Թեմաներ
Կիրակի 01 / 21 / 2018
Փոխարժեք
  • 591.90
    EUR
  • 670.60
    GBP
  • 8.52
    RUB
  • 481.96
    USD
+ 6 °C
-2 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2018   18:02 Չափավո՞ր խմել, թե՞ առհասարակ չխմել. գիտնականները տարակարծիք են 01/20/2018   17:34 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են 01/20/2018   17:31 Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՀԲԸՄ նախագահին 01/20/2018   16:57 Արցախը հետեւողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում 01/20/2018   16:49 «WCIT 2019»-ը կանցկացվի Հայաստանում 01/20/2018   16:47 Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ 01/20/2018   16:45 «ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը». վարչապետին ներկայացվել է  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2017 թ. հաշվետվությունը   01/20/2018   16:36 Ծանր վնասվածքը պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. ուսանողն ազատ է արձակվել դատարանի դահլիճում 01/20/2018   16:27 Առաջադրվել են մեղադրանքներ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար 01/20/2018   15:52 Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին 01/20/2018   15:36 Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին 01/20/2018   15:22 Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է 01/20/2018   15:18 ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն 01/20/2018   15:06 Տարց բնակչի դին հայտնաբերվել է զուգարանի հատակին 01/20/2018   14:36 Կալանքի ժամկետի երկարացումից հետո դատարանում փորձել է ինքնավնասում կատարել 01/20/2018   14:29 Մարիա Կուրսովան նվաճել է Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնի կոչումը 01/20/2018   14:25 Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում 01/20/2018   14:10 Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ 01/20/2018   14:05 Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent 01/20/2018   13:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 01/20/2018   13:17 Առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացում Փաստաբանների պալատից. գործը դատարանում է 01/20/2018   13:09 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ 01/20/2018   13:06 8 ամսվա ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող. Արցախի ՊՆ-ի պարզաբանումը 01/20/2018   13:01 Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն 01/20/2018   12:58 «Մեր միասնությամբ ամուր բռունցք դարձած՝ պատրաստ ենք հարվածել հակառակորդին և ձախողել նրա մտադրությունները» 01/20/2018   12:53 Կինը դատապարտվել է ազատազրկման՝ «Կոշ» ՔԿՀ ոմն դատապարտյալի հետ հափշտակությունների համար 01/20/2018   11:57 Թիվ 131 մանկապարտեզի տնօրենը ամբաստանյալի աթոռին 01/20/2018   11:48 Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 01/20/2018   11:36 Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած 01/20/2018   11:13 Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ 01/20/2018   10:49 Գագիկ Ծառուկյանը վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի.  «Հրապարակ» 01/20/2018   10:44 Քրեական հեղինակությունները պայքար են սկսում․ ներկրողների միջև պայքար է գնում հանուն մոնոպոլիայի. «Փաստ» 01/20/2018   10:37 Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. «Հայկական ժամանակ» 01/20/2018   10:30 «Հետիս անձն ա վարկաբեկված»․ Ճըվճվ Արոյի որդու ընկերը՝ նրա մասին. Սերժը դատարան չբերվեց․ «Հայկական ժամանակ» 01/20/2018   10:26 Կարեն Կարապետյանի թիմակիցները գործարք են առաջարկում կառավարությունը քննադատողներին. «Ժամանակ» 01/20/2018   10:19 Գեղարքունիքի մարզում մահացած 10 օրական երեխայի եղբայրն էլ հանկարծամահ է եղել 1 տարեկանում. «Ժողովուրդ» 01/20/2018   10:08 «ԲՀԿ»-ն կքվեարկի ՀՀԿ թեկնածուի օգտին. «Ժամանակ» 01/20/2018   10:00 Երևանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ. «Հայկական ժամանակ» 01/20/2018   09:51 Վազգեն Սարգսյանի եղբայրը հերյուրանք է համարում Սպարապետի և Արմեն Սարգսյանի միջև տհաճ միջադեպի մասին շրջանառվող լուրերը. «168 ժամ» 01/20/2018   09:44 Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնու մասին. «Հրապարակ» 01/20/2018   09:40 ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շոուների, փիառի սիրահար է.  «Հրապարակ» 01/20/2018   09:27 Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ. «Ժողովուրդ» 01/20/2018   09:16 Կառավարությունը քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր է նախաձեռնել. Պյոտր Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել. «Ժողովուրդ» 01/20/2018   09:09 Չորրորդ նախագահի թեկնածության հարցում հանգուցալուծումը ամենևին չի խոսում ժամանակավորության մասին. «Ժամանակ» 01/19/2018   22:51 Պելեն հոսպիտալացվել է օրգանիզմի հյուծվածության պատճառով 01/19/2018   22:41 ԱՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիա Արցախի քաղաքացիների մուտքը չթույլատրելու Ադրբեջանի ԱԳ նախարարի կոչը 01/19/2018   22:36 ՃՏՊ Բաղրամյան պողոտայում 01/19/2018   21:55 Հանցագործությունների և ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է(տեսանյութ) 01/19/2018   21:48 Բրիտանական պարբերականը հայտնում է Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին 01/19/2018   20:36 Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
01/20/2018   13:17 Առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացում Փաստաբանների պալատից. գործը դատարանում է 01/19/2018   12:20 ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է. Aysor.am 01/19/2018   15:58 Ինտիմ կյանքին վերաբերող տեղեկությունները կցվել են Գեղարքունիքի դատավորների գործի նյութերին 01/20/2018   11:57 Թիվ 131 մանկապարտեզի տնօրենը ամբաստանյալի աթոռին 01/20/2018   10:30 «Հետիս անձն ա վարկաբեկված»․ Ճըվճվ Արոյի որդու ընկերը՝ նրա մասին. Սերժը դատարան չբերվեց․ «Հայկական ժամանակ» 01/20/2018   10:44 Քրեական հեղինակությունները պայքար են սկսում․ ներկրողների միջև պայքար է գնում հանուն մոնոպոլիայի. «Փաստ» 01/19/2018   11:01 Մայր և դուստր վրաերթի են ենթարկվել. Երեխան ողջ է, բայց մայրը տեղում մահացել է 01/20/2018   10:00 Երևանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ. «Հայկական ժամանակ» 01/20/2018   16:36 Ծանր վնասվածքը պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. ուսանողն ազատ է արձակվել դատարանի դահլիճում 01/19/2018   09:31 Կինը հանուն սելֆիի հարվածել է Սպիտակցի Հայկոյի մեքենային. «Հայկական ժամանակ» 01/19/2018   18:50 «Երևան Սիթի»-ի տարածքում 60-ամյա տղամարդու սպանությունը ծրագրավորվա՞ծ է եղել 01/19/2018   18:36 Նախնական տվյալներով 10 օրական երեխան մահացել է թոքաբորբից 01/19/2018   15:03 Վրաերթի ենթարկված 51-ամյա կինը տեղում մահացել է 01/19/2018   21:48 Բրիտանական պարբերականը հայտնում է Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին 01/20/2018   18:02 Չափավո՞ր խմել, թե՞ առհասարակ չխմել. գիտնականները տարակարծիք են 01/20/2018   13:06 8 ամսվա ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող. Արցախի ՊՆ-ի պարզաբանումը 01/20/2018   12:53 Կինը դատապարտվել է ազատազրկման՝ «Կոշ» ՔԿՀ ոմն դատապարտյալի հետ հափշտակությունների համար 01/19/2018   12:14 Գեղարքունիքի մարզում 10 օրական երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 01/19/2018   09:47 Վրաստանը որոշել է իր տարածքում արգելել աջ ղեկը ձախով փոխարինելու բոլոր ծառայությունների գործունեությունը. «Փաստ» 01/19/2018   18:02 Քաղաքացիական ծառայողների խորհուրդը կլուծարվի՞

Սերժ Սարգսյան. Ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում 01/12/2018   16:18  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա՝ նկատի առնելով, որ ԱԺ գործունեության իր տեսլականի մասին հանգամանորեն խոսել է դեռևս անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում, և այդ ուղերձի դրույթներին կրկին չի անդրադառնա:

Հանրապետության Նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարևորագույն և արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ: 

Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության Նախագահի կողմից կարևորված խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաև առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: 

Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի առկա բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:
 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ

Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեև ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձևաչափով: Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում և բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա:

Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:

Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին: 

Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարևոր: Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը:

Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում: 

Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը: 

Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են: 

Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը: 

Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել:
Հուսով եմ, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:

Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը: Ապագայում Հանրապետության Նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ:

Ազգային ժողովի աշխատակազմը նաև պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլև գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: 
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում:

Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:

Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:

Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում:

Այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, և մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլև Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության և մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ: Վստահ եմ, որ այս հանգամանքի գիտակցումը ուղեկցելու է մեզ գալիք ամիսների ընթացքում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:04 27/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին
15:33 21/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ
15:07 06/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-իտալական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
15:48 29/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
15:52 13/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-չեխական և հայ-սլովակյան տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
15:39 18/07/2017  |  ԼՐԱՀՈՍ Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-հնդկական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
16:35 14/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը մեծ ներուժ է տեսնում հայ-ամերիկյան համագործակցությունը զարգացնելու համար
16:29 27/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
16:17 21/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ
15:42 20/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Տեսանյութեր

01/19/2018   13:07 Ալավերդցի Վահագը ձերբակալվել է. նա կասկածվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու մեջ

Տեսադարան

01/06/2018   16:08 Սուրբծննդյան պատարագ Մայր աթոռում

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]