ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորներն առաջարկում են շեշտակի բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք կատարելու տուգանքները 01/16/2018 15:32 | ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ առաջարկում են էականորեն բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք ընդունելու համար նախատեսված տուգանքները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են երեք փոփոխություն:
«Գործող օրենսդրությամբ սահմանված է, թե ինչ տարիքի անձինք կարող են խաղադրույքներ կատարել, վիճակախաղերի մասին օրենքով և շահումով խաղերի մասին օրենքով այցելել խաղատներ: Վիճակախաղերի մասին օրենքով խաղադրույք կատարելու իրավունք ունեն 18 տարին լրացած, իսկ խաղատներ այցելելու իրավունք՝ 21 տարեկան անձինք: Նախատեսված տուգանքները այդ խախտման համար հետևյալն են՝ առաջին անգամ նման խախտումը տուգանվում է 100 հազար դրամով: Ես հարցումով դիմել եմ ֆինանսների նախարարություն և պարզել, որ 2014-2017 թթ. ընթացքում նախարարությունը նման ընդամենը մեկ սանկցիա է կիրառել:
Բոլորիս համար ակնհայտ է, որ դժվար թե այդ երեք տարվա ընթացքում ընդամենը մեկ դեպք եղած լինի, 18 տարին չլրացած քաղաքացին կատարել է խաղադրույք կամ 21 տարին չլրացած քաղաքացին այցելել է խաղատուն: Ակնհայտ է, որ գործող օրենսդրությունը իր նպատակին չի ծառայում, որովհետև վարչական տուգանքի իմաստը պետք է լինի ոլորտում գործունեություն ծավալողի վարքագծի փոփոխությունը: Այն, ինչ գործում է այսօրվա օրենսդրությամբ, չի արդարացնում իրեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ֆարմանյանը:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ շատ են անչափահաս քաղաքացիները, ովքեր կարողանում են անարգել օգտվել վիճակախաղերին մասնակցելու կամ խաղասրահներում շահումով խաղերի մասնակցելու հնարավորությունից: Նա ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելուց հետո փողոցներում տեղադրված ապարատների մոտ 10 լուսանկար է արել, երբ անչափահաս քաղաքացին այդ ապարատների մոտ ակնհայտ խաղադրույք է կատարել:
«Հիմա մենք առաջարկում ենք առաջին անգամ խախտման համար նախատեսված 100 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանել 2 միլիոն դրամ տուգանք: Մեկ տարվա ընթացքում, եթե այդ խախտումը կրկնվում է երկրորդ անգամ, կիրառվում է տուգանք 5 միլիոն դրամի չափով: Եթե երրորդ անգամ է կրկնվում խախտումը, տուգանքը լինում է 10 միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից, ինչը ընկերության համար ենթադրում է 500 միլիոն դրամի տուգանք, որովհետև լիցենզիա ձեռք բերելու համար նախատեսված վճարը հենց այդքան է»,- պարզաբանեց պատգամավորը:
Պատգամավորներն առաջարկում են փոխել նաև վիճակախաղերին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների տարիքային շեմը: Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գործող օրենքով վիճակախաղերին մասնակցելու և տարբեր բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք, իսկ իրենք առաջարկում են սահմանել, որ վիճակախաղերից ևս օգտվելու իրավունք կունենան 21 տարին լրացած անձինք, ինչպես խաղատների դեպքում է:
«Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը, որը ստորագրվել է քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների կողմից, արժանի է, որպեսզի ստանա Ազգային ժողովի հավանությանը»,- ընդգծեց Ֆարմանյանը:
16.01.2018 Պատգամավորներն առաջարկում են շեշտ Նա կոչով դիմեց նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
«Այս նախագծի ընդունումից հետո ցանկացած լրատվամիջոց սեփական նախաձեռնությամբ կարող է իրականացնել հետաքննություն, ներկայացնել փաստեր անչափահասների կողմից խաղադրույք կատարելու դեպքերի մասին, և այդ խախտումն առաջին անգամ լինելու դեպքում տվյալ ընկերությունը կպատժվի 2 միլիոն դրամ տուգանքով, իսկ 4-րդ անգամ լինելու դեպքում կհանգեցնի դրան լիցենզիայից զրկելուն»,- եզրափակեց Ֆարմանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը