայության արդյունքը, իսկ ամբաստանյալի կողմից իրականացված պաշտպանությունն ուղղված է եղել ինչպես սեփական, այնպես էլ իր եղբոր կյանքին և առողջությանն ուղղված ոտնձգության դեմ:

Մասնավորապես, ըստ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի դատաքննական ցուցմունքի, «(…) ինձ ու եղբորս «Կալիֆորնիա բուրգեր»-ի մոտ 10-15 հոգով ծեծի են ենթարկել, որի ընթացքում բաժանվել են երկու մասի, կեսն ինձ են խփել, կեսը՝ եղբորս, որի ընթացքում՝ ինձ խփելու, զգացի, որ ինչ-որ բանով դեպի սրտիս կողմը խփում են, քանի որ ձախլիկ եմ, ձեռքով բարձրացրեցի վերև զգացի երկուսից-երեք հատ ծակոց, մեխանիկորեն ձեռքս քաշեցի հետ, զգացի, որ ինչ-որ բանա մնացել ձեռքիս մեջ, ու աջ ու ձախ անկանոն թափահարելով հետ-հետ գնացի, դիմացս բացվեց, տեսա, որ եղբորս էլ են խփում, մոտիկացա, մայկայից քաշեցի, ասեցի. «Հո քեզել դանակով չեն խփել», ասեց՝ չէ, ու էդ պահին ինչ-որ մեկը խփեց դեմքին, ես ֆռացի, որ տենայի՝ ինչա, անկանոն սկսեցի թափահարել ձեռքս, էդ պահին մի հատ ծակոց զգացի արմունկիս շրջանում ու էդ պահին զգացի, որ թափահարում էի, (…) մայկայից քաշեցի, ասեցի. «Հո քեզ չեն խփել», այդ ժամանակ ինչ-որ մեկը խփեց իրա դեմքին, ու էդ պահին ես ֆռռացի, ծակոց զգացի, էլի թափահարեցի անկանոն ու զգացի, որ ինչ-որ մեկին ուր կպավ, թե ինչ եղավ չեմ կարող ասել (…)»:

Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի, դատարանը գտել է, որ վերջինս տվյալ իրադրության պայմաններում ունեցել է բավարար հիմքեր տուժող Լ. Ավետիսյանին որպես ոտնձգող անձի դիտարկելու համար:

Դատարանի համոզմամբ, բավարար փաստական հիմքեր կան այն հիմնավորման համար, որ ամբաստանյալը տվյալ ոտնձգության պայմաններում կարող էր ենթադրել, որ տուժողը ևս գտնվել է ոտնձգողների թվում, ուստի նման պարագայում ևս ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվում:
Դատարանը փաստել է, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում տուժող Լևոն Ավետիսյանի առողջությանը հասցվել է այնպիսի ծանր վնաս, որը տվյալ պայմաններում անկասկած արդարացված չէր, այսինքն՝ թույլ է տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, քանզի հասցված վնասը տվյալ իրադրությունում և պայմաններում ակնհայտորեն անհամաչափ է եղել ոտնձգությանը։

Միևնույն ժամանակ դատարանը փաստել է, որ դատավճռով հաստատված փաստական հանգամանքների և իրավական դիրքորոշումների շրջանակը ինքնին ողջամտորեն վկայում է այն մասին, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանը դիտավորությամբ Լևոն Ավետիսյանի առողջության պատճառել է ծանր վնաս, որը, սակայն, կատարվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հետևաբար՝ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի կատարած արարքը անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասին:

Դատարանը որպես ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել նրա մեղայականով ներկայանալը վարույթն իրականացնող մարմնին, ինչով աջակցել է հանցագործության բացահայտմանը:

Որպես ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի անձը բնութագրող տվյալ է դիտարկվել նախկինում դատված չլինելը, ինչպես նաև դրական բնութագրվելը և այն հանգամանքը, որ նա ուսանող է։

Նշենք, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Լուսանկարում՝ փաստաբան Երեմ Սարգսյանը

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 30/12/2017  |  Արդարացման դատավճիռներԱնձնագրային և վիզաների վարչության գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրել է բոլոր վեց ամբաստանյալներին
11:38 21/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴԱՀԿ աշխատակիցներն արդարացվել են
17:23 16/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴատաքննությամբ չբացահայտված անձն է կատարել սպանության փորձը. կայացվել է արդարացման դատավճիռ
11:02 12/12/2017  |  Արդարացման դատավճիռներ2016թ. տվյալներով նախորդ տարվա համեմատ արդարացման դատական ակտերի թիվն աճել է 23%-ով
15:10 09/12/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ
13:43 02/12/2017  |  Արդարացման դատավճիռներՉի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
19:17 24/11/2017  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով խարդախության մեղադրանքում արդարացվել է
12:28 23/11/2017  |  Արդարացման դատավճիռներՆախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է
18:17 21/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել

Արխիվ

[]