ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի 01/17/2018 11:00 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 16-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ Այս տարի զեկույցը կրում է «Ազատությունն աշխարհում 2018․ ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը։
«Ազատությունն աշխարհում»-ն ամենամյա համաշխարհային միտումները դիտարկող զեկույց է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասին: 2018թ. զեկույցի ուսումնասիրության առարկա են դարձել 195 երկրներ և 14 տարածքներ՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Քաղաքական ու քաղաքացիական ազատությունները Հայաստանում
Զեկույցն անդրադառնում է նաև քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների իրավիճակին Հայաստանում և Արցախում։ Հայաստանը այս տարի, ինչպես 2017-ին դասակարգվել է «մասամբ ազատ» երկրների շարքին։ 7 բալանոց համակարգով, որտեղ 7-ը բացասական ցուցանիշն է, իսկ 0-ն դրականը, Հայաստանն ունի 4․5 միավոր։ Ընդ որում՝ Հայաստանում քաղաքական ազատություններն ավելի վատ վիճակում են գտնվում, քան քաղաքացիական ազատությունները։ Մասնավորապես՝ նույն 7 բալանոց համակարգում Հայաստանի քաղաքացիական ազատությունները ստացել են 4 բալ, իսկ քաղաքականները՝ 5, այսինքն՝ մեկ միավորով ավելի ցածր։
2017-ի ընտրությունները՝ ժողովրդավարական անկում
Զեկույցումկա անդրադարձ Հայաստանի 2017թ․ ընտրություններին։ Ըստ այդմ՝ անբարեխիղճ ընտրությունները ի ցույց դրեցին ընտրությունների շուրջ ժողովրդավարական նորմերի շարունակական անկումը Հայաստանում։ Ըստ «Freedom House»-ի՝ իշխող կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով դիմեց ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների, ընտրողներինահաբեկելու միջոցներիև վարչական ռեսուրսի չարաշահման։
Ավելին, ըստ զեկույցի՝ ՀՀ-ում աչք զարնող ընտրախախտումները հակասում են Հայաստանի ձգտմանը՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, որի հետ 2017-ի նոյեմբերին ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։
Լեռնային Ղարաբաղ
Զեկույցը «վիճելի տարածքներ» բաժնում անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղին:Այսդեպքում ևս ցուցանիշը մնացել է անփոփոխ. 7 բալանոց համակարգով Արցախնունի5 միավոր՝ հավասարապես վատ քաղաքական և քաղաքացիական ազատություններով և «մասամբ ազատ» կարգավիճակով։ Այսպիսով, ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղում ազատությունները ավելի քիչ են պաշտպանված, քան Հայաստանում, բայց ավելի շատ, քան Ադրբեջանում: Տարածաշրջանի մյուս չճանաչված հանրապետություններից Աբխազիան ևս «մասամբ ազատ» է, մինչդեռ Ղրիմը, Հարավային Օսիան և Մերձդնեստրը՝ «ոչ-ազատ»։
Ավելի ուշ «Freedom House»-ը կհրապարակի նաև մանրամասն զեկույց յուրաքանչյուր երկրի համար։ Այդուհանդերձ հրապարակված տվյալներից արդեն իսկ պարզ է, որ Հայաստանը առանձին զեկույցում ևս քննադատության է արժանանալու 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակեղծիքների պատճառով։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ